Օրվա լրահոսը
«ԳԱՂՏՆԱՊԱՀ» ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Ալավերդու քաղաքապետարանն արդեն պաշտոնական կայք ունի, սակայն ավագանու ոչ բոլոր որոշումներն են հրապարակված: Հայաստանի համայնքներում ու մասնավորաբար Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում հողօգտագործման եւ կառուցապատման ոլորտների բյուջետային ծախսումները համայնքապետերի գործունեության ամենափակ ու ամենախոցելի մասերն են: Դատելով իրերի դրությունից, տպավորություն ես ստանում, որ ՀՀ կառավարությունը ՏԻՄ-երում ոչ միայն քաղաքաշինական գործունեության մոնիտորինգներ չի անցկացնում, այլեւ աչք է
«Աղմուկ»՝ կտավի վրա նկարելի՞ս
Արվեստագետներին շուտով կարգելվի ստեղծագործել ՀՀ նկարիչների միության անդամ Արփինե Թոքմաջյանը 2 տարուց ավելի է, ինչ դատարաններում արդարադատություն է փնտրում: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. հուլիսի 27-ի վճռով բավարարել է արվեստագետի հարեւանուհւ՝ ՀՀ փաստաբանների պալատի վետերան-անդամ Ջուլիետա Հարությունյանի հայցը, եւ, փաստորեն, դատարանը Ա. Թոքմաջյանին արգելել է բնակարանը որպես արհեստանոց օգտագործել: Դատարանը հասկացրել
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԷԻՆ
Իրավապաշտպան գրասենյակը հատուկ քննչականի դեմ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, քննության դրվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի հայցը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ: Այն առնչվում էր քննիչի գործողությունների եւ կայացրած որոշման հետ: Իրավապաշտպան գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության հասարակական
«Գլենդել հիլզը» խոշոր հարկատուների ցուցակում է»
Հայտնում են ընկերության պատասխանատուները 20 տարի շարունակ տնակներում ապրող մոտ 4000 գյումրեցիների միակ հույսը «Գլենդել հիլզի» կողմից Մուշ 2 թաղամասում իրականացվող բնակարանաշինությունն է: Այդ պատճառով էլ գյումրեցիները հաճախակի են անհանգստանում, թե տնտեսական ճգնաժամը չի՞ ազդի բնակարանաշինության վրա, կհասցնի՞ «Գլենդել հիլզը» գործը գլուխ բերել՝ խոստացած ժամկետում ավարտելով շինարարությունը: Երեկ կազմակերպության ղեկավարները Գյումրիում հանդես գալով մամուլի հաշվետու
ՆԱԵՎ ԱՅՍՊԵ՞Ս Է ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԸ
Մայրաքաղաքը «զարդարվելու է» եւս մի բենզալցակայանով Մայրաքաղաքի Լենինականի խճուղում, «Շիրակ» հանրախանութի դիմացի մայթին, հրշեջ ծառայության 8-րդ խմբի «քթի տակ» գտնվող այս բենզալցակայանի վերակառուցումը սկսվեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին զուգահեռ: Այն ընթացքում, երբ քաղաքային իշխանության, այդ թվում նաեւ տվյալ ժամանակ գործող իշխանություն ՀՀԿ-ական հավակնորդները բնակիչներին պատմում էին, թե ինչպիսի կանաչապատ, բարեկարգ եւ օրենքի, հարմարավետ ու կանաչ
Ադամանդային բիրժա՝ «Զվարթնոցում»
Էկոնոմիկայի նախարարության՝ Երեւանում ադամանդային բիրժա ստեղծելու նախաձեռնութjանն արդեն արձագանքել է Ադամանդի բորսաների համաշխարհային ֆեդերացիան: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց թանկարժեք քարերի գիտաուսումնական լաբորատորիայի տնօրեն Արթուր Զանգինյանը: Նրա ներկայացմամբ՝ հունիսի 9-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում ֆեդերացիայի նախագահ Ավի Պազը հայտարարել է. «Վերջին տասը տարիների ընթացքում միջազգային ադամանդագործության արտադրության եւ առեւտրի ոլոտում Հայաստանի դերը բավականին աճել է: Ադամանդագործության արտադրության
Թատրոններն էլ պետք է ՀԴՄ կտրոններ տան
Չնայած ըստ օրենսդրության՝ կանխիկ առեւտուր իրականացնող բոլոր առեւտրի վայրերում ՀԴՄ կտրոններ պետք է տրամադրվեն, այդուհանդերձ, մի շարք մշակութային օջախներում օրենքի այս կետին չեն հետեւում: Օրինակ՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական եւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում բեմադրությունների տոմսերի վաճառքի դիմաց, որպես կանոն, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Մեր հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, 2 թատրոնների
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ՝ ԳՆՈՐԴ ՉՈՒՆԵՆՔ
Նոր ատոմակայանը գործողից 3 անգամ հզոր է լինելու, հետեւապես ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրելու, սակայն այն գնելու ցանկություն ոչ ոք չի հայտնել: Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին գաղափարը քաղաքական գործիչներից շատերն ու նաեւ տնտեսագետները համարեցին անիրատեսական: Նրանց կարծիքով, սա մեր կառավարության հերթական վերամբարձ, ուժերից վեր նախաձեռնությունն է, որը դատապարտված է ձախողման: Չնայած այս հոռետեսական կանխատեսումներին՝
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ասում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը – Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո էլի հնչեցին հայտարարություններ, թե ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ կա որոշակի առաջընթաց: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն ասաց. «Ես հավատում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի, որոշակի առաջընթաց կա»: Սա միջնորդների լավատեսության հերթական արտահայտությունների՞ց է,
15 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՎՐԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՏԱՐԱԾՎԻ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին է ուղարկել առաջարկություն «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի նախաձեռնության մեջ փոփոխություն կատարելու մասին: Պատգամավորը նշել է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում պետք է քննարկվի Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, ինչը ներառում է նաեւ քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց ազատ
ՍԻՐԻԱՆ ՄԵՐ ԵՐԿՐՈ՞ՐԴ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
Հայաստանի նախագահի հետ կայացած առանձնազրույցից ու համագործակցության փաստաթղթեր ստորագրելուց հետո երկու երկրների նախագահները ՀՀ նախագահի նստավայրի ամառային սրահում կայացած ասուլիսում պատասխանեցին Հայաստանի եւ Սիրիայի լրագրողների հարցերին: Ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքի մասին Արաբական Հանրապետության ղեկավարն ասել է, թե խնդիրը, իհարկե, խրթին է, բայց սեփական փորձից գիտի, որ ինչքան խնդիրը բարդանում է, դրա լուծումն այնքան դժվարանում է։
«Վերջին խոսքն» էլ ասացին
Ավարտվեց նաեւ Սուրեն Սիրունյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի դատավարությունը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերջին խոսքով հանդես են եկել 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ՀՀ ԱԳ նախկին նախարար, 2008թ, նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն ու այդ ընտրությունների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը: Վերջինս իր
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՆԻԿՈՅԱ՞ՆՆ Է
Այդպիսի տպավորություն է ստացել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների հետ հանդիպած Սեդա Սաֆարյանը Երեկ ավարտվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի այցը Հայաստան: Այցի վերջին օրը նրանք հասցրեցին հանդիպել 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք եւ արդեն լուծարված խմբի անդամներին, «Յոթի» գործով անցնող եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ ամբաստանվող քաղբանտարկյալների փաստաբանների, կանանց
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՄԱՍԱՄԲ ԿՎԵՐԱԲԵՐԻ «ՄԱՐՏԻ 1»-ԻՆ
ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությունները՝ համաներում անցկացնելու վերաբերյալ, երեկ փակ նիստում քննարկվել է ԱԺ հանձնաժողովում եւ հավանության արժանացել: Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց ՀՀ նախագահի ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը: Կետերը, որոնք փաստում են, թե կոնկրետ ում վրա է ազդելու համաներումը, մանրամասն են նշված, եւ այդ շարքում հատուկ առանձնացված է «Մարտի 1»-ը:
«ՀԱՐՄԱՐԱՎԵՏ» ԲԻԶՆԵՍ
Նախընտրական շրջանում ոմանք «հարմարավետ Երեւան» էին խոստանում: Եվ պետք է ասել՝ խոստումն արդեն իրականություն է դառնում: Բոլոր քաղաքաշինական նորմերը խախտելով՝ հերթական բենզալցակայանը կառուցելը եւ դրանից եկամուտներ ստանալը, իսկապես, շատ «հարմարավետ է»: Այդպիսի մի «հարմարավետ օբյեկտ» «Առավոտի» տեսախցիկը ֆիքսել է «Շիրակ» հանրախանութի դիմաց: Մանրամասները՝
ԽՈՇՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ
2009-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մի շարք խոշոր հարկատուների մոտ արձանագրվել է ապրանքի իրացումից ստացված հասույթի ցուցանիշի նվազում: Մասնավորապես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Քաղ Պետրոլ սերվիսի» եւ «Մաքուր երկաթի գործարանի» հասույթը ընդհանուր առմամբ նվազել է մոտ 9,2 մլրդ դրամով: Ներմուծման ծավալները եւս շարունակում են անկում ապրել: Այս տարվա ապրիլ ամսին, նախորդ տարվա նույն ամսվա
ՆԱՑԻԶՄ՝ ԷԼԻՏԱՐ ԴՊՐՈՑՈՒՄ
Այն ծնողներին, որոնց երեխաները սովորում են Pechersk School International էլիտար դպրոցում, սպասվում է տհաճ անակնկալ: Այս դպրոցը, որի սաները փաստացի Ուկրաինայի ողջ էլիտայի զավակներն են, տեղակայված է Կիեւի կենտրոնում: Մի տարօրինակ տնային աշխատանք երեխաների մոտ շոկ է առաջացրել: Առաջադրանքի բնույթը հետեւյալն էր՝ բերել Ադոլֆ Հիտլերին պաշտպանելու 68 պատճառ: Ու որպեսզի ֆյուրերի ոգուն հաղորդակից լինեն, երեխաներից
Հունիսի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչեցրած հաճոյախոսություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ նրանք ուշ վերադարձնելու մտադրություն են ունենալու: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
Կյանքն Աստծո պարգեւն է
Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում աբորտներին: qahana.am կայքում Գարեգին Ա ամենայն հայոց կաթողիկոսն այս հարցի վերաբերյալ ասել է. «Մարդկային կյանքը մարդու կողմից չի ստեղծվել, դրա համար էլ նրա սեփականությունը չէ: Կյանքն Աստծո պարգեւն է, եւ մենք պետք է նրա առջեւ հաշվետու լինենք, թե ինչպես ենք տնօրինում այդ պարգեւը: Մենք մեր կյանքի կամ էլ մեր մարմնի տերը
Մկնիկի այլընտրանքը
Hillcrest Labs ընկերությունը սկսել է Loop յուրօրինակ մանիպուլյատորի վաճառքը, որը նախատեսված է «հեռուստացույցին միացված համակարգիչ-մեդիակենտրոնների հետ միասին» օգտագործելու համար։ Առանց լարի սարքավորումը ստեղծվել է օղակաձեւ կորպուսի տեսքով, այն հագեցած է չորս կոճակներով եւ գործարկման անիվով։ Ըստ tert.am-ի՝ Loop-ի օգնությամբ կարելի է կայքերով շրջել, համակարգչային շնորհանդեսներ ցուցադրել եւ նույնիսկ սովորական էկրանային ստեղնաշարի միջոցով տեքստ մուտքագրել։ Նշենք,
Նժդեհի «անվերջ վերադարձը»
26 տարի՝ Հայաստանում… 1955 թ. Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտի խղճուկ բանտախցերից մեկում քայքայված առողջությամբ մի բանտարկյալ կնքեց իր մահկանացուն: Ինչպես հարյուրավոր հանգուցյալների, նրան էլ, առանց որեւէ սգո ծիսակարգի, հուղարկավորեցին Վլադիմիրի քաղաքային գերեզմանոցում: Հետո տեղադրեցին մի անշուք ցուցանակ, որի վրա գրված էր. «Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի. 1886-1955, N 825»: Այդ մարդը հայ ազգային հերոս, սպարապետ Գարեգին Նժդեհն
ՄԱՐԴԸ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ Է ԻՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայելին մուտք է դեպի այլ աշխարհ «Սեփական անձի մասին ինֆորմացիան եւ գնահատումը տալիս է հայելին,- ասում է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Լիլիա Գարգրցյանն ու շարունակում:- Չնայած հայելին միակը չէ, որ ինֆորմացիա է տալիս սեփական անձի մասին, հայելին զուտ արտաքինի արտացոլանքն է: Հոգեբանության մեջ ընդունված է նաեւ հայելի անվանել երկրորդ՝
Լուրջ, հիմնավորված, գործնական եւ ուսանելի
Գրեթե հինգ տարուց ավելի է, ինչ ԱՊՀ, բալթյան եւ նախկին սոցիալիստական ճամբարի երկրների մի քանի ազգային օլիմպիական կոմիտեներ միավորվել են մեկ հատուկ ասոցիացիայի մեջ, որի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում: Ասոցիացիայի անդամ ԱՕԿ-ների ղեկավարները տարին մեկ անգամ հավաքվում են երկրներից մեկում եւ գալիք միջազգային խոշորագույն մարզական միջոցառումներին համատեղ նախապատրաստվելու ծրագրեր են մշակում: Անցած տարի
Վիկը նոկաուտ է խոստանում
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը գտնվում է Ամերիկայում եւ նախապատրաստվում է իր համար արդեն երրորդ՝ թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնական գոտի նվաճելուն: Նա ձեռնոց է նետել IBF-ի վարկածով գործող չեմպիոն, գանացի Ջոզեֆ Ագբեկոյին: Նրանց միջեւ մենամարտը կայանալու է հուլիսի 11-ին՝ Ֆլորիդայի նահանգի Սանրայզ քաղաքում: Մարտի պրոումոթերներն են հանրահայտ Դոն Քինգը
«Միկան» ընդհուպ մոտեցավ «Փյունիկին»
Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար, հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» այս մրցաշրջանում միավորի երկրորդ կորուստն ունեցավ: Վարդան Մինասյանի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0, խաղաց Կապանի «Գանձասարի» հետ: Այդ առիթից օգտվեց Աշտարակի «Միկան», որը մրցակցի դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ուլիսին» եւ վաստակած միավորներով ընդհուպ մոտեցավ «Փյունիկին»՝
«Պետք է թո՛ւյլ տալ շռայլություն»
Ասում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը՝ նկատի ունենալով օպերետի ժանրը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն անցնող թատերաշրջանում մի քանի առաջնախաղ ունեցավ՝ Շեքսպիրի «12-րդ գիշեր», Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում», վերականգնեց ազգային օպերետի լավագույն նմուշներից մեկը՝ Գ. Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինին», ինչպես նաեւ Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սեւիջը»
«ԱՊԱՀՈՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»
ՀՀ մշակույթի նախարարության հերթական գլուխգործոցը՝ մշակույթի ոլորտի 2008-2012 թթ. միջոցառումների ցանկը նախընտրական բուկլետ է հիշեցնում: Վերջերս ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, թե մշակութային արժեքների պահպանումը ՀՀ մշակույթի նախարարության գործունեության գերակայություններից է: Տարօրինակ կթվար, եթե
ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ հունիսի 14-ի երեկոյան Երուսաղեմի հայոց պատրիարքարանի օգնությամբ հայրենիք տեղափոխվեց անցած երեքշաբթի օրը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հանկարծամահ եղած միաբան, 35-ամյա Արմեն Խաչատրյանի դին: Դատաբժշկական հետաքննությունը հաստատեց «Շտապ օգնության» բժիշկների նախնական վարկածը՝ սրտի տագնապ, այնուհետեւ՝ կաթված: Թել Ավիվի Աբու Բեքիր բժշկական կենտրոնից շաբաթ օրը հանգուցյալի դին բերվել էր Երուսաղեմ, ու Սրբոց
ԲՈՂՈՔՆԵՐԸ՝ ԲՋՋԱՅԻՆՈՎ
Ինգուշեթիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովը Ինգուշեթիայի քաղաքացիներին է տվել իր բջջային հեռախոսի համարը՝ տեղեկացնում է այդ հանրապետության պաշտոնական կայքը: Նախագահը Ինգուշեթիայի բնակիչներին առաջարկել է զանգել իրեն կամ կարճ հաղորդագրություններ գրել 8 928 792 20 38 համարով, եթե հանդիպեն կոռուպցիայի, չինովնիկների կողմից լիազորությունների վերազանցման, աշխատանքից անհիմն ազատումների, աշխատավարձերի չվճարման կամ ավազակության դեպքերի: Միեւնույն ժամանակ իշխանությունները խորհուրդ չեն
ՄԱՀԱՓՈՐՁ ՋԻՄԻ ՔԱՐՏԵՐԻ ԴԵՄ
Հունիսի 16-ին Գազայի հատվածում կանխվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի դեմ մահափորձը: Ինչպես իսրայելական «Հաարեց» թերթի լրագրողներին հաղորդել է անհայտ մնալու ցանկություն հայտնած մի պաղեստինցի, Գազայի սեկտորը վերահսկող «Համաս» շարժման անվտանգության ուժերը այն ճանապարհի վրա, որով պետք է ընթանար ԱՄՆ էքսնախագահի մեքենան, հայտնաբերել են երկու արկ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկները տեղադրել էին «Համասից» հեռացած