Օրվա լրահոսը
«Բատկային» առաջինը շնորհավորել են բռնապետները
Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այդ երկրի նախագահի պաշտոնում հերթական անգամ վերընտրվելու՝ «մեծ ժողովրդի փայլուն պատմության մեջ եւս մեկ ոսկե էջի» կապակցությամբ շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ- ի մատուցմամբ, Լուկաշենկոյին շնորհավորել են նաեւ Վենեսուելայի, Ադրբեջանի, նաեւ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, դեռ նման շնորհավորանքով հանդես չի
Պուտինն ու Բուրջանաձեն «լեզու են գտել»
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հանդիպել է վրացական ընդդիմադիր շարժման՝ «Միասնական Վրաստանի» առաջնորդ, նախկինում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Վերջինս Մոսկվայում մասնակցել է Քութայիսում Զինվորի փառք հուշարձանի ապամոնտաժմանն ի պատասխան Փառքի բարձունքին «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» հուշարձանի բացման արարողությանը: 1news.az-ի մատուցմամբ, Պուտինը հույս է հայտնել, որ Վրաստանից եկած հյուրին հուշարձանը դուր
Իրանցի հանրահռչակ ռեժիսոր Պանահին դատապարտվեց ազատազրկման
Իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է վեց տարվա բանտարկության: Նրա փաստաբան Ֆարիդե Ղեյրաթի ասելով, իրանական իշխանությունները ռեժիսորին մեղավոր են ճանաչել «Իրանի պետական համակարգի դեմ ոտնձգությունների» մեջ: Այդ մասին փոխանցում է BBC-ն՝ մեջբերելով փաստաբանի խոսքերը, թե՝ իր վստահորդը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել «Իրանի համակարգի եւ հասարակական կարգը հեղինակազրկող քարոզչական նյութեր հավաքելու եւ տարածելու համար»:
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԱԿՏԻՎ Է
Այս տարվա փետրվարին հիմնադրվեց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, որի առաքելությունն է համախմբել Հայաստանում ապրող ու ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստման կամ կրթական ծրագրերի մասնակցած քաղաքացիներին եւ օգտագործել ԱՄՆ-ում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը՝ ի շահ Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների մասնագիտական զարգացման, ստեղծելով գիտաշխատողների, գիտնականների, ուսանողների, պրոֆեսիոնալների, հետազոտողների արդյունավետ ցանցեր։ ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան համագործակցում է Հունգարիայի նմանօրինակ ասոցիացիայի
ԴԱՍԱԽՈՍԻՆ ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ ԵՆ
«Առավոտի» տեղեկություններով՝ օրերս իր բնակարանից առեւանգվել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մ. Գ.-ն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դասախոսի հարազատները բնակարանը գտել են քաոսային վիճակում, սենյակում գետնին ընկած է եղել մի ծաղկեփունջ, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որպեսզի տիկին Մ. Գ.-ն բնակարանի դուռը բացի: Դեպքից անցել է շուրջ տասը օր, սակայն
Ինչպե՞ս լավ ապրել՝ առանց կոռուպցիայի
Բուհերի ղեկավարները՝ իրենց կրթօջախների հեռանկարների ու կրթության որակի մասին «Յուրաքանչյուր բուհ պետք է ունենա իրեն կից գործող ավագ դպրոցները, բուհերը պիտի «շեֆություն» վերցնեն դպրոցների համար, պատասխանատվություն կրեն նաեւ որակի համար՝ գրքերի տպագրություն, սենյակների վերանորոգում, նոր ինտերակտիվ սենյակների ստեղծում, ուսուցիչների վերապատրաստում, օլիմպիադաներ եւ այլն: Եթե մենք կարողանանք մեր լավագույն դասախոսների միջոցով այդ դպրոցներում ուսումնական գործընթացներ իրականացնել,
ՔՆՆԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ
Իսկ ուսանողներն արդեն ծանոթանում են քննական «գնացուցակին» Հաշված օրեր են մնացել բուհերում քննաշրջանի մեկնարկին: Այժմ ուսանողները, իրենց խոսքով ասած՝ «տառապում» են ստուգարքների պատճառով: «Առավոտի» հարցախույզը մի շարք բուհերի ուսանողների շրջանում ցույց տվեց, որ նրանց մեծամասնությունը ձգտում է ոչ թե ինչպես որ հարկն է պատրաստվել քննություններին եւ հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել, այլ փորձում է ինֆորմացիա
«ԲԱԶՄԱԶԳ, ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ»
Ըստ ֆրանսահայ «Նոր Հառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլակյանի՝ այսօր պետք է ընտրել այս գաղափարը՝ հայ ժողովրդի որեւէ հատվածին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով գծված սահմաններից դուրս չթողնելու համար: 1925 թ. Ֆրանսիայում հիմնադրված «Հառաջ» թերթը ավելի քան 80 տարի եղել է ֆրանսահայությանը համախմբող օղակը, այդ երկրում 1920- ականներին ձեւավորված հայ համայնքի պատմագիրն ու օրվա մի
«Լեհական օգնություն»
Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, մեր երկրում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինկսին մասնակցել է Լոռու մարզկենտրոն Վանաձորում եւ Արջուտ, Քարաձոր գյուղերում՝ Լեհաստանի կառավարության «Լեհական օգնություն» ծրագրով իրականացված նորոգումներից հետո կառույցների բացման արարողությանը: Վանաձորի թիվ 3 դպրոցում նորոգվել են մարզադահլիճն ու հանդերձարանը, գնվել ուսուցչական 12 սեղան, Քարաձորում բացվել է բուժկետ, իսկ առավելապես
Իջեւանում՝ գրիպ, նաեւ՝ դեղնուկ
Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչությունում հայտնեցին, որ մարզում, հատկապես Իջեւան քաղաքում տարածված են գրիպի դեպքերը: Վարչությունում սակայն դա համաճարակ չեն համարում, գտնելով, որ ամեն տարի այս ժամանակահատվածում գրիպը տարածված է լինում: Գրիպի տարածմանը նպաստում է նաեւ ներկայումս մարզում առկա չոր, արեւային եղանակը: Վարչության տվյալներով՝ գրիպով հիվանդացության դեպքերն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի քիչ
Հանցանքը հանցանքով են կոծկում
Մարդկային «գործունեության» ապացույցներ՝ այրված անվադողեր, վառելիքի դեն նետված տարաներ… իրեղեն ապացույցներ: Մեր թերթի երեկվա համարում անդրադառնալով Տավուշի եւ Լոռու մարզերում՝ Դիլիջան քաղաքի եւ Թեղուտ գյուղի մատույցներում անտառային հրդեհներին, ներկայացրել էինք Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանի եւ Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանի խոսքը՝ երկուսն էլ նկատել էին, որ մարդիկ այրում են խոտը եւ դառնում անտառային հրդեհների
ՏՈՆԻՆ ԵՎ ՏԵՂՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Արմավիրի մարզի քաղաքներում ամփոփում են անցնող տարին Ինչպես ցանկացած Ամանոր, այս մեկն էլ կիսատ գործերը ավարտելու, 364 օրում արածը մեկ օրում ամփոփելու ու նաեւ ուրախանալու, նոր հույսերի եւ սպասումների պատեհ առիթ է: Նոր տարին ու Սուրբ Ծննդյան տոնը՝ ամեն ինչից բացի ու առաջին հերթին՝ տոն է: «Ի՞նչ նոր տարի, ի՞նչ տոն ու տոնական տրամադրություն, եթե
ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2010 թ. կատարված աշխատանքները եւ 2011 թ. աշխատանքային պլանը: ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է
ԼՑԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ԹԵԹԵՎ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ
Դեկտեմբերի 20-ին հրդեհ էր բռնկվել Երեւանի Արցախի փողոցի թիվ 32/3 հասցեում՝ բենզալցակայանի տարածքում: Ռ. Աբրահամյանին պատկանող բենզալիցքավորման կրպակում այրվել են 50 լիտրանոց դիզվառելիքի եւ յուղի տարաներ: Հրդեհի հետեւանքով ձեռքի թեթեւ այրվածքներ է ստացել բենզալիցքավորման կրպակի աշխատակից Սամվել Աբրահամյանը:
Գինեկոլոգը դիմել է վերաքննիչ
Հիվանդի բողոքը հի՞մք է կարգապահական տույժի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 25-ին քննեց մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Մինասյանի հայցն ընդդեմ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի՝ կարգապահական տույժերի ենթարկելու հրամանները, աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, նախկին աշխատանքում վերականգնելու, նոր անժամկետ աշխատանքային պայմանագիր կնքելուն հարկադրելու, չվճարված աշխատավարձը, հարկադիր պարապուրդի գումարը, չվճարված ամենամյա
ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ինչո՞ւ ուշացած արեցին այն, ինչ ակնհայտ էր Զրուցակիցս՝ Մհեր Մկրտչյանը, դեռ 2007թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ սահմանադրական դատարանի դիմաց հայտարարել էր անժամկետ հացադուլ: Նա պահանջում էր, որպեսզի հակասահմանադրական ճանաչվի Քրեադատավարական օրենսգրքի 284 հոդվածի 1-ին կետը: Այն վերաբերում էր գաղտնալսմանը: Նշված հոդվածը իրավունք էր վերապահում համապատասխան մարմիններին առանց դատարանի որոշման քրեական հետապնդում իրականացնել: Մինչ հացադուլը, Մհեր Մկրտչյանը
ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՇՈՒՄ ԵՆ
«Ինձ Ուկրաինայից տարել են Գերմանիա եւ անմիջապես՝ համակենտրոնացման ճամբար: Այնտեղ անտանելի էր, անընդհատ վախի մեջ: Հետագայում ես այնտեղ ծանոթացա հայ երիտասարդ գերու հետ: Մենք ամուսնացանք եւ եկանք Հայաստան»,- օրերս նախկին սպայի տանը վետերանների ու մանկատան նախկին սաների պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ պատմեց 85-ամյա, ազգությամբ ուկրաինացի տիկին Կլարան: Իսկ Քանաքեռի մանկատան նախկին սան՝ 70-ամյա տիկին Լաուրայի
Եղեւնիներ վաճառում են՝ փաստաթղթերը ծոցագրպանում
Բնական եղեւնիների բիզնեսով զբաղվողները վստահեցնում են, որ տեղական եղեւնի չունեն Ամանորից երկու-երեք շաբաթ առաջ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի որոշ հատվածներ, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող տարածքներ, Մալաթիայի տոնավաճառի եւ Համալիրի շրջակայքի մայթերը գրեթե անանցանելի են: Մայթերով մեկ մշտադալար բնական եղեւնիների շարք է ձգվում: Նրանց գներն էլ ուղիղ համեմատական են եղեւնու տեսքին, չափսին ու փարթամությանը: Այս օրերին բնական
ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑԸ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼՈ՞Ւ Արաբկիր վարչական շրջանի թիվ 51 փողոցի 3-րդ շենքի բնակիչներն անհանգստանում են, որ շենքի հիմքը կթուլանա եւ իրենք կզրկվեն արեւի լույսից: «Խաս-Պրոֆիտ» կառուցապատում իրականացնող ընկերությունը Արաբկիրի թիվ 51 փողոցում բազմաֆունկցիոնալ, նոր, 25 հարկանի շենք է կառուցում: Շենքի հիմքն արդեն փորված է ու այն գրեթե հասնում է հարեւան՝ թիվ 51 փողոցի 3-րդ շենքին:
Շատ արտադրում ենք՝ քիչ սպառում
Երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ամփոփելով անցնող տարին, ներկայացրեց նախարարության իրավասության տակ գտնվող ոլորտներում տիրող իրավիճակը: Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, նախարարն ասաց, որ այս տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 6,5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 5,678 մլրդի փոխարեն, այսինքն՝ գրեթե 15%-ով ավելի: Այս աճը նախարարը պայմանավորեց երկրում փոքր հիդրոէլեկտրակայանների թվի աճով:
«ԵՍ ԽԵՂՃ ՄԱՐԴ ՉԵՄ»
«Առավոտի» դեկտեմբերի 15-ի համարում «74-ամյա մի խեղճ մարդ աճուրդով օբյե՞կտ է գնել» վերնագրով նյութ էինք տպագրել, որտեղ գործարար Ասլան Դիլբարյանը բողոքում էր, որ Լենինգրադյան փողոցում 251 քմ մակերեսով իր օբյեկտը գրավ է դրել բանկում ու բանկային ինչ-ինչ խաղերից հետո կորցրել է այն՝ մի պատահական օր պարզելով, որ այդ տարածքը բանկը աճուրդով վաճառել է: Ա. Դիլբարյանը
4G/LTE ցանցը՝ ՀՀ-ում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է ՀՀ-ում 4G/LTE ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկման մասին: LTE գործարկումը Երեւանում (Կենտրոնում եւ Արաբկիրում)՝ երկրի ամբողջ տարածքում 4G/LTE սերնդի ցանցի ներդրմանն ուղղված՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կողմից իրականացվող առաջին քայլն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն կընձեռի փորձարկելու 4G տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները՝ նախքան ցանցի՝ հանրապետության ամբողջ տարածքում լայնամասշտաբ
ՕՐԳՈՎ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՍԵՑՎԵՑ ՊԱՅԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.50-ին, Արագածոտնի մարզի Օրգով գյուղի բնակիչ 59-ամյա Սիրազնիկ Ժորժիկի Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Աշտարակի բաժին եւ հայտնել, որ առավոտյան ժամը 8-ի սահմաններում տան բակում կայանված իրեն սպասարկող ծառայողական «ԳԱԶ 3110» մակնիշի 162 ՍՏ 21 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա սպիտակ գույնի տարայով ինչ-որ կասկածելի սարք է դրված: Գյուղ ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել
«ՇԱՀՈՒՄ Է ԱՅՆ ՈՒԺԸ, ՈՐՆ ԱՆԿԵՂԾ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
«Առավոտին» տված հարցազրույցում վստահություն հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը – Սկսենք ամենակարեւոր հարցից: Իշխանության գալու դեպքում Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում լինելու է ավելի կո՞շտ, թե՞ ավելի փափուկ կամ կառուցողական: – Նախ եկեք տարբերենք Կոնգրեսի դերը որպես ընդդիմություն եւ որպես իշխանություն: Իշխանությունն ունի մի կարեւոր առավելություն՝ տիրապետում է ամբողջական ինֆորմացիային: Կոնգրեսն իր դիրքորոշումը կարող
ԻՆՉՊԵՍ ՎԱՏՆԵԼ ԱՄՈՒՍՆՈՒ ՈՒՂԱՐԿԱԾ ՓՈՂԵՐԸ
Դեկտեմբերի 20-ի կեսգիշերին ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Քննչական խմբին Մեղրաձորի Բանավան 2-րդ շենքի 6-րդ բնակարանի 31-ամյա Տաթեւիկ Պողոսյանը պատմում է հետեւյալը. «Մութ էր: Երեխուն էի քնացնում: Մեկ էլ դուռը ծեծեցին: Աղջիկ երեխուս՝ Անահիտին ասի՝ նայի, տես՝ ով ա: Անահիտը նայեց, եկավ ասեց, թե
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ
Վարկածների թվում է նաեւ վենդետան Դեկտեմբերի 19-ի կեսգիշերին Վանաձորի Վարդանանց 43/1 շենքի երրորդ մուտքից հրազենային հինգ կրակոց է արձակվել նույն շենքի 33 բնակարանի բնակիչ, Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Դավիթ Վահանի Օհանյանի ուղղությամբ: Տղան տուն էր վերադառնում գնումներ կատարելուց հետո: Դպրոցական երեխան հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի հատվածում, վնասվել է երեխայի փայծաղն
Օտարալեզու դպրոցների վտանգները
Այս փաստարկները «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը տրամադրել էր ԱԺ-ի պատգամավորներին: Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը – հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածին: – հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ մասը նշում
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԻՄՈՒՄԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ամենեւին չի բացառվում, որ գալիք տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվի 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ընդդեմ Հայաստանի Հանրապետության առաջին գործը: Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն գործնական քայլեր է ձեռնարկել «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ կալանավորված ու դատապարտված, նախկին քաղբանտարկյալ ու միայն վերջերս «վաղաժամկետ պայմանականով» ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանի գանգատը քննելու ուղղությամբ:
ԼԵԶՎԱԿՌԻՎ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակվի եւ, ըստ ամենայնի, կավարտվի այսօր Խորհրդարանը արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ երեկ շարունակեց քննարկել «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքների նախագծերը: Քննարկումների ընթացքում պատգամավորների մեծ մասը խոսում էր ամեն ինչից, բացի կոնկրետ առաջարկություններից, դրանց ընդունելի կամ անընդունելի լինելուց: Կարճ ասած՝ երեկ խորհրդարանի դահլիճում ոչ թե կառուցողական քննարկում էր ընթանում, այլ, մաքուր հայերենով
ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ԺԱՄԱՆԱԿ ՁԳՈՒՄ
«Տեսնելով, որ 1998թ. սկսած եւ մինչեւ հիմա շարունակվող բանակցություններում ակնհայտ էվոլյուցիա է կատարվել, որ գնալով ավելի ու ավելի ադրբեջանանպաստ պլան է քննարկվում, Ադրբեջանը ժամանակ է ձգում, որ բանակցությունների սեղանին եղած լուծումը հնարավորինս փոխվի հօգուտ իրեն»,- «Առավոտին» տված հարցազրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Կարդացեք


















































