Օրվա լրահոսը
Սպանվել է ամերիկացի բժիշկ
Կիրակի օրը Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքի լյութերական եկեղեցում սպանվել է բժիշկ Ջորջ Թիլլերը, որը համարվում էր ուշ աբորտների ամենահայտնի մասնագետներից մեկը: Newsru.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ մարդասպանը՝ կանզասցի Սքոթ Ռեյդերը, ձերբակալված է եւ այժմ ցուցմունքներ է տալիս: Թիլլերը եկեղեցում օգնում էր քահանային, իսկ նրա կինը երգում էր երգչախմբում: Բժշկի ընտանիքը՝ այրին, 4 երեխաները
Ապագա եվրոպացին՝ հայ երիտասարդի աչքերով
Ըստ այս թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքների՝ հայերը շատ չեն տարբերվում եվրոպացու կերպարից: «Ինչպիսի՞ն ես պատկերացնում Եվրոպայի քաղաքացուն ապագայում». մարտին ՀՀ 10-18 տարեկան երիտասարդների շրջանում այս թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքները երեկ ամփոփվեցին ԿԳՆ-ում: Շարադրությունների այս մրցույթը անցկացվել էր Եվրոպայի խորհրդի 60-ամյակի կապակցությամբ: Նախարարություն էր ներկայացվել 70 շարադրություն, որից հանձնաժողովը լավագույն է ճանաչել 17-ը:
ԿԱ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՊԱԿԱՍ
Շատ դիմորդներ երեկ՝ դիմում-հայտերի ընդունման վերջին օրը, նոր-նոր են սկսել հետաքրքրվել, թե երբ են գործերը հանձնելու: Մայիսի 11-ից մեկնարկեց դիմորդների հայտագրման գործընթացը: Իսկ երեկ՝ ժամը 18-ին, այդ գործընթացն ավարտվեց: Հիշեցնենք, որ բուհերի ընդունող հանձնաժողովներն աշխատում էին ամեն օր՝ առանց հանգստյան օրերի, ժամը 9-18-ը, իսկ դիմորդները պետք է վճարեին 1500 դրամ՝ իրենց գործերը հանձնելու համար: Դեռ
«Հայաստանն ավելի շատ է շահագրգռված Թուրքիայի հետ սահմանի բացմամբ»
Հարցազրույց ռազմական փորձագետ Ազադ Իսազադեի հետ – Ո՞ր երկիրը՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան, ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։ – Անկասկած, երկու կողմերն էլ օբյեկտիվորեն շահագրգռված են սահմանի բացմամբ։ Եթե Թուրքիային ավելի շատ հետաքրքրում է հարցի քաղաքական կողմը, ապա Հայաստանն ավելի շահագրգռված է տնտեսապես։ Ընդ որում՝ երկու կողմերն էլ ունեն նաեւ
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ»
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա բարդ եռանկյունու միայն մեկ կողմն է: Այսօր փորձ է արվում մոտենալ հակասությունների գրեթե դասական դարձած կառույցին մյուս գագաթից՝ հայ-թուրքական ուղղությունից: Այսպես թե այնպես, հարաբերությունները փոխկապված են, հետեւանքները՝ փոխազդեցիկ: Սակայն ի՞նչ սպասելիքներ ու մտավախություններ են կապված քաղաքական այս «նոր եռանկյունաչափության» հետ, որքանո՞վ են դրանք հիմնավոր, ի՞նչ ազդեցություններ՝ եռանկյունու տիրույթից դուրս: Շարունակում ենք
Մարզերը ֆինանսավորվել են 95-100%-ով
Երեկ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ մարզպետները ներկայացրել են ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների եւ իրականացված ծրագրերի կատարողականները: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ մարզերի ֆինանսավորումը կազմել է 95-100%: Արագածոտնի մարզի ֆինանսավորումը եղել է 4,5 մլրդ դրամ, բոլոր
Ո՞ւմ բախտն է բացում ճգնաժամը
Տեղեկացրել ենք, որ «Արմենիա» անունով մի զբոսանավ այս տարվա մայիսի 28-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի նավահանգստից դուրս է եկել շուրջերկրյա ճանապարհորդության՝ գրող Զորի Բալայանի գլխավորությամբ: Ճամփու դնողների ղեկավարն էլ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է եղել: «Արմենիան» անցնելու է Ջիբրալթարը, Հարավային Ամերիկան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, լինելու է Ինդոնեզիայում, Սինգապուրում, Հնդկական թերակղզում, Պարսից ծոցում, Կարմիր ծովում, Սուեզի
ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇՈՒՄ»
Հայ օգնության ֆոնդի կողմից իրականացվող «Հայաստանի երեխաների հովանավորչություն» ծրագրում Սյունիքից ընդգրկված միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ 216 երեխաներից 50-ը հունիսի 2-25-ը Վայոց ձորի «Սիրանույշ» մանկական ճամբարում կանցկացնի իր ամառային հանգիստը: Հայ օգնության ֆոնդի հովանավորչության տակ գտնվող մինչեւ 16 տարեկան երեխաներին այս ծրագրով տարեկան երկու անգամ $100 գումար է տրամադրվում: Ըստ Սյունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի
ՋԱՅԼԱՄՆԵՐ ԵՎ ՃԱԳԱՐՆԵՐ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
Խոզերի զանգվածային հիվանդությունից հետո Տավուշի մարզում փորձում են զարգացնել անասնապահության այլ ուղղություններ Տնտեսական ճգնաժամը ստիպում է գյուղատնտեսության (մասնավորապես՝ անասնապահության) զարգացման նոր ուղիներ փնտրել: Այս փնտրտուքի արդյունքում Տավուշի մարզում սկսել են ջայլամ ու աքսելերատ ճագար աճեցնել: Ծրագրերն իրականացվում են «Գյուղատնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում տրամադրված դրամաշնորհներով:
Բռնություն՝ Արմեն Չախալյանի նկատմամբ
Մայիսի 30-ին Ախալքալաքի ոստիկանությունը ձերբակալել է ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանին՝ իրենց ընտանիքին պատկանող մեքենան առանց վարորդական իրավունքի վարելու պատրվակով: Մի քանի ժամ անօրինական կալանքի տակ պահելուց եւ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելուց հետո՝ Ա. Չախալյանին ազատ են արձակել, իսկ մեքենան, «էվակուատորի» միջոցով, տեղափոխել Ախալցխա:
Դատախազը չի բողոքարկել դատավճիռը
«Միասնական Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատական գործը մայիսին ուղարկվել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան: Բողոքարկման դիմումներ է ներկայացրել միայն պաշտպանական կողմը, իսկ դատախազը, որը ուներ վճիռը բողոքարկելու իրավունք, չի օգտվել դրանից: Վերաքննիչ դատարանը, վրացական օրենսդրության համաձայն, լսելու է պաշտպանական կողմին եւ իրավունք չի ունենա խստացնել Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատիժը:
Ոստիկանները «զբաղվում» են
Ահազանգերը շարունակվում են Հայաստանի ոստիկանությունը երեկ հայտնեց, որ «զբաղվում» է Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում խախտումների վերաբերյալ դատախազությունից ուղարկված ԶԼՄ-ների հրապարակումներով: Մասնավորապես, կատարվում է հետաքննություն հետեւյալ ահազանգերի կապակցությամբ. 1. Ընտրության օրը, ժամը 18-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ «Lragir.am» ինտերնետային կայքէջում տեղադրվել է տեղեկատվություն, որ թիվ 13/18 տեղամասում
ԻՆՉՊԵՍ ԽԱԲԵՑԻՆ 80-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ
Նազարովան հանցավոր խմբի դեմ է, ոչ թե՝ մեկ մեղադրյալի 2006թվականին Մարիա Նազարովան, որը ցանկանում էր տուն գնել, իր հարեւանուհու՝ Իրինա Այվազյանի միջոցով ծանոթանում է բրոքեր Ագնեսա Պապյանի հետ: Վերջինս Մ. Նազարովային խոստանում է սենյակ՝ Ավանում գտնվող նախկին հանրակացարանի շենքում: Վկայի ներկայությամբ Մ. Նազարովան բրոքերին տալիս է $7500: Որոշ ժամանակ անց Ա. Պապյանը Նազարովային տանում է
Ավազի լվացման գործ ով
Արձագանքում են «Առավոտի» հրապարակմանը «Առավոտ» օրաթերթում (27.05.09թ.) տպագրվել էր Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչների նամակը՝ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողը ավազահանքի վերածվելու վերաբերյալ: Արձագանքելով հիշյալ հրապարակմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ տեղեկացրեց, որ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը գրավոր դիմել է Արմավիրի դատախազություն՝ հայտնելով, որ Եղեգնուտ գյուղում գտնվող «Բետարտշին» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից
Ուղեւորների իրավունքները ոտնահարվեցին
Երեկ կրկին մարզային տրանսպորտը ուղեւորներին չէր սպասարկում: Այս էլ որերորդ անգամ ՀՀ իշխանությունների հրահանգով մարզերի երթուղագծերը, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության, չեն աշխատում՝ ուղեւորներին թողնելով կանգառներում կանգնած: Այս հանգամանքը հարուցել է բազմաթիվ ուղեւորների զայրույթը: Մասիսի բնակիչներից ոմանք, զանգելով «Առավոտի» խմբագրություն, խիստ վրդովված ասացին. «ՀՀ իշխանությունները արհամարհում են քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը ու չեն մտածում, որ մարդկանց
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԻ՛ ԱՆՏԵՍԵՔ
Ըստ մասնագետների, երեխայի ճիշտ դաստիարակության համար կարեւոր է նրանց լավ խնամել, ընտանեկան ջերմություն տալ ու նրանց համար հավասարակշռված ծնողներ լինել: «Մեր կենտրոնում կա երեխա, որը ծնված օրվանից տրվել է ուրիշ ընտանիքի, քանի որ նրա մայրը մարմնավաճառությամբ է գումար աշխատել: Հետո ստացվել է այնպես, որ այդ երեխային տվել են մեկ այլ ընտանիքի, որտեղ երեխա չեն ունեցել,
Ադամանդագործներն աջակցության կարիք ունեն
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել առանց այն էլ «հազիվ շունչ» քաշող ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտի վրա: Այս տարվա առաջին եռամսյակում ադամանդի արտադրությունը, նախորդ տարվա համեմատությամբ՝ նվազել է մոտ 50%-ով, այսինքն՝ մինչեւ 1,8 մլրդ դրամով: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Նրա վստահեցմամբ՝ երեսակման
Առանց անձնագրի՝ ոչ մի զեղչի քարտ
Հայաստանյան մի քանի սուպերմարկետներում, մասնավորապես՝ «Երեւան Սիթիում», «Սթարում» եւ «SAS»-ում, 10 հազար դրամ եւ ավելի առեւտուր անելու դեպքում հաճախորդներին տրամադրում են զեղչի քարտ՝ հետագայում խանութից որոշակի զեղչով գնումներ կատարելու համար: Զեղչի քարտերը տրամադրելու համար այս սուպերմարկետներում հաճախորդից պահանջում են անձնագիր եւ սոցիալական քարտ, ինչն էլ քաղաքացիների դժգոհության առիթ է դարձել, քանի որ, նրանց խոսքերով, «ընդամենը
11 ԴՐԱՄԻ ԱՌԵՎՏՈՒՐ ԵՆ ՖԻՔՍԵԼ
Մայրաքաղաքի որոշ սուպերմարկետներում մի քանի հազար դրամի գնումներ կատարելու դեպքում՝ ՀԴՄ կտրոնի վրա ընդամենը մի քանի դրամի առեւտուր է ֆիքսվում: Խոշոր տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու համար կառավարությունը ինչ մեթոդների ասես, որ չդիմեց: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ծպտված մտնում էին սուպերմարկետներ, մի քանի հարյուր դրամի առեւտուր անում, հետո էլ՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար խանութի տիրոջը խոշոր տուգանքի
Ճաշակին ընկեր չկա
Եվրոպայի խորհուրդը գոհ է Երեւանի ավագանու ընտրություններից, իսկ մեր իրավապաշտպանները՝ դժգոհ: Ընտրությունը եղել է բավարար, դրական. սա Եվրոպայի խորհրդի ՏԻՄ ընտրությունները դիտարկող Կոնգրեսի դիտորդական առաքելության գնահատականն է նախորդ օրը կայացած Երեւանի ավագանու ընտրություններին: ԵԽ դիտորդները մեր ընտրությունները դիտարկել են մոտ մեկուկես տասնյակ դիտորդներով, նրանց նախնական եզրակացությունը, որը հրապարակեց ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար բրիտանացի Նայջլ Մերնեգոնը՝
ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՐԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այդպես է անցած ընտրությունները գնահատում «Ժառանգության» ներկայացուցիչը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Առավոտին» փոխանցեց, որ արդեն ժամանակն է, որ ընտրախախտումներին տրվի ոչ թե քանակական, այլ որակական գնահատական. «Արդեն բացահայտ կարելի է ասել, որ տարբեր համայնքներում տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, որ եթե վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում լինեին ընտրություններ, հենց այդպիսին կլինեին: Մենք տեսանք բացարձակ-հլու-հնազանդ, կիսաբաց ընտրություն: Տիպական
ՀՅԴ-ն չի ստորագրի ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում էինք իբրեւ քաղաքական համակարգի կայացման, մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի ձեւավորման, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված առճակատման ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, հասարակության համախմբման հնարավորություն: Մենք նաեւ հավատում էինք, որ արդարացի ընտրությունների պարագայում առիթ կընձեռվի երկրում ժողովրդավարության հիմքերն ամրապնդելու եւ ապացուցելու, որ կարող ենք զարգացման նոր ճանապարհ դուրս
«Օրինաց երկիրը» վերահաշվարկ է պահանջում
ՕԵԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ «Առավոտին» ասաց, որ իրենք դիմել են ընտրատարածքային հանձնաժողովներին՝ մի քանի ընտրատեղամասերում վերահաշվարկ անցկացնելու խնդրանքով: – Ձեզ գոհացնո՞ւմ են ընտրությունների արդյունքները: – Ես սպասում էի, որ ընտրողների մասնակցությունը լիներ ավելին, քան եղավ: Փաստ է, որ Երեւանի ավագանու ընտրությունն առաջին անգամ էր, եւ մասնակցության ցուցանիշն այնքան էլ բարձր չեղավ: Ես
ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հետընտրական առաջին հանրահավաքը: Ու թեեւ կարծիք կար, թե ընդդիմության կողմից իր ձայներին տեր չկանգնելու դեպքում ՀԱԿ-ին համակրող հատվածն այլեւս կհիասթափվի ու Կոնգրեսի հանրահավաքներին այլեւս չի գա, այդուհանդերձ, երեկվա հանրահավաքը նախորդներից պակաս մարդաշատ չէր: Ավելին, այն բանից հետո, երբ ՀՀ առաջին
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ ՉԻ՞ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Ընտրությունների պատկերը՝ սեփական փորձի հիման վրա Չնայած արդեն շուրջ 20 տարի է, ինչ մասնակցում եմ ընտրությունների, բայց հատկապես այս անգամ ականատես դարձա այնպիսի խախտումների, որոնց մասին մինչ այժմ միայն լսել էի կամ գրել՝ այլոց վկայությամբ: Նախ՝ ինքս տեսա հօգուտ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուի լրացված «100 տոկոսանոց» ցուցակը: Հետո՝ ինձ առաջարկեցին անունս գրել հօգուտ ԲՀԿ-ի լրացվող ցուցակում:
ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ
Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպումը ընդհանուր առմամբ համապատասխանում էր եվրոպական չափանիշներին: Հայաստանցիների համար նման սենսացիոն եզրակացության են եկել Եվրոպայի խորհրդի դիտորդները: Երբ երեկվա ասուլիսում լրագրողները նկատեցին, որ Հայաստանում չի եղել որեւէ ընտրություն, որի ընթացքում լրագրողների հանդեպ այդչափ բռնություններ կիրառվեն, որքան մայիսի 31-ին կայացած ընտրություններում, դա ե՞ւս տեղավորվում է եվրոպական չափանիշների մեջ, դիտորդական առաքելության ղեկավար Նայջլ Մերնեգոնն
ՕԵԿ-Ն ԷԼ «ՏԵԽՆԻԿԱ» ՈՒՆԵՐ
Երեկ առավոտից մինչեւ ուշ երեկո մենք շրջել ենք նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքի թիվ 2 ընտրատարածքի տասնյակ ընտրական տեղամասերում: Այս համայնքում անցկացված ընտրությունները մայրաքաղաքի մյուս համայնքներից ոչնչով առանձնահատուկ չէին: Կեսօրից հետո մեր այցելած մեկ տասնյակից ավելի տեղամասերում ասում էին, թե քվեարկությունը նորմալ է ընթանում, բայց այ, տեղամասերից դուրս, դրանց հարող տարածքներում փող բաժանելը համատարած բնույթ
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ
Երեկ մայրաքաղաքի տարբեր համայնքների կանգառներում մարդկանց կուտակումներ էին առաջացել: Բանն այն է, որ գծատերերը երթուղուց հանել էին միկրոավտոբուսները եւ դրանք տրամադրել էին ընտրողներին «պատվավոր կերպով» ընտրատեղամասեր տանելու համար: Մասնավորապես, ամբողջ օրվա ընթացքում գիծ դուրս չեն եկել թիվ 41, 25, 116, 20, 70, 82, 19, 5, 84, 123, 83, 56, 58, 261,100 եւ 4 երթուղայինները: Պատգամավորներին,
Տուգանք՝ ծխելու, թե՞ չծխելու համար
Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ երրորդը ծխում է Երեկ Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն էր: Այս օրը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 1987թ.: Նշենք, որ, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ծխելու հետեւանքով առաջացած տարբեր հիվանդություններից մահանում է 5 մլն մարդ, ինչը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած: Ըստ բժիշկների՝ ծխողների մեծամասնությունը
Հունիսի 1
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք հաճելի գործերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ժամանակն է մտածեք հանգստի մեկնելու մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անհեթեթ խոսակցություններին լուրջ մի վերաբերվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Մոռացեք բոլոր խնդիրներն ու հաճելի ժամանակ անցկացրեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Երկար սպասված հեռախոսազանգը կխոցի ձեր սիրտը: ԿԱՐԻՃ (24.10-22.11)-