Օրվա լրահոսը

Իսրայելը պատրաստ է շարունակել բանակցությունները

Իսրայելը պատրաստ է քննարկել պաղեստինցիների հետ բանակցությունները վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր հարցերը՝ մերձավորարեւելյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն՝ Մերձավոր Արեւելքի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Սպիտակ տան ներկայացուցիչը տարածաշրջան է այցելել իսրայելցիների եւ պաղեստինցիների հետ առանձին-առանձին խորհրդակցություններ վարելու

Պատանդներին ազատել են առանց ուժ գործադրելու

Ֆրանսիական Մյուլուզ քաղաքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը երեքշաբթի օրը ազատել է քաղաքում գործող՝ ընտանեկան լուրջ խնդիրների հետ բախված կանանց եւ նրանց երեխաներին ապաստան տվող կենտրոնի տնօրենին եւ նրա տեղակալին, որոնց զինված մի տղամարդ պատանդ էր պահում՝ պահանջելով հանդիպել կենտրոնում գտնվող իր նախկին ընկերուհու հետ: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, միջադեպի հանգամանքները ճշտվում են: Քաղաքապետարանի տվյալներով, 21-ամյա տղամարդը

Եկեք տեսեք՝ համոզվեք

Ունեմ բազմաթիվ գյուտեր ու արտոնագրեր, որոնք կիրառելու դեպքում կլուծվեն մարդկության առջեւ ծառացած՝ գլոբալ տաքացման եւ էներգետիկ ճգնաժամի պրոբլեմները: Կուզեի գյուտերիցս մի քանիսը թվարկել՝ հիդրոէլեկտրակայան, որը մի լեռնային ջրառատ գետով կբավարարի մարդկանց էներգետիկ պահանջները, հողմաէլեկտրակայան, որը, կախված չափերից, կարող է տալ ատոմակայանից շատ էլէներգիա: Կա «հավերժական շարժիչի» գյուտ, որը կիրառելու դեպքում շոգից խեղդվող քաղաքները կապահովվեն զով

Ռեկտորը արձան չի ունենա

«Առավոտը» տեղեկություններ ուներ, թե Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը պատրաստվում է իր արձանը տեղադրել համալսարանի առաջ, որը ինքն է հիմնադրել: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում պարոն Մակիչյանը հերքեց լուրը. «Ես Մարքսն ու Լենի՞նը չեմ, որ արձանս տեղադրեմ իմ հիմնադրած բուհի առաջ, հետո՞ ինչ, որ գործ եմ արել… Եթե մեկը այդպիսի բան անի, ես կծիծաղեմ, բացի այդ, ես

«Կհրաժարին իրենց պաշտոնեն, բայց ոչ ծեծելու մակարդակի»

Համեմատություն՝ արտերկրի եւ Հայաստանի պաշտոնյաների հրաժարականների միջեւ «Ամերիկայում հայ երիտասարդության վրա ճնշում կա, ամենուր նրանց ազգային հարցերեն կհեռացնեն, կուզեն, որ մտնեն Ամերիկայի կյանքին մեջ, մոռնան իրենց լեզուն, մշակույթը»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց ԱՄՆ Արեւմտյան Ամերիկայի հայ երիտասարդական միության ատենապետ Սերուժ Աբրահամյանը: Նա ու դաշնակցական շատ սփյուռքահայեր Հայաստան են եկել՝ մասնակցելու դեկտեմբերի 10-12-ը

ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐ, ԿՈՌՈՒՊՑԻԱ

Նման որակումներ է տալիս դասագրքաստեղծման գործընթացի որոշ երեւույթներին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Առավոտը» մշտապես անդրադառնում է դպրոցական դասագրքերի խնդրին: Օրերս էլ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը իր մտահոգությունը հայտնեց՝ դասագրքերի ստեղծման գործընթացի հետ կապված: Նա փաստում է, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան՝ սկսած դասգրքերի շրջանառու հիմնադրամի գործող համակարգի փոփոխությունից, մինչեւ հրատարակչությունից դասագրքի «դուրս գալու» ամբողջ ճանապարհը:

«Ցեղասպանությունը սիրո հակաթեզն է»

Երկօրյա գիտաժողովում դատապարտվեց այս ամոթալի երեւույթը «Չնայած հաջորդ տարեսկզբին ԱՄՆ կոնգրեսում նախատեսված է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը, բայց, կարծում եմ, որ դրա ընդունման համար լավ շանսեր չկան: Նոր տարեսկզբից Կոնգրեսը կհամալրվի նորընտիր ու պահպանողական անդամներով, ովքեր արտաքին քաղաքականության հարցում շատ զգուշավոր կլինեն ու կնախընտրեն երկրի համար անվտանգ քաղաքականություն վարել: Ամերիկայի կառավարության ներսում յուրաքանչյուր ոք

ՊՈԼՍՈՅ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԱԹՈՌԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒ ՇՈՒՐՋ

Վերջին օրերուն հայաստանեան եւ սփիւռքեան, մանաւանդ թրքահայ մամուլը, լեցուն է Պոլսոյ Հայոց Պատրիարքական Աթոռի վերջին զարգացումները լուսաբանող յօդուածներով եւ գրութիւններով: Հայաստանեան մամուլը հակուած է կատարուածին ամբողջ մեղքը բարդելու թրքական իշխանութիւններու վրայ: Բնաւ նպատակ չունիմ պաշտպանել այս հարցին մէջ թրքական պետութեան կեցուածքը: Գաղտնիք չէ երբեք, որ միշտ ալ թրքական պետութիւնը խառնուած է պատրիարքական ընտրութիւններուն, փորձած է

«Հրանտը եզակի էր»

Մեծ գրողի ընկերները, հարազատներն ու բարեկամները փորձում են բոլորին հասանելի դարձնել մաթեւոսյանական «հայրենիքի տիրոջ գաղափարը»: Որպեսզի ժողովուրդը հաղթող եւ հարատեւ լինի, Խաչի եւ Սրի ամուր դաշինք է հարկավոր: Արցախյան ազատամարտի մասնակից, հայոց բանակի սպա, գնդապետ Սամվել Վանեսյանը այս սկզբունքով 2005թ.-ին իր ծննդավայրում՝ Լոռու մարզի Թումանյանի (Մոտկորի) տարածաշրջանի Շամուտ գյուղի բարձրավանդակում կառուցեց սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը,

ԱՐԱԳԱԾԻ ԴՊՐՈՑԸ ՉԻ ՆՈՐՈԳՎԻ

Նախկին փոխմարզպետը վստահ է, որ եթե մարզպետն ինքը լիներ, դպրոցի շինարարությունը անորակ չէր լինի Կոալիցիոն անտարբերությունից հետո այսօրվա մարզպետը  փորձում է խուսափե՞լ պատասխանատվությունից: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2010 թվականից դժգոհ չէ: Ասում է՝ մարզի բնակչության կենցաղի պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով, մի շարք գյուղական համայնքներում առաջնահերթ լուծել են խմելու ջրի խնդիրը: Դրանք այն համայնքներն էին, որտեղ

ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆՆ Է

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման՝ կողոպուտի կապակցությամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Այս անգամ, ինչպես նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, դատարանի ձեռքում է ամբաստանյալ Սուրեն Մելքոնյանի պաշտպան Նարինե Թովմասյանի նամակ-միջնորդությունը, համաձայն որի՝ բարձր ջերմությամբ եւ անկողնային հիվանդ

ԻՐԱՆՑԻՆ ԶՈՀՎԵԼ Է

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցի թիվ 7 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Պարզվել է, որ վրաերթի է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 32-ամյա Մոժդե Կուրոժի Աբադին, որը տեղում զոհվել է:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ» կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը» եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր: Բահինիի Հայաստան կատարած այցի նպատակն

Հեքիմյանի թոռան եւ մյուսների գործը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի (լուսանկարում) նախագահությամբ տեւական ժամանակ ընթանում է մի քրեական գործով դատավարություն, որում մասնակցություն ունի ԽՍՀՄ տարիներին Մոսկվայի մարզի քրեական հետախուզության վարչությունը ղեկավարած, խորհրդային էստրադայի լավագույն ամենաճանաչված կոմպոզիտորների շարքին դասված Ալեքսեյ Հեքիմյանի թոռը՝ Մկրտիչ Հեքիմյանը: Բացի Մ. Հեքիմյանից, նույն գործով մեղադրյալներ են ճանաչվել Արտակ Ավետիսյանը, Սերգեյ Աղաջանյանը,

Պաշտպանները պատշաճ ձեւով տեղեկացված չեն եղել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ էր թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. հունիսի 9-ի վճիռը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Լոռու մարզի դատախազությունը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 9-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ կաշառք վերցնելու մեջ կասկածվող 3 դասախոսներից երկուսին՝ Ժոզեֆ Կարայանին

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ՊԵՏԻՆ ԵՆ ԴԻՄԵԼ

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հ.Հովսեփյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին են դիմել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 21 շենքի բնակիչներ՝ թոշակառու Կարինե Շահվերդյանն ու թիավարության նախկին ԽՍՀՄ չեմպիոն Սերգեյ Գեւորգյանը: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում դարձել ենք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 1-ին բաժնի պետ Արծրուն Թորոսյանի ապօրինությունների եւ շանտաժների զոհը: Ա. Թորոսյանը, օգտագործելով ՀՀ նախագահի

ԼՈՒՑԿՈՒ ՏՈՒՓԻ ԳԻՆ ԵՆ ՎՃԱՐԵԼ

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը կոլեկտիվ հանցագործություն է՝ պետական պաշտոնյաների մասնակցությամբ»,-երեկ Թեղուտի հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը: «Արմինֆոյի» փոխանցմամբ, բնապահպանները մատնանշել են Թեղուտի հանքավայրի շահագործման՝ ACP ընկերության կողմից ներկայացված նախագծում մի շարք անճշտություններ: Օրինակ՝ մեկ քառակուսի մետր հողատարածությունը գնահատվել է 0,8 դրամ ծիծաղելի գումար, իսկ քառակուսի մետր անտառային

«Դիագնոստիկա» են արել

«Հայտնի է, որ մեծածախ ինտերնետի գինն անհամեմատ էժան է, քան մատուցվում է մանրածախին, նույնիսկ, եթե այն բերվում է Վրաստանից կամ Իրանից: Ինձ համար՝ որպես ինտերնետ օգտագործողի, պարզ է, որ ինտերնետը դեռ անմատչելի է սուղ պայմաններում ապրողների համար: Մեկ-երկու տարի առաջ, երբ ինտերնետը թույլ էր, բայց արժեր 6000, ապա՝ 5000 դրամ (օգտվում էի մասնավոր փոքր ինտերնետ

Պատճառը աղքատությունն է

Բարեգործական ճաշարանի այցելուները, պակասելու փոխարեն, ավելանում են Էրեբունի համայնքում արդեն 13 տարի գործող, հանրակացարանային շենքերով շրջապատված բարեգործական ճաշարանն այսօր դարձել է տասնյակ անապահով ընտանիքների միակ ապրուստի միջոցը: Իսկ ամենացավալին այն է, որ այս ճաշարանից օգտվողների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները: Այն հիմնադրվել է ամերիկահայերի ԲԱՖԱ կազմակերպության եւ Հայ օգնության ֆոնդի օժանդակությամբ: Մեզ հետ զրույցում

ՕՐԵՆՔԻ ՁԵՌՔԸ ԿՐԱԿՆ ԵՆՔ ԸՆԿԵԼ

Այդ պատճառով էլ միլիոնավոր գումարներ «ջուրն ենք լցնում» Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում հոգեկան հիվանդներին տրամադրվող դեղամիջոցների՝ մասնավորապես պետպատվերի շրջանակներում տրամադրվող «Օլանզապինի», դեֆիցիտ է լինում, ինչի հետեւանքով հիվանդները եւ նրանց հարազատները կրկին խնդիրների առաջ են կանգնում: Այս դեղամիջոցը մեր պետության համար բավականին թանկ հաճույք է. դեղամիջոցի 30 հաբը մոտ 110 հազար դրամ արժե: Հաշվի առնելով, որ

ԱՆՎԱՎԵՐ ԴԵՂ

Անվավեր է ճանաչվել Ֆ. Հոֆման-Լա Ռոշ Լտդ Շվեյցարիայի արտադրության «Տիբերալ (օրնիդազոլ) 500մգ (10) թաղանթապատ դեղահաբեր» դեղի գրանցումը: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրել են առողջապահության նախարարությունից, բացի դեղամիջոցի անվավեր ճանաչելուց, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով հանրապետությունում նաեւ դադարեցվել է նշված դեղի շրջանառությունը: Նշենք, որ նախարարը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւանի օդանավակայանով տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի հսկիչ-անցագրային կետով փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է վերոհիշյալ հանցագործության կազմակերպիչը, որի մոտ հայտնաբերվել

Գյումրիի մանկավարժականի շենքը՝ այսուհետ տեխնոպա՞րկ

Երեկ մեկ անգամ եւս քննարկվեց Գյումրին բարեկարգ՝ ժամանակակից փողոցներով ու տրանսպորտով տեխնոքաղաք դարձնելու ուտոպիան Արդեն երկրորդ տարին է՝ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է ավերակ Գյումրին գերժամանակակից տեխնոքաղաք դարձնելու, բարձրակարգ լաբորատորիաներ հիմնելու, հետագայում նաեւ՝ աշխարհի առաջադեմ բուհերի ուսանողներին այստեղ տեղափոխելու գաղափարը: Այդ նպատակի համար, որը, պատասխանատուների խոսքով, հազիվ թե իրագործելի դառնա 15-20 տարի անց, արդեն իսկ ծախսվել

74-ԱՄՅԱ ՄԻ ԽԵՂՃ ՄԱՐԴ ԱՃՈՒՐԴՈՎ ՕԲՅԵ՞ԿՏ Է ԳՆԵԼ

Գործարարը վստահեցնում է, որ բանկը ձեւական աճուրդ է արել ու իր օբյեկտը ձեռքից խլել Ամեն տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մեր երկրում փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու մասին, սակայն, ըստ էության, որեւէ քայլ չի ձեռնարկվում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Ձեռնարկված բոլոր միջոցառումներից, վերջին հաշվով, օգտվում են խոշոր բիզնեսներն ու նրանց տերերը:

Ի՞ՆՉ ԿԱՍԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂՀ ճանաչման խնդրին եւ Ազգային ժողովում դրա քննարկմանը: Նա ասել է, որ պատրաստվում է հանդիպել «Ժառանգության» անդամներին եւ պարզել, թե Ղարաբաղի անկախությունն ի՞նչ սահմաններով են նախատեսում ճանաչել: Եթե ճանաչումը պետք է լինի ներկայիս սահմանով, գեներալը երկու ձեռքով կողմ է դրան: Սակայն եթե ճանաչումը պետք է

«ՇԵՖՆ Ա ԱՍԵԼ»

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ԵԿՄ Էջմիածնի մասնաճյուղի անդամներն արդեն տասն օր է՝ այցելում են քաղաքում գտնվող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններ, մեծ եւ փոքր խանութներ ու իրազեկում, որ «օբյեկտի» տերը մինչեւ ամանորյա տոները պետք է որոշակի հանգանակություն անի ԵԿՄ-ի ֆոնդին՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տոնական նվերներ մատուցելու, որոշակի նյութական օգնություն տրամադրելու համար: Խոսակցություններ են շրջանառվում, որ ամենացածր շեմը 200 ամերիկյան

ՄԱՅՐԵՆԻԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ԸՆԿԱԼԵԼԻ Է

Ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը – ԱԺ-ն առաջիկա օրերին երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը, սակայն դրանց վերաբերյալ դեռ պահպանվում են մտահոգությունները: Մասնավորապես, որ նախագծերը հակասում են Կրթության բնագավառում խտրականության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, որին Հայաստանը միացել է 1993-ին: Կոնվենցիայի 5-րդ հոդվածում կարեւորվում է «հանրային իշխանությունների

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻ՞ՇՏ Է

«Վիքիլիքս» կայքի հրապարակումներում ԱՄՆ դավադրություն չկա, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ»,- երեկ ՌԱՀԿ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքագետը գտնում է, որ այդ հրապարակումները ամոթալի իրավիճակում են դնում ԱՄՆ-ին: Կեսկատակ-կեսլուրջ նա նշել է, որ մոտակա ժամանակներում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում ամենաշատ օգտագործվող բառը լինելու է «ներողությունը»: Վիքիլիքսի՝ Հայաստանին վերաբերող բացահայտումները ուժեղացնում են Հայաստանի արտաքին

ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

«Ադրբեջանի «օկուպացված» տարածքների մասին” բանաձեւի նախագծի քննարկման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Այս մասին henaran.am-ի հետ բացառիկ զրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Ժոզեֆ Դեյսի մամուլի խոսնակ Ջին-Վիկտոր Նկոլոն՝ չմատնանշելով նախագծի քննարկման հնարավոր ժամկետները: Նրա խոսքով՝ բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգվել է հեղինակի՝ Ադրբեջանի խնդրանքով: “ՄԱԿ-ի ԳԱ-ի հաջորդ նստաշրջանը կսկսվի 2011-ի սեպտեմբերի 13-ին»,-հավելել է Ջին-Վիկտոր Նկոլոն՝ չմեկնաբանելով

ՀՅԴ-Ն ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

ԱԺ արտահերթ նստաշրջանի երեկվա նիստի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Առաջին դեպքը չէ, որ տարեվերջին կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նստաշրջանի հրավիրում՝ բավականին մեծ օրակարգով: Այն, ինչ որ տարվա ընթացքում պետք է անեին՝ փորձում են սղացնել հիմա: Մենք այս ոճը չենք ընդունում: Ընդ որում՝ այնտեղ անպայման կարող են լինել նաեւ օրենքներ, որոնց մենք կողմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031