Օրվա լրահոսը
ԱՌԱՆՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
Երեկ երեկոյան լրացավ 2011թ. հունվարի 11-ին Կապանի տարածաշրջանի Ձորաստան գյուղում համայնքի ղեկավարի, իսկ Անտառաշատ գյուղում՝ ավագանու ընտրությունների համար թեկնածություններ առաջադրելու ժամկետը: Ոչ 100-ից էլ քիչ բնակիչ ունեցող Ձորաստանում, ոչ էլ հազիվ 100 բնակիչ ունեցող Անտառաշատում մրցակցություն չի լինի: Ըստ թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանի, Ձորաստանում գյուղապետի աթոռին հավակնում է միայն գործող գյուղապետ, անկուսակցական
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Երեկ տեղեկացանք, որ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Գոլոս Արմեննիի» լրագրողը մտադիր է վերադառնալ իր թերթ:
ՁԻԱՀ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՀԻՄՔ ՉԷ
Վերջերս ՁԻԱՀ-ով հիվանդ կալանավորները բողոքի ցույց կազմակերպեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ պահանջելով իրենց ազատ արձակել: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշել է, որ ուսումնասիրվել է այդ հարցը: «Հենց հիվանդության փաստը հիմք չէ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդուն ապրելու շատ քիչ ժամանակ է մնում»,- ասել է Սաքունցը: Նա հիշեցրել է, որ ազատության մեջ նույնպես կան
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Ըստ ՀՀ ոստիկանության, դեկտեմբերի 15-ին Հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողները ՌՈ վարչական շենքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Մուրադյանին, որը 2006 թ. հունվարի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) մեղադրանքով: Ա. Մուրադյանը կալանավորվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության
Պաշտոնյա հարեւանն էլ «թեժ գիծ» է դիմել
Դեկտեմբերի 15-ի «Առավոտում» տպագրվեց «Վերահսկողականի պետին են դիմել» հոդվածը: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 1-ին բաժնի պետ Արծրուն Թորոսյանի «ապօրինությունների եւ շանտաժների զոհ էին» իրենց համարել թոշակառուներ Կարինե Շահվերդյանն ու Սերգեյ Գեւորգյանը: Նրանք բողոքել էին իրենց հարեւանից՝ Ա. Թորոսյանից, որը, «օգտագործելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բաժնի պետ լինելու փաստը՝ փորձում է տիրանալ մեր սեփականությանը՝ պատշգամբին»: Հրապարակման
ՏՈՏԱԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանները դեմ են ՀԴՄ-ներին Օրերս մամուլում հրապարակումներ եղան կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի կապակցությամբ ԱԺ նախագահի, պատգամավորների դժգոհության եւ անգամ ՀՅԴ խմբակցության կողմից՝ արտահերթ նստաշրջանի աշխատանքը բոյկոտելու վերաբերյալ: Բանն այն է, որ կառավարությունն ավելի քան 30 օրենքի նախագիծ է ներկայացրել երեք օրում ընդունելու համար, ինչն, ըստ պատգամավորների, ֆիզիկապես հնարավոր չէ, քանի որ, եթե ընդունում
ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՀՈՒՅՍԵՐ ՉՈՒՆԵՆ
Երեկ՝ կառավարության նիստի օրը, կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ մարդիկ կրկին բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանք առանձնապես ոչ մի սպասելիք չունեին այս օրերին հանրապետությունում կատարվող պաշտոնների փոփոխություններից: Հանուն պետական շահի իրենց բնակարաններից վտարվածները, ՀՀ մի շարք զորամասերի զոհված զինծառայողների ծնողները, բանկերից խաբված մի խումբ ավանդատուներ կառավարությունից պահանջում էին՝ տեր կանգնել սեփական քաղաքացիներին եւ վերականգնել
ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Օրերս Գյումրիի Մուշ-2 թաղամասի մի խումբ բնակիչներ (33 ստորագրություն) իրենց թաղամասը կառուցապատած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանին շնորհակալական նամակ են ուղարկել: Այն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում, որտեղ մասնավորապես նշված է. «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրեն Վահե Ալմոյանին, Գյումրու մասնաճյուղի տնօրեն Միքայել Ներսիսյանին եւ ողջ աշխատակազմին, ովքեր սատար կանգնեցին
«ԷԿՈՏԵԽԸ» ԿՎՆԱՍԱԶԵՐԾԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ նոյեմբերին Լեհաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել էր ՀՀ ԱԱԽ եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության համաձայնագիր: Ի կատարումն այդ համաձայնագրի դրույթների՝ Հայաստան է այցելել Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը: Երեկ ստորագրվեց հուշագիր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ «Էկոտեխ» ընկերության միջեւ: Կողմերը պարտավորվում են ծավալել համատեղ
Փախստականը պաշտպանված կլինի
ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Փախստականների ապաստարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Երեկ նիստի ժամանակ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնեց, որ, ներկայումս փախստականներին տրամադրվում է ճամփորդական կոնվենցիոն փաստաթուղթ, որը հաստատում է անձի ինքնությունն ու կարգավիճակը, բայց այն չունի պաշտպանության բավարար մակարդակ: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել այն: Նրա խոսքերով, առաջարկվում
ՕՐԻԳԻՆԱԼ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԻ
Սկավառակների առուվաճառքով զբաղվող գործարարներն անհանգստացած են, որ նոր օրենքով իրենց բիզնեսը կփակվի Եկող տարվա մարտից ուժի մեջ է մտնելու «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է՝ մաքրել շուկան կեղծ ու անորակ սկավառակներից եւ այն համալրել դրանց օրիգինալ տարբերակներով: Սույն նախաձեռնությունն ինքնին ողջունելի է, սակայն օրենքում ամրագրված մի
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՏԱԿԵ՞Ց
Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արթուր Աֆրիկյանը երեկ կառավարության նիստում այդպես էլ չներկայացրեց նախատեսված լրացուցիչ հարցերը: Թեեւ նիստը դեռ չսկսած նա վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց ներկայացնելու հնարավորության մասին: Բայց ավելի ուշ պարոն Աֆրիկյանը պարզաբանեց, թե ավելի լավ է հաջորդ նիստում ներկայացնի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կեսկատակ-կեսլուրջ հարցրեց. «Կառավարության հաջորդ նիստի՞ն, թե՞ հաջորդ կառավարության նիստին»: Կառավարության մեկ
Ընդդեմ ժամկետանց հավելումների
Հայաստանում ժամկետանց սննդամթերքի եւ սննդային հավելումների ներմուծման եւ դրանց՝ շուկայում սպառման հնարավորությունը բացառելու նպատակով Հայաստանի կառավարությունը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում առաջիկայում լրացումներ կկատարի: Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանն էլ օրենքում առաջարկվող լրացումների վերաբերյալ մի դիտողություն արեց. «Կարող է խնդիր առաջանալ փաթեթավորման եւ սպառողական տարայի հետ կապված, եթե այն օգտագործվում է հանրային
60%-ով նվազեցրին գյուղացու ծախսերը
Տարվա մեջ միայն մի քանի ամիս շահագործվող տրանսպորտային միջոցների համար Հայաստանի կառավարությունը որոշակի արտոնություններ է սահմանել պարտադիր ապահովագրության կարգում: Երեկ փոփոխություններ անելով իր վաղ ընդունած որոշումներից մեկում՝ կառավարությունը հաստատել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ու հաշվառման ցանկը: «Հաշվառումից դուրս գալու եւ հաշվառման կանգնելու անվճար կարգը տարածվում է բոլորի՝ երեւանցիների, գյուղացիների, թանկարժեք մեքենաներ ունեցողների
ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԿՏՈՒԺԻ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ
Նրան պատկանող օբյեկտներում ստուգումներ են սկսվել, փակ է «Մետաքս գոլդ» ոսկու շուկան Պարզվում է՝ բավական էր, որ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ծեծեր ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակցին, եւ դրան հաջորդեցին նոր քաղաքապետի թեկնածության շուրջ ներհհկական խմորումները, հանրապետականների եւ իշխանությունների կողմից հակաբեգլարյանական լայնածավալ արշավը, նաեւ՝ ՀՀ կառավարության կազմում կադրային փոփոխությունները: Համենայնդեպս, տպավորությունն այնպիսին է, որ
«ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԿԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՎԱՐԱՐ ՄԱԿԱՐԴԱԿ»
Վստահեցնում է ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: – Չե՞ք կարծում, որ ներքաղաքական իրավիճակը մեր երկրում այնպիսին է, որ կարծես վաղը արդեն ընտրություններ են լինելու: Իրադարձությունները արդյոք արագացված չե՞ն՝ այն դեպքում, երբ մինչ խորհրդարանական ընտրություններ մեկուկես տարի ժամանակ կա: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են քաղաքական ուժերն այսքան ակտիվ եւ
ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀԿ-ն փոխեց նաեւ իր մի քանի նախարարներին «Երեւանի մասին» օրենքի համաձայն, այսօր Երեւանի ավագանին «կընտրի» Երեւանի նոր քաղաքապետին: Հավանական թեկնածուների անունները հայտնի էին օրեր առաջ՝ «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյան, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյան, ինչպես նաեւ Դերենիկ Դումանյան: Երեկ ամբողջ օրվա ընթացքում հանրապետականները մամուլի ասուլիսներում եւ հարցազրույցներում պարտիզանի պես լռում էին այն մասին, թե ի վերջո կուսակցության խորհուրդն
ԻՄ ՆԱՀԱՊԵՏԻ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Եվ իմ Նահապետը դարձյալ ասաց. – Կյանքն ու մահը հավերժական ներկա են աշխարհում, քանի դեռ, անշուշտ, աշխարհը կա: Մարդն իր ծննդյան օրից քայլում է անդարձության անդունդի եզրով, որի մի կողմը կյանքն է, մյուսը՝ մահը: Բայց կա նաեւ մի այլ շարունակություն,- ավելացրեց Նահապետը,- քանի դեռ կյանք կա քո մեջ, եւ դու ապրում ես, պիտի քեզ տրված
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ՝ ԴԱՐՁՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Այլ հեռուստաընկերությունների ֆինանսական եւ մյուս խոստումները մշտապես «հալած յուղի» տեղ ընդունած ՀՌԱՀ-ը հատկապես «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերում է հայտնաբերել «ակնհայտ կեղծիքներ»: 6-ային գնահատումներ Թեեւ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի անցկացման կարգի համաձայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները կարող են 0-10 թվերով գնահատել մրցույթի յուրաքանչյուր մասնակցին՝ երեկ 18 մրցույթներից 16-ի դեպքում, որոնց
ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀՌԱՀ-ԻՆ
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ պատասխանելով հարցերին, թե մտավախություն չունի՞, որ հերթական անգամ եթեր չտրամադրելով «Ա1+»-ին՝ վտանգում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, եւ մեր պետությունը կհամարվի «ոչ ազատ մամուլ» ունեցող՝ ասաց. «Մեր հանձնաժողովը քաղաքական մարմին չէ եւ քաղաքական դատողություններով չպիտի առաջնորդվի»: Պնդելով, թե «Ա1+»-ը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ նա ասաց. «Իմ անձնական տպավորությունն է, թե
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 20 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 20 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ԳԵՐ ՄԱՐԴԻԿ ՍՆՆԴԻ ՀՈՏԸ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ ԶԳՈՒՄ
Գիտնականները հայտնաբերել են, որ գեր մարդիկ սննդի հոտն ավելի ուժեղ են զգում, քան նիհարները: Ահա թե ինչու, վկայում են գիտնականները, գեր մարդիկ դժվար են նիհարում: Մասնագետներն իրենց հետազոտությանը հրավիրել են 64 կամավորների: Մասնագետներն ասում են, որ նման մարդիկ շարունակում են ուտել նույնիսկ այն ժամանակ, երբ կուշտ են:
ՁԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՁԵՐ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ
Յուրաքանչյուր ոք իրեն բնութագրելիս հիմնականում նշում է իր դրական կողմերը: Միայն կոմպլեքսներ չունեցող ու համարձակ մարդիկ են, որ կարող են բարձրաձայնել իրենց թերությունները: Միայն անհաջողակներն են, որ ցանկացած չստացված հարաբերության կամ գործի համար մեղադրում են դիմացինին: Եվ, որպես կանոն, այս տիպի մարդիկ իրենք էլ չգիտեն իրենց ունակությունների չափը, սակայն, այդ ամենով հանդերձ, միշտ ձգտում են
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ odnoklassniki.ru-ՈՒՄ
Ամանորի նախօրեին բոլորի կողմից սիրված odnoklassniki.ru սոցիալական կայքը անակնկալ է մատուցել իր այցելուների համար: Ինչպես հայտնի է՝ odnoklassniki.ru-ի որոշ ծառայություններ վճարովի են: Մասնավորապես՝ «5+» գնահատականը կամ լրացուցիչ սմայլիկների պատվիրումը: Նախկինում դրանք կարելի էր պատվիրել ամսական 1000 դրամ (մոտ 2,8 դոլար) վճարելով՝ բջջային հեռախոսից ուղարկելով համապատասխան SMS: Բջջային հեռախոսի միջոցով պատվերների դեպքում դրանք այսուհետեւ կարժենան 3000
1,75 ՄԼՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ
Միասեռականների համար նախատեսված Fabulis կայքը փոխել է դոմեյնը եւ վերանվանվել Fab.com: Ըստ սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Ջեյսոն Գոլդբերգի, Fab.com սոցցանցը Fabulis. com-ի կրկնօրինակը չէ, այն ամբողջովին նոր կայք է՝ համալրված 350-ից ավելի նոր ֆունկցիաներով ու ավելի քան 100 000 նոր էջերով: Հիմնադիրը նշել է նաեւ, որ Fab.com-ը կօգնի գեյերին բացահայտել աշխարհն ու վայելել կյանքը: Գոլդբերգի
Lիցքաթափվե՛ք եւ հետեւե՛ք երաժշտությանը
Hip-hop–ի սիրահարները Հայաստանում շատացել են Hip-hop-ի հայրենիքը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Երաժշտական այդ ժանրն առաջացել է 1974 թ. աֆրոամերիկացիների շնորհիվ: Ապա դարձել է մշակույթի մի մասը եւ մտել պարարվեստի, երաժշտական կյանք: Բառացի թարգմանաբար hip-hop-ը նշանակում է ցատկ կամ շարժում: Իսկ հենց բառը՝ hip-hop-ը առաջացել է այն բանից հետո, երբ մի երգիչ ծաղրել է իր
«ԱՄԱՆՈՐԸ ՄԻ ՎԵՐԱԾԵՔ ՈՒՏԵԼՈՒ ՏՈՆԻ»
Խորհուրդ է տալիս թերապեւտը «Հայերի համար Ամանորը սպասված տոն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է թիվ 2 բուժմիավորման թերապեւտ Քրիստինե Հունանյանն ու հավելում, որ այս տոնին հայերը յուրահատուկ են պատրաստվում (նկատի ունի տոնական սեղանը): Ըստ Ք. Հունանյանի, զանազան ուտեստները, աղցանները, որոնք տոնական սեղանի անբաժան մասն են կազմում, չարաշահելու դեպքում կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանն
Կիրկորովը, ֆուտբոլիստները եւ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը
Անցած ուրբաթ, ռուսական «Ոսկե գրամոֆոն» մրցույթի նախապատրաստական աշխատանքների ժամանակ, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նախ հայհոյել, ապա հարվածել է դահլիճի լուսային ձեւավորման եւ նկարահանման խմբի անդամ Մարինա Յաբլոկովային: Ու մինչ շատերը դատապարտում են Կիրկորովին, իսկ նա Իսրայելի հոգեբուժարաններից մեկում թերապիա է անցնում ու հայտարարում, թե զղջում է արածի համար, պատրաստ է պատասխան տալ, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ
Մրցաշրջան 2011-ին նախապատրաստվելիս
Թեեւ 2010 թվականի ավարտին դեռ մի քանի շաբաթ է մնում, արդեն երեկ ՀՖՖ-ն սկսեց մրցաշրջան-2011-ի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքները՝ անցկացնելով գավաթի խաղարկության եւ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը: Նախորդ տարիներին այս գործընթացը տեղի էր ունենում մրցաշրջանի մեկնարկից քիչ առաջ. ձմռան վերջին կամ գարնան սկզբին: Այս անգամ ժամկետի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլային
ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի խմբային մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը («B» խումբ) 2011 թվականի մարտի 26-ին հյուրընկալելու է Ռուսաստանի ընտրանուն եւ, հաջողության հասնելու դեպքում, մրցաշարային աղյուսակը գլխավորելու ու հետագայում Եվրո 2012-ի եզրափակիչ մտնելու եզակի հնարավորություն ունի: Հասկանալի է, բաղձալի հաղթանակը տոնելու եւ նպատակին հասնելու համար մեր ֆեդերացիան մնացած այս ամբողջ ժամանակահատվածում կանի հնարավոր ամեն բան:

















































