Օրվա լրահոսը
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ՝ ԴԱՐՁՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Այլ հեռուստաընկերությունների ֆինանսական եւ մյուս խոստումները մշտապես «հալած յուղի» տեղ ընդունած ՀՌԱՀ-ը հատկապես «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերում է հայտնաբերել «ակնհայտ կեղծիքներ»: 6-ային գնահատումներ Թեեւ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի անցկացման կարգի համաձայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները կարող են 0-10 թվերով գնահատել մրցույթի յուրաքանչյուր մասնակցին՝ երեկ 18 մրցույթներից 16-ի դեպքում, որոնց
ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀՌԱՀ-ԻՆ
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ պատասխանելով հարցերին, թե մտավախություն չունի՞, որ հերթական անգամ եթեր չտրամադրելով «Ա1+»-ին՝ վտանգում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, եւ մեր պետությունը կհամարվի «ոչ ազատ մամուլ» ունեցող՝ ասաց. «Մեր հանձնաժողովը քաղաքական մարմին չէ եւ քաղաքական դատողություններով չպիտի առաջնորդվի»: Պնդելով, թե «Ա1+»-ը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ նա ասաց. «Իմ անձնական տպավորությունն է, թե
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 20 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 20 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ԳԵՐ ՄԱՐԴԻԿ ՍՆՆԴԻ ՀՈՏԸ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ ԶԳՈՒՄ
Գիտնականները հայտնաբերել են, որ գեր մարդիկ սննդի հոտն ավելի ուժեղ են զգում, քան նիհարները: Ահա թե ինչու, վկայում են գիտնականները, գեր մարդիկ դժվար են նիհարում: Մասնագետներն իրենց հետազոտությանը հրավիրել են 64 կամավորների: Մասնագետներն ասում են, որ նման մարդիկ շարունակում են ուտել նույնիսկ այն ժամանակ, երբ կուշտ են:
ՁԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՁԵՐ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ
Յուրաքանչյուր ոք իրեն բնութագրելիս հիմնականում նշում է իր դրական կողմերը: Միայն կոմպլեքսներ չունեցող ու համարձակ մարդիկ են, որ կարող են բարձրաձայնել իրենց թերությունները: Միայն անհաջողակներն են, որ ցանկացած չստացված հարաբերության կամ գործի համար մեղադրում են դիմացինին: Եվ, որպես կանոն, այս տիպի մարդիկ իրենք էլ չգիտեն իրենց ունակությունների չափը, սակայն, այդ ամենով հանդերձ, միշտ ձգտում են
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ odnoklassniki.ru-ՈՒՄ
Ամանորի նախօրեին բոլորի կողմից սիրված odnoklassniki.ru սոցիալական կայքը անակնկալ է մատուցել իր այցելուների համար: Ինչպես հայտնի է՝ odnoklassniki.ru-ի որոշ ծառայություններ վճարովի են: Մասնավորապես՝ «5+» գնահատականը կամ լրացուցիչ սմայլիկների պատվիրումը: Նախկինում դրանք կարելի էր պատվիրել ամսական 1000 դրամ (մոտ 2,8 դոլար) վճարելով՝ բջջային հեռախոսից ուղարկելով համապատասխան SMS: Բջջային հեռախոսի միջոցով պատվերների դեպքում դրանք այսուհետեւ կարժենան 3000
1,75 ՄԼՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ
Միասեռականների համար նախատեսված Fabulis կայքը փոխել է դոմեյնը եւ վերանվանվել Fab.com: Ըստ սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Ջեյսոն Գոլդբերգի, Fab.com սոցցանցը Fabulis. com-ի կրկնօրինակը չէ, այն ամբողջովին նոր կայք է՝ համալրված 350-ից ավելի նոր ֆունկցիաներով ու ավելի քան 100 000 նոր էջերով: Հիմնադիրը նշել է նաեւ, որ Fab.com-ը կօգնի գեյերին բացահայտել աշխարհն ու վայելել կյանքը: Գոլդբերգի
Lիցքաթափվե՛ք եւ հետեւե՛ք երաժշտությանը
Hip-hop–ի սիրահարները Հայաստանում շատացել են Hip-hop-ի հայրենիքը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Երաժշտական այդ ժանրն առաջացել է 1974 թ. աֆրոամերիկացիների շնորհիվ: Ապա դարձել է մշակույթի մի մասը եւ մտել պարարվեստի, երաժշտական կյանք: Բառացի թարգմանաբար hip-hop-ը նշանակում է ցատկ կամ շարժում: Իսկ հենց բառը՝ hip-hop-ը առաջացել է այն բանից հետո, երբ մի երգիչ ծաղրել է իր
«ԱՄԱՆՈՐԸ ՄԻ ՎԵՐԱԾԵՔ ՈՒՏԵԼՈՒ ՏՈՆԻ»
Խորհուրդ է տալիս թերապեւտը «Հայերի համար Ամանորը սպասված տոն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է թիվ 2 բուժմիավորման թերապեւտ Քրիստինե Հունանյանն ու հավելում, որ այս տոնին հայերը յուրահատուկ են պատրաստվում (նկատի ունի տոնական սեղանը): Ըստ Ք. Հունանյանի, զանազան ուտեստները, աղցանները, որոնք տոնական սեղանի անբաժան մասն են կազմում, չարաշահելու դեպքում կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանն
Կիրկորովը, ֆուտբոլիստները եւ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը
Անցած ուրբաթ, ռուսական «Ոսկե գրամոֆոն» մրցույթի նախապատրաստական աշխատանքների ժամանակ, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նախ հայհոյել, ապա հարվածել է դահլիճի լուսային ձեւավորման եւ նկարահանման խմբի անդամ Մարինա Յաբլոկովային: Ու մինչ շատերը դատապարտում են Կիրկորովին, իսկ նա Իսրայելի հոգեբուժարաններից մեկում թերապիա է անցնում ու հայտարարում, թե զղջում է արածի համար, պատրաստ է պատասխան տալ, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ
Մրցաշրջան 2011-ին նախապատրաստվելիս
Թեեւ 2010 թվականի ավարտին դեռ մի քանի շաբաթ է մնում, արդեն երեկ ՀՖՖ-ն սկսեց մրցաշրջան-2011-ի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքները՝ անցկացնելով գավաթի խաղարկության եւ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը: Նախորդ տարիներին այս գործընթացը տեղի էր ունենում մրցաշրջանի մեկնարկից քիչ առաջ. ձմռան վերջին կամ գարնան սկզբին: Այս անգամ ժամկետի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլային
ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի խմբային մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը («B» խումբ) 2011 թվականի մարտի 26-ին հյուրընկալելու է Ռուսաստանի ընտրանուն եւ, հաջողության հասնելու դեպքում, մրցաշարային աղյուսակը գլխավորելու ու հետագայում Եվրո 2012-ի եզրափակիչ մտնելու եզակի հնարավորություն ունի: Հասկանալի է, բաղձալի հաղթանակը տոնելու եւ նպատակին հասնելու համար մեր ֆեդերացիան մնացած այս ամբողջ ժամանակահատվածում կանի հնարավոր ամեն բան:
ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացավ «Հայերեն գիրք- 2010» Անրի Վերնոյի անվան միջազգային գրական փառատոնը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող նաեւ անվանի հայ հեղինակներ: Փառատոնի պատվավոր նախագահն էր ֆրանսիական հեղինակավոր TF1 հեռուստաընկերության ղեկավար Շարլ Վիլնյովը: Ժյուրիի կազմում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, դերասան Ժակի Ներսիսյանը, ճանաչված կուտուրյե եւ Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դիդիե
Խաչքարերից մինչեւ իրավական հետեւանքներ
Մասնագետների դիտարկումները Ջուղայի հայկական գերեզմանատան վերջին խաչքարի ոչնչացումից անցել է 5 տարի: «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Աշոտ Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, թե 2005 թվականի դեկտեմբերին ինչպես ոչնչացվեց գերեզմանատան վերջին խաչքարը. «Տեղում՝ սահմանի վրա, հաստատվեց ռազմական հենակետ, որը կեղծ իրողություն էր, հանցագործությունը կոծկելու լավագույն միջոց: Գերեզմանատան ոչնչացումը տեղի է ունեցել ոչ
«ԵՍ ՊԱՐԶ, ՀԱՄԵՍՏ ՎՐԱՑԻ ԵՄ»
Ասում է ճանաչված տենոր Գեորգի Օնիանին, որը երեւանյան «Աիդայում» հանդես կգա Ռադամեսի դերերգով Ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո հայ օպերային արվեստի սիրահարները սեփական տանը կարող են կրկին վայելել համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից Վերդիի «Աիդա» օպերան: Առաջնախաղը նշանակված է դեկտեմբերի 23, 25, 26-ին: Հիշյալ օպերան մեր թատրոնում ունեցել է ընդամենը մեկ բեմադրություն: 1941թ. այն իրականացրել
ԹՈՒՐՔ ԿԱՆԱՅՔ ՊԱՏԺԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ՏՆԵՐԻՑ ՎՏԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ
Ստամբուլի Սարըյեր թաղամասում անօրինական կառուցված կացարանի բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել, երբ շինարարները սկսել են քանդել շենքը: News.am- ի փոխանցմամբ, շենքում ապրող կանայք հրաժարվել են դուրս գալ քանդվող շենքից եւ հարձակվել են իրենց սեփական տներից դուրս հանել ցանկացող ոստիկանների վրա: Այդ ընթացքում կանանցից մեկը հասցրել է վերցնել ոստիկանական մահակը եւ հարվածել ոստիկաններին:
ՄԻԵԴ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԼԻՏՎԻՆԵՆԿՈՅԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը քննում է Ալեքսանդր Լիտվինենկոյի այրու բողոքը՝ ամուսնու մահվան վերաբերյալ, այդ գործին առնչվող մի հարցաշար է ուղարկել Ռուսաստանին: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հարցերը վերաբերում են ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, Լոնդոնում քաղաքական ապաստան գտած Լիտվինենկոյի մահվան հանգամանքներին: Փաստաթուղթը ներառում է հարցադրումներ, որոնք վերաբերում են ՌԴ պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի հնարավոր հարցաքննությանը, որին Մեծ
ՏԱՉԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԵՋ
Եվրոպայի խորհրդի պատրաստած հատուկ ցեկույցում, որը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, Կոսովոյի ազատագրության բանակի նախկին հրամանատարները, այդ թվում՝ Կոսովոյի կառավարության գործող ղեկավար Հաշիմ Տաչին, մեղադրվում են մարդկային օրգանների եւ թմրանյութերի վաճառքի մեջ: BBC-ի մատուցմամբ, զեկույցի սեւագիր եւ 27-էջանոց տարբերակում, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ, Կոսովոյի գործող վարչապետի՝ բալկանյան պատերազմի ժամանակ Կոսովոյի ազատագրության բանակի առաջնորդի անունը
ԻՐԱՆԻ ՄԶԿԻԹՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ
Դեկտեմբերի 15-ին տասնյակ մարդիկ են զոհվել Իրանի հարավ-արեւելքում գտնվող Չաբահար քաղաքի իմամ Հուսեյնի մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Այդ մասին հաղորդել է Reuters- ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը: Երկրի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Յակուբ Ջաղդալայի փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել մզկիթի դիմաց, երբ շիաները Աշուրի օրվա կապակցությամբ աղոթելիս են եղել: Պայթյունի արդյունքում զոհվել է 15,
ԱՄՆ զինված ուժերում գրաքննություն է իրականացվում
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը արգելափակել են իրենց աշխատակիցների մուտքը լրատվամիջոցների այն կայքեր, որոնք WikiLeaks-ի նյութեր են հրապարակում: Այլեւս արգելված լրատվամիջոցների թվում են նաեւ New York Times-ն ու The Guardian-ը: Reuters-ի փոխանցմամբ, Կոլորադոյում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը արգելափակել է ռազմաօդային ուժերի՝ ընդհանուր ցանցին միացված համակարգիչներ ունեցող աշխատակիցների մուտքը դեպի WikiLeaks ռեսուրսի կողմից ձեռքբերված գաղտնի նյութերը արտատպող
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ՆԱՎ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Ավստրալիայից հյուսիս-արեւմուտք գտնվող Ծննդյան կղզու մոտ նավի խորտակման արդյունքում առնվազն 27 մարդ է խեղդվել, 42 հոգու հաջողվել է փրկել: Զոհերի մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են: Այդ մասին հաղորդում է BBC- ին՝ վկայակոչելով ավստրալական իշխանություններին: Նավի տախտակամածին մոտավոր հաշվարկներով գտնվել է ավելի քան 80 մարդ՝ ենթադրաբար Իրանից եւ Իրաքից, որոնք փորձել են անօրինական ճանապարհով Ավստրալիայի տարածք
Ընդդեմ կեղծիքների
«Մի խեղաթյուրեք փաստերը». «Հայաստանում հիմնական լեզուն հայերենն է»… Երեկ այս բովանդակությամբ պաստառներով շուրջ 140 երիտասարդներ, «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության հետ, բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ բրիտանական հանրահայտ հրատարակչության թույլ տված սխալի: Հիշեցնենք, որ խեղաթյուրված փաստերով հանրագիտարանը արտատպվել է նաեւ ռուսական մի հրատարակչության կողմից: Հանրագիտարանային կեղծիքի դեմ պայքարողների երթը սկսվեց Ստ. Շահումյանի անվան հրապարակից դեպի Ռուսաստանի,
Ինչպես բլոգը դարձնել կրթական տարածք
Կամ՝ նոր ուղեցույցի շնորհանդես ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժնի «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» միջազգային կրթական կազմակերպության «Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի» շրջանակներում 2010 թ. մեկնարկել է նոր նախագիծ՝ «Երիտասարդ դասախոսների զարգացման ծրագրի շրջանավարտների դրամաշնորհ»: Նախագծի շրջանակներում այս տարվա ամռանը ՀՀ բուհերի 6 երիտասարդ դասախոսներ վերապատրաստվել են ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում: Այդ դասախոսների ջանքերով լույս է
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանում հիացած են, Ադրբեջանում՝ հիասթափված, իսկ Հայաստանում փորձում են հասկանալ Օրերս Աղվերանում կայացած միջազգային համաժողովին, որ կրում էր «Բոլոնիայի գործընթացը, ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» խորագիրը, մասնակցում էր նաեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության բաժնի պետ Նոդար Չիտայան, որը ներկայացրեց իր երկրի կրթահամակարգը եւ վրաստանյան իրավիճակը Բոլոնիայի «մասով»: Ընդհանրապես նրա ողջ զեկուցումը հիացախառն էր: Պաշտոնյան տարբեր օրինակներով
Ֆիլմը՝ հիստերիայի պատճառ
Մոսկվայում սկսվել են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները: Գործողության կենտրոնում հանգամանքների բերումով միեւնույն հորի մեջ հայտնված հայի եւ ադրբեջանցու փոխհարաբերություններն են: Հերոսների կերպարների միջոցով վեր են հանվելու թշնամական ժողովուրդների խճճված հարաբերությունները: Ֆիլմը նկարահանվում է 21-30 տարեկան մոսկվաբնակ հայ երիտասարդների ֆինանսական միջոցներով: Ըստ մտահղացման, ֆիլմը ներկայացնելու է այն պատմական իրողությունները, որոնք, ղարաբաղյան խնդրից զատ, խոչընդոտում են հայ-ադրբեջանական
Մասնակցության գաղտնիության սկզբո՞ւնք
Օրենսդիրները մոլորության մեջ են Ընտրական օրենսգրքի նոր նախագծի քննարկումներում մի շարք քաղաքական գործիչների ու իրավաբանների կողմից հաճախ կրկնվում ու իբր մեկնաբանվում է, այսպես կոչված, ընտրական իրավունքի մի հետաքրքիր սկզբունք, այն է՝ ընտրություններին ընտրողի մասնակցության գաղտնիության սկզբունքը (խնդրում եմ չխառնել քվեարկության գաղտնիության սկզբունքի հետ): Որեւէ մեկը կարո՞ղ է, արդյոք, հասկանալ ու տալ տրամաբանական բացատրություն, թե ինչպես
«ԲԱԶԱՐԱՅԻՆ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայերի արկածները Եգիպտոսում Մաս 1, Եգիպտոս: Ս/թ նոյեմբերին ամուսնուս եւ աղջկաս հետ 10-օրյա ուղեգրով մեկնել էինք Հուրգադա հանգստանալու: Ամեն ինչ ընթանում էր հրաշալի՝ զբոսանքներ, շրջագայություններ, խանութների արաբ վաճառողների «էստի համեցեքներ» եւ այլն, մի խոսքով, ովքեր եղել են Եգիպտոսում՝ գիտեն դա, մինչեւ հանգստյան 7-րդ օրը, երբ զբոսանավի վրա սայթաքեցի, ընկա ու կոտրեցի ոտքս: Նավի անձնակազմը միանգամից
Բյուջեն համեստ է լինելու
Պետությունը բնապահպանական վճարներից Կապանին մասհանումներ չի հատկացրել Երեկ Կապանում համայնքի 2011 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման ժամանակ քաղաքապետ Արտուր Աթայանն ասաց, որ եկող տարվա համար նախատեսում են հավաքել եւ ծախսել 887,238 միլիոն դրամ: 2010-ի համեմատությամբ, 2011-ի բյուջեն եկամտային մասով ավելի է 5,3 տոկոսով: Աշխատավարձերի համար նախատեսված գումարները ավելացել են վեց տոկոսով՝ պայմանավորված հանրապետությունում նվազագույն աշխատավարձի
90-ամյա «Հայաստան»
Հայաստանի երեք հանրապետությունների բոլոր լավ ու վատ օրերի վկան «Հայաստան» թերթին՝ իմ պատանության, հասունության ու նաեւ ծերության սիրելի ուղեկցին». 2005-ի ամռանը խմբագրության գրադարանին նվիրած «Չեմ կարող լռել» գրքի վրա մակագրել է Սիլվա Կապուտիկյանը: 1920 թ. դեկտեմբերի 5-ին հիմնադրված «Սովետական Հայաստան» թերթը (այնուհետեւ՝ «Խորհրդային Հայաստան», «Հայաստան») Հայաստանի ամենաերկարակյաց պարբերականն է: Այս տարի լրացավ թերթի 90-ամյակը: Այն
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ՝ ԱՌԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ
Ոչ հարկային դաշտն է բարենպաստ, ոչ ճանապարհներն են բարվոք Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան պողոտան հատելիս հետիոտնը պետք է շատ ուշադիր լինի, պետք է զգուշանա ոչ միայն երթեւեկից, այլեւ փողոցի երկայնքով կայանված տաքսի մեքենաներից. դժվար է կռահել, թե դրանցից որ մեկն այդ պահին կշարժվի: Ստեփանավան քաղաքում արդեն 22 տարի՝ 1988-ի երկրաշարժից հետո, քաղաքային տրանսպորտ չի


















































