Օրվա լրահոսը

Հատեց 400 հազարի նշաձողը

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» կազմակերպությունը վերջին ֆինանսական տարվա ընթացքում հատել է իր կողմից կառուցված եւ վերանորոգված տների 400000-ի նշաձողը: 1976թ. հիմնադրվելուց ի վեր, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» շահույթ չհետապնդող կազմակերպության գործունեության ինքնաջակցման եւ նպատակային օժանդակության մոդելը աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդու ապահովել է վերակառուցված, վերանորոգված կամ նոր բնակարաններով ու տներով: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան» այս գլոբալ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ Է ՆՎԱՃՈՒՄ

Երեկ ռուսական մի շարք լրատվամիջոցներ լայնորեն անդրադարձել են հայ-ռուսական գործարար համագործակցության մի նոր նախագծի: Խոսքը վերաբերում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու եւ օղու կոմբինատի եւ ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ գտնվող «Կրեմլյովսկայա» առեւտրի տան միջեւ կնքված պայմանագրին, որի համաձայն՝ այսուհետ Հայաստանում կարտադրվի հայկական նոր կոնյակ՝ “Kremlin Award” անվանումով: Նոր ապրանքանիշի

«Բնության հաշվին գործարար միջավայրն են բարելավում»

Բնապահպանի համոզմամբ, օրենքի փոփոխությունները լավ բան չեն խոստանում Ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարությունը որոշել է պարզեցնել քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության իրականացումը: Ըստ այդմ, քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության համար ժամկետ է սահմանվելու առավելագույնը 15 օր՝ ներկայումս օրենքով սահմանված 120-օրյա ժամկետի փոխարեն: Միաժամանակ նախատեսվում է նաեւ, որ սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից

«ՆԱՎԹԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է»

«Փարվել նավթային բռնապետին». այսպես է վերնագրել գերմանական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը՝ «Spiegel»-ը Ադրբեջանի իշխող վերնախավին նվիրված իր ծավալուն հոդվածը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, գերմանացի լրագրող Գրեգոր Պետեր Շմիցը, մեկնաբանելով Բաքվում աշխատող ամերիկացի դիվանագետների՝ WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված հաշվետվությունները, գրում է. «Նավթի համար ամերիկացի դիվանագետները պատրաստ են դիմել գրեթե ցանկացած քայլի: Ադրբեջանում, օրինակ, նրանք գովերգում են տեղի բռնապետին եւ

ԱԳՆ-Ն ՄԻ ՔԻՉ ՀԵՐՔԵՑ

Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք-2» («Առավոտ» 9.12.2010) հրապարակմանը: Հիշեցնենք, որ հրապարակմամբ անդրադարձ էր կատարվում «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի բարձրացրած այն մտահոգություններին, որ հայաստանյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ժամկետն օգտագործում են անձնական հարցերը լուծելու համար: «Առավոտն» այս խնդիրն արծարծել է դեռեւս հինգ տարի առաջ, սակայն որեւէ

ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ TV-ՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ

«Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորների, նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Արտուշ Շահբազյանի եւ անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ստորագրությամբ երեկ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Վերջինս, ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Առավոտը»՝ մշակել է «Ինտերնյուս» կազմակերպությունը: Եվ նախագծի նպատակն է արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին ու չեղյալ

ՀՌԱՀ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԴԱՀԻՃԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.  «2002թ. «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումով իշխանությունը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խոսքի եւ տեղեկատվության տարածմանը: Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողության տակ՝ վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատվական բլոկադայի: Միակ ազատ հեռուստաընկերության եթերը չվերականգնվեց անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո. թվայնացման խնդիրը պատրվակ բռնելով՝ վարչախումբը երեք

ՀՀ-ԻՑ ՌԴ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՆՎԱԶԻ

«Ռուսաստանում ազգայնական հողի վրա տեղի ունեցող բռնություններն ու սպանությունները ցույց են տալիս, որ այդ երկրում արդեն կան այլազգիների դեմ պայքարող քաղաքական ուժեր»,- ըստ tert.am-ի՝ երեկ ասուլիսում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ վերջին օրերի իրադարձություններին հետեւելով կարելի է եզրակացնել՝ այդ գործողությունների հեղինակները երիտասարդներ չեն, ինչպես նախկինում էր: Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանում քսենոֆոբիան դուրս

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ» ԿՈՉԸ

Երեկ տարածած հայտարարությամբ «Սարդարապատ» շարժումն իր մտահոգությունն է բարձրաձայնել Հայաստանի ժողովրդագրական վատթար իրավիճակի մասին, որը շարժման անդամները համարում են հետեւանք ՀՀ-ում իշխող ռեժիմի կողմից ստեղծված եւ առկա քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական ու բարոյահոգեբանական ոլորտներում խորը ճգնաժամի գոյության: Շարժումը կոչով դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ՀՀ-ին բարեկամ համարվող Եվրամիությանը, ժողովրդավարական արժեքներ դավանող եւ սերմանող Միացյալ

ԿՎԵՐԱՆԱՅՎԻ՞ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ

ԱԺ արտահերթ նստաշրջանի երեկվա նիստի սկզբում դարձյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ նշեց, որ նախօրեին արված իր հայտարարության մեջ հնչած մտահոգությունները հաստատվում են. «Մենք հասցրել էինք առաջարկություններ ուղարկել «Գնումների մասին» օրինագծի վերաբերյալ։ Բոլորը մերժված են: Կարելի էր այդպես էլ ակնկալել, քանի որ մի քանի ժամվա մեջ կառավարությունը չէր կարող դա լուրջ

Մարդասպանին ազատ արձակելու գինը

Սյունիքի մարզպետի եղբոր որդին ազատության մեջ հայտնվելուց կարճ ժամանակ անց հերթական դժբախտ պատահարի պատճառ դարձավ: ՀՀ ոստիկանության ամփոփագրի համաձայն՝ «Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, Գորիս քաղաքի Սյունիքի եւ Գ. Աշոտ փողոցների հատման խաչմերուկում երկու մեքենաներ բախվել են իրար։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Սերոբի Խաչատրյանը (ծնված 03.05.1981թ.) իր վարած

«ՏՆՎՈՐԻՑ» «ՏԱՆՏԵՐ» ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Պետրոս Մակեյանը չի հասկանում՝ ինչո՞ւ է «Ժառանգությունը» ՀՅԴ-ին «ծանր քարի պես քարշ տալիս» Ի հեճուկս բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ մինչեւ տարեվերջ ՀՀ իշխանություններն ազատ կարձակվեն, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը գտնում է, որ մինչեւ տարեվերջ հազիվ մեկ-երկուսին էլ ազատ արձակեն, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ բոլորի ազատ արձակումն այդ ժամանակահատվածում: Քաղբանտարկյալների

ԲՌՆՎԵՑԻՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ

«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով): Նշված հոդվածներով մեղադրվում են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծնված, սակայն Երեւանի Մարտիկյան

«Ա1+»-Ը ԿԼԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ՝ ԻՆՉ ԷԼ ՈՐՈՇԻ ՀՌԱՀ-Ը

Այսօր ՀՌԱՀ-ն ընտրելու է այն հեռուստաընկերություններին, որոնց տրամադրվելու է արտոնագիր՝ 10 տարի հեռարձակում իրականացնելու համար: «Իմ սպասելիքները մեծ չեն, որովհետեւ ես դեռ չեմ կողմնորոշվել ու չեմ հասկացել, թե ի վերջո Սերժ Սարգսյանը ո՞ր ճանապարհով է գնալու՝ երկրի ժողովրդավարացմա՞ն, թե՞ մենաշնորհայնացման»,- www.a1plus.am-ին տված հարցազրույցում ասել է «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Սակայն նշել է, թե ինչ

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 20 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 20 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Արագ ուտելը նպաստում է շատակերությանը

Կատարված փորձերի արդյունքում կանադացի սննդաբանները պարզել են, որ արագ ուտելը նպաստում է շատակերությանը: Ինչպես նշել են հետազոտողները, 30 րոպեների ընթացքում պաղպաղակ կերած փորձարկվողների արյան մեջ հագեցվածության հորմոնների մակարդակը բարձր էր: Եվ, ի տարբերություն պաղպաղակն արագ կերած մասնակիցների, նրանց մոտ ցածր էր քաղցի հորմոնի մակարդակը: Հետազոտողները նշում են՝ ծնողները ճիշտ են վարվում, երբ երեխաներին սովորեցնում են

ԲԾԱԽՆԴԻ՞Ր, ՉՎՍՏԱՀՈ՞Ղ, ԹԵ՝ ԾԱԾԿԱՄԻՏ

Մարդիկ շատ տարբեր են իրենց վարքագծով եւ ամեն նոր շփման ընթացքում, յուրաքանչյուր նոր իրավիճակում փորձում են պարզել, ամեն մեկն իր համար, թե ինչ մարդու հետ գործ ունեն։ Նրանց թվում կարող են լինել լուրջ, հավասարակշռված, խոհեմ, հարմարվող մարդիկ, կարող են լինել նաեւ՝ անզուսպ, թեթեւամիտ, անհավասարակշիռ, կամ էլ՝ շատ զգայուն, նրբանկատ եւ մեղմ, բայց կարող են լինել

Հայաստանի «մրցանակակիր» նախարարությունները

ՀՀ ԿԳՆ ու մշակույթի  նախարարությունները ծխառատ են «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում իրականացրել են հակածխախոտային մոնիտորինգ: Ծխախոտի ծխից զուրկ եւ ամենածխառատ հաստատությունների անուններն արդեն հայտնի են: Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հակածխախոտային սիմվոլիկ դրոշներ եւ պատվոգրեր հանձնվեցին մրցանակակիրներին: «Ծխախոտի

ՆԱՊԱՍՏԱԿԸ ԱՇՈՏՅԱՆԻ, ՔՈՒՇԿՅԱՆԻ ՈՒ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍՐՏՈՎ Է

2011-ը որոշ պաշտոնյաների համար լինելու է աշխատանքի, ոմանց համար՝ հանգստի տարի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի տարին ավարտվում է: Ինչպես գիտենք, 2010-ը վագրի տարի էր, եւ մեր երկրին «վագրային թռիչքներ» չբերած նախարարներն իրենց դիրքերը զիջելու են արդեն նապաստակներին կամ կատուներին: Ինչպես պարզեցինք, հորոսկոպով նապաստակի տարում է ծնվել նախարարներից միայն

ՀԱՅԱՍՏԱՆԻ 2010-Ի 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի (ՄԼՀՖ) հարցման արդյունքներով որոշվեցին մրցաշրջան 2010-ի Հայաստանի տասը լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող 47 լրագրող: Նրանք 2010 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչել են ծանրորդ, 77 կգ քաշային, գյումրեցի Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանին: Հայաստանի տասը լավագույն մարզիկների ցուցակն այսպիսի տեսք է ստացել: 1. Տիգրան Գ. Մարտիրոսյան: Ծանրամարտ: 77 կգ քաշային

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄՐՑՈՒՅԹ

2011 թ. լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ինչպես տեղեկացրին մշակույթի նախարարությունից, հոբելյանական պետական հանձնաժողովը հայտարարել է անկախության 20-ամյակի խորհրդանիշի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր ու սեւ-սպիտակ տարբերակներով եւ ներկայացվի էլեկտրոնային կրիչի վրա, ինչպես նաեւ 50×60 սմ չափսի ստվարաթղթի վրա: Խրախուսվում է խորհրդանիշի ներկայացումը տարբեր նյութերի վրա (ծրար, ձեւաթուղթ,

Պոեզիայի բնակիչը

Ապրումներն ու զգացողությունները՝ գիրք-ալբոմում Գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում եւ Մոսկվայում: Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ այլուր: Արվեստագետի շատ նկարներ պահպանվում են մշակութային ֆոնդերում եւ անհատական հավաքածուներում: Դեկտեմբերի 16-ին «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա Խ. Հարությունյանի գրաֆիկական աշխատանքների եւ «Գիրք» ալբոմի շնորհանդեսը: Գրքում, որի բնաբան է ընտրված «…Թափառականը

Տիգրանակերտը՝ ուսանողների աչքերով

«Ազատ Արցախը ողջունեց մեզ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի ուսանողներին». այս նախաբանով երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց «Մենք Տիգրանակերտում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր «Տիգրանակերտին աջակցողներ» ուսանողական ակումբը: Ուսանողների նախաձեռնությունը ողջունելով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշեց. «Հինգ տարի առաջ այս օրը Ադրբեջանի հրամանատարության ներքո իրականացվեց Ջուղայի

ՆՈՐ ԴՐԱՄԱ, «ՉԵՌՆՈՒԽԱ-ՊՈՌՆՈՒԽԱ» ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Արդի հայ դրամատուրգների գործերը՝ ըստ «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր Կարինե Խոդիկյանի Այս տարի հանրապետության մի շարք թատրոններում պետպատվերի շրջանակներում իրականացվեցին բեմադրություններ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ Ա. Գուերայի «7 ուղերձ նահանգապետին», Շեքսպիրի «Մակբեթ», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում՝ Շեքսպիրի «Լիր արքա», Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում՝ Դավիթ Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը», Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային

ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԵՐԵԿ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Բելառուսում երեկ մեկնարկել են այդ երկրի նախագահի նախնական ընտրությունները, որոնք անցկացվելու են մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ավելի քան 6 հազար ընտրատեղամասերում: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը: Ընտրությունների որոշիչ փուլը կանցկացվի դեկտեմբերի 19-ին: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու, այդ թվում՝ արդեն 16 տարի նախագահի պաշտոնը զբաղեցնող

ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅՏՆԻ Է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2011թ. հունվարի 24-28- ը Ստրասբուրգում կայանալիք ձմեռային նստաշրջանի աշխատանքային առաջին օրը քննարկվելու է Ադրբեջանում նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: APA-ի փոխանցմամբ, այդ հարցի քննարկումը տեղի է ունենալու հունվարի 24-ին: Այդ օրը Վեհաժողովի բյուրոն եւ մշտական հանձնաժողովը կքննարկեն Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններում առաջընթացի վերաբերյալ հարցը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ Տադեուշ

ՄՈՆԱԿՈՅԻ ԻՇԽԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՑ ԿԱՇԱՌՔ ԷՐ ՍՏԱՑԵԼ

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը (նկարում) մեղադրվում է Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինից կաշառք ստանալու մեջ: Այդ մասին հայտարարել է Մոնակոյի հետախուզական ծառայության հիմնադիր, իշխանի անվտանգության նախկին խորհրդական Ռոբերտ Էրինջերը: Independent-ը գրում է, որ Ալբեր Երկրորդը, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է, 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունից առաջ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից

Կովկասցիները զինվում են Մոսկվա գնալու համար

Ագրեսիվ տրամադրված երիտասարդները կարող են դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցածի նման նոր ջարդեր իրականացնել Մոսկվայում: Մայրաքաղաքի ոստիկանությունը ստուգում է չորեքշաբթի օրը կայանալիք փողոցային, այդ թվում՝ «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնի եւ Կուրսկ երկաթուղային եւ մետրոյի կայարաններում, ակցիաների անցկացման հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը: «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնում արդեն հայտարարել են, թե չեն վախենում ավերածություններից, բայց բոլոր դեպքերում պատրաստ են

Իսրայելը պատրաստ է շարունակել բանակցությունները

Իսրայելը պատրաստ է քննարկել պաղեստինցիների հետ բանակցությունները վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր հարցերը՝ մերձավորարեւելյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն՝ Մերձավոր Արեւելքի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Սպիտակ տան ներկայացուցիչը տարածաշրջան է այցելել իսրայելցիների եւ պաղեստինցիների հետ առանձին-առանձին խորհրդակցություններ վարելու

Պատանդներին ազատել են առանց ուժ գործադրելու

Ֆրանսիական Մյուլուզ քաղաքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը երեքշաբթի օրը ազատել է քաղաքում գործող՝ ընտանեկան լուրջ խնդիրների հետ բախված կանանց եւ նրանց երեխաներին ապաստան տվող կենտրոնի տնօրենին եւ նրա տեղակալին, որոնց զինված մի տղամարդ պատանդ էր պահում՝ պահանջելով հանդիպել կենտրոնում գտնվող իր նախկին ընկերուհու հետ: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, միջադեպի հանգամանքները ճշտվում են: Քաղաքապետարանի տվյալներով, 21-ամյա տղամարդը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031