Օրվա լրահոսը

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ

«ԲելաՊան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 13-ին Մինսկում կայացած ասուլիսում ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, թե «օրենսդրությունը համապատասխանեցնելով Եվրամիության պահանջներին՝ կպահանջվի վերանայել ԱՊՀ-ի շրջանակներում կնքված համաձայնագրերը, եւ այդ ժամանակ երկրները պետք է ընտրություն կատարեն»: Նա ասել է, թե տիրապետելով տնտեսական իրավիճակին, գտնում է, որ «այս փուլում Եվրամիությունը չի կարող փոխհատուցել այն կորուստները, որոնք կկրեն

ԱՐՅԱՆ ՎՐԵԺԻ ԽՈՍՏՈՒՄ՝ ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻՑ

Չեչեն հրամանատար Սուլիմ Յամադաեւը, որը, իբր, արյան վրեժ է հայտարարել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին եւ Պետդումայի պատգամավոր Ադան Դելիմխանովին, իրականում չի պատրաստվում նրանց վնաս պատճառել՝ պնդում է Սուլիմի եղբայրը: Ըստ newsru.com-ի, Իսա Յամադաեւը (նկարում), ի հեճուկս պաշտոնական վարկածի, շարունակում է պնդել, որ Սուլիմը չէր սպանվել Արաբական Էմիրություններում: Իսան պնդում է նաեւ, որ պարբերաբար կապվում է

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ

Չորեքշաբթի օրը երեկոյան Ռուսաստանը, օգտագործելով իր վետոյի իրավունքը, կասեցրել է Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատի երկարացումը: Առաքելության դիտորդները հարկադրված կլինեն մինչեւ հուլիսի 30-ը լքել Վրաստանը, եթե այս ընթացքում կազմակերպության բոլոր 56 երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Վրաստանը, համաձայնության չգան: Gazeta. ru-ն հիշեցնում է, որ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ԵԱՀԿ առաքելության գործունեությունը կասեցվել էր անցած տարվա օգոստոսի

Նեմցովը բողոքարկում է ընտրությունները

«Սոլիդարնոստ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բորիս Նեմցովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դիմել է Սոչիի դատարան՝ այդ քաղաքի քաղաքապետի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Ըստ BBC-ի՝ հայցադիմումի համար հիմք է հանդիսացել իշխանության թեկնածուի կողմից վարչական ռեսուրսի համատարած օգտագործումը, ինչպես նաեւ՝ նախընտրական արշավի ժամանակ այլ թեկնածուների համար ԶԼՄ-ների փակ լինելը: Նեմցովի խոսքերով՝ կազմակերպվել էր ընդդիմության լիակատար շրջափակում. Սոչիում

Որոշեց «աղբը դուրս չհանել»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ արտահայտվեց «Ալ-Ղաիդայի» անդամների հարցաքննությունների լուսանկարների հրապարակմանը: Ավելի վաղ Օբաման պնդում էր, որ փակվի Գուանտանամո բանտը եւ գաղտնազերծվեն ահաբեկչության մեջ մեղադրվողները՝ հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Իսկ այժմ կտրուկ շրջադարձ կատարեց: Այդ քայլը, ըստ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի, երկարատեւ քննարկումների եւ մտորումների արդյունք էր: Իր կարծիքը Օբաման փոխել է ամերիկյան գեներալների հետ

«Թուրքիա, մի խառնվիր»

Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Ըստ ԱԳՆ-ի մամուլի վարչության, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Բրիտանական կողմի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտգործնախարարությունների միջեւ՝ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ: Զրուցակիցներն

Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են ընկել

Տեսնելով ԼՂՀ-ն Հայաստանի կողքին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» սկսել է իր նախաձեռնած «Թեժ գծի» աշխատանքները: Վերջինը կոչված է՝ համացանցից եւ բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքագրելու Հայաստանի եւ հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքների խախտման վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկելու այդ խախտումների վերացման ուղղությամբ: Այս մասին մամուլի

Կրոնական ահաբեկումներ՝ Լոռու մարզում

Լոռու մարզում կրոնական անհանդուրժողականությունը գնալով զանգվածային բնույթ է ստանում: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի օրերս հաղորդած ռեպորտաժի, «Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը նախաձեռնել է՝ եկեղեցու սրբերի անուններով կոչել մարզի մշակութային, կրթական հաստատությունները…•Եպիսկոպոսի մտադրության նպատակակետն այս պահին Վանաձորում նախադպրոցական հաստատություններն են: Առայժմ 2 մանկապարտեզ է կրում սրբերի՝ Սուրբ Սարգսի եւ Մարիամ Աստվածածնի անունները: Մնացած 28 մանկապարտեզների տնօրենները

ՀԻՄՆԱՐԿԵՔ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Կկառուցվի Մատենադարանի գիտական մասնաշենքը Երեկ տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը՝ նվիրված Մատենադարանի՝ իբրեւ գիտական կենտրոնի հիմնադրման 50-ամյակին: Մասնաշենքի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՌԴ-ում գործող հայ բարերար, «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը եւ այլք: Մատենադարանի տնօրեն

Նոր հիմունքներով գործընթաց սկսել

Հայրենիք-Սփիւռք մերձեցումների ռազմավարութիւնը Սկիզբը՝ նախորդ համարում Հայրենիք-Սփիւռք գործակցութեանն ուղղուած մերձեցումների մասին հռչակուած պետական վարդապետութիւնը (դոկտրինան) իրաւացիօրէն յենւում է այն իրողութեան վրայ, որ միջազգային ասպարէզում՝ Սփիւռքի հետ միասնութեամբ, Հայաստանը կարող է հանդէս գալ աւելի բարձր քաշային կարգում (Ռ. Քոչարեանի ձեւակերպումն է ), եւ որ համազգային հարցերում Սփիւռքը կարող է օգտակար լինել այլ երկրների (օրինակ՝ գաղթօջախը հիւրընկալող

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Իրավապահները չգիտե՞ն «խոշոր ձկների» տեղը Սկիզբը՝ նախորդ համարում Առաջին հայացքից թվում է, թե պետությունը արմատական միջոցներ է ձեռնարկել, քանի որ ամենուր ձերբակալություններ են սկսվել, կարգազանցներով, օրինախախտներով լցվել կալանավայրերը: Հեռուստատեսությամբ անմիջապես ցուցադրում են ձերբակալվածին, ու պատրանք է ստեղծվում, թե ուր-որ է կվերանան կաշառակերությունն ու կոռուպցիան, անպատասխանատվությունը, օրինախախտումները: Բանտախցերում ոչ միայն պառկելու, այլեւ կանգնելու տեղ չկա, որն

Մեկօրյա ջրազրկում՝ Կապանում

Մայիսի 12-ին Կապան մարզկենտրոնը խմելու ջրով ապահովող Գեղի ջրատարում վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով քաղաքի ավելի քան 5 թաղամաս օրվա մեծ մասը ջրազրկվել էր: Բարիկավանի տարածքում վնասվել էր ջրատար խողովակը: «Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի Կապանի տեղամասի աշխատակիցներից 14 ժամից ավելի պահանջվեց 190 կմ խողովակաշարի վթարված հատվածը գտնելու համար: Խնդիրը բարդ էր, քանի որ ջրատարի մատույցներով

Կրկին սողանքներ ու փլուզումներ

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի սողանքային ակտիվ գոտում շարունակում են նոր դեպքեր գրանցվել: Սողանքի հետեւանքով այս շաբաթ փլվել է գյուղի բնակիչ Գագիկ Բաղդասարյանի հացատունը, իսկ անցած շաբաթ փլվել էր Ժենյա Առուստամյանին պատկանող հավաբունը: Դեպքը տեղի էր ունեցել հենց այն պահին, երբ տիկին Ժենյան նոր էր դուրս եկել հավաբնից: Գյուղի բնակիչների խոսքով, գյուղի հարավային հատվածում գտնվող սողանքային

ՅՈԹ ԳՅՈՒՂԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Հրազդանի քաղաքապետը պնդում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն վերաբերմունքին են արժանանում Հռոմը կառուցվել է յոթ բլուրների վրա, եւ դրանով իրավամբ հպարտանում էին հռոմեացիները: Հռոմի կառուցումից շատ հետո, Հռոմեական կայսրության կործանումից էլ շատ հետո՝ 1960-ականներին, խորհրդային Հայաստանում, մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա, Ներքին Ախտա բնակավայրի յոթ գյուղերի (Մաքրավանք, Ջրառատ, Կաքավաձոր, Վանատուր, Ներքին եւ Վերին Աղբյուրակներ,

Ամոթանք՝ դատախազին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գ. Պողոսյանի նախագահությամբ, ավարտվեց «Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ քրեական գործի դատաքննությունը: Լրագրողը մեղադրվում է անցյալ տարվա օգոստոսի 6-ին այլ դատական նիստում դատավոր Գագիկ Ավետիսյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Մեղադրող Լ. Չարխիֆալակյանը հիմնավորված համարեց լրագրողի մեղքը, նրա արարքի «հասարակական վտանգավորության աստիճանը» եւ պահանջեց 400 հազար

Ով կամ ինչպես կարող է դ առնալ միլիոնատեր

Բանկի կառավարչի «բերրիության» առասպելը հօդս ցնդեց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գ. Մարկոսյանը մայիսի 11-ին կայացրեց քրեական գործ հարուցելու մասին որոշում՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարչի դեմ: Նախ, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում ստացավ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության նախագահից: Կատարվեցին ուսումնասիրություններ «Գորիս» մասնաճյուղում: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ 2006-2008թթ. ընթացքում

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՆ ԿԱԶԱԿՆԵ՞ՐԸ

«Առավոտի» բացառիկ հարցազրույցը Հայ-կազակական միջազգային բարեկամության եւ համագործակցության կազմակերպության նախագահ, ատաման, կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ, հայ-կազակ Կարապետ Զադոյանի հետ: – Պարոն Զադոյան, ինչպե՞ս եւ ինչու՞ ստեղծվեց Ձեր կազմակերպությունը: – Հայ-կազակական բարեկամությունը դարերի պատմություն ունի: 1732 թվից Ռուսաստանի հայերը միացել են կազակական զորամիավորումների շարժմանը եւ դարձել զինվորական, տվել հայտնի դեմքեր: Արցախյան պատերազմի ժամանակ մեր կողքին էին կամավոր

Հրեա կնոջը հանգիստ չեն տալիս

Արդեն 50 տարի Հայաստանում ապրող Էթել Առաքելյան-Շվարցմանի գեղեցկության սրահի վրա հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներն անհիմն ակտեր են գրում: Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցու փողոցում գտնվող «Էթել» գեղեցկության սրահի սեփականատեր, 72-ամյա, ազգությամբ հրեա, Հայաստանում հրեաների միության փոխնախագահ Էթել Առաքելյան-Շվարցմանին թաղապետարանի սանէպիդկայանի աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ հանգիստ չեն տալիս: Նրան հալածելու պատճառը, այսպես ասած, «լեւոնական» լինելն է:

ՏԱՔՍԻՆԵՐԻՆ ՓՆՏՐԵ՛Ք ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐՈՒՄ

Տաքսի ավտոմեքենաները, անկախ նրանից, թե որ կազմակերպությանն են պատկանում, կարող են անարգել մտնել կայանատեղի եւ հանգիստ սպասել ուղեւորի: Մարդատար տաքսիների կայանման խնդիրը Երեւանում մինչեւ վերջերս կանոնակարգված չէր: Անձնական օգտագործման ավտոմեքենաների եւ մարդատար տաքսիների անկանոն կայանումից քաղաքի փողոցների թողունակությունը փոքրանում էր, երթեւեկությունը դառնում անկազմակերպ: Այդ առիթով, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարական է տվել, որպեսզի քաղաքապետարանի ճարտարապետության

Աննախապայման

Տարօրինակ է, ես շարունակում եմ անվերջ զարմանալ. այսինքն թե՝ երեւի դեռեւս չեմ կորցրել մանկության ու պատանեկության այն զգացողություններս, երբ իմ նորաճանաչ տեսանելի եւ աներեւույթ աշխարհում ամեն բան ինձ հետաքրքիր էր, տագնապալիորեն ուսանելի: Գուցե երեւի այդ է պատճառը, որ ես այսօր էլ չեմ կարող ապրել անտարբեր կյանքին, որն ինձ շրջապատում է, եւ որի մեջ ես եմ

«Արմենտելը» բողոքում է

«ԱրմենՏել» ընկերությունը քննարկում է, բողոքարկե՞լ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշումը դեմ, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ հանձնաժողովը նախօրեի նիստում որոշում է կայացրել «ԱրմենՏելին» 12 մլն դրամով տուգանելու մասին՝ մի քանի ընկերությունների ելքային ձայնային ծառայություններ տրամադրելու կարգը խախտելու համար: Այս առնչությամբ «ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին. «Պետք է մեր, ինչպես նաեւ անկախ իրավաբանների հետ խորհրդակցենք, արժե՞

Հարկայինը խեղաթյուրել է տվյալները

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության, այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շատ այլ ընկերությունների թվում, աշխատակիցների քանակը նվազել է նաեւ «ՍՊՍ Սիգարոնում»: «Առավոտն» այս թեմային անդրադարձել էր մայիսի 14-ին՝ «Գերադասում են քիչ աշխատողներով յոլա գնալ» հրապարակման մեջ: Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն ընկերությունների աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը սովորաբար տրամադրում է՝ գործատուների ներկայացրած տվյալների

Պաշտոնյաներին կարգելե՞ն բիզնեսով զբաղվել

Երեկ կառավարությունը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստում ասել է. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ: Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ,

Իրանական գազը Հայաստանում է

Իրանական գազը արդեն երեկվանից մատակարարվում է Հայաստան: Պայմանավորվածության համաձայն, Հայաստանը գազի դիմաց պետք է վճարի էլեկտրաէներգիայով: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում: Հիշեցնենք, որ մայիսի 11-13-ը Երեւանում էին Իրանի՝ գազի արտահանման ազգային ընկերության ներկայացուցիչները, եւ հենց այդ հանդիպման ժամանակ էլ տրվել է Իրան-Հայաստան գազատարի տեխնիկական հրահանգը: Ըստ 2 պետությունների միջեւ կայացած համաձայնության,

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ «ԳՈՂԱՆՈՒՄ» ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Տաքսու վարորդները բողոքում են ոստիկաններից ու հարկային տեսուչներից Արդեն երկու օր է՝ Գյումրիի, Արթիկի ու Ախուրյանի տաքսու վարորդները փակում են Գյումրիի կենտրոնական փողոցները, կաթվածահար անելով երթեւեկությունը ու հարկայինից պահանջելով անհապաղ դադարեցնել հետապնդումները: Բանն այն է, որ հարկայինի տեսուչները սկսել են շրջագայել ճանապարհային ոստիկանների մեքենաներով ու անօրինական կերպով տուգանել վարորդներին: Մոտ քսան հոգի արդեն իսկ տուգանված

Ինչպես էին «անմեղսունակ»

Սամվել Նիկոյանը դրա պատասխանը չունի «Անկեղծ ասած, ինձ մոտ եւս տարակուսանք առաջացրեց այն ձեւակերպումը, որ հանցագործության կատարման պահին նա եղել է անմեղսունակ: Ես չեմ կարող դրան հստակ «այո» կամ «ոչ» ասել: Ես այն կարծիքին չեմ, որ մասնագետ եմ եւ կարող եմ մարդու հետ շփվելուց վստահաբար ասել՝ նա այդ պահին անմեղսունա՞կ էր, թե՞ առողջ էր, բայց

«ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉՈՒՆԵՆՔ»

Վստահեցնում է ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը: – Գրեթե երկու-երեք օրը մեկ ինչ-որ ընդհարումներ են տեղի ունենում մայրաքաղաքի այս կամ այն համայնքում, որին մասնակցում են ՀՀԿ-ականները եւ ԲՀԿ-ականները: Ի՞նչն է պատճառը, որ կուսակցական ակտիվիստները թաղերում իրար հետ յոլա չեն գնում: – Ես չէի ցանկանա

ՊԱՇՏՊԱՆՈ՞ՒՄ ԵՆ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է «Յոթի գործով» անցնող վկաների հանդեպ ճնշումներ գործադրելու մասին տեղեկությունները. «Վկայի՝ դատարան, նախնական քննության մարմիններ ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը, սուտ ցուցմունք տալուն հարկադրելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ են եւ համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ»: Ըստ դատախազության, «որոշ վկաների գործողություններ գտնվում են կոնկրետ քաղաքական ուժի

Ադիբեկյանն առյուծի սիրտ է կերել

Սոցիոլոգը շարունակում է հրապարակավ հեգնանքով խոսել Գագիկ Ծառուկյանի մասին «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում ներկայացրեց ավագանու ընտրությունների նախընտրական արշավի արդյունավետության գնահատման վերաբերյալ մայիսի 8-9-ին անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հիշեցնենք, որ նրա հետազոտության պատվիրատուներից մեկը ՀՀԿ-ն է: Եվ ըստ այս հարցման՝ ընտրություններին 36,5% մասնակցության դեպքում ձայների հավանական բաշխումն այսպիսին է. ՀՀԿ՝ 55%,

ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ՈՒ ԹՈՒՅԼ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն այսպես գնահատեց Երեւանի ավագանու թեկնածուների մինչ այս վարած քարոզարշավը: Երեւանի ավագանու ընտրություններում թեկնածու 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի քարոզարշավին մնացել է ընդամենը երկու շաբաթ: Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանին խնդրեցինք գնահատել թեկնածու ուժերի քարոզարշավը: Նրա համոզմամբ, Երեւանի ավագանիում այս կամ այն ճանապարհով կարող են բավականին կարեւոր տեղեր զբաղեցնել 7 թեկնածուներից միայն երեքը՝

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031