Օրվա լրահոսը
ՖԻԴԵ-Ն ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, հայտարարել է, որ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը կանցկացվի եկող տարվա մայիսի 3- 27-ը՝ Ռուսաստանի Կազան քաղաքում: Բոլոր ութ մասնակիցները պարտավոր են մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 13.00-ն ՖԻԴԵ-ի հետ ստորագրել համապատասխան պայմանագիր: Կազմվել է երեք հուգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որոնք կարող են փոխարինել այս կամ այն հավակնորդին՝
«Արցախի աշնանային գույները»
«Արցախի աշնանային գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց Ստեփանակերտում: Այն արդյունք է համանուն նկարչական փառատոնի, որն անց է կացվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի եւ Շահումյանի (Քարվաճառի) շրջաններում՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ, «Բեյզ մետալզ» ընկերության աջակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված են 10 նկարիչների 70 գեղանկարչական աշխատանքներ: Դրանց ասելիքը 3 հիմնական շերտ ունի՝ Արցախի հրաշալի բնությունը, պատմաճարտարապետական
ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՆՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ
Սակայն պայքարը դեռ շարունակվում է եւ հավատում ենք, որ չեմպիոն կամ չեմպիոններ անպայման ունենալու ենք: Կիպրոսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան աղջիկների եւ տղաների առաջնություններում երիտասարդ ծանրորդները շարունակում են պայքարը: Երկրորդ օրվա ավարտին թեեւ հայ մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել էին 9 մեդալ (արծաթե՝ 6 եւ բրոնզե՝ 3) եւ այդ հաշվարկով ընթանում էին 11-րդ
ԶԻՆԱՄԹԵՐՔ՝ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՄՈՏԻՑ
Նոյեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, անհայտ քաղաքացին զանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող շինարարության աղբարկղերի մոտ զինամթերք է թողել: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկի մեջ փաթաթված «ԻԺ-18» որսորդական հրացան, «Բրաունինգ» գազային ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 263 փամփուշտ, 49 հրապատիճ-պայթուցիչ եւ ինքնաձիգի մասեր:
Պեւցովը թքած ունի Սպիլբերգի վրա…
Դերասանը չի սիրում նաեւ Ռուսաստանի առաջին ալիքը եւ դեղին մամուլի ներկայացուցիչներին Երեկ համերգից առաջ լրագրողների հետ hանդիպեց ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պեւցովը, ով Երեւանում է գտնվում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով: Դ. Պեւցովը ասուլիսի սկզբում նախ խոսեց համերգի մասին, ասաց, որ այն սովորաբար երեք մասից է բաղկացած լինում ու ներկայացրեց Անդրեյ Վիրտուզաեւին, ով եւս Երեւանում
«Հարկավոր է մի լավ ջղայնանալ»
Կամ ինչու են խախտվում երգահանների, հեղինակների ու ստեղծագործողների իրավունքները Հայ երգիչների կատարումները, երգահանների հեղինակային երգերը ադրբեջանական, վրացական եւ անգամ տեղական կայքերի կողմից հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքի կոպիտ խախտումների են ենթարկվել: Երեկ այս թեմայով «Կոնգրես» հյուրանոցում խոսեցին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխտնօրեն Արամ Ոսկանյանը, «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանություն հ/կ ներկայացուցիչ Կարինե Պետրոսյանը, երգահան Կարեն Գրիգորյանն ու
«ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ» ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է
Հիմնադրամը նաեւ շնորհալի պատանիներ է ներկայացնում աշխարհին Հայ իրականությունում բարեգործական մշակութային միջոցառումների ավանդույթը ձեւավորել է կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը՝ 19-րդ դարի երկրորդ կեսին: Նրա կազմակերպած առաջին համերգները նվիրված էին Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի սոցիալապես անապահով հիվանդներին, Պոլսի հայկական վարժարանում սովորող անապահով երեխաներին եւ այլն: Մեր օրերում բարեգործական համերգները նոր թափ ստացան 1988թ. երկրաշարժից հետո, որի
ՊԵՆՏԱԳՈՆՆ ԷԼԻ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
Պենտագոնի զեկույցի համաձայն, Աֆղանստանում բռնության մակարդակը հասել է 2001թ.-ին այդ երկրում ՆԱՏՕ-ի գործողությունների իրականացման մեկնարկից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակին: BBC-ի մատուցմամբ, այդպիսի գնահատական կա ամերիկյան պաշտպանական գերատեսչության կողմից ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացված զեկույցում: Պենտագոնը Աֆղանստանում իրականացվող ռազմական արշավի ընթացքի վերաբերյալ նման զեկույցներ է ներկայացնում տարին երկու անգամ: Այս մի զեկույցում ասված է, թե կոալիցիոն
ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ
Ղրղըզստանում Ջալալ-Աբադի մարզի Սուզակի շրջանային դատարանի որոշմամբ 17 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել 2010թ. հունիսի 12-13-ը ազգամիջյան հակամարտության ժամանակ կատարած սպանությունների համար: Նույն դեպքերի առնչությամբ եւս երկու ամբաստանյալ դատապարտվել են 25 տարվա ազատազրկման: Դատաամարել, որ ամբաստանյալները մասնակից են այդ իրադարձությունների ժամանակ 16 անձի սպանության մեջ: Մեղադրող կողմի պնդմամբ, տեղի բնակիչների մի խումբ կանգնեցրել է Բիշքեկ-Օշ
ԹԵՀՐԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴՈՒՆ
Իրանի իշխանությունները ընդդիմադիր առաջնորդ, երկրի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդուն ձերբակալելու հրաման են արձակել: Մեհդի Ռաֆսանջանին (նկարում), որը մեղադրվում է հետընտրական անկարգություններ հրահրելու մեջ, 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո բնակվում է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն: Նույն աղբյուրը Իրանի վերաբերյալ նաեւ մեկ այլ տեղեկություն է հրապարակել: Ըստ այդմ, Իրանը նոյեմբերի կեսից
ՔԻԼԼԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Է ԹԱՔՆՎՈՒՄ
Ավստրիայում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նախկին թիկնապահի սկանդալային սպանության գործով անցնող եւ թիկնապահի սպանության մեջ կասկածվող Լեչա Բոգատիրովը անսպասելիորեն եւ նկարահանող խմբի շնորհիվ «երեւակվել» է Ռուսաստանում՝ այդ երկրի պետական հեռուստաընկերության եթերում: 26-ամյա Ումար Իսրայիլովի ենթադրյալ մարդասպանը հայտնվել է «Ռոսիա 2» հեռուստաալիքով հեռարձակված Գրոզնիից պատրաստված ռեպորտաժի կադրում: News.ru-ի մատուցմամբ, այդ մասին գրել է Der Spigel-ը: Վիեննայում
Սարկոզին լրագրողին պեդոֆիլ է անվանել
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հերթական անգամ հասարակությանն ապշեցրել է իր հերթական սկանդալային հայտարարությամբ, որը նա արել է Լիսաբոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: Նախագահը զայրացել է, երբ քննադատաբար տրամադրված լրագրողը նրան կոռուպցիոն գործարքներին մասնակից լինելու վերաբերյալ հարց է տվել: Խոսքը վերաբերում է 1994թ.-ին Ֆրանսիայի կողմից Պակիստանին սուզանավերի մի խմբաքանակ վաճառելու մասին: Կասկածներ կան,
ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ՝ ԼԻՍԱԲՈՆՈՒՄ
Վրաստանի պատվիրակությունը Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունն անզուսպ խնջույքով է նշել: Այդ մասին փոխանցում է news.ru-ն՝ վկայակոչելով պորտուգալական առաջատար թերթերից մեկի՝ Correio da Manha-ի հրապարակումը: Վերջինի համաձայն, վրացական պատվիրակությունը հյուրանոցում 80 մարմնավաճառների մասնակցությամբ աղմկոտ երեկույթ է կազմակերպել: Հյուրանոցի անունը հրապարակման մեջ չի մատնանշվում, թեեւ, news.ru-ի փոխանցմամբ, հայտնի է, որ վրացական եւ հայկական պատվիրակությունները
Հերթական հանդիպումը
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրենը Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի եւ Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ վերլուծել է իրական առաջընթաց ապահովելու հնարավոր ուղիները՝ հիմնված անձնական եւ միջազգային փորձի վրա: Կառավարման մեխանիզմների ընտրությունը կարող է որեւէ կազմակերպության հաջողության կամ ձախողման պատճառ դառնալ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարեւոր է համարում քաղաքակիրթ սպասարկումը, աշխատանքային հարաբերություններում հարգանքի դրսեւորումը, գործատու-աշխատող-սպառող շփման մեջ հստակ
Գիտնականների որակը ջրի երես է դուրս գալու
Նրանց գիտական աշխատանքներինը՝ նույնպես Աշխարհում հայտնի «EL SEVIER» հրատարակչական հիմնադրամը գիտական ծրագրեր է առաջարկում նաեւ Հայաստանին: Արդեն մի քանի օր է, ինչ հիմնադրամի ներկայացուցիչները ծրագրի մասին գիտական շրջանակների համար ուսուցողական ու ճանաչողական դասընթացներ են անցկացնում: «Այս հրատարակչությունը, գիտական մի շարք ամսագրեր տպագրելուց բացի, շատ կարեւոր ծրագրեր է առաջարկում, որոնցով ե՛ւ ամսագրի, ե՛ւ գիտաշխատողի, ե՛ւ գիտաշխատանքի,
Ո՞ՐՆ ԷՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Գերազանցությամբ մագիստրատուրան ավարտած Գոհարը իրեն նետեց կամրջից «Առավոտը» տեղեկացրել էր, որ կիրակի երեկոյան Կիեւյան կամրջի տակ, «Մարիաննա» նավ-սրճարանի հարեւանությամբ, հայտնաբերվել էր երիտասարդ աղջկա դիակ: Նրա պայուսակից գտնված՝ 2001-ին տրված Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) ուսանողական տոմսից պարզ է դարձել, որ նա Գոհար Խաչատրյանն է: Ի՞նչը կարող էր երիտասարդ աղջկա ինքնասպանության պատճառ դառնալ, հարց, որ հետաքրքրում
ԴՕՐԻԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՊԱՏՄՎԱԾՔԸ
Սկանդալային Դօրիանի նույնքան սկանդալային «Սատանան մայրամուտին» պատմվածքը նոյեմբերի 23-ին տպագրվել է «Ինքնագիր» գրական հանդեսում: Այն պատմում է Հայաստանում ապրող միասեռական տղամարդկանց սիրո մասին: Առաջին անգամ պատմվածքն ընթերցողի դատին է հանձնվել նախորդ տարվա գարնանը՝ հեղինակի անձնական կայքում: Նույն տարվա օգոստոսին այն արժանացել է «Անկախ» պարբերականի սահմանած գրական մրցանակին, ինչն էլ հասարակությունում հուզական մեկնաբանությունների առիթ դարձավ: «Հիշում
Սփյուռքն էլ է ողջունում իր անկախությունը
Այս տարվա հոկտեմբերի 5-ին «Սփյուռքը անկախանում է Հայաստանից, եւ կառավարություն է ստեղծում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ՀԿՀ-USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին համալսարանի Town & Gown սրահում կայանալու է «Հայկական Սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» խորագրով մեկօրյա գիտաժողով, որի նպատակն է հասնել հայկական միասնությանը նպաստող ռազմավարության մշակմանը: Պետք է ստեղծվեր
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Ուկրաինան հետխորհրդային տարածքում ստեղծված միավորումներից չորսի անդամ է: Դրանք են՝ ԱՊՀ-ն, ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), ՍՏՀԿ-ը (Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) եւ ՄՏՏ-ը (Միասնական տնտեսական տիրույթ): Ուկրաինան բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ Կիեւը միշտ դրական է վերաբերվել ՎՈՒԱՄ-ի գործունեությանը եւ մտադիր չէ դուրս գալ այդ կազմակերպությունից, որը կոչվում է նաեւ ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն:
ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ՝ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 26-ին կկայանա Քաջարանի երկու դպրոցներում «Այբ» հիմնադրամի հիմնած նոր՝ էկոլոգիայի լաբորատորիաների շնորհանդեսը: Քաղաքի դպրոցներում 2-րդ տարին է, ինչ դասավանդվում է «Քաջարան. բնություն եւ էկոլոգիա» առարկան, որն ուղղված է աշակերտների շրջանում էկոլոգիական մտածողության ձեւավորմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանը: Քաջարանի քաղաքապետարանը այս տարվա սկզբին դիմել էր «Այբ»-ին, հաշվի առնելով հիմնադրամի՝ դպրոցական առարկայական լաբորատորիաների ստեղծման փորձը:
ՇՎԵՅՑԱՐԱՀԱՅԸ՝ ՔԱՐԱԿԵՐՏՑՈՒՆ
ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել շվեյցարահայ բարերար Հարություն Միքայելյանը, ով ցանկություն է հայտնել օգնել Հայրենիքում բնակվող մի կարիքավոր ընտանիքի: Այսօր Հարություն Միքայելյանը հայաստանցի բժիշկների ուղեկցությամբ կայցելի Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղում բնակվող ծայրահեղ կարիքավոր, տասը երեխա ունեցող մի ընտանիքի, կծանոթանա վերջիններիս կեցության պայմաններին: Բժշիկները հենց տեղում ընտանիքի անդամներին ցույց կտան
Վասն տեղեկատվության ազատության
Հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների եւ դոնորների համատեղ ջանքերով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» եւ «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, ՀՀ քաղծառայության խորհրդի որոշմամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի պետական տարբեր կառույցներում աշխատող քաղծառայողների համար կազմակերպվում են «Ամբողջականության հիմունքների տեղեկատվության ազատության եւ հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» ծրագրով վերապատրաստման եռօրյա դասընթացներ: Դասընթացների առաջին
ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ, ԼԱՎ ԻՄԱՑԵՔ
2010 թվականի նոյեմբերի 25-ի «Ջուրը կյանք է» խորագրով հեռուստամարաթոնին ընդառաջ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի մարզերում հանգանակություններ է կազմակերպում: Հայրենասիրության մասին ճառող քաղաքական կազմակերպություններն ու օգնելու խոստումներ տվող գործարարները դրամահավաքին չեն մասնակցում: «Սա միայն դպրոցականների պետությունը չէ»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոռու մարզում կազմակերպված մարաթոնի արդյունքներն ամփոփելիս նշեց մարաթոնի դրամահավաք հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատրյանը: Մարզում դրամահավաքից ստացված
ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ
ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 48 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ Հ. Ղազարյանը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 55-ամյա Համլետ Ղազարյանի դին:
ԲԱԿՈՒՆՑԻ ՈՏՔԸ ՎՆԱՍՎԵԼ ԷՐ
Նոյեմբերի 23-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասում՝ «Մարիանա» կաթնամթերքի գործարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Շրջվել էր «ԿրԱԶ» մակնիշի 05 ՏՏ 931 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդ, 1947 թվականին ծնված Յու. Բակունցը վնասել է ոտքը եւ չի կարողացել դուրս գալ ավտոմեքենայից:
ԴԻԱԿԸ ԴԵՌ ՉԻ ԲԵՐՎԵԼ
Ավարտվել է Թուրքիայում զոհված Հայաստանի քաղաքացուհի Աննա Դավթյանի ԴՆԹ փորձաքննությունը: Չարենցավանի 29-ամյա բնակչուհի Ա. Դավթյանը հուլիսին անհետացել էր Թուրքիայում՝ խորհրդավոր հանգամանքներում: Օգոստոսի սկզբին Թուրքիայի ջրանցքներից մեկում հայտնաբերվել էր՝ ենթադրաբար, Աննա Դավթյանի դիակը, որը Աննայի մայրը չէր կարողացել ճանաչել: Այդ առնչությամբ թուրքական կողմը նշանակել էր ԴՆԹ փորձաքննություն: Ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի, փորձաքննությունը հաստատել
ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂԻ ԳՈՐԾԸ՝ ԵԴ-ՈՒՄ
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Բարձր պալատում պիտի լսվեր «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, ՀՀ քաղաքացի Վահան Բայադյանի գործի լսումը: Գործը մինչ այդ լսվել է ԵԴ Ստորին պալատում: Եվրոպական դատարանը ճանաչել է, որ զինծառայությունից խուսափելու համար պրն Բայադյանին դատապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար սկզբունքների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին:
ԱԱԾ քննիչը՝ «ԱԱԾ ուշադրության» կենտրոնում
ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը նոյեմբերի 6-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ գույքի 1/3-ի բռնագրավմամբ: Նա մեղավոր ճանաչվեց 4000 դոլար կաշառք «ստանալու» համար: Ըստ գործի նյութերի, սակայն, ԱԱԾ քննիչ Վ. Կոթոլյանը եղել է «ԱԱԾ ուշադրության» կենտրոնում դեռ մեկ տարի առաջ… 2009թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության
ՍԱՐՔԵ՞Լ ԵՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳԼԽԻՆ
Վանաձորցին կասկածվում է դատավորի ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ 34-ամյա վանաձորցի Աշոտ Հարությունյանը կասկածվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Աշոտի հայրը՝ Սամվել Հարությունյանը, պնդում է, որ ոչ թե իր որդին է բռնություն գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, այլ նրանք են բռնություն
Տաթեւի ճոպանուղուց չկա Նորվեգիայում
Տաթեւի բնակիչները վստահ են ճոպանուղու անվտանգության վրա «Ես մի երկրից եմ, որտեղ շատ-շատ ճոպանուղիներ կան, սակայն մենք չունենք Տաթեւի ճոպանուղու նմանը նույնիսկ մեզ մոտ: Այս ճոպանուղու առավելությունն այն է, որ կարող է մեծապես նպաստել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում»,- ասաց Նորվեգիայի դեսպան Կնուտ Հաուգեն Տաթեւի բնության գրկում՝ ուրցի թեյ խմելիս՝ երկու օր առաջ: Նա տասը տարի առաջ


















































