Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր է Վազգեն Մանուկյանը…

ՀՀՇ երիտասարդական կառույցի 26 անդամ վերջերս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Երեկ ասուլիսում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հաստատեց այդ փաստը՝ հավելելով, որ կուսակցությունից որեւէ մեկը դուրս չի եկել: Ըստ նրա, ՀՀՇ երիտասարդական թեւից հեռանալու դիմում ներկայացրածների մի մասը 35-45 տարեկան է, այսինքն՝ այլեւս չէին կարող համարվել երիտասարդական թեւի ներկայացուցիչ, մի մասը բանակ է

«ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ»

Ընտրական օրենսդրության համաժողովի երեկվա նիստը վերածվեց բուռն դիմակայության՝ ԱԺ ընդդիմադիրների եւ եվրոպական փորձագետների միջեւ: Վերջիններս դեմ են ընտրողների գրանցամատյանների հրապարակմանը՝ պատճառաբանելով քվեարկության գաղտնիության սկզբունքը: ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միասնական առաջարկն է՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները պետք է հրապարակվեն, պատճենահանվեն եւ փակցվեն ընտրական տեղամասում: Սակայն «Հայաստանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքը» եւ միջազգային հեռանկարը» համաժողովի երեկվա նիստն ապացույց դարձավ՝

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ՝ 2 ՀԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Քենիայում իսկական ներքաղաքական ճգնաժամ է սկսվել երկու հայ եղբայրների՝ Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի պատճառով: HayNews.am-ը հղում անելով քենիական լրատվամիջոցներին՝ տեղեկացնում է, որ վերջիններս այդ երկրից արտաքսվել էին կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նրանց հիմնած Standard Group ընկերությունում բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել: Անգամ խորհրդարանական հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի ուսումնասիրեին եղբայրների գործունեությունը: Սակայն այնպես էր ստացվել, որ խորհրդարանական

ՔԿՀ ՊԵՏԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՈՒԶՈՒՄ

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը դիմել է ԱՆ ՔԿՀ պետ Հ. Հարությունյանին: Նա նշել է, որ «լրատվամիջոցներով հայտնվել է, թե ս.թ. նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու նպատակով վերջինիս տեղափոխել են պատժախուց՝ առանց դատապարտյալների համար նախատեսված իրավունքների սահմանափակման: Նշվածի վերաբերյալ Ն. Փաշինյանը եւ իր փաստաբան Վ. Գրիգորյանը հայտարարություն են տարածել այն մասին, որ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱԿ-ԻՆ

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մայքլ Գետոյին ուղղված՝ ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովին մասնակցելու հրավերը մերժող նամակում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել էր. «ՀԱԿ-ը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա լեգիտիմացնում է այն տեսակետը, որ արատավոր ընտրական համակարգի պատճառները կապված են «Ընտրական օրենսգրքի» անկատարության հետ, ուստի մասնակից

Քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվի

Երջանիկ Աբգարյանը համոզված է, որ իշխանությունները վրիժառությունը կտանեն մինչեւ վերջ: ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը չի հավատում նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հավանականությանը: Նրա համոզմամբ՝ անգամ Պրեսկոտի կոշտ հայտարարություններն այս հարցում օգնել չեն կարող, քանի որ այս իշխանությունները բնավ էլ ցանկություն չունեն քաղբանտարկյալներին ազատ արձակելու, պարզապես այդ հարցի շուրջ աղմուկն են մեծացնում: «Ամեն ինչ ցույց է

ՓԱԿ ՇՐՋԱՆ

Իշխանությունը ընտրություն է կեղծում, հետո օրենսգիրք է «բարեփոխում»,  նորից է կեղծում եւ բանտարկում կեղծիքի դեմ ըմբոստացողներին: Երեւանում երեկ ավարտվեց միջազգային կառույցների եւ ՀՀ Ազգային ժողովի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ընտրական օրենսգիրքը եւ միջազգային հեռանկարը» թեմայով երկօրյա համաժողովը: Դրան մասնակցում էին ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերի (բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի) ներկայացուցիչներ, այլեւ Վենետիկի հանձնախմբի փորձագետներ,

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՐՃՎԱՆՔԸ ՏԵՂԻՆ ՉԷ»

Ըստ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, անկախության 20 տարիների ընթացքում մշտապես եղել են նաեւ փաստաթղթեր ոչ ի նպաստ Ղարաբաղի, բայց դրանից «ղարաբաղցու վճռականությունը չի կոտրվել»: Ըստ որոշ վերլուծությունների՝ եթե իրոք Հայաստանը նախաձեռնող արտաքին քաղաքականություն է իրականացնում, ապա պետք էր, որ նախագահը գնար Լիսաբոն եւ հենց այնտեղ ասեր իր խոսքը: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ամենեւին չի կիսում

ԴԱՐԴ ՄԻ ԱՐԵՔ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ

«Ժառանգության» ներկայացուցիչները տպավորություններ են փոխանակում Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մայքլ Գետոյի հետ: Ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովի ընթացքում ամերիկյան փորձագետ Ջոն Յանգը նշեց. «Չիկագոյում էլ են ընտրողները հարություն առնում եւ քվեարկում»: Հետո Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Վադիմ Ժդանովիչն ասաց. «Բյուրեղյա մաքուր ընտրություններ չկան՝ խնդիրներ եղել են նաեւ Հոլանդիայի էլեկտրոնային քվեարկության համակարգում»: Եվ վերջապես՝

ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ ՁԵԶ

Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Իսկ դա վատ բան է: Սակայն հոգեբանները պնդում են, որ սեփական անձը սիրելը ամենեւին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը՝ այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:  Առաջարկված հարցերին տվեք «այո» կամ «ոչ» պատասխանները: 1. Գո՞հ եք ձեզանից. այո-5, ոչ-0: 2. Տրտնջո՞ւմ եք,

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ

Իրանի նախագահ Մահմհուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ աղջիկները պետք է ամուսնանան 16-17 տարեկան հասակում, իսկ տղաները՝ 20-ում։ Ահմադինեջադը միեւնույն ժամանակ քննադատել է բոլոր այն երիտասարդներին, ովքեր ամուսնանում են 24–26 տարեկանում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Տեղեկանալով Երեւանում մեր ընկերների՝ էմոների հանդեպ կիրառվող ապօրինությունների մասին, հանդես ենք եկել սույն հայտարարությամբ: «Ստեփանակերտի «Էմո»-ներն անհանգստացած են իրենց համախոհների ճակատագրով: Մենք դատապարտում ենք Երեւանում մեր ընկերների դեմ վերջերս կիրառվող ապօրինությունները: «Էմո»-ներին ոստիկանություն տանելու, նրանց հեռախոսները փորփրելու փաստեր են արձանագրվում: Մտնում են դպրոցներ, հավաքում երեխեքին ու հարցաքննում: Կրիմինալ են համարում վարդագույնի եւ սեւի թեթեւակի ներկայությունը

Երգչուհին կարեւորում է իր աշխատանքը

Լիլուն իրեն փորձել է տարբեր բնագավառներում «Մեծացել եմ այնպիսի ավանդական ընտանիքում, որտեղ Լիլիթիկը, այժմ՝ Լիլուն, իրավունք չուներ բեմ դուրս գալու եւ որոշակի տարիքի հասնելով՝ պետք է ունենար իր սեփական ընտանիքը»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհի Լիլուն: Նա պատմեց, որ ծնողները բնակվում են ԱՄՆ-ում եւ մասնագիտությամբ բժշկուհի մայրը, որը շատ լավ ձայն ունի, տիրապետում է երկու

«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ»

Ըստ Ալլադինի, Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է մասնակցել է թալանի, Սերժ Սարգսյանը վատ հեղինակություն ունի,   իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ սիրուն «ֆիգուրա»: Գոյություն ունի մի շատ հայտնի կայք՝ www.akinator.com, որտեղ լամպից դուրս եկած Ալլադինը կարողանում է հարց ու պատասխանի միջոցով գուշակել, թե ում ես պահում մտքումդ: Կայքի այցելուն կարող է իրական եւ ոչ իրական ցանկացած կերպար մտքում պահել՝

ՀԵՐԹԱՓՈԽԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿՆԵՐԻ

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որն օրերս նվաճեց Ռուսաստանի գավաթը, պատրաստվում է դեկտեմբերի 17-19-ը Լեհաստանի մայրաքաղաքում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնություններին, որից հետո մեկնելու է Հոլանդիա եւ Գրոնինգենում հանդես է գալու շախմատի ավանդական բաց մրցաշարում: Իսկ մինչեւ 16 տարեկաններ Կարեն Հ. Գրիգորյանը, Ռոբերտ Աղասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը մարզիչ, գրոսմայստեր Արսեն

ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ԿՄԻԱՆԱ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ

Լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը նոյեմբերի 20-ին հատուկ հրավերով մասնակցելու էր Ռուսաստանի Ազով քաղաքում անցկացված Ռոստովի մարզի առաջնությանը, որը նվիրված էր աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Նիկոլայ Յակովենկոյի հիշատակին: Սակայն Հայաստանի ազգային հավաքականի անդամն այդ մրցմանը չի մասնակցել եւ այսօր ժամանում է Հայաստան: Նա շուրջ մեկ ամիս մեր ազգային

Հայկական ֆուտբոլի լավագույնները՝ ըստ «Առավոտի»

ՀՖՖ-ի հայտարարած՝ Հայաստանի 2010 թ. «Լավագույն ֆուտբոլիստի» եւ «Լավագույն մարզչի» որոշման համար քվեարկությունը նոյեմբերի 20-ին ավարտվեց: Եւ եթե լավագույն մարզչի ընտրության համար ցանկն ինքնըստինքյան խիստ սահմանափակ էր, ապա ֆուտբոլիստի պարագայում ՀՖՖ-ն ներկայացրեց 11 հոգուց բաղկացած ցուցակ, որում տեղ էին գտել 3 ակումբների ներկայացուցիչներ՝ Հրայր Մկոյան ու Էդնեյ Դե Օլիվեյրա («Միկա»), Հովհաննես Համբարձումյան, Էդուարդո Դոս Սանթոս

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԵԼ ԿԻՊՐՈՍ

Երեկ Լիմասոլում մեկնարկեցին ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությունները, որոնց մասնակցելու համար շաբաթ օրը մեր չորս հավաքականները մեկնել են Կիպրոս: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր ծանրորդներից ակնկալիքները բավականին մեծ են, քանի որ մարզիչները մրցավայր տարել են միայն նրանց, ովքեր ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար, կամ առնվազն բարձր տեղեր

ԱՋԱՊԱՀՅԱՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԵԿՆԵՑ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Մեծ Բրիտանիայում ընթանում է բանտերում ծառայող հոգեւորականների ժողովը, որի շրջանակներում քննարկվում են բանտարկյալների հետ հոգեւորականների աշխատանքի առանձնահատկությունները, վերականգնողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ դրանց գործնական օրինակները բրիտանական բանտերում: Ըստ Մայր աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվության՝ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցում եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ներկայացնում է Շիրակի թեմի առաջնորդ տ. Միքայել եպիսկոպոս

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄՈՒՄ

Երեկվանից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկել է համալսարանի հերթական տարեկան գիտաժողովը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 26-ը: Գիտաժողովը անցկացվում է դեռեւս 1996թ.-ից: Այս տարի հերթական 15-րդն է, ընդ որում՝ գիտաժողովի նյութերի հրատարակումը իրականացվում է 1998-ից: Նպատակն է՝ հնարավորություն ընձեռել պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասպիրանտներին, մագիստրանտներին, ինչու չէ՝ նաեւ ուսանողներին, գիտական զեկուցման ձեւով ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները,

ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Օրերս «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի խմբագրակազմը 2009-2010-ի ընթացքում իրենց հանդեսում տպագրված լավագույն ստեղծագործությունների հեղինակներին մրցանակներ հանձնեց: Ավանդական մրցանակաբաշխությունը այս անգամ համընկել էր նաեւ հանդեսի հիմնադրման 5-ամյակի հետ: Գրող, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը տարվա լավագույն արձակի համար արժանացան «Նարցիս» մրցանակին: Հայաստանի անկախացումից հետո սա պարոն Գուլանյանի առաջին գրական մրցանակն էր, թեեւ խորհրդային տարիներին բազմաթիվ մրցանակների

«Մեր նշաձողը բարձր ենք պահում»

Հայտարարում է «Միմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանը,  ով մտավախություն ունի, թե միմոսների արվեստը Հայաստանում մեռնում է: Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր «Միմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպման նպատակը՝ նոյեմբերի 23-ին «Միմոմանիա» նոր ներկայացման մասին ազդարարելն էր: Վերջինիս առաջնախաղը կկայանա Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Բանախոսը չցանկացավ երկար-բարակ ծավալվել ներկայացման մասին:

ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Արվեստագետի ընտանիքը SOS է հնչեցնում Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Նկարիչների միության ցուցասրահում կկազմակերպվի հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված ականավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ծննդյան 70-ամյակին: Ինչպես տեղեկացրեց արվեստագետի դուստրը՝ նկարչուհի Արեւ Պետրոսյանը, հոբելյանական միջոցառումների շրջանակներում հրատարակվել է նաեւ «Բենիկ Պետրոսյան-70» ալբոմը, տեղադրվելու է արվեստագետի հուշաքարը՝ Թումանյան 9 հասցեում: Նշենք, որ Բ. Պետրոսյանը կյանքից հեռացավ ստեղծագործական ծաղկուն շրջանում՝ 57

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊՈՒՏԻՆԻՑ ԱՌԱՋ ԸՆԿԱՎ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իշխող տանդեմից առաջինն է որոշել անմիջականորեն շփվել ՌԴ քաղաքացիների հետ: Նա որոշել է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքացիների համար ընդունելություն կազմակերպել Մոսկվայի իր ընդունարանում նստած՝ տեսակապի օգնությամբ: BBC-ի մատուցմամբ, դեկտեմբերին նմանատիպ «ընդունելություն» կազմակերպել էր նաեւ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Առաջին անգամ Մեդվեդեւի մոտ «ընդունելության» ժամանակ, տեսակապի միջոցով նրան անձամբ

ՀԱՅՑ՝ ԱՇՈՏՅԱՆԻ ԴԵՄ

Երեկ հետաձգվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցի քննությունը: Հայցվորը դատի է տվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ վիճարկելով իրեն աշխատանքից ազատելու հրամանը: Ենգիբարյանի շահերը ներկայացնում է Մելսիկ Մանուկյանը, իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության շահերը՝ ԿԳՆ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Վարդանյանը: Նիստը հետաձգվել է 3 օրով: Հիշեցնենք,

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ

Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 50 ուսանող նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում մասնակցեց Բրիտանական խորհրդի կազմակերպած «Beeline» ձեռնարկատիրական ազգային ճամբարին: Երկու օրվա ընթացքում պատանիները դասընթացներ ունեցան, որոնց ավարտից հետո խմբակային աշխատանքի միջոցով լուծեցին բիզնես-առաջադրանքը: «Առավոտի» հետ զրույցում Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանն ասաց, որ Հայաստանում արդեն երրորդ անգամ է, ինչ կազմակերպվում է ձեռնարկատիրական ճամբար: Այն, Ն.

Բուհական կրթություն են ստանում, հետո արհեստ սովորում

Ըստ մասնագետների՝ միջին մասնագիտական կրթություն ստացածները աշխատաշուկայում խնդիրներ ունեն «Հասարակության մեջ ընդունված մի ձեւ կա՝ մեծ ջանքերով 5-6 տարի բարձրագույն կրթություն են ստանում, հետո տեսնում են՝ իրենց մասնագիտությամբ գործ չեն կարողանում գտնել, վարսավիրություն կամ ոսկերչություն են սովորում: Ժողովուրդը դեռ չի հասկանում, որ հնարավոր է՝ մագիստրատուրայի դիպլոմն իրեն չկերակրի»,- երեկ «Հայելի» ակումբում այս տեսակետը հայտնեց մասնագիտական

«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՀՈԲԵԼՅԱՆ» ԵՎ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՆՋԱԽԱՂ»

Կամ՝ ինչպես է ավագ դպրոցների աշակերտների մեծամասնությունը պատկերացրել իր ներկայությունը սերիալի հերոսուհու ծնունդին: Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) 91 ավագ դպրոցներում հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա առարկաներից վերջերս արտաքին գնահատումներ է իրականացրել: ԳԹԿ քննական առաջադրանքների եւ մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Միրցա Հալաջյանը «Առավոտի» խնդրանքով անդրադարձավ լեզվական «կուրյոզներին» եւ ցավով ասաց. «Ամեն

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉ Է

Հատված Իոսիֆ Բրոդսկու Նոբելյան դասախոսությունից (1987թ.) Մեր տեսակի՝ «սապիենսի» պատմության մեջ գիրքը մարդաբանական երեւույթ է՝ իր էությամբ համարժեք անիվի հայտնագործմանը: Առաջացած լինելով մեզ պատկերացում տալու համար ոչ այնքան մեր ակունքների, որքան այն մասին, թե՝ ինչերի է սապիենսն այդ ընդունակ, գիրքը հանդիսանում է տեղափոխման միջոց փորձառնության տարածության մեջ՝ թերթվող էջի արագությամբ: Տեղափոխումն այդ, իր հերթին, ինչպես

Իսկ ո՞ւր էին մեր սահմանապահները

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանի հարազատները Կարմիր խաչի միջազգային ընկերությունից մոտ 10 օր առաջ տեղեկացել են, որ Արթուրը գտնվում է ադրբեջանական գերության մեջ: Մինչ այդ, շուրջ մեկուկես տարի, հարազատները չգիտեին, թե արդյոք ո՞ղջ է տղան: Անցյալ տարվա մայիսի 9-ին Արթուրն իր 4 ընկերների հետ Հաղարծնից մեկնել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի մոտակա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031