Օրվա լրահոսը
«Ամո՛թ, բյուջեն լցնում եք հայ մայրերի հաշվին»
Հղիների ցույցը նախագահական նստավայրի առաջ «Դուք սպառնում եք մեր երկրի բնակչության աճին», «Ինչո՞ւ եք դրդում պահանջարկ ունեցող մայրերին լքել Հայաստանը», «Ամո՛թ, բյուջեն լցնում եք հայ մայրերի հաշվին»: Այս պաստառներով երեկ մի քանի տասնյակ երիտասարդ աշխատավոր հղի կանայք նախագահական նստավայրի առաջ բողոքում էին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ
«ԳՈՆԵ ՄԵԿ ԱՉՔԸ ԿՏԵՍՆԻ»
Բազմազավակ մոր 6 երեխաներից երկուսը կույր են Կույր երեխաները՝ Ալեքն ու Մկրտիչը, սպասում են մարդկանց բարեգթությանը: «Ալեքը մեկուկես տարեկան էր, երբ մի օր նկատեցինք, որ աչքերը մի տեսակ կարմրած էին: Տարանք Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, այնտեղ առաջին անգամ իմացանք, որ մեր երեխան կույր է, երկու աչքն էլ չէր տեսնում: Մենք ապշել էինք, որովհետեւ երբ խաղալիք
«ՄԵՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»
Վերջերս Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը GeoProMining ընկերությանը մեղադրեց այն բանում, որ ընկերությունն «անօրինական» ձեւով շահագործում է հանրապետության երկու ոսկեբեր հանքավայրեր՝ Սոթքում եւ Մեղրաձորում: GPM-ի ղեկավարությունն էլ իր հերթին, չընդունելով ՎՊ մեղադրանքները, նրա գործողություններն անվանեց անօրինական, իսկ եզրակացությունները՝ անհիմն: GeoProMining խումբը վեց լեռնամետալուրգիական ձեռնարկություններ է ղեկավարում Հայաստանում, Ռուսաստանում եւ Վրաստանում: Աշխատողների ընդհանուր թիվը կազմում
Ամբողջականության մասին հղումը միայն Վրաստանի՞ մասին էր
Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի կարծիքով՝ հռչակագրում ԼՂ հակամարտությանը վերաբերում է «խաղաղ լուծման» մասը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագիրն ուղղված չէ ընդդեմ Հայաստանի եւ չպետք է դիտարկվի այնպես, թե Ղարաբաղի հակամարտությունում դաշինքը բռնել է Ադրբեջանի կողմը, ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը «ԱրմԻնֆո»-ին
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԳՐԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Այս առաջարկները բազմիցս կրկնվում են «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ տեղական կազմակերպություններից ստացված դիտողություններում: Ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խոստացավ, որ առաջիկայում ձեւավորվելիք աշխատանքային խումբը, որում ներգրավված կլինեն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ հաշվի կառնի այն բոլոր առաջարկները, որոնք ստացվել են «Ընտրական օրենսգրքի» նոր խմբագրությամբ նախագծի վերաբերյալ: ԱԺ կայքէջում հրապարակված են
ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՍԵՐԺԻՆ՝ ԼԻՍԱԲՈՆ ՉԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայ ազգային կոնգրեսը երեկ իր տարածած հայտարարությամբ դատապարտել է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելու որոշումը: Կոնգրեսի դիտարկմամբ, «պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացրել էր բոյկոտի «հիմնավորումները», չի դիմանում որեւէ քննադատության, քանի որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2008թ. Բուխարեստյան հանդիպումից սկսած՝ երեք տարի շարունակ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը իր հռչակագրերով անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ մատնանշելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից
ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵԼ ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄԸ
«Բանակն այնպիսի ազգային պետական արժեք է, որ մտածող մարդը ոչ միայն հոգատար պետք է լինի բանակի նկատմամբ, այլեւ զգուշավոր վերաբերվի: Բանակը շատ լուրջ կառույց է: Եթե ներքին գործերի համակարգի մասին խոսելիս, այն էլ՝ այժմյան, կարելի է նույնիսկ շատ կոպիտ որակումներ տալ եւ դաժան լինել այդ համակարգի նկատմամբ՝ բանակի պարագայում դա անթույլատրելի է: Բանակն այն մարմինն
ՄԵԾ ՀՐԴԵՀ՝ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Երեկ, ժամը 22:30-ի սահմաններում, դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայի վրա՝ Պոնչիկանոցի հետնամասում գտնվող սեփական տներում: Հրդեհը մեծ արագությամբ տարածվել է: Երեկ ուշ երեկոյան ունեցած մեր տեղեկություններով, այրվել էր 5-6 տուն: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները, կրակը մարելու համար գործի էր դրվել 8-9 հրշեջ մեքենա: Հրդեհի
Լիբանանահայերն ընդդեմ Էրդողանի
«Առավոտը» տեղեկացրել է, որ նոյեմբերի 25-ին Բեյրութի Նահատակաց հրապարակում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ Լիբանան այցելության կապակցությամբ լիբանանահայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Երեկ Թուրքիայի վարչապետն արդեն Լիբանանում էր: Հարյուրավոր հայ երիտասարդներ էին հավաքվել Լիբանանի միջազգային օդակայանի պատվավոր հյուրերի սրահի առջեւ, ուր պետք է բողոքի ցույց անցկացնեն ընդդեմ Էրդողանի այցի: Ինչպես HayNews.am-ին փոխանցել է Լիբանանի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Երեկ այս էին պահանջում ե՛ւ բանտարկությունից վաղաժամկետ պայմանական ազատ արձակված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը, ե՛ւ ավելի քան հարյուր մտավորականները: Սաղաթելյանն ազատ արձակվեց Երեկ, օրվա երկրորդ կեսին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հանրապետություն» կուսակցության անդամ, մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ (Ազատության հրապարակում իշխանությունների վայրագ գործողություններից անմիջապես հետո) կալանավորված եւ 5 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը: ՔԿՀ-ի մուտքի մոտ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեկ ավելի քան երկուսուկես տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը: Նա արդեն երկու անգամ է դատապարտվել իր քաղաքական հայացքների, դիրքորոշում, կարծիք եւ կասկած հայտնելու համար. մեկ՝ 2002թ.-ին՝ մամուլի ասուլիսում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանն առնչություններ ունենալու մեջ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին
ԳԵՆԵՐԱԼԸ ՄԵՆԱ՞Կ Է ՄՆԱՑԵԼ
ՀՔԾ-ն կզբաղվի Էջմիածնում տեղի ունեցած ինքնասպանության փորձով Նոյեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած «ինքնասպանության փորձը», որին մամուլում քանիցս անդրադարձ է եղել, կարող է ճակատագրական դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի համար: «Առավոտը» նոյեմբերի 23-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 17:30-ի մատույցներում, գլխի հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել 1955թ. ծնված Գեւորգ Այվազյանը՝ «Ճուտ Գեւորգ» մականունով: Փաստի առթիվ
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
Երազները կգրանցվեն
Փասադենայի համալսարանի գիտնականները ստեղծել են մեթոդ, որը թույլ է տալիս գրանցել եւ կոդավորել երազները: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս կարդալ մտքերը: Աշխատանքի նպատակն է՝ մշակել մի այնպիսի սարք, որը կպատկերի քունը՝ որպես ուղեղի գործունեության էլեկտրոնային պատկեր: Դա թույլ կտա կարդալ այլ մարդկանց մտքերը եւ տեսնել նրանց երազները իրական ժամանակում՝ քնած մարդու հետ միասին: Այս մեթոդը
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՆՈՐՈԳԵԼ Է ՄԱՐՍԻ ԱՌՆԱՆԴԱՄԸ
Իտալացիները զայրացել են իրենց վարչապետի վրա՝ հնադարյա արձանների կոսմետիկ նորոգման պատճառով: Սիլվիո Բերլուսկոնիի մտահղացումը՝ Իտալիայի վարչապետի նստավայրում գտնվող Հին Հռոմի հայտնի երկու արձանների՝ պատերազմի աստված Մարսի եւ սիրո աստվածուհի Վեներայի արձաններն «ավարտին հասցնելու» վերաբերյալ, առաջացրել է դժգոհության ալիք: Հարյուր տարի առաջ պեղումների ժամանակ հայտնաբերված Վեներայի արձանից բացակայում էր ձեռքը, իսկ Մարսից՝ առնանդամը: Ըստ asekose.com-ի՝ Բերլուսկոնին
Ո՞ՐՆ Է ՁԵՐ «ԵՍ»-ԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂԸ
Մարդու մեջ առկա են եւ «լուսավոր», եւ «մութ» բնազդներ: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր: Թեստ՝ լուսավոր «ես»-ի համար: 1.Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին: 2.Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս: 3.Սիրում եմ երաժշտություն եւ ծաղիկներ: 4.Հավատում եմ հավերժական սիրուն: 5. Պաշտում եմ հյուր
«Եվրոպայի կենցաղը հրապուրիչ է»
Ինչքան էլ որ «եվրոպացանք»՝ միեւնույն է՝ «կարմիր խնձորը» չի մոռացվի Եթե մի աչքով նայենք ասիացուն, իսկ մյուսով՝ եվրոպացուն, տարբերությունը ակնհայտորեն կզգանք: Ասիացիները իրենց ավանդույթները, մշակույթը կրող եւ պահպանող ժողովուրդ են, երբեմն սնապաշտ, հետաքրքիր՝ թե՛ իրենց մտածելակերպով եւ թե՛ վարվելաձեւով: Միգուցե ասիացիների ավանդույթները եւ սովորույթները եվրոպացու համար ըմբռնելի չլինեն, ու չի բացառվում, որ նրանց շատ բան
Արթուր Աբրահամ. «Ֆրոչին Միրանդայի ճակատագիրն է սպասվում»
Երեք օր մնաց երկրորդ միջին քաշային կարգում «Super Six Boxing World Classic» մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոններ, առաջին միջին քաշային կարգում՝ Արթուր Աբրահամի (IBF) եւ երկրորդ միջինում՝ Կարլ Ֆրոչի (WBC) մենամարտին: Այս դիմակայությունը դասվում է անցնող տարում ամենասպասվածների շարքը եւ իր առաջացրած հետաքրքրությամբ, գուցե, գերազանցում է նաեւ Աբրահամ-Միրանդա մենամարտին: Բուքմեյքերները նոյեմբերի 27-ին Հելսինկիի ռինգում կայանալիք այդ
Գնացել է ընկերուհուն ոգեւորելու
2010 թվականի շախմատային մրցաշրջանի հերոս, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց անմիջապես հետո մեկնել է Չեխիա: Նա Մարիանսե Լազնեում ընթացող կանանց («Ձնծաղիկներ») եւ վետերանների («Ծերուկներ») մրցաշարի պատվավոր հյուրն է: Թե ինչո՞ւ է Արոնյանը Հայաստան գալու փոխարեն մեկնել Չեխիա, տեղեկացնում է Armchess.am կայքը, որի փոխանցմամբ Չեխիայում «Ձնծաղիկների» թիմում հանդես է գալիս Լեւոնի գեղեցկուհի
ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՍԸ
Վաղը հայաստանցի չորս թհեկվանդոիստներ մեկնում են Ֆրանսիա, որտեղ նոյեմբերի 27-28-ին կմասնակցեն Փարիզի բաց առաջնություն ավանդական բաց մրցաշարին: Տատամի մտնելու են Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, մինչեւ 80 կգ քաշային Արման Երեմյանը, Հայկազ Սամվելյանը՝ 58 կգ, Վահան Հարությունյանը՝ 68 կգ, եւ գերծանր քաշային Արամ Սահակյանը: Մասնագետները նշում են, որ ոչ բոլոր ուժեղներն ու արժանավորներն են մեկնել: Շատերը
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏՈՒՅՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Կամ արժե՞, որ զույգը մինչեւ ամուսնանալը սեքսոլոգիական հետազոտություն անցնի Հայաստանյան «էլիտայի» շրջանակներում ինչե՜ր ասես, որ տեղի չեն ունենում: Հաճախ այնպիսի զավեշտալի իրադարձություններ կարող են պատահել, որ չգիտես՝ զարմանա՞ս, վախենա՞ս, թե՞ ծիծաղես: Օրինակ՝ վերջերս հայ գործարարներից մեկի քրոջ որդին ամուսնալուծվեց: Իհարկե, զարմանալին դա չէ, այլ՝ ամուսնալուծության պատճառը: Պարզվում է, որ պատճառը կնոջ հետույքի թերզարգացածությունն է եղել,
ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Կիպրոսում շարունակվում են ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունները: Երեկ Լիմասոլի մրցահարթակ մտավ Հայաստանի միանգամից վեց ներկայացուցիչ (մեկ աղջնակ եւ հինգ տղա): Մարզիչներն ու մարզասերները ոսկու ակնկալիքներ ունեին Եվրոպայի փոխչեմպիոն, Սինգապուրի անդրանիկ պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանից: Սակայն 17-ամյա մարզիկը տհաճ անակնկալ մատուցեց բոլորին: Նա
Ա. Օստրովսկու «Իմաստունը»՝ նորովի
Կամ՝ պրեմիերա Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում Գլխավոր դերակատար Ե. Ենգիբարյանը: Նոյեմբերի 28-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հադիսականի դատին կհանձնի Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ է երբեմն միամիտ լինում» պիեսի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Գրիգորյանը արդեն 4-րդ անգամ է անդրադառնում այս պիեսին: Առաջին բեմադրությունը նա իրականացրել է 1966 թվականին: Վերջին
«Երգելու եմ սիրո մասին»
Երազում է մանկական «Եվրատեսիլ- 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը «Որպես նվեր ծնողներից եղբայրիկ եմ ուզել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ մանկական «Եվրատեսիլ- 2010»-ի հաղթող, Հայաստանը ներկայացրած 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը: Նա պատմեց Մինսկում եղած ժամանակահատվածում պարապմունքների եւ մասնակիցների համար կազմակերպված զվարճանքների մասին. «Լավ ժամանակ անցկացրի, մտերմացա հասակակիցներիս հետ, ինձ շատ դուր եկան դիսկոտեկները, խաղերը»: Նա խոստովանեց,
«ԵՏ ՆԱՅԵԼՈՎ՝ ԱՌԱՋ ՉԵՍ ԳՆԱ»
Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանն առաջարկում է աշխարհից վերցնել այն, ինչ ժամանակին տվել են հայերը Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը 20-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր կոմպոզիտոր-սիմֆոնիստ, խորհրդային ավանգարդի հիմնադիրներից մեկի՝ Ավետ Տերտերյանի որդին է, Ֆրունզիկ Մկրտչյանի փեսան: Սակայն նրա անձը չի կարեւորվում այս նշանավոր անունների հետ ունեցած հարազատական կապերով: Երաժշտագետը հոր հռչակին, նրա ունեցած թռիչքներին եւ անգամ շռնդալից քննադատություններին
ԵՄ-Ն ՀԱՅԻԹԻԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀԵՏԱՁԳԵԼ
Հայիթիում Եվրոպայի միության ներկայացուցիչ Լուտ Ֆաբերտը հայտարարել է, թե կղզում բռնկված խոլերայի համաճարակը չպետք է այդ երկրում համընդհանուր ընտրությունների հետաձգման պատճառ դառնա: BBC-ի մատուցմամբ, Հայիթիում մոլեգնող համաճարակի արդյունքում ավելի քան 1300 մարդ է մահացել, եւ նախագահի 19 թեկնածուներից չորսը հանդես է եկել ընտրությունները հետաձգելու կոչով, որպեսզի երկրի իշխանությունները կարողանան կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ: ԵՄ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԵՐ՝ ԵԱՀԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ԱՌԱՋ
Երկուշաբթի երեկոյան, Աստանայի արտակարգ իրավիճակների ծառայության հերթապահ մասում անանուն ահազանգ է ստացվել, թե քաղաքի Անկախության պալատի մոտ պայթուցիկ սարք է տեղադրված: APA-ի մատուցմամբ, անմիջապես դեպքի վայր մեկնած փրկարարները նշված վայրում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Միջադեպի մասին Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է միայն երեքշաբթի օրը՝ շեշտելով, թե ահազանգողը հաղորդել է կասկածելի թղթե փաթեթի մասին: Փրկարարական
ԳԱՄԲԻԱՆ ԽԶԵՑ ԿԱՊԵՐՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ
Երեքշաբթի օրը Գամբիան հայտարարել է Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, խզելու մասին: Իրանցի դիվանագետներին եւ Գամբիայի տարածքում պետական խողովակներով գտնվող բոլոր իրանցիներին 48 ժամ է տրվել՝ երկիրը լքելու համար: «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ համատեղ իրականացվող բոլոր նախագծերն ու ծրագրերը դադարեցված են»,- APA-ի փոխանցմամբ, ասված է Գամբիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Դրանում
ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ ՀՐՄՇՏՈՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 375 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում տեղի ունեցած ջրային փառատոնի ժամանակ սարսափելի հրմշտոցի արդյունքում զոհերի թիվը հասել է 375-ի, վնասվածքներ է ստացել 755 մարդ: Reuters-ի փոխանցմամբ, զոհվածներից առնվազն 240-ը կանայք են: Զոհերի թիվը կարող է աճել: Այդ մասին հայտարարել են իշխանությունները՝ նկատի ունենալով այն, որ ոչ բոլոր զոհերի մարմիններն են հայտնաբերվել: Ողբերգությունը տեղի էր ունեցել երկուշաբթի երեկոյան, մայրաքաղաքում
Եվրախորհրդարանը ռուս 60 չինովնիկների զրկեց ԵՄ մուտքի վիզայից
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի իրավաբան, Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում անցած տարվա նոյեմբերին մահացած Սերգեյ Մագնիտսկիի (նկարում) մահվան հետ առնչություն ունեցող ռուս պաշտոնյաների եւ ուժայինների նկատմամբ վիզային պատժամիջոցներ կիրառելու որոշմանը: Հանձնաժողովն այդ որոշման օգտին քվեարկել է միաձայն: Հանձնաժողովի ընդունած բանաձեւում ասված է, թե անհրաժեշտ է կալանք դնել


















































