Օրվա լրահոսը
Աննախապայման
Տարօրինակ է, ես շարունակում եմ անվերջ զարմանալ. այսինքն թե՝ երեւի դեռեւս չեմ կորցրել մանկության ու պատանեկության այն զգացողություններս, երբ իմ նորաճանաչ տեսանելի եւ աներեւույթ աշխարհում ամեն բան ինձ հետաքրքիր էր, տագնապալիորեն ուսանելի: Գուցե երեւի այդ է պատճառը, որ ես այսօր էլ չեմ կարող ապրել անտարբեր կյանքին, որն ինձ շրջապատում է, եւ որի մեջ ես եմ
«Արմենտելը» բողոքում է
«ԱրմենՏել» ընկերությունը քննարկում է, բողոքարկե՞լ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշումը դեմ, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ հանձնաժողովը նախօրեի նիստում որոշում է կայացրել «ԱրմենՏելին» 12 մլն դրամով տուգանելու մասին՝ մի քանի ընկերությունների ելքային ձայնային ծառայություններ տրամադրելու կարգը խախտելու համար: Այս առնչությամբ «ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին. «Պետք է մեր, ինչպես նաեւ անկախ իրավաբանների հետ խորհրդակցենք, արժե՞
Հարկայինը խեղաթյուրել է տվյալները
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության, այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շատ այլ ընկերությունների թվում, աշխատակիցների քանակը նվազել է նաեւ «ՍՊՍ Սիգարոնում»: «Առավոտն» այս թեմային անդրադարձել էր մայիսի 14-ին՝ «Գերադասում են քիչ աշխատողներով յոլա գնալ» հրապարակման մեջ: Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն ընկերությունների աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը սովորաբար տրամադրում է՝ գործատուների ներկայացրած տվյալների
Պաշտոնյաներին կարգելե՞ն բիզնեսով զբաղվել
Երեկ կառավարությունը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստում ասել է. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ: Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ,
Իրանական գազը Հայաստանում է
Իրանական գազը արդեն երեկվանից մատակարարվում է Հայաստան: Պայմանավորվածության համաձայն, Հայաստանը գազի դիմաց պետք է վճարի էլեկտրաէներգիայով: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում: Հիշեցնենք, որ մայիսի 11-13-ը Երեւանում էին Իրանի՝ գազի արտահանման ազգային ընկերության ներկայացուցիչները, եւ հենց այդ հանդիպման ժամանակ էլ տրվել է Իրան-Հայաստան գազատարի տեխնիկական հրահանգը: Ըստ 2 պետությունների միջեւ կայացած համաձայնության,
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ «ԳՈՂԱՆՈՒՄ» ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Տաքսու վարորդները բողոքում են ոստիկաններից ու հարկային տեսուչներից Արդեն երկու օր է՝ Գյումրիի, Արթիկի ու Ախուրյանի տաքսու վարորդները փակում են Գյումրիի կենտրոնական փողոցները, կաթվածահար անելով երթեւեկությունը ու հարկայինից պահանջելով անհապաղ դադարեցնել հետապնդումները: Բանն այն է, որ հարկայինի տեսուչները սկսել են շրջագայել ճանապարհային ոստիկանների մեքենաներով ու անօրինական կերպով տուգանել վարորդներին: Մոտ քսան հոգի արդեն իսկ տուգանված
Ինչպես էին «անմեղսունակ»
Սամվել Նիկոյանը դրա պատասխանը չունի «Անկեղծ ասած, ինձ մոտ եւս տարակուսանք առաջացրեց այն ձեւակերպումը, որ հանցագործության կատարման պահին նա եղել է անմեղսունակ: Ես չեմ կարող դրան հստակ «այո» կամ «ոչ» ասել: Ես այն կարծիքին չեմ, որ մասնագետ եմ եւ կարող եմ մարդու հետ շփվելուց վստահաբար ասել՝ նա այդ պահին անմեղսունա՞կ էր, թե՞ առողջ էր, բայց
«ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉՈՒՆԵՆՔ»
Վստահեցնում է ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը: – Գրեթե երկու-երեք օրը մեկ ինչ-որ ընդհարումներ են տեղի ունենում մայրաքաղաքի այս կամ այն համայնքում, որին մասնակցում են ՀՀԿ-ականները եւ ԲՀԿ-ականները: Ի՞նչն է պատճառը, որ կուսակցական ակտիվիստները թաղերում իրար հետ յոլա չեն գնում: – Ես չէի ցանկանա
ՊԱՇՏՊԱՆՈ՞ՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է «Յոթի գործով» անցնող վկաների հանդեպ ճնշումներ գործադրելու մասին տեղեկությունները. «Վկայի՝ դատարան, նախնական քննության մարմիններ ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը, սուտ ցուցմունք տալուն հարկադրելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ են եւ համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ»: Ըստ դատախազության, «որոշ վկաների գործողություններ գտնվում են կոնկրետ քաղաքական ուժի
Ադիբեկյանն առյուծի սիրտ է կերել
Սոցիոլոգը շարունակում է հրապարակավ հեգնանքով խոսել Գագիկ Ծառուկյանի մասին «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում ներկայացրեց ավագանու ընտրությունների նախընտրական արշավի արդյունավետության գնահատման վերաբերյալ մայիսի 8-9-ին անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հիշեցնենք, որ նրա հետազոտության պատվիրատուներից մեկը ՀՀԿ-ն է: Եվ ըստ այս հարցման՝ ընտրություններին 36,5% մասնակցության դեպքում ձայների հավանական բաշխումն այսպիսին է. ՀՀԿ՝ 55%,
ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ՈՒ ԹՈՒՅԼ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն այսպես գնահատեց Երեւանի ավագանու թեկնածուների մինչ այս վարած քարոզարշավը: Երեւանի ավագանու ընտրություններում թեկնածու 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի քարոզարշավին մնացել է ընդամենը երկու շաբաթ: Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանին խնդրեցինք գնահատել թեկնածու ուժերի քարոզարշավը: Նրա համոզմամբ, Երեւանի ավագանիում այս կամ այն ճանապարհով կարող են բավականին կարեւոր տեղեր զբաղեցնել 7 թեկնածուներից միայն երեքը՝
ԵՐԲ ՄԱՅԹՈՎ ՔԱՅԼՈՒՄ ԵՍ ՈՒ ՆԱՅՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ
Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն քարոզարշավի համար ընտրում է ոչ ավանդական վայրեր՝ շուկաներ, գետնանցումներ եւ այլն: ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում կիրառում է մի մարտավարություն, որը 1999-ին վարչապետ նշանակվելուց հետո իրականացրել էր Վազգեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ նրա առաջին այցերից մեկը «ֆայլաբազար» էր, որտեղ զրույցի բռնվեց բանվորների հետ: Իսկ քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը
ՊԱՅԹՅՈՒՆ «ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Երեկ «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ, զոհվել է հիշյալ արտադրամասի 3 աշխատակից: Նույն արտադրամասի մեկ աշխատակից ծանր վիրավորվել է, եւս երեք աշխատակիցների որոնումները, որոնք պայթյունի պահին գտնվել են արտադրամասում, երեկ մինչեւ ուշ երեկոյան շարունակվել են: Ն. Գրիգորյանի մատուցմամբ, տարբեր աստիճանի այրվածքներով ու
ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայտնի «7-ի գործի» փլուզումից, վարչախմբի հորինած պետական հեղաշրջման ու իշխանության յուրացման մեղադրանքների հօդս ցնդելուց հետո, նույն կերպ հիմքից զրկվում են նաեւ առանձնացված գործերը՝ զանգվածային անկարգությունների մասով։ Դատակոչված վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք իրենցից կորզվել են բռնության, ահաբեկչության կամ խաբեության
Հեռուստացույցը վտանգավոր է, սեքսը՝ օգտակար
Ննջարանից հանեք հեռուստացույցը 21-րդ դարում ապրող մարդն այնքան է «կախված» հեռուստացույցից, որ հաճախ չի էլ նկատում այդ սարքի հանդեպ իր կախվածությունն ու վարքի կտրուկ փոփոխությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հեռուստաէկրանից ցուցադրվածը, որպես կանոն, մարդուն այն աստիճան է ծանրաբեռնում, որ վերջինս դրանց շնորհիվ լիցքաթափվում է բոլոր առումներով: Այսինքն՝ մարդը, որն իր ողջ ժամանակն անցկացնում է
ԵՐԿԱՐԱՏԵՎ ԳՐԳՌՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՉԵՆ
Մենտալիտետի թելադրանքով սեռական ցանկությունների զսպումը՝ սխալ է «Ամեն անգամ ընկերուհուս հետ համբուրվելիս, գրկախառնվելիս ինձ մոտ այլ ցանկություններ էլ են առաջանում: Անգամ նրա թեթեւ հպումից գրգռվում ու սեռական հարաբերության կարիք եմ զգում: Բայց հայկական ավանդույթին զոհ գնալով՝ զսպում ենք մեզ, ստիպված լինելով համբերել մինչեւ ամուսնությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 23-ամյա ապագա ատամնաբույժ Ղարիբը: Հայաստանում այս
Քաղաքական մուրացկանի քաղաքականությո՞ւն
«Արդեն հոգնել ենք տարաբնույթ հայտարարություններից: Բրայզան ռուսերեն շատ լավ է խոսում, բայց խոսում է առանց հասկանալու, թե ինչ է ասում: Ինքն ասել է, որ այսօր մեծ քայլ է, որ Ալիեւը խոսում է ինքնավարության մասին, ինչը նորույթ է»,- նկատի ունենալով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Ըստ
Հսկաները մրցում են Սոֆիայում
Երեկ Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկեց շախմատի ավանդական «Mtel Masters» միջազգային հինգերորդ գերմրցաշարը (21-րդ կարգ), որին մասնակցում են աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից վեցը: Նրանք են. Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Ալեքսեյ Շիրով (Իսպանիա), Վան Յուե (Չինաստան), Լենյեր Դոմինգես (Կուբա): Այս շախմատիստները երկու շրջանով կպայքարեն ոչ միայն հաղթողին որոշելու, այլեւ 300 հազար եվրո ընդհանուր
Մովսիսյանը շտկում է վիճակը
Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, (նկարում) որը շախմատի «Բոսնա 2009» միջազգային մրցաշարի ֆավորիտն է համարվում, անհաջող մեկնարկից հետո աստիճանաբար շտկում է դրությունը մրցաշարային աղյուսակում: Չորրորդ տուրում Մովսիսյանը պարտության մատնեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Հաոյին եւ, վաստակած միավորների քանակը հասցնելով 2,0-ի, բարձրացավ երրորդ հորիզոնական: Հինգերորդ տուրից առաջ առաջատարը ուկրաինացի Պավել Էլյանովն է, որը կորցրել է
Հակոբյանն առաջատար դարձավ
Սենտ Լուիսի «Chess Club and Shcolastic Center of Sent Luis»-ում շարունակվում է շախմատի Ամերիկայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հինգերորդ տուրում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (նկարում) սեւերով առավելության հասավ Յան Էլվեստի նկատմամբ, իսկ առաջնության մասնակից մյուս հայ շախմատիստը՝ Մելիքսեթ Խաչիյանը, պարտվեց Ռոբերտ Հեսսին: Այդ հաղթանակից հետո Վարուժանն իր անվան դիմաց գրանցեց 4,0 միավոր եւ Յուրի Շուլմանի հետ միասին
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱԿԱԳՐՈՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՖՖ-«Արարատ» ակումբ շարունակվող դիմակայությունը, ֆուտբոլային լեզվով ասած, գնալով անզիջում է դառնում: Սակայն չէինք ասի, թե այդ պայքարն անցնում է դիտարժան՝ հաճելի լարվածության մեջ պահելով հանդիսականներին, որի դերը տվյալ պարագայում պարտադրված է լրագրողներին: Վերջին օրերին փոխադարձ գրոհներն ավելի սուր բնույթ են ընդունել: Ո՞վ կխփի ոսկե գոլը, հայտնի չէ: Մի քանի օր առաջ «Արարատ» ակումբի ղեկավարությունը մամուլի
«Մեր շոու-բիզնեսը «պալատ» է ձգտում»
Կարծում է երգիչ Աբելը Շատերն են այն կարծիքը հայտնում, որ հայկական շոու-բիզնեսը հոգնել է ծանոթ ձայներից ու դեմքերից, որոնք երկար ժամանակ բեմերից, հեռուստառադիոեթերից միօրինակ են ներկայանում: Ոմանք էլ անհանգստության նշաններ են ցույց տալիս, թե մեր շոու-բիզնեսում նոր անուններ չկան կամ հազվադեպ են երեւում, բայց երբ նայում ենք մեր շուրջը, համահայկական ու էլի նման հնչեղ անուններով
ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵՑ
Արշակյան քույրերը առայժմ տասնյակում են Երեկ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայացավ «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Վաճառվել էր 16000 տոմս: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս «Եվրատեսիլը» ամենաթանկարժեքն է 54-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում. բյուջեն գերազանցում է 24 միլիոն եվրոն: Կիսաեզրափակիչը վարում էին թոփ-մոդել Նատալյա Վոդյանովան եւ սկանդալային հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, որոնց հումորներն առանձնապես փայլուն չէին: 17
ԳՆԱՑՔԸ ԲԱԽՎԵԼ Է ՏՐԱԿՏՈՐԻՆ
Երեկ առավոտյան Բելառուսի Բրեստի մարզում «Բեռլին-Մոսկվա» գնացքը բախվել է տրակտորին, որի արդյունքում վերջինիս վարորդը մահացել է, հաղորդում է newsru.com-ը: Գնացքի ուղեւորներից ոչ մեկը չի տուժել: Բախումը տեղի է ունեցել պահպանության ծառայություն չունեցող անցման կետում, որի լուսացույցը նորմալ էր աշխատում: Վնասվել է էլեկտրատարը, որի տակից արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները հանել են տրակտորի մասերը: Բախումն այնքան ուժեղ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ «ԱԼ-ՂԱԻԴԱ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Երեքշաբթի իտալական ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում ահաբեկչական ակտեր նախապատրաստող երկու տղամարդու, որոնք, ենթադրաբար, կապված են «Ալ-Ղաիդայի» հետ: Ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է դառնար ֆրանսիական Շարլ դե Գոլ օդանավակայանը, ինչպես նաեւ Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում մի շարք խոշոր քաղաքացիական օբյեկտներ: Ինչպես գրում է «Գազետա» թերթը, 63-ամյա Բեսամ Այաչին, որը սիրիական ծագում ունեցող Ֆրանսիայի
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Ղարաբաղյան բանակցություններում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը «Վրեմյա նովոստեյ» թերթում հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ, որը նվիրված է հակամարտության գոտում զինադադարի 15-ամյակին: Ըստ դիվանագետի՝ ղարաբաղյան կարգավորման արդիականությունը մեծացել է Սահակաշվիլու օգոստոսյան արկածախնդրության ֆոնի վրա: Չնայած այս հարցում կա որոշակի առաջընթաց, որոշակի դժվարություններ առայժմ չեն հաղթահարվել: Ադրբեջանցիների եւ հայերի շրջանում, Կազիմիրովի կարծիքով, չի նկատվում փոխզիջումների պատրաստակամությունը,
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ԷՐ
Իրանական ծագում ունեցող ամերիկացի լրագրող Ռոքսանա Սաբերիին հաջողվել էր ձեռք բերել իրանական կառավարության գաղտնի զեկույցը՝ ԱՄՆ-ի Իրաք ներխուժելու մասին: Այդպիսի հայտարարություն է արել Սաբերիի պաշտպաններից մեկը՝ այն բանից հետո, երբ լրագրողին ազատ են արձակել: Ըստ փաստաբանի, զեկույցը նախապատրաստվել էր 2003 թվականին, Իրանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից, սակայն լրագրողն այդ փաստաթուղթը որեւէ ձեւով չի
102-ամյա թեկնածուն
Իտալուհի Մարիա Դոնատին կարող է դառնալ քաղաքային խորհրդի ամենատարեց անդամը ողջ Եվրոպայում: Այդ կինը, որը սեպտեմբերին դառնալու է 102 տարեկան, առաջ է քաշել իր թեկնածությունը Իտալիայում հունիսի 6-7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում: Ըստ «ՌԻԱ-նովոստի»-ի, Դոնատին հավակնում է Սան-Մարինոյի սահմանի մոտ գտնվող Սալուդեչիո քաղաքի ավագանու պաշտոնին: Քաղաքականությամբ են հետաքրքրվում նաեւ Դոնատիի մի շարք բարեկամներ: Նրա թոռնուհին՝
Խախտումներ չեն արձանագրվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մայիսի 13-ին ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քինը (Մեծ Բրիտանիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Ժասլան Նուրտազինը
Էրդողանը կրկնում է նախապայմանը
Երեկ, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Անցած օգոստոսին տեղի ունեցած պատերազմը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցույց տվեց, թե որքան փխրուն է իրավիճակը տարածաշրջանում: Այդ առիթով մենք նախաձեռնել ենք Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմը եւ շատ շնորհակալ ենք Ադրբեջանին, որ նա ակտիվորեն սատարել է այդ նախագծին»: «Ռեգնումի» փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը