Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Մայիս 14,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայտնի «7-ի գործի» փլուզումից, վարչախմբի հորինած պետական հեղաշրջման ու իշխանության յուրացման մեղադրանքների հօդս ցնդելուց հետո, նույն կերպ հիմքից զրկվում են նաեւ առանձնացված գործերը՝ զանգվածային անկարգությունների մասով։ Դատակոչված վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք իրենցից կորզվել են բռնության, ահաբեկչության կամ խաբեության միջոցով։ Վերահաս խայտառակությունից խուսափելու համար վարչախումբը արդեն մի քանի շաբաթ է ահաբեկչական նոր մի արշավ է սկսել վկաների դեմ՝ նրանցից ամենատարբեր միջոցներով պահանջելով ու ստիպելով չհրաժարվել ժամանակին իրենց տված կեղծ ցուցմունքներից։ Ահաբեկչական արշավի այս ֆոնին առանձնապես խոսուն է Արարատի մարզի Խորվիրապ գյուղի բնակիչ Խաչիկ Դավթյանի հետ կատարվածը։ Խաչիկ Դավթյանը մարտի 1-ին վարչախմբի կողմից կազմակերպված սպանդի ժամանակ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցից վիրավորված քաղաքացիներից մեկն է: Մայիսի 13-ի առավոտյան նա հրավիրվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ ՀԿԳ քննիչ Գորիկ Հովակիմյանի մոտ հարցաքննության: Սակայն նրա հետ պաշտոնապես հարցաքննություն տեղի չի ունեցել, գրավոր արձանագրություն չի կազմվել: Քննիչի մոտ Դավթյանը շուրջ երեք ժամ փաստաբանի հետ միասին հոգեբանական ճնշման է ենթարկվել, նրան փորձել են ահաբեկել, սպառնացել են կալանավորել, եթե նա հրապարակավ չհրաժարվի Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում եւ Փաստահավաք խմբում իր պատմածներից։ ՀՀ իշխանությունների կողմից Խ. Դավթյանի նկատմամբ սկսված հետապնդման հիմնական պատճառն այն է, որ նա մարտի 1-ին ականատես է եղել քաղաքացու սպանության դեպքի, որը պաշտոնապես արձանագրված չէ: Նրա նկատմամբ վերսկսված հետապնդումներն ու ահաբեկչությունը չարձանագրված սպանության վկա ականատեսին լռեցնելը եւ սպանությունը թաքցնելն է: Վերջին օրերին Դավթյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է նաեւ, որ դեռեւս 2008 թ. մայիսի 17-ին, երբ ինքը հրավիրված է եղել ՀՔԾ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարցաքննության՝ քննիչ Գորիկ Հովակիմյանի մոտ, վերջինիս ներկայությամբ անհայտ անձը նրա նկատմամբ բռնություն է կիրառել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031