Օրվա լրահոսը
«Կուսական ամուսնությունն» ու նրա հետեւանքները
Զույգերն ամուսնանում են ու չեն կարողանում սեռական կյանք սկսել «Ես անելանելի վիճակում էի: Եթե պարզվեր, որ հղի էի, ուղղակի չէի պատկերացնում, թե ինչ կլինի, չգիտեի՝ ում դիմեի: Այդ ամենն իմ չտեղեկացվածության ու անգրագիտության հետեւանքն էր»,- մեզ հետ զրույցում ասաց 20-ամյա Հ. Գ-ն: Բժիշկ-մասնագետների ներկայացմամբ՝ սեռական դաստիարակության բացակայության պատճառով մեր երկրում երիտասարդները մի շարք խնդիրների առաջ
ԼՈՒՍԻՆԵԻՆ ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԸ «ԵՀՈՎԱ» ԵՆ ԿՈՉՈՒՄ
Աղջկա մայրը խորհուրդ է տալիս՝ «Բակունց-մակունց կարդալու փոխարեն՝ Եհովա աստծո մասին կարդա» «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ Աստղիկ Ղուկասյանը որոշել է իր դստերն ամուսնացնել «եղբայրներից» մեկի հետ, որ օր ծերության ինքը ոչնչի կարիք չունենա: «Արդեն երեք տարի է, ինչ ես գտել եմ իմ աստծուն: Նա ինձ պահում է, հաց ու ջուր է տալիս: Եթե չլիներ նա,
Նախկին տնօրենին չեն պատժի
Նախօրեին տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովի այն պնդումները, իբր իրենք կատարել են $100 միլիոնի ներդրումներ՝ ճշմարտացի չեն, իրականում ներդրումների հայտարարված ծավալները կատարվել են միայն 30%-ով: Սակայն նախարարությունը չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել Ա. Կուզնեցովին: Այս մասին «Մեդիամաքսին» տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից եւ հավելել. «Պատասխանատվության
Ճգնաժամը մեր ավիացիային չի սպառնում
«Ավիատոմսի արժեքի փոփոխություն չի եղել, ուղղակի մարտի 29-ից սկսած, ՀՀ օդային տրանսպորտով մեկնող ուղեւորները 10 հազար դրամ ելքի տուրքը նախօրոք կվճարեն ավիատոմս ձեռք բերելու ժամանակ»,- կառավարության որոշմամբ «օդի գումարը» տոմսի արժեքի մեջ ներառելու որոշումը երեկ ասուլիսում այսպես մեկնաբանեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Հարցին, թե արդյո՞ք քաղավիացիան հակաճգնաժամային ծրագիր է մշակել, Ա. Մովսիսյանը
Պետեկամուտների կոմիտեն օրենք է խախտում
Երեկ «Առավոտը» տարբեր տնտեսվարողներից ահազանգ ստացավ այն մասին, որ Հարկային տեսչությունը համատարած՝ 150 հազար դրամով տուգանում է Գյումրիի հացի արտադրամասի տերերին՝ անգամ ուշադրություն չդարձնելով վերջիններիս արտադրանքի ծավալներին կամ արտադրամասի մեծ կամ փոքր լինելուն: Միաժամանակ բողոքներ ստացվեցին նաեւ երթուղային տաքսու վարորդներից, որ հարկայինը սկսել է նրանցով եւս հետաքրքրվել՝ պահանջելով համապատասխան լիցենզիա: Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայության «փայլուն»
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Շինարարական ընկերությունների հավաստմամբ՝ պետական աջակցություն գրեթե չեն ստանում, իրենք էլ ստիպված սեփական փողերով են «յոլա գնում»: Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշը մշտապես պայմանավորված է եղել երկրում շինարարության մեծ պահանջարկով: Սակայն տնտեսական ճգնաժամի պարագայում արձանագրվեց անշարժ գույքի գների անկում, ինչով էլ պայմանավորված՝ շինարարության ոլորտը ներդրումների համար դարձավ խիստ ռիսկային եւ աճի տեմպերը բավականին նվազեցին: «Առավոտի» հետ
Հացպանյանի գործը մտավ դատարան
Մարտի 23-ին նշանակված է դատական առաջին նիստը Մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում նշանակված է Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի գործով դատաքննություն՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ: Նա մեղադրվում է «զրպարտությամբ սուտ մատնություն կատարելու» մեջ: Սակայն դատաքննություն նշանակելու մասին Հացպանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանն անտեղյակ է եղել: Քրգործի վարույթն իրականացնող մարմինը նրան նման որոշում
ՀԱՐՎԱԾ ՄԱՆՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԺԱՄ-ում զարմացած են տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հայտարարություններից: 2009 թ. հունվարի 1-ից պարզեցված հարկային համակարգի շեմը ամրագրեց 58 մլն 350 հազար դրամը, իսկ նախկինում այն մոտ 5 միլիոն դրամ էր: Շեմի բարձրացման որոշման հետ մեկտեղ որոշվեց, որ մինչ այդ հաստատագրված հարկ վճարողները այժմ վճարելու են պարզեցված հարկ՝ ըստ ապրանքաշրջանառության: Մանր եւ միջին գործարարների
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Երեկ նախկին դատախազը շուրջ 2 ժամ հանդես եկավ ոչ թե պաշտպանական, այլ 36 էջանոց, ինչպես ինքն ասաց՝ իշխանություններին ուղղված «մեղադրական ճառով»: «Դատարանն ինձ աննախադեպ հնարավորություն է ընձեռել ի մի բերելու, ամփոփելու ու հանրությանը ի ցույց դնելու իմ
«Ժառանգության» որոշումը կայացվելու է՝ ելնելով ընդդիմության շահերից
Երեկ պնդեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Հայելի» ակումբին երեկ հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ափսոսանք հայտնեց, որ ՀԱԿ-ի մարտի 15-ի որոշումը չկայացվեց «Ժառանգության» հետ բանակցությունների արդյունքում. «Կարծում ենք, որ պետք է այդ որոշումն ընդունվեր միասին՝ անկախ նրանից, թե ինչ ձեւ, տեսք կունենար այդ ցուցակը»: Նա ներկայացրեց «Ժառանգության» առաջարկած ցուցակի տրամաբանությունը. «Մոտեցումը հետեւյալն է,
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ
Կառավարությանն ու ԿԲ-ին հարցնում է Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը – ԿԲ-ն հիշեցնելով 2008-ի հոկտեմբերից իրենց խորհրդի նիստերի վերաբերյալ հաղորդագրությունները՝ փորձել էր հերքել պնդումները, թե չէին կանխատեսել ճգնաժամի պայմաններում հնարավոր բացասական զարգացումները, եւ այդ իմաստով՝ հասարակության առջեւ ազնիվ են եղել ու չեն փորձել մոլորեցնել, ինչը պնդում են ընդդիմախոսները: Համաձա՞յն եք ԿԲ այս
ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՆ «ԴԵ-ՖԱԿՏՈ»-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ «ԴԵ-ՅՈՒՐԵ»
Խորհրդարանը երեկ քննարկեց կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, ներկայացնելով օրինագիծը, պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին: Վիկտոր Դալլաքյանը ուզեց իմանալ՝ ոստիկանության զորքերը կարո՞ղ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ եւ բռնություն գործադրել: Ի պատասխան՝ ոստիկանության
ՊԵՏԴԵՊԸ ՉԻ՞ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԱՄՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ ԱԺ-ում հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչու Հայաստանը չի արձագանքել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցի այն հատվածին, որը վերաբերում է ադրբեջանական տարածքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի «օկուպացիային»: Ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Եթե Դուք նկատի ունեք տարածքային ամբողջականության մասին, այսինքն՝ շեշտադրումը այդ զեկույցի մեջ, որը կար, ապա բազմիցս հայտարարվել
Ո՞վ է մեղավոր
Վերջերս տարբեր անկյուններում փակցված «կաշառակեր» դասախոսների նկարների մեջ դժվար չէր գտնել անհատականությունների, որոնք անշահախնդիր կրթել են սերունդներ՝ ամեն ինչից բարձր դասելով պարտականությունների սեփական խաչը ու այն կրելով ամենայն պատասխանատվությամբ, եւ այժմ, ասես, գամված են անարգանքի սյունին։ Մարդկանց սոցիալական վիճակը շատ դեպքերում խթանում է կաշառք վերցնելը։ Այսօր դասախոսի ստացած 70000 դրամի կեսն առնվազն գնում է կոմունալ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԱՆՑԱՎ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի «Masters» շարքի «Indian Wells» ավանդական ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում են մարզաձեւի ուժեղագույն ներկայացուցիչները: Նրանց մեջ է արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: Նա վիճակահանությամբ պայքարի մեջ ներգրավվեց երկրորդ շրջանից, որում 6:4, 6:4 հաշվով պայքարից դուրս թողեց ամերիկացի Ռոբերտ Կենդրիկին եւ այսօր հանդիպելու է սերբ Վիկտոր Տրոիցկու հետ: ՄԵԿՆԱՐԿԵՑ Երեկ քառորդ
Մարտի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ մոտ անցյալը վերադարձնելու ցանկություն կառաջանա: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել
Ինչի համար են սիրուհիները
Սիրուհի պահելը՝ ինքնահաստատման միջոց Կան տղամարդիկ, որոնք կյանքում զբաղեցնում են բարձր դիրքեր, ունեն խոշոր բիզնեսներ, լավ ընտանիք, շքեղ մեքենաներ, մի խոսքով՝ ամեն ինչ: Խոսքը հարուստ տղամարդկանց մասին է: Իսկ է՞լ ինչ են ձգտում ունենալ նրանք: Այս հարցին մարդիկ տարբեր կերպ են պատասխանում, ոմանց կարծիքով՝ այդպիսիները սովորաբար չեն բավարարվում իրենց ունեցվածքով ու դարձյալ ձգտում են ավելի
«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԲՈՎՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ»
Ըստ հոգեբանի՝ դոգմա դարձած երեւույթը՝ ընտանիք կազմել հանուն ընտանիքի, պետք է վերացնել Ինչպես բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում, Հայաստանում էլ, անձը, չափահաս դառնալուն պես, ձեռք է բերում մի շարք իրավունքներ, օրինակ՝ մեքենա վարելու, աշխատելու, պայմանագրեր կնքելու, բնակարան գնելու եւ այլն: Բայց մեզանում ընդունված չէ ու չի խրախուսվում այն, որ չափահաս երիտասարդը փորձում կամ ցանկանում
Ներկայացում՝ վետերան գերաստղերի կատարմամբ
ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում 58-րդ անգամ անցկացված պրոֆեսիոնալ բասկետբոլի «Բոլոր աստղերի մրցամարտում», որում ավանդաբար հանդիպում են «Արեւմուտքի» եւ «Արեւելքի» լիգաների հավաքականները, այս անգամ հաղթեցին առաջինները՝ 146:119: Այդ հանդիպման լավագույն խաղացողներ ճանաչվեցին «Արեւմուտքի» հավաքականի անդամներ Շաքիլ Օ`Նիլը, որի խաղը լրատվամիջոցների բնորոշմամբ իսկական ներկայացում է եղել, եւ Կոբի Բրայանթը: Այս երկու բասկետբոլիստները ժամանակին կազմում էին «Լոս Անջելես Լեքերզի»
Լիլիթ Մկրտչյանը փայլում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում երեկ կայացավ շախմատի կանանց Եվրոպայի 10-րդ անհատական առաջնության 9-րդ տուրը: Մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներից ուժեղագույնը՝ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը անչափ կարեւոր հաղթանակ տարավ, այն էլ՝ նախորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող վրացուհի Սալոմե Մելիայի նկատմամբ եւ 7,0 միավորով կրկին բարձրացավ առաջատարների շարք: Առաջնության ավարտից երկու տուր առաջ
Հայորդաց տները դժվարություններ ունեն
Տարբեր պատճառներով դասարաններ են փակվում Միջին տարիքի սերունդը, անշուշտ, ինչ-ինչ հիշողություններ կունենա՝ կապված խորհրդային ժամանակներում գործող «պիոներպալատների» հետ: Դրանք արդեն գոյություն չունեն, փոխարենը այդ կրթօջախների հիմքի վրա 15 տարի առաջ հայոց եկեղեցու հովանավորությամբ հիմնադրվեցին հայորդաց տներ, որոնք այսօր Հայաստանում 7-ն են եւ ունեն շուրջ 2500 սան: Դրանցում գործում են արվեստի եւ արհեստների ճյուղերի գծով դասարաններ,
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՄԵԾ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
Կամ՝ Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը» Քեթրին Մանասյանի ու Արշալույս Հարությունյանի խաղը դուր եկավ հանդիսատեսին: Օրերս Կամերային թատրոնում դիտեցի «Հոբելյանական հաճախորդը» ներկայացումը: Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանն է, դերերում՝ Արշալույս Հարությունյանն ու Քեթրին Մանասյանն են: Ներկայացումը 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է: «Հոբելյանական հաճախորդը» սովորական
ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԶԻՋԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ Մադագասկարի նախագահ Մարկ Ռավալումաոնանան երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում զիջել ապստամբ զինվորականներին եւ ընդդիմադիրներին, որոնք փորձում են իրեն պաշտոնանկ անել: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, Մարկ Ռավալումաոնանան խոստացել է պայքարել մինչեւ վերջ, եւ եթե անհրաժեշտ է՝ զոհվելու է իր թիկնապահների հետ միասին: Այժմ նախագահը գտնվում է իր առանձնատանը՝ Մադագասկարի մայրաքաղաքից մի
Ավարտվեց դատավարության առաջին օրը Երեկ ավստրիական Սանկտ-Պելտենե քաղաքում ավարտվեց 73-ամյա Յոզեֆ Ֆրիտցելի դատավարությունը: Նա իրեն մեղավոր է ճանաչել սեփական աղջկան բռնաբարելու մեջ: Ըստ BBC-ի, երեկ դատարանը լսում էր աղջկա տեսագրված ցուցմունքները, որոնք տեւում են 11 ժամ: Ենթադրվում է, որ դատաքննությունը կարճ է լինելու, եւ արդեն ուրբաթ օրը դատավորը հայտնելու է իր որոշման մասին: Մեղադրանքների թվում
«Շատ սիրեմ ձեր երկիր»
Օտարազգի ուսանողների կրթությունն ու ուսանողական առօրյան Բալին Իրանից է: Արդեն 3-րդ տարին է՝ ապրում է Հայաստանում: Սովորում է Երեւանի պետական ճարտարաշինարարական համալսարանում: Ասում է, որ որպես ուսման վայր՝ Հայաստանն ընտրելու պատճառն այն է, որ այստեղ եւ՛ ընդունվելն է հեշտ, եւ՛ սովորելը: Երեւանի պետական համալսարանի ուսանող Ղաֆֆարին նույնպես Իրանից է: Նա դեռ չի հասցրել ընկերանալ իր
ՍՏԱԽԱՆՈՎՅԱՆ ՏԵՄՊԵՐ՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կամ 5 տարում՝ 131 դիսերտացիա Անցյալ տարվա ապրիլի 25-ին, ելույթ ունենալով ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստեց, որ լրջորեն վտանգվել է գիտական կոչումների նշանակությունը: Նախագահը նաեւ նկատել էր. «Շեշտակիորեն շատացած գիտական խորհուրդները թողարկել են բազմաթիվ գիտությունների թեկնածուներ եւ ոչ միայն թեկնածուներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին: Որոշ դեպքերում
Ամեն գնով՝ մեղադրական վճիռ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ «7 քաղբանտարկյալների գործով դատավարությունում վարչախումբը վերջապես կարողացավ հասցնել իր համար իդեալական իրավիճակի, այն է՝ դատավարություն անցկացնել առանց մեղադրյալների ու պաշտպանների, միայն դատավորի ու դատախազի կազմով։ Ի սկզբանե քաջ գիտակցելով, որ «7-ի գործը» ծայրեծայր կեղծիքների ու շինծու փաստերի վրա է հիմնված, դատարանը, ապօրինի վարչախմբի պարագլուխների պատվերով, նպատակ էր
«ՆՄԱՆՍ ԶՆՄԱՆԸ ԳՏԱՆԻ»
Վերջին մեկ տարում մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա հանգրվանն է: Քաջատեղյակ լինելով թուրքական հասարակության պատմական զարգացման առանձնահատկություններին եւ այդ երկրի քաղաքականության ողջ ներկապնակին, իմ պարտքն եմ համարում հանրությանը ներկայացնել իմ տեսակետը: Անկախության հռչակումից հետո ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը հռչակվեց հարեւան բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ փոխադարձ շահավետության վրա
Գործարանը պարտք է գյուղացուն
Անցյալ տարի Այրումի պահածոների գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ դարձավ «Արտֆուդ» ընկերության ղեկավար Սերգեյ Կարապետյանը: 2008 թվականի օգոստոսի 22-ին ձեռնարկություն այցելեց գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը, եւ գործարանի բաժնետերերի խորհրդի նոր նախագահը նրան վստահեցրեց, թե երկուսուկես տարի անց Այրումի գործարանը Արտաշատի պահածոների գործարանի նման նորոգ եւ բարեկարգ տեսք կունենա: Կարապետյանը նաեւ լրագրողներին էր հավաստիացնում, որ հետագայում վարկավորման միջոցով
Տնտեսվարողներն անտարբեր են
Ասկերանի շրջանի Այգեստան գյուղը դարձել է «օտարերկրացի» երինջների նոր բնակավայր: Պետական հատուկ ծրագրով Արցախ է ներմուծվել 99 երինջ, որոնց մեծ մասը բերվել է հենց Այգեստան գյուղ, այստեղ անասունները պահվում են հատուկ գոմերում եւ հատուկ պայմաններում: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը համոզված է, որ Ղարաբաղի յուրաքանչյուր շրջան պետք է ունենա նման գոնե մեկ կայացած ծրագիր, որը