Օրվա լրահոսը
Առջեւում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարի ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Նրան ընդամենը կես քայլ է զիջում Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Սերգեյ Վոլկովը՝ 5,0 միավորով: Ռուսաստանցուն համաքայլ ընթանում են եւս վեց շախմատիստներ, որոնց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը,
ՀԱՏԻՍՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԷԻՆ ՈԳԵՎՈՐԵԼ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ
Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը նախօրեին «Armsport. am»-ին տված հարցազրույցում ասել էր, թե ինքն ու իր ղեկավարած թիմն ամբողջական կազմով երեկ ներկա էին լինելու ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային մրցաշարի Հայաստան-Անդորրա ազգային հավաքականների հանդիպմանը: Հայաստանում խաղային մարզաձեւերը վերջին տարիներին այնքան էլ շատ մարզասերներ չեն հավաքում: Անցած տարվանից, թերեւս, բացառություն է
ԱՎԵԼԻ ՔԱՆ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթանակով ավարտեց 2010 թվականը: Իսկ հանդիպումից հետո ֆուտբոլասերները «Հա-յաս-տան» հպարտ վանկարկումներով հեղեղել էին Երեւանի փողոցները: Դեռ ուրբաթ օրը «Եվրո 2012»-ի ընտրական փուլում «B» խմբի առաջատար, ՀԱՀ-ում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից Սլովակիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո ոչ ոք չէր կասկածում, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի սաներն առավելության կհասնեն
ՌՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻՆ
«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմն արժանացել է «Ռոսիա» վավերագրական կինոյի XXI փառատոնի երկու մրցանակի: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել են «Բարս Մեդիա» կինոստուդիայում, ֆիլմը մրցանակներ է ստացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» եւ «Ոչ խաղարկային ֆիլմի օրիգինալ սցենարային լուծում որոնելու համար» անվանակարգերում: Կինոնկարն արդեն արժանացել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակին («Հայկական համապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմ), Գդանսկի փառատոնի մրցանակին (ժյուրիի
«Արարատը» բացվեց
Երեկ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ՝ Մաշտոցի 1 հասցեում, բացվեց Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության գրասենյակը: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: «Արարատ» միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ իրենց անդամները բազմաբնույթ ձեռնարկներ են իրականացնում, օրինակ՝ այցելություններ սոցիալապես անապահով հաստատություններ, հոգեւոր համերգային միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ՝ հասարակության
Տաղանդավոր պատանին
Էդգար Էլբակյան կրտսերն ընդամենը 18 տարեկան էր Ճակատագրերը տարբեր են լինում, ճակատագրերը չեն հատվում, ճակատագրի դաժան բերումով էր, որ Էդգար Էլբակյան կրտսերն ապրեց ընդամենը տասնութ տարի՝ թողնելով լուրջ եւ հասուն ստեղծագործություններ: Բնությունը, կարծես, կանխազգացել էր, որ պատանին ունենալու է կարճ կյանք, նրա մեջ ամբարել էր բազում շնորհներ, որպես գրող՝ չափածո եւ արձակ, երգահան՝ բազմաթիվ երգերի
ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Անհրապույր է դահլիճը, չկա ժամանակակից տեխնիկա Վերջերս Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում հանդիսականի դատին հանձնվեց Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը՝ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: «Թող զարմանալի չհնչի, բայց ես երբեւէ չեմ մտածել «Լիր արքա» բեմադրելու մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Շահվերդյանը: «Ինձ հետ անսպասելի մի բան կատարվեց: Ես ուրիշ աչքերով
ՀՅՈՒՍԻՍԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Ռուսաստանի իշխանությունները «սադրանք» եւ «քարոզչական քայլ» են որակել Վրաստանի կողմից Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին կայացված որոշումը: Հոկտեմբերի 13-ից ուժի մեջ մտնող այս նոր կանոնների համաձայն, Վրաստանին հարակից Հյուսիսային Կովկասի բնակավայրերի բնակիչները կարող են Վրաստան մտնել առանց վիզայի եւ այդ երկրի տարածքում գտնվել 90 օրվա ընթացքում:
ԳՆԱՑՔԻ ԵՎ ԱՎՏՈԲՈՒՍԻ ԲԱԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, թե երեքշաբթի օրը, Դնեպրոպետրովսկի մարզում տեղի ունեցած վթարի՝ գնացքի եւ ավտոբուսի բախման արդյունքում, նախնական տվյալներով, 40 մարդ է զոհվել, եւս 10-ը վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նախնական վարկածով, ավտոբուսի վարորդը փորձել է երկաթգիծը հատել՝ արհամարհելով գնացքի համակազմի մոտենալու մասին նախազգուշական ազդանշանը: «Ավտոբուսի վարորդը խախտել է ճանապարհային
Սեքսուալ սկանդալ՝ ԵԱՀԿ գործող նախագահի մասնակցությամբ
Թուրքական եւ ղազախական որոշ լր ատվամիջոցներ պնդում են, թե սեպտեմբերի վերջին Անթալիայում «Սավարոնա» զբոսանավի վրա անցկացված ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվածների թվում է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, առաջինն այդ մասին գրել էին ղազախական որոշ լրատվական կայքեր, իսկ երեքշաբթի օրը Սաուդաբաեւի ձերբակալության մասին ուղղակիորեն ակնարկեց Թուրքիայի առաջատար պարբերականներից մեկը՝
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՏ Է ԿԱՆԳՆԵԼ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԻՑ
Երեկ, Wall street Journal պարբերականում տպագրվել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Թուրքիան ետ է կանգնել իր խոստումից» վերտառությամբ հոդվածը, որը նվիրված է հայ-թուրքական գործընթացին եւ այդ համատեքստում Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմանը: Իր հոդվածում ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, թե Թուրքիան պետք է ապացուցի իր բարի մտադրությունները: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: «Անցյալ տարի, ինտենսիվ
Օրինապահություն եւ շանտաժ
Ըստ թիվ 68 դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյանի «Առավոտի» հոկտեմբերի 10-ի համարում տպագրված «Դպրոց են ընդունում 6 տարեկանը չլրացած» հոդվածում տեղեկացրել էինք, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը ԿԳՆ կրթության պետական տեսչությունը համալիր ստուգումներ է իրականացնում, պարզելու՝ արդյո՞ք տնօրենները առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացրել են օրենքին համապատասխան: Փաստել էինք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ
Հայերը ձգտում են «դրսում» սովորել
Հերթական կրթական ցուցահանդեսը «Հայկական կրթական համակարգը զարգացած չէ, նոր ձեւավորված կրեդիտային համակարգը թերի է, եւ ուսանողներիս չի բավարարում տրված գիտելիքը, դրանով ոչ մի արդյունքի ապագայում չես կարող հասնել: Ունեմ տեղի ամերիկյան եւ դրսի համալսարաններում սովորող ընկերներ, որ հավաստիացնում են, թե 2 տարի դրսում մագիստրատուրա սովորելն իրենց ավելի շատ բան է տվել, քան սեփական երկրի համալսարանում
ԾԵԾԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ՝ ԱՇԱԿԵՐՏԻՆ
Կամ մտորելու առիթ՝ ծնողների եւ մանկավարժների համար Facebook սոցիալական ցանցում հոկտեմբերի 11-ին տարածվել էր YouTube-ում տեղադրված մի տեսանյութ, որտեղ ուսուցիչը ծեծում է աշակերտին՝ հայհոյելով։ «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռոդ, դեբիլ…»,- սրանք տղամարդ մանկավարժի խոսքերն էին։ Տեսանյութը բեռնողը նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում՝ այս տարվա մայիսին։ Քանի որ երեկ
Մարդ, որ ապրում է այրվելով
«Մարդ, որ ապրում է այրվելով». ահա այն խոսքերը, որոնք շատ դիպուկ են բնորոշում իմ լավ բարեկամ Ռուբեն Զարյանին: Բայց այդ խոսքերն ինքս չհորինեցի, այլ վերցրի հենց իրենից՝ Ռուբեն Զարյանից: Նման ենթավերնագիր ունի նա իր «Հուշապատումի» մեջ, որ վերաբերում է մեր անցած (ոչ վաղուց) եւ ոչ գնացած մեծերին: Ծնված Շիրակի բանաստեղծական հորիզոններում, հոգեւոր առաջին սնունդն ստացած
ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ-100
Այս օրերին նշվում է ակադեմիկոս, Հռոմի «Տիբերինա» եւ Վայմարի Շեքսպիրյան ընկերության պատվավոր անդամ, Արվեստի ինստիտուտի հիմնադիր, Շեքսպիրյան կենտրենի եւ գրադարանի հիմնադիր, ականավոր արվեստաբան Ռուբեն Զարյանի 100-ամյակը: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 21-ին եւ 22-ին ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է հոբելյանական գիտաժողով, իսկ հոկտեմբերի 23-ին մշակույթի նախարարությունը Կամերային երաժշտության տանը կանցկացնի հոբելյանական երեկո: Ռուբեն Զարյանը Մ. Ն. Տոկարսկու հետ:
Երկու տարի անց
Կապանի քաղաքապետը ներկայացրեց ձեռքբերումներն ու բացթողումները 2008թ. հոկտեմբերի 12-ին Արտուր Աթայանը ընտրվեց Կապանի քաղաքապետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով պաշտոնավարման երկու տարիները, ձեռքբերումներն ու բացթողումները, Արտուր Աթայանը ամենամեծ նվաճում համարեց քաղաքում համերաշխության մթնոլորտ ապահովելը: «Ես կարողացա Կապանում գործող բոլոր հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ կուսակցություների միջեւ ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ նրանց ուժը, գործունեությունը ուղղվեն դեպի
«ՄԱՔՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՁԵՎԱԿԱ՞Ն Է
Կառավարության որոշումը ֆինանսական հիմք չունի եւ մի շարք մարզեր չի էլ հասել Այս տարվա օգոստոսի 19-ին ՀՀ կառավարությունը ընդունեց «Մաքուր հայրենիք» անունով մի ծրագիր: Նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվեց քսանօրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել ծրագրի՝ իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձեւի եւ ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։ Այս մասին պաշտոնապես հաղորդվեց եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն
Մահացել էր
Երեւան քաղաքի Քոչարյան փողոցի 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի բնակչի հետ կապված ստացվել էր ահազանգ, որ նա չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 73-ամյա Սարգիս Մակարյանի դին: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Կիեւյան փողոցի 2բ շենքի թիվ 7 բնակարանի բնակչի հետ կապված. նա վայր
Դիմում՝ պատարագ մատուցելու մասին
«Մենք ցանկանում ենք Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տարին մեկ կամ երկու անգամ պատարագ մատուցել»,- հայտարարել է «Սուրբ Կիրակոս եկեղեցի» հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանը, հենվելով թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների վրա, տեղեկացնում է tert.am-ը: Եկեղեցում պատարագ մատուցելու մասին դիմումն արդեն ներկայացվել է Պոլսո հայոց պատրիարքարան: «Եկեղեցին վերանորոգվել է 1900-ականների սկզբին: Սակայն 1978-ից ի
Վնասվածքներ են ստացել
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «ԵրԱԶ» մակնիշի 09 ՕԼ 695 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել դպրոցի պատին, ինչի հետեւանքով վարորդ, 54-ամյա Ռաֆայել Մելքոնյանը եւ ուղեւոր`
Սպիտակի ոստիկանապետը մասնակից է եղել
Հոկտեմբերի 7-ին Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր եւ Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հաղորդման մեջ ներկայացված են Վանաձորի մաքրման կայանի գույքի կողոպուտի եւ իրացման մանրամասները, ինչպես նաեւ Մելսիկ Այվազյանից շանտաժի եւ սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերը: Ըստ
Լեյտենանտը դատապարտվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության լեյտենանտ Նվեր Ռաֆիկի Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: «Առավոտն» անդրադարձել է դատաքննության ընթացքին: Այս տարվա մարտի 27-ին Ն. Զախարյանը ԴՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Սամսոն Պողոսյանի համար ապօրինի ձեռք է բերել,
ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԱՇԽԱ ՏԱԿՑՈՒՀՈՒՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Մելինե Մարգարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր այս տարվա հունիսի 21-ին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Գայանե Կարախանյան) այս տարվա սեպտեմբերի 11-ին ընտրվել է երկամսյա կալանք: 2008թ. դեկտեմբերի 30-ից «Տաշիր» ոսկու շուկայի տոնավաճառ տեղափոխված Մ. Մարգարյանը մեղադրվում է խարդախության մեջ: Մարգարյանն ունի 2 որդի,
ԵԹԵ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է՝ ԱՆՋԱՏԵ՛Լ ՏՎԵՔ
Արտասահմանից հյուրեր ունեինք: Որոշեցինք մայրաքաղաքի թանգարանները այցելել տրանսպորտով: Շատ զարմացան մեր սփյուռքահայ հյուրերը, երբ տրանսպորտում կռացած ու սեղմված լինելուց բացի, պարտավոր էին լսել նաեւ վարորդի «ճաշակով» միացրած բարձր երաժշտությունը: Արտասահմանցի հյուրս վարորդից պահանջեց անջատել կամ ցածրացնել երաժշտության ձայնը: Ճիշտ է, վարորդը փոքր-ինչ ցածրացրեց, բայց շատ դժգոհ տոնով ասաց, թե քանի որ տրանսպորտի «տնօրենն» ինքն է,
ԹՈՒՆԵԼՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Մանկական երկաթուղին այսօր մեր մանուկների սիրված վայրերից է, ուստի շատ ծնողներ իրենց երեխաների ժամանցը նախընտրում են կազմակերպել հենց այդ վայրում: Սակայն պարզվում է՝ տարատեսակ ատրակցիոններից օգտվելն այնքան էլ անվտանգ չէ մեր մանուկների համար: Աջակողմյան թունելը, որտեղով ամեն օր հարյուրավոր երեխաներ են անցնում՝ քարուքանդ է, իսկ ձախակողմյան հատվածում պատերը պատված են զանազան հայհոյանքներով եւ հակաքրիստոնեական նշաններով,
Լավ չեք աշխատում
Գյուղապետերին հորդորեցին «պոպուլիզմով ու կլյաուզաներով» չզբաղվել Երեկ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը: Այս անգամ թե՛ մարզպետ Գիզիրյանը, թե՛ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նիստին ներկա չէին. մարզպետն անսպասելի հանդիպում ուներ, քաղաքապետն էլ հարկ էր համարել ուղարկել իր աշխատակազմի ղեկավարին: Քանի որ օրակարգի հարցերի մեծ մասը զեկուցելու էր ֆինանսական վարչության պետ Հովհաննես
ԷՄԻՐԱԹՆԵՐԸ ԴԵՌ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ
Այս երկրի համար չամուսնացած հայ աղջիկները «պոտենցիալ մարմնավաճառներ» են դիտվում Ամեն տարի բազմաթիվ գործազուրկ հայ կանայք եւ աղջիկներ մեկնում են Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) եւ Թուրքիա՝ աշխատանք փնտրելու նպատակով: Նրանց հատկապես հրապուրում են միջնորդի առաջարկած բարձր աշխատավարձով աշխատանքները: Որպես մոդել, պարուհի, մատուցող կամ երեխաների դայակ աշխատելու խոստումներով գայթակղված, կանայք այդ երկրներ հասնելուն պես նոր միայն
Ավտոմեքենաների շուկան «երիտասարդացել» է
Վերջին տարիներին Հայաստանի ավտոմեքենաների շուկան նկատելիորեն «երիտասարդացել» է: «Արմինֆոյին» նման կարծիք է հայտնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ մանրածախ վարկավորման բաժնի ղեկավար Ռոման Գործակալյանը: «Վերջին ժամանակներում հայ սպառողները սկսել են գնել ավելի թանկ ավտոմեքենաներ, մասնավորապես՝ վաճառքի ծավալներով առաջատարների հնգյակում ճապոնական ավտոմեքենաներն են»,- նկատել է նա, հավելելով, որ շուկայում դեռեւս զգալի մաս են կազմում ռուսական արտադրության ավտոմեքենաները՝ ցածր
Հայ կանայք ավելի գործնական են
Հայաստանում կանայք ավելի շատ են կառավարում, քան հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում, իսկ հյուսիսային Եվրոպայի երկրները պահպանում են առաջատար դիրքերը սեռերի հավասար կառավարման սանդղակում: Tert.am-ը՝ հղում անելով ԼՁԸՀ-ՁԸհհ-ին, տեղեկացնում է, որ այս մասին նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների պատրաստած զեկույցում: Փորձագետները 134 երկրում կանանց ու տղամարդկանց հնարավորությունները համեմատել են 4 հիմնական ոլորտներում, ի՞նչ չափով են


















































