Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՆ

Գուանտանամա բանտի մի խումբ կալանավորներ օրերս իրենց վրա վերցրին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Վաշինգտոնի եւ Նյու Յորքի վրա հարձակումները: Այդ բովանդակությամբ բաց ուղերձով նրանք դիմել են դատարանին եւ քննությանը: «Մեր դեմ առաջ քաշված մեղադրանքները մենք որպես այդպիսին չենք դիտարկում: Դրանք մեզ համար պատվի նշան են, որը մենք տանում ենք հպարտությամբ»,- ասված է այդ ուղերձում: Փաստաթուղթը

Չինաստանը զենք է «կլոնավորում»

Ռուսաստանը հրաժարվել է Չինաստանին վաճառել 50 հատ ՍՈՒ-33 կործանիչ՝ մտավախություն ունենալով, որ չինացիները պատճենավորելու են դրանք: 2 երկրների միջեւ բանակցություններն ընթանում են բավականին վաղուց, եւ չինական կողմը մտադրություն է հայտնել «փորձի համար սկզբից գնել միայն 2 կործանիչ»: Ռուսաստանի ներկայացուցիչները դրան դեմ են, քանի որ ենթադրում են, որ գնորդը կարող է պատճենավորել տեխնոլոգիաները եւ սկսել արտադրել

Սահակաշվիլին ռուսամե՞տ է

Վրաստանում շարունակվում է ստորագրահավաքը՝ նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով: Ընդդիմադիր կուսակցությունների 2 խմբեր մտադիր են մինչեւ ապրիլ ամիս հավաքել առնվազն 1 միլիոն ստորագրություն: Պահպանողական կուսակցության լիդերներից մեկը՝ Զվիադ Ձիձիգուրուն, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ մտադիր է ողջ աշխարհին ցույց տալ, թե վրաց ժողովուրդը չի սատարում նախագահի քաղաքականությանը: «Սահակաշվիլին իր առաջ նպատակ է դրել հանձնել Վրաստանը Ռուսաստանին՝

Գուլուզադեն կողմ է սահմանի բացմանը

Ադրբեջանի նախկին պետքարտուղար, 1990-ականներին Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեի համոզմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից: «Ազատություն» ռադիոկայանին տված հացազրույցում Գուլուզադեն ասել է. «Եթե Հայաստանը վերականգնի հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա դրանից կշահի ողջ տարածաշրջանը: Դա կնպաստի նաեւ Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»: Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Գուլուզադեն նշել էր, թե

ԳԹԿ-Ն ՀԱՎԵԼՈՒՄ Է Երեկ փոքրիկ ինֆորմացիա էինք տպագրել այն մասին, որ ԳԹԿ-ն արդեն հրապարակել է բնագիտական առարկաներից թեստերի նոր ժողովածուներ: Մեր ընթերցողները խնդրեցին տեղադրել այդ ժողովածուների լուսանկարները, որպեսզի շուկայում առկա բազմաթիվ խնդրագրքերից ընտրեն ԳԹԿ-ի երաշխավորածը: ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը տեղեկացրեց, որ արդեն իսկ գրախանութներում կան քիմիայի՝ երկու, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի թեստերի ժողովածուները, դրանց բոլորի վրա

ԲՈՒՀԵՐԻ «ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»

Որոշ բուհեր, առանց հիմնավոր պատճառաբանության, օրենքին հակառակ, թաքցնում են իրենց հաստիքացուցակները: Այսօր շատ է խոսվում գիտության ասպարեզում «ծերացման»՝ երիտասարդ կադրերի թվի աստիճանական նվազման մասին: Այս մտահոգությունը հիմնականում փոխկապակցվում է գիտական հաստատություններում եւ բուհերում գիտությամբ զբաղվողների չափազանց ցածր աշխատավարձերի հետ: Իսկ դրա հիմնական բացատրությունը, որ տալիս են պաշտոնյաները՝ «ֆինանսական միջոցների սղությունն» է: Ավելի հասկանալի եւ փաստացի

Նաւասարդի 1-ը պէտք է յայտարարուի Հայկ Նահապետի օր

Յելանելն մեր հանդէպ ամբոխին Բելայ՝ դիպել ջանասցուք տեղւոյն, ուր անցեալ կայցէ ի մէջ խռան քաջացն Բէլ: Զի կամ մեռցուք, եւ աղխ մեր ի ծառայութիւն Բելայ կացցէ, կամ զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ՝ ցրուեսցի ամբոխն, եւ մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք (Երբ մենք ելնենք Բէլի ամբոխի դէմ, աշխատենք խփել այնտեղ, որտեղ կանգնած կը լինի Բէլը քաջերի

ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՉՊԻՏԻ ԵՆԹԱՐԿՎԵՆ

Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարվելիք փոփոխությունները ուղարկվել է Վենետիկ՝ փորձագիտական եզրակացության նպատակով: Սակայն այդ փոփոխությունների որոշ թերություններ արդեն իսկ ակնհայտ են: Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի եւ մյուսների հեղինակած օրինագծի նախագծի փաթեթը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին քննարկումների փուլում է: 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին

Խրախճանք՝ ժանտախտի պահին

Տիֆից եւ խոլերայից մահացածների գերեզմանոցի անտառը վերածվում է զվարճանքի եւ հանգստի գոտու: Քչերին է հայտնի, որ Էջմիածնի հարավ-արեւմտյան մասում տարածված Ներսիսյան անտառի տակ գերեզմանոց կա: Այստեղ են թաղված 1915 թ. Եղեռնից մազապուրծ եւ Էջմիածնում մահացած գաղթականները, որոնք թուրքի յաթաղանից փախել եւ Մայր աթոռի հովանու տակ ապաստան գտնելու հույսով պատսպարվել էին հոգեւոր կենտրոնում: Քաղաքի տարեց բնակիչներից

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆԿՅՈՒՆԸ՝ ԲԵՐՔԱԲԵՐ

Սահմանամերձ բնակավայրում թանգարան ունենալը պաշտոնյաներին չի հետաքրքրում Ջողազի անթեղված գանձերը Ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է: Որքա՜ն քիչ գիտենք բռաչափ Հայաստան երկրիս անկյունների եւ դրանց հինավուրց գանձերի մասին: Շուրջ 500 բնակիչ ունեցող Բերքաբերը մարզկենտրոն Իջեւանից ընդամենը 27 կմ է հեռու: Իջեւանի շրջանի սահմանամերձ այս բնակավայրը մինչ 1978 թվականը՝ Ջողազ է կոչվել: Այդ

ՍՊԱՆՎԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՎ «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարությանն է դիմել Կարինե Նաղդալյանը եւ հայտնել, որ ՀՀ հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության համար դատապարտված Արմեն Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատական ակտը վիճարկելու նպատակով իրեն անհրաժեշտ է դատական ակտն ու դրա հիմքերը: Երեկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հաստատեց «Առավոտի» այդ լուրը,

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐԸ ՀԱՐՑԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՏԱ

Իրեն նախկին ԽՍՀՄ-ի «անտեր» քաղաքացի համարող, նախկին ավագ ենթասպա Մելիքսեթ Սերյոժայի Գաբոյանի բողոքը: «ՀՀ նախագահի, արտաքին գործերի նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ իշխանության ներկայացուցիչները, հասցեատերերից թաքցնելով իմ դիմում-բողոքները, չեն ցանկանում բացահայտել ճշմարտությունը եւ պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց: Դրա վառ վկայությունն է ՀՀ նախագահին հասցեագրված վերջին՝ 8-րդ դիմում-բողոքս (15.12.08թ.): Օրեր առաջ՝ փետրվարի 10-ին, նախագահականի

Ջոկատի հրամանատարից՝ մուրացկան

Ազատամարտիկ Ալբերտ Վարդանյանը փող է մուրում, որ ապրի «40 տարեկան եմ, 40 էլ դարդ ու ցավ ունեմ: Կյանքս չեմ խնայել, կռվել եմ Արցախում, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ: Ոտքս՝ հեչ, ստամոքսս է վիրավորվել, հիմա արհեստական է դրած»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց ազատամարտիկ Ալբերտ Վարդանյանը: Ջոկատի հրամանատար ու ավագ լեյտենանտ Վարդանյանն այսօր մայրաքաղաքի գետնանցումներում փող է մուրում՝

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵ՞Տ

Գյումրիում այս մասին պտտվող խոսակցությունները գնալով ավելի թեժանում են Արդեն քանի ամիս է, Գյումրիում շրջանառվում են լուրեր այն մասին, որ շուտով Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի փոխարեն նրա աթոռը կզբաղեցնի հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, եւ որ այս հարցում խիստ շահագրգիռ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ տեղեկությունների, այս լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո,

Դեղորայքի շուկան բարձիթողի վիճակում է

Դեղերի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների հավաստմամբ, այս շուկայում գոյություն չունի կոնկրետ գին հասկացությունը: Հայաստանում դոլարի արժեւորմանը զուգահեռ, ի թիվս շատ այլ ապրանքների, մինչեւ 15%-ով թանկացավ նաեւ դեղորայքը: Դեղատների տնօրենները «Առավոտի» հետ զրույցում մեղքը բարդեցին մատակարարների վրա, պատճառաբանելով, որ նրանք ապրանքը բերում են նախկինից թանկ գնով: «Տրի ֆարմ» դեղատան տնօրեն Խաչատուր Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱ՞Ծ Է ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՄԲ

Ըստ որոշ տնտեսագետների` Թուրքիան արդեն իսկ առաջարկել է մասնակցել Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանը: «Հայկական Դավոս» անվանումը ստացած 6-րդ միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, փետրվարի 21-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման գաղափարին, ասաց, որ այն տարածաշրջանի համար «ստաբիլիզատորի» դեր կունենա, եւ որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի այս ծրագրի իրագործմանը մասնակցություն ցուցաբերեն Թուրքիան եւ Ռուսաստանը:

Նիստը կարճ տեւեց

Դատավորը լսում է միայն դատախազներին Երեկ «Յոթի» գործով դատական հերթական նիստի ժամանակ դատարան էր բերվել միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը, բայց դրանից ո՛չ դատարանի շենքի ներսում, ո՛չ էլ դրսում՝ շենքին հարակից տարածքում, ոստիկանների եւ «կարմիրբերետավորների» թիվը չէր պակասել: Դատական նիստը տեւեց ընդամենը մի քանի րոպե այն պատճառով, որ Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարանին գրավոր տեղեկացրել էր,

«ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ, ԻՄ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ՝ ՕՐԵՆՔ»

Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան զեկույցում նշել է, թե անկախացումից ի վեր՝ Հայաստանում գործում է այս սկզբունքը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 17 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ նախագահին եւ իշխանության այլ մարմիններին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների մասին զեկույց. «Իսկ ԱԺ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ

Լոս Անջելեսում գործող «Քաղաքացիական հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին առաջարկելով ձեռնպահ մնալ ու ԱՄՆ մուտքի թույլտվություններ չտրամադրել հայաստանյան մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ուժային կառույցների բոլոր ղեկավարներին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, «Յոթի» գործով մեղադրող դատախազ Կորյուն

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մարտի 10-ին ներկայացնելով իր տարեկան զեկույցը՝ դրանից հետո հայտարարել է, որ ՄԻՊ գրասենյակը որոշել է Հայաստանում պատվոգրեր հանձնել հանդուրժողականության եւ խոսքի ազատության մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար մեկ քաղաքական գործչի եւ մեկ լրագրողի, որպեսզի այդպիսով խրախուսվի համապատասխան միջավայրի ձեւավորմանն ուղղված գործունեությունը: ՄԻՊ գրասենյակի նախաձեռնության առաջին դափնեկիրը լրագրության ոլորտում եղել

ՀՀ-ԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ կարո՞ղ ենք ուրեմն արձանագրել, որ ընդդիմության վերջին հանրահավաքից հետո ստեղծվել է ընդդիմություն-իշխանություն բարիդրացիական ջերմ հարաբերություններ, գուցե՝ համագործակցություն, մնում է, որ բանտարկյալներն ազատ արձակվեն, իսկ զոհերը՝ յուրաքանչյուրի խղճին, ԱԺ նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասաց. «Գուցե համագործակցում են, ընդհանրապես ճիշտ համագործակցությունը ցանկալի է, բայց տվյալ դեպքում՝ դժվար թե: Խնդիրն

ՈՐԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի տնտեսության «փլուզման» մասին Վրաստանի նախագահի վերջերս արած հայտարարությունը: «Զվարճանքների կենտրոնի բացման ժամանակ Վրաստանի նախագահի կողմից Հայաստանի տնտեսությանը տրված որակումները բացարձակապես անհիմն են: Մյուս կողմից, չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար:

Հանցագործությունը բացահայտվել է «մասնավո՞ր կերպով»

ԱԱԾ պետի հրաժարականի մասին լուրերն այնքան էլ հիմնազուրկ չեն Երեկ առավոտից համառ լուրեր էին շրջանառվում մե՛կ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի, մե՛կ էլ ՀՀ կառավարության, ընդ որում՝ ամբողջ կազմով, հրաժարական տալու մասին: «Առավոտի» աղբյուրները, սակայն, անհեթեթ էին համարում բոլոր

«ՃԻՇՏԸ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՍՎԻ»

Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Շիրխանյանը եւ Արմեն Աշոտյանը ընդդեմ Վարդան Օսկանյանի «2008-ի մարտի 1-ին Վարդան Օսկանյանը ՀՀ արտաքին գործերի նախարարն էր, իսկ մինչեւ մարտի 1-ը Հայաստանում ընտրական գործընթաց էր: Երբ որ ՀՀ ընտրական օրենսգրքի, Սահմանադրության մասսայական խախտումներ էին տեղի ունենում, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ Վարդան Օսկանյանը մի օր կես բառ ասա՞ց այդ մասին՝ եթերով, մամուլում:

«ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՀԱԿԱԴՐՎԵՆ»

Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ այսպիսի կարծիք է հայտնում ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը: – Խնդրում եմ ասեք, թե ո՞ւմ է Դաշնակցությունը հանձնարարելու դառնալ «լողի չեմպիոն», այսինքն՝ գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում: – Դեռ պարզ չի, որովհետեւ ժամանակ ունենք քննարկելու եւ օրենքով սահմանված ժամկետներում մենք կտեղավորվենք, ինչպես գիտեք՝ մարտի 17-22-ը պետք է ներկայացնենք

ՍԿՍԵՔ ՁԵԶՆԻՑ

Վերջերս ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ Ալիկ Սարգսյանն ու ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը լրագրողների հետ հանդիպումների ժամանակ պատեհ առիթն օգտագործել էին հայտարարելու համար, որ եթե ՀՀ նախագահի ավտոմեքենան է ենթարկվում ճանապարհային երթեւեկության կանոններին եւ կանգնում կարմիր լույսի տակ, ապա նույն կերպ պարտավոր են վարվել նաեւ կառավարության, օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, օլիգարխներն ու շարքային քաղաքացիները:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ ԱՆ ՔԿՀ-ից տեղեկացրին, որ կալանավորին բժշկական զննման ենթարկելու համար այցելել է քրեակատարողական ծառայության հոգեբույժ Մամբրե Նանայանը: Շանթ Հարությունյանը հրաժարվել է ընդունել հոգեբույժին եւ ենթարկվել բժշկական զննության: Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության, մարտի 7-ին, կրկին Շանթ Հարությունյանի առողջական վիճակի

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՇԱ՞Ն

«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը փետրվարի 13-ին դիմել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան: Նա պահանջում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ճանաչել անօրինական, բեկանել եւ գործն ուղարկել նոր կազմով քննության: Նշենք, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքով եւ կարող է գործը քննել ամբողջությամբ: Բողոքում ներկայացված էր, որ հայերի պատմական

ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՔԱՆՆԵՐ

«Առավոտի» վերջին համարում կարդացի մի քանի տասնյակ այսպես կոչված մասնավոր բուհերի փակման մասին, որտեղ այդ բուհերը պետական պաշտոնյայի կողմից որակվում են որպես «դուքաններ»: Այդ տեղեկատվության մեջ ես չզգացի խմբագրության վերաբերմունքը արծարծվող խնդրին: Բնական է, պետք է մի լավ մարսել նյութը եւ հետո սեփական կարծիքն արտահայտել: Մի հարց պետական պաշտոնյային պետք էր տալ տեղնուտեղը՝ «Ի՞նչ բառով

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ

Ծնկե՞լ է՝ մանկան առաջ դու ծնկիր, Ընկնե՞լ է՝ Լոռվա գիրկը դու ընկիր: Թե բարձրանալ է՝ բարձրացիր սարով, Թե քաղցրանալ է՝ քաղցրացիր սիրով: Իջնել է՝ գնա եւ իջիր ձորդ, Թե խոնարհվել է, խոնարհվիր մորդ: Թե հարվածել է, հարվածիր տեղին, Ինչպես վայել է քո ազգ ու ցեղին: Թե լուր բերել է՝ բեր դու մի՜շտ բարին, Թե խոսք

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031