Օրվա լրահոսը
Արդեն 3 տարի անեսթեզիոլոգ չկա
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ 2010 թվականի ընթացքում կատարվել է մարզի առողջապահական ոլորտի կադրային ներուժի թարմացում, բուժհիմնարկները համալրվել են անհրաժեշտ մասնագետներով: Դիլիջանում աշխատանքի են ընդունվել վիրաբույժ, ուռուցքաբան, քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, Իջեւանում՝ սրտաբան, Նոյեմբերյանում՝ վիրաբույժ: Հիմնահարց է մնում Բերդի տարածաշրջանում անեսթեզիոլոգի (անզգայացնող) բացակայությունը: Այդ բացը լրացնելու համար գործուղումներով անեսթեզիոլոգ է մեկնում Բերդ: Հավելենք, որ Բերդում արդեն
Որտե՞ղ է տրամաբանությունը
Ամեն առավոտ ժամը 10-ին Վանաձորից Նոյեմբերյան է ուղեւորվում խորհրդային արտադրության «ՊԱԶ» մակնիշի խիստ մաշված ավտոբուս, որի նորոգումը վարորդը կատարում է հենց ընթացքի ժամանակ: Ավտոբուսը Նոյեմբերյանից Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաք է վերադառնում ժամը 14-ին: Այս տանջահար ավտոբուսով հիմնականում երթեւեկում են սոցիալապես անապահով մարդիկ: Նրանց դժգոհությունն է հարուցել այն, որ Նոյեմբերյանից Ալավերդի (50 կմ հեռավորություն) երթեւեկի համար
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՂԹԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ
Հոկտեմբերի 10-ին Շիրակի մարզի Արեւիկ համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն: Առաջադրվել էին գործող գյուղապետ, ԱԺՄ-ական Դավիթ Թումիկյանն ու անկուսակցական, համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Գարեգին Ստեփանյանը: 1713 բնակիչ եւ 1303 ընտրող ունեցող համայնքում ընտրությանը մասնակցել է 825 մարդ: Դավիթ Թումիկյանը ստացել է 368 քվե, Գարեգին Ստեփանյանը՝ 423: Ընտրությունն անցել է առանց միջադեպերի եւ լարվածության:
Ծրագրեր՝ փախստականների գյուղերում
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հիմնականում փախստականներով բնակեցված Արեգունի գյուղում հիմնանորոգվում է խմելու ջրատարի ներքին ցանցի 860 մետր հատվածը՝ խողովակները հատկացրել է ամերիկյան «Վաեմս» կազմակերպությունը, իսկ գյուղապետարանը տրամադրել է աշխատուժ եւ տեխնիկա: Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջերին: Իսկ Փամբակ գյուղում, որը կրկին բնակեցված է հիմնականում փախստականներով, ավարտին է մոտենում 5 կիլոմետրանոց խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը՝ այս
ԳԻՐՔԸ ՋՈՒԹԱԿԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ
Այս տարի Լոռու մարզային գրադարանի հիմնադրման՝ 95, առաջին շենքի կառուցման՝ 70 եւ տիպային շենքի կառուցման՝ 35-ամյակներն են: Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» պատմվածքը իր նախատիպն ունի՝ Ղարաքիլիսայում դեռեւս 1915 թ.-ին տեղի սակավաթիվ մտավորականության հիմնադրած ժողովրդական գրադարանի աշխատակից Վերգինե Մխիթարյանն է: Մինչ այդ էլ Ղարաքիլիսայում դպրոցական գրադարան է գործել, տեղի մտավորականությունը թատրոն է հիմնադրել, ելույթներից գոյացած գումարով
Քանդակագործի «Կանաչ աշունը»
Ապրիլի 6-ին «Ծառարմատներից ու կոճղերից՝ արվեստի գործեր» հրապարակմամբ ներկայացրել ենք վանաձորցի քանդակագործ Սուսաննա Օհանյանին՝ ով կնոջ համար անսովոր մասնագիտություն է ընտրել: Այսօր փայտից շունչ առած 75 կերպարներով առաջին անգամ է վանաձորցի արվեստասերներին իր 15-ամյա աշխատանքի արդյունքը ներկայացնում քանդակագործ Սուսաննա Օհանյանը: Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են մայրաքաղաքում, սակայն հարազատ օջախում ցուցադրվելը ավելի պարտավորեցնող է: «Աշխատելն ավելի
Գույքը գրանցում են միայն վաճառելի՞ս
Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի գրանցման գործընթացն անբավարար վիճակում է Սյունիքի մարզում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները մարզի համայնքներում ամբողջությամբ չեն կատարվել, խնդրին տեղյակ է նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Սեյրան Ավետիսյանի տեղեկատվությամբ՝ մարզի 109 համայնքներում հաշվառված համայնքային սեփականություն
Կուստուրիցան ու Քափլանօղլուն ընդհարվել են
«Ես առաջիններից եմ, ով Թուրքիայում ներողություն է խնդրել հայերից»: Այս մասին tert.am-ի մատուցմամբ թուրքական Taraf օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է հայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն, ում աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Թուրքիայից հեռանալուց առաջ խորհուրդ էր տվել խոսել նաեւ Հայոց ցեղասպանության մասին: «Ըստ էության, ինձ ամենից շատ բարկացրել է Կուստուրիցայի հենց այդ հայտարարությունը: Նա ասում է՝
ՍԱՆՏԻՄԵՏՐԱՆՈՑ ՔԱՅԼԵՐ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Սփյուռքահայ լրագրողի կարծիքով, համահայկական խորհրդաժողովները կարող են օգտակար լինել, եթե իսկապես ծառայեն իրենց նպատակին: «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրատվությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով այսօրվանից, հինգ օրով, Արցախում են հավաքվելու զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ ոչ միայն Հայաստանից ու Արցախից, այլեւ՝ Սփյուռքից: 27 երկիր, մոտ 200 հոգի: «Հայ մամուլն ու
Հրդեհներ ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, կիրակի օրը ժամը 17.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում կայանած ավտոմեքենայում: Այրվել են Նուկզար Բեռայային պատկանող «Վոլվո» մակնիշի GAL 852 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետեւի 2 անիվները: Յուրի Վարդանյանը՝ վնասվածքներով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ աշխարհահռչակ ծանրամարտիկ, Երեւանի
«ԱՆՎԱՆԻ ԳՅՈՒՄՐԵՑԻՆ» ՉԷՐ, «ԱՆՎԱՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆ» ԷՐ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 7-ին քննության դրեց եւ հրապարակեց Անդրանիկ Չիվտչյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավճիռը: 2009թ. հունիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ 5 անգամ դատված Ա. Չիվտչյանի նկատմամբ՝ ՀՀ դատախազության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից: Ամբաստանյալ Անդրանիկ Չիվտչյանը վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման
ՈՉ ՁՈՒԿ ԿԱ, ՈՉ ԷԼ ՊԱՇԱՐ
«Այսպիսի վատ վիճակ, ինչպիսին ունենք այս վերջին տարիներին՝ Սեւանա լճի ձկնային պաշարների հետ կապված, Սեւանի պատմության մեջ դեռ չի գրանցվել: Սեւանում միշտ եղել է որեւէ ձկնատեսակ, որն ունեցել է արդյունագործական նշանակություն, սակայն այսօր Սեւանում արդյունագործական նշանակության ձկնատեսակներ չունենք եւ պաշարներ էլ չկան»,- երեկ ասուլիսում նման կարծիք է հայտնել ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի
«Տարածաշրջանում» միակ վերելակը
Նոյեմբերյանի հիվանդանոցը հիմնանորոգվել ու համալրվել է բուժտեխնիկայով Նոյեմբերյանի հիվանդանոցը կրում է Նիկոլայ Նասիբյանի անունը: 35 տարեկանում մահացած գյուղական բժիշկը՝ նույնիսկ վատառողջ, սարեր-ձորերով գյուղեր էր գնում, մարդկանց օգնության հասնում ու այսպես էլ իր կյանքը զոհեց հիվանդին փրկելու համար: Հոկտեմբերի 10-ին նրա որդին՝ Միշա Նասիբյանը հուզված էր, հոր անունը կրող հիվանդանոցում հանդիսություն էր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 317
ՍԵՎԱՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՔԵՖ ԿԱՆԵՆ
Իսկ մյուս հոգեբուժարաններում բուժվողները տոնական օրը բավարարվել են պարզապես շնորհավորանքներով Կիրակի օրը՝ հոկտեմբերի 10-ին, Հոգեկան առողջության համաշխարհային օրն էր: Թվում էր, թե այդ օրը պետք է մեծ ուշադրություն դարձնեին հոգեկան հիվանդներին, հոգեբուժարանում տոնական միջոցառումներ անցկացնեին՝ նրանց ուրախացնելու համար, կամ գոնե տոնական ճաշացանկ լիներ: Սակայն Հայաստանում այն նշվեց որպես, այսպես ասած՝ «չոր ու ցամաք» տոն, եւ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԵՎ ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ
Հատուկ ծառայությունները ենթադրում են, որ նախօրեին Մոսկվայում սպանվածներից մեկը կարող է պատկանել միջէթնիկ հանցավոր խմբավորման: «Սպանության վարկածներից մեկի համաձայն, սպանությունը Ասլան Ուսոյանի`«Դեդ Հասանի» դեմ կատարված մահափորձից հետո ազդեցության ոլորտների վերաբաժանման հետեւանք է»,- Life News-ին հաղորդել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը: «Արմինֆոն» տեղեկացնում է, որ ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել էր այն մասին, որ գնդակահարվածներից մեկը Աբխազիայի,
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ «ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ»
Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, կիրակի օրը, ժամը 16.05-ին, ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել Արտավազդ Ծ.-ին: Նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարության դանակ՝ արյան հետքերով: Արտավազդ Ծ.-ն հայտարարել է, որ «Վերնիսաժ» տոնավաճառում դանակահարելով փորձել է սպանել Արտաշես Վ.-ին: Ըստ բժշկի տեղեկանքի,
ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Վանաձորի Զաքարյան փողոցի 8/11-Ա հասցեում գտնվող մթերային խանութում հոկտեմբերի 6-ին սպանված տնօրեն, գնդապետի մայր Սվետլանա Կազազյանի գործը բացահայտվել է: Ձերբակալվել է նախկինում 3 անգամ դատված Սլավիկ Ո-ն: Նախաքննությունը շարունակվում է:
ԿԲ բյուջեն մեծանում է
Ինչ անում են, աշխատակիցների համար են անում 2011-ին նախատեսվում է ՀՀ Կենտրոնական բանկի բյուջեն ավելացնել եւս 9%-ով: Այսպիսի շռայլ անհրաժեշտությունը ԿԲ-ն պայմանավորում է նոր ծրագրերի ու աշխատատեղերի ավելացմամբ: Ինչպես ամեն տարի, 2011-ին էլ բանկը մեծացրեց վարչական ծախսերի ծավալը: Ըստ ԿԲ 2011 թվականի վարչական ծախսերի նախահաշվի, հաջորդ տարի ծախսերը կկազմեն 5412,6 միլիոն դրամ, ինչը 9,9%-ով գերազանցում
«$330 ԳԱԶԻ ԳԻՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՐՄԱԼ ՉԷ»
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ տնտեսագիտական դիվանագիտություն ունենալու դեպքում ռուսական գազի գինը Հայաստանի համար կարող է այդքան չբարձրանալ: Այն օրվանից, ինչ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը հայտարարեց, որ Հայաստանի, Բելառուսի ու Մոլդովայի համար 2011-ին գազի գները բարձրանալու են, եւ որ Հայաստանի համար այն հավասարվելու է եվրոպական գներին, այսինքն՝ 1000 խմ-ն լինելու է 330-350
«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ԲԱՑՎԵՑ
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տրվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» նախագծի մեկնարկը: Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 10-ը: Երեւանի եւ մի քանի մարզերի կինոսիրող հանդիսատեսը շուրջ մեկ ամիս հնարավորություն կունենա դիտելու 100-ից ավելի հին եւ նոր հայկական ֆիլմեր: Կցուցադրվեն իրենց տեսակի մեջ առաջինը համարվող հնչյունային, արկածային, քաղաքական, ինչպես նաեւ գրաքննության ենթարկված ֆիլմերը: «Կինոաշունի» շրջանակում
ԱՆՊՏՈւՂ
Հոկտեմբերի 10-ին լրացավ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 1 տարին: Ի՞նչ արդյունքներ ունենք մենք այսօր հարաբերությունների կարգավորման տեսանկյունից. «7օր»-ի հարցին պատասխանելով՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, թե մենք ոչ մի արդյունք չստացանք. «Հայ-թուրքական միջպետական հարաբերություններն այդպես էլ մնացին չկարգավորված: Մյուս կողմից էլ, շատերի՝ աշխարհի խոշոր պետությունների համար պարզ դարձավ, որ Թուրքիան չի կարողանում ձերբազատվել իր այն
ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՔԸ
Թե ինչ արդյունքներ ունենք այսօր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ուղիղ մեկ տարի անց՝ haynews.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանն ասել է. «Որպես դրական պահ՝ նշենք այն, որ այս մեկ տարվա ընթացքում բացահայտվեց Թուրքիայի դեմքը՝ թուրքական դիվանագիտության ծալքերն ամբողջությամբ: Բացի այդ, պարզ դարձավ, թե որ արտաքին ուժերն էին շահագրգռված այդ հարաբերությունների կարգավորմամբ եւ ինչու: Հայ
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ
7or.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունները: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը միջնորդ հանդիսանա Իրանի եւ Արեւմուտքի միջեւ, քաղաքագետն ասել է, թե ռազմավարական իմաստով դա հնարավոր է, սակայն ոչ այս պահին. «Մենք դեռ բավական փոքր, թույլ կարգավիճակի մեջ ենք: Մենք ներքաշված ենք մի գործընթացի մեջ, որտեղ
«ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ»
Դաշնակցության նման ընդդիմություն լինելու մասին ցանկացած քաղաքական ուժ կերազեր ՀՀ կառավարությունում սույն թվականի հունիսի 6-ին մարզպետների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, տեղեկացրել է, որ անվճար տնկիներ ձեռք բերելու հարցում համայնքները կարող են համագործակցել «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության հետ: Նա փոխանցել է նաեւ վարչապետ Տիգրան
ԽԱԽՏԵ՞Լ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության (GTP) նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, Թուրքիայից խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ GTP-ի ղեկավար Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե մինչեւ 2011 թ. հայ-թուրքական սահմանը
ԲԱՆԱՎԵՃ ԲԱՔՎՈՒՄ
ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը երեկ Բաքվում մասնակցել են Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովին: «Դժբախտաբար, մեզնից անկախ ծագած՝ Ադրբեջան մուտքի արտոնագրային որոշ խնդիրների պատճառներով չկարողացանք մասնակցել ժողովի առաջին կեսին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ժողովն ընդհատել էր՝
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱ՞Փ ԱԺ-ՈՒՄ
Հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անունից կազմակերպվել է մի հավաք, որն ըստ ներկաներին բաժանված օրակարգի, անվանված էր՝ ԱԺ 4-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» եւ «Երիտասարդության մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկում: «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց, թե օրակարգում
Բա էլ Բրեժնեւի դեմ ինչո՞ւ էիք պայքարում
ՀՀԿ փոխնախագահին հեռակա հարց է ուղղում ՀՌԱԿ փոխատենապետը Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած քննարկումների ընթացքում ամենայուրօրինակ պնդումներով է հանդես գալիս ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը: Ասենք՝ նախորդ քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ եթե հայկական հեռուստաեթերից դատելով՝ փորձեն մի 100 տարի հետո պատկերացում կազմել մեր ժամանակների մասին՝ «Պիտի ասեն, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարել
Ո՞Վ ՏԱՊԱԼԵՑ ԼԻՆԴԲԼԱԴԻՆ
ՀՅԴ Հայ դատի գրասենյակը հավակնում է հակահայ պատգամավորի տապալման դափնիներին, իսկ շվեդ քաղաքական գործիչներին դա զարմացնում է: Հայաստանյան իշխանությունները, իհարկե, բավարարված են, որ սեպտեմբերի 19-ին Շվեդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, Շվեդիայի «Մոդերատոր»՝ Չափավոր պահպանողական կուսակցության ներկայացուցչ Գորան Լինդբլադը չի վերընտրվել, եւ որ հոկտեմբերին նախատեսված նրա՝ որպես ՀՀ հարցով համազեկուցողի այցը
ԿՈՍՈՎՈՆ ԼՂ ՉԷ՞: ԱՅՆ ՂԱՐԱԲԱ՞Ղ Է
Սլովենիայի եւ Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսում հնչեցին զուգահեռներ Սովորաբար, երկրների նախագահների համատեղ ասուլիսներում, այն էլ՝ պաշտոնական այցի շրջանակներում, սենսացիոն հայտարարություններ չեն հնչում, «էքսկլյուզիվն» իսպառ բացակայում է, եւ այդ կարգի ասուլիսները մենք համարում ենք «կոլխոզ»: Երեկ առավոտյան, երբ գնացի Սլովենիայի եւ Հայաստանի Հանրապետության նախագահների համատեղ ասուլիսին, մտածում էի՝ դե արի ու այս պաշտոնական ժլատ տեղեկատվության մեջ


















































