Օրվա լրահոսը

Իտալիայում ամենաշատ գումար վաստակել է «Յուվենթուսը»

«Gazzatta Dello Sport»-ի հաշվարկներով, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի քան չորս միլիոն եվրո կվճարի այն ակումբներին, որոնք 2010 թվականին ֆուտբոլիստներ են գործուղել ազգային հավաքական: Ֆեդերացիայի նախագահ Ջանկառլո Աբետեն իր հերթին հայտարարել է, որ մեկ ֆուտբոլիստի օրական ծախսը երկրի համար միջին հաշվով երեք հազար եվրո է, մինչդեռ ՖԻՖԱ-ն ֆեդերացիաներին փոխանցում է օրական $1600: Իսկ երբ ֆուտբոլիստը գտնվում

Մազերն ապահովագրել է $5 միլիոնով

«Procter & Gemgle» ընկերությունը ապահովագրել է ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Պիտսբուրգ Ստիլերս» ակումբի խաղացող Տրոյ Պալամալուի մազերը: «Head and Shoulders» ֆիրմայի արտադրության շամպունը գովազդող Պալամալուն մազերը գնահատել է $1 միլիոն: Իսկ թե հատկապես ի՞նչ կարող է կատարվել ֆուտբոլիստի մազերի հետ, որպեսզի ապահովագրական գործակալությունը նրան վճարի այդ գումարը, չի ճշգրտվում: Ասենք միայն, որ ֆուտբոլիստի մազերի

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԼՈՎԱԿԻԱ. ԵՐԿՈՒ ԹԻՄԵՐՆ ԷԼ ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԽԱՂԻՆ

  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն հրապարակել էր մեր ազգային թիմի կազմը, որը պատրաստվելու է այսօր երեկոյան կայանալիք Հայաստան-Սլովակիա խաղին: Նախնական ցուցակից դուրս էին մնացել «Միկայի» պաշտպան Աղվան Մկրտչյանը, Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Արտակ Դաշյանն ու «Բանանցից» Վալտեր Պողոսյանը: Այս երեք ֆուտբոլիստներին է միացել նաեւ «Փյունիկի» կիսապաշտպան՝ 20-ամյա Էդգար Մալաքյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը մկանային

ՄԻՆՉԵՎ 14 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Երեկ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում լրագրողների հետ շփվեցին «Իմիթեյթինգ դը դոգ» թատերախմբի դերասանները՝ Մորվեն Մաքբեթը եւ Սայմոն Ուեյնրայթը: «Իմիթեյթինգ դը դոգ» թատերախումբը բեմադրել է հինգ հյուրախաղային ներկայացում, ներառյալ «Մեթուսելա հյուրանոցը», որը հայ հանդիսականի դատին կհանձնեն հոկտեմբերի 8-ին, 9-ին: «Հայֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ողջունելով թատերախմբին, ասաց, որ այս ներկայացումը Երեւան բերելը բավական թանկ հաճույք

Տոն եւ Հոբելյան՝ երաժշտագիտականում

Հյուրերին դիմավորեցին երգ ու պարով Երեկ՝ Գրադարանավարի օրը հատկապես բազմամարդ էր Երեւանի երաժշտագիտական գրադարանում (տնօրեն՝ Գուլո Նահատակյան). տոնը համընկել էր գրադարանի հիմնադրման 45-ամյակին: Առավոտից մինչ գիշերվա ժամը 22-ը հնչում էր երաժշտություն՝ Արմավիր մարզի Փարաքար համայնքի Հ. Էդգարյանի անվան արվեստի դպրոցի փողային, ժողովրդական եւ ավանդական երգուպարի անսամբլների կատարմամբ: Բավականին հարուստ ֆոնդ ունեցող եւ միշտ այցելուներին ժպիտով սպասարկող

«ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ ԻՄ PR–ՈՎ»

Շուրջ տասը տարվա լռությունից հետո հայ հանդիսատեսը կրկին վայելեց դաշնակահար Մարգար Սեդրակյանի բարձրակարգ նվագը Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 30-ին մեկնարկեց Մոցարտյան համերգաշարը: Կոմպոզիտորի թիվ 39 սիմֆոնիայի ու դաշնամուրի եւ նվագախմբի թիվ 23 կոնցերտի (մենակատար՝ միջազգային մրցույթների դափնեկիր Մարգար Սեդրակյան) կատարումներով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Մենակատարների պետական անսամբլի փողային կազմի հետ

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՎՐԱ ՔԱՐ ԿՆԵՏԻ

Լիբանանը ծրագրում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հրավիրել այցելելու իսրայելական սահման: Այդ մասին գրել է բրիտանական The Guardian-ը: Որոշ տեղեկություններով, Ահմադինեջադը մտադիր է որպես խորհրդանշական քայլ՝ սահմանի երկայնքով անցնող արգելապատնեշի վրայով քար նետել Իսրայելի վրա: Ահմադինեջադի առաջին պետական երկօրյա այցը Լիբանան՝ նախատեսված է հաջորդ շաբաթ: Ահմադինեջադն այցելելու է Քանա, որտեղ ծաղկեպսակ է դնելու 2006թ.-ին Իսրայելի

ՆԱՏՕ-Ի ԲԵՌՆԵՐՆ ԷԼԻ ՀՐԿԻԶՎԵԼ ԵՆ

Հինգշաբթի գիշերը, մեկ շաբաթվա ընթացքում արդեն հիգերորդ անգամ հրկիզվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական համակազմին բեռներ մատակարարող հերթական ավտոշարասյունը: Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի տարածքում, Փեշավար քաղաքի մոտակայքում՝ Նաուշիրա շրջանում: Trend.az-ի փոխանցմամբ, պակիստանյան «Տոլո» հեռուստաընկերությունը հաղորդել է, թե զինված գրոհայինները հարձակվել են 20 բենզակիր բեռնատարների շարասյան վրա: Պակիստանի ոստիկանությունը զոհերի եւ հարձակման արդյունքում վիրավորվածների մասին տեղեկություններ

ՍԻՐԻԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԻՆԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

Սիրիան եւ Իսրայելը խաղաղ բանակցությունները վերսկսելու ճանապարհին փորձում են իրենց դիրքորոշումներում ընդհանուր եզրեր գտնել: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը, թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Այն, ինչ տեղի է ունենում ներկայումս՝ երկխոսությունը վերսկսելու համար ընդհանուր սկզբունքների փնտրտուք է: Մեզ համար գլխավորը գրավյալ բոլոր տարածքների վերադարձն է, իսրայելցիների համար՝ անվտանգության ապահովման

Թունավոր արտանետումները սպառնում են եվրոպական երկրներին

Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ ալյումինի գործարանում տեղի ունեցած վթարի արդյունքում թունաքիմիկատների արտանետումներ են հայտնաբերվել Դանուբ գետի վտակներից մեկում: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասել է Հունգարիայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Տիբոր Դոբսոնը: Քիմիկատների հայտնվելը Եվրոպայի հաղորդակցության ջրային ճանապարհներին՝ կարող է բացասական հետեւանքներ ունենալ այն երկրների համար, որոնց տարածքով Դանուբն անցնում է՝ Խորվաթիա, Սերբիա, Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա

Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանին

Միացյալ Նահանգները ճանաչում է Վրաստանի կողմից այդ երկրի զավթված տարածքների վերաբերյալ պետական ռազմավարության իրականացման նպատակը եւ պատրաստ է մասնակցել դրա իրագործմանը: Trend.az-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի (նկարում) եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփող ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ երեկ տարածած հայտարարության մեջ:

Ռուսաստանը զգուշացնում է, որ Անդրկովկասը չի զիջի

Անդրկովկասում ստեղծված նոր իրողությունները փոխել որեւէ մեկին չի հաջողվի, չնայած այն բանին, որ վրաց դիվանագետները փորձում են արգելքներ հարուցել տարածաշրջանում կայունության հաստատմանը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այս մասին Անդրկովկասի անվտանգության շուրջ ժնեւյան քննարկումների հերթական փուլի նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Քննարկումները տեղի են ունենալու արդեն հաջորդ շաբաթ: Կարասինի ասելով, վրացական դիվանագիտությունն ու վրաց քաղաքական

Լուծարում՝ անհայտ պատճառներով

Ըստ news.am-ի, Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը կառավարության նիստին ներկայացրեց պետական գույքի կառավարման 2011-2013թթ. ծրագիրը։ Դրանով նախատեսվում է լուծարել մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, իսկ մի քանիսն էլ հանձնել համայնքների տնօրինությանը։ Զարմանալիորեն՝ Ա. Մարկոսյանը չկարողացավ կառավարության նիստի ընթացքում պարզաբանել, թե ինչու է լուծարվում այս կամ այն հիմնարկը, կամ

Ֆրանսիականի դասախոսները՝ խախտումների մասին

Դրանցից շատերի մասին նրանք ուշացումով են բարձրաձայնում Ֆրանսիական համալսարանից հեռացված 29 դասախոսները դեռեւս շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար, չնայած բոլորն էլ արդեն տարբեր ուսումնական հաստատություններում տեղավորվել են աշխատանքի: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին դասախոսները: Հոկտեմբերի 11-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կքննի հեռացված դասախոսների հարցը: Դասախոսները տեղեկացրին, որ նախքան դատը

Ո՞ՒՐ Է ՄԵՐ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ

Այն դեռ մոտ ապագայում էլ չի երեւում Յուրաքանչյուր երկիր ունի կրթության որակի իր պատկերացումներն ու պահանջները: Ըստ տվյալ երկրի զարգացածության մակարդակի, տնտեսության զարգացման աստիճանի, ռազմավարական խնդիրների՝ ձեւավորվում է կրթության որակի մոդելը: Լավ է այն մոդելը, որը նպաստում է տվյալ երկրի բարգավաճմանն ու հզորացմանը: Օրինակ՝ սինգապուրյան հրաշքը զուտ նրանց կրթության որակի արդյունքն է: Եթե Հայաստանում հանրակրթությունում

51. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նիկոլն արվեստանոցում: Գեղանկարչի կտավներից: Դուրս եկա ՀՀ պաշտպանության մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունից ու Մամուլի շենքի ճանապարհին հանդիպեցի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին, որի արվեստանոցը գտնվում է այդ շենքի ձեղնահարկում։ – Թալինից եմ գալիս,- նկարակալն ու դեռ չչորացած ներկով կտավները հանելով մեքենայից՝ ասաց գեղանկարիչը։ – Սպասիր օգնեմ,- ասացի ես ու վերցրի նկարակալը, համ էլ ուզում եմ տեսնել վերջերս Շուշիում

Սկսել են քիչ հավաքել

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ- տնտեսական զարգացման վարչությունից ստացված տվյալների համաձայն՝ 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմում է 77%: Հավաքագրման անենաբարձր ցուցանիշն ապահովել է Վարդենիսի տարածաշրջանը՝ 106,2%: Ցածր եկամուտ են ապահովել Վահան, Դրախտիկ, Աղբերք, Արծվանիստ, Գեղարքունիք եւ Լանջաղբյուր համայնքները՝ 35-40%: Հիշեցնենք, որ 2010-ի առաջին 8-9 ամիսներին սեփական

Որքա՞ն է տեւում նորոգումը

Սեպտեմբերի 14-ին «AZ TV-ն նեղում է» լուրով տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյան քաղաքում մետրային 7-րդ ալիքով հեռարձակվող «հ2» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ նշմարվում է ադրբեջանական AZ TV հեռուստաընկերության լոգոտիպը, քանի որ Ղազախի շրջանում տեղակայված է 1000 վտ հզորությամբ հաղորդակ, որով մետրային նույն ալիքով հեռարձակվում են ադրբեջանական նշված հեռուստաընկերության ծրագրերը, իսկ Նոյեմբերյանում 7-րդ մետրային ալիքի հաղորդակի հզորությունը ընդամենը

ԷՋՄԻԱԾԻՆԸ 2695 ՏԱՐԵԿԱՆ Է

Շաբաթվա սկզբից Էջմիածնի փողոցներում այնպիսի եռուզեռ է, որ Հայաստանում հատուկ է ընտրություններին նախորդող շրջանին: Մի կողմից փողոցների ասֆալտի փոսալցման աշխատանքներ, մյուս կողմից կարգավորում են փողոցների լուսավորությունը: Ամենուրեք նարնջագույն բաճկոններով բանվորներ են. բարեկարգում են, մաքրում, տեսքի բերում անձրեւից ու կարկուտից վնասված սիզամարգերը: Իրականում, սակայն, ոչ թե նախընտրական, այլ նախատոնական տրամադրություն է: Հոգեւոր մայրաքաղաքը նշում է իր

ՄԱՍԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՀԻՎԱՆԴ Է

Թեեւ ՀՀ կառավարությունը, առողջապահության նախարարությունը շարունակում են հանդես գալ ականջ շոյող հայտարարություններով՝ թե հատուկ ուշադրություն ենք դարձնում մարզային հիվանդանոցներին, սակայն իրական կյանքում այդ ուշադրությունը դեռեւս նկատելի չէ: Սա բժշկական կենտրոնի գլխավոր մուտքն է: Միայն շենքի ճակատի մեծ կարմիր խաչից կարելի է ենթադրել, որ սա առողջապահական հաստատություն է, քանի որ չկա որեւէ ցուցանակ: Մասնաշենքերից մեծ մասի

ՀԲ-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ «ԳԵՐԱԶԱՆՑ» ՆՇԱՆԱԿԵՑԻՆ

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում երեկ տեղի ունեցավ ծառայության ղեկավարության եւ Համաշխարհային բանկի Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի ներկայացուցիչների հանդիպումը: ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ներկայացրեց ծառայության աշխատանքի ավտոմատացման գործում ներկա հաջողությունները եւ ապագա անելիքները: Մասնավորապես, ծրագրի գրասենյակի եւ ծառայության համատեղ ուժերով ավտոմատացվել են մի շարք գործառույթներ, որոնք բերել են ժամանակի եւ

ՏՆՕՐԵՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է

ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զաքարյան փողոցի խանութներից մեկում կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զաքարյան փողոցի 8/11Ա հասցեում գործող մթերային խանութում հայտնաբերել է տնօրեն, 1951թ. ծնված Սվետլանա Կազազյանի դիակը՝ պարանոցի մասում սուր-կտրող գործիքից ստացած կտրած-ծակած վերքի հետքով: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել

«Բանավոր կարգի» զոհերը

Վաղաժամկետ պայմանական ազատությունների օղակը սեղմվում է Դատապարտյալների իրավունքների ոտնահարումները, նրանց նկատմամբ կիրառված կամայականությունները հասել են բարձրակետին: Ավելի ու ավելի է սեղմվում վաղաժամկետ պայմանական ազատությունների օղակը՝ կիրառվում են նոր մեթոդներ, ոտնահարվում է երկրի Սահմանադրությունը, նրանում ամրագրված օրենքները: Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ ընդհանրապես ընդգրկված չեն վաղաժամկետ ազատությունների ցանկում: Ձեւականորեն դատապարտյալը հրավիրվում է մասնակցելու ադմինիստրացիայի նիստին, նրան

ԲԺՇԿԱԿԱՆԻ ՀՐԴԵՀԸ

ԱԻՆ տեղեկացմամբ, հրդեհ է բռնկվել Երեւանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի 5-րդ հարկում: Այրվել էին քիմիայի ամբիոնի միջանցքի հատակը, պատերը, առաստաղը եւ լսարանների հատվածներ՝ մոտ 240 քմ ընդհանուր մակերեսով:

ԱՐՇԱԿՅԱՆԸ ԴԻՄԵՑ ՍԴ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանին իր դիմումն է հանձնել ՀՀ ԳԽ, ՀՀ 2-րդ եւ 3-րդ գումարումների ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը, ով հայտնի փաստաբան Ժորա Խաչատրյանի միջոցով վիճարկում է իր օտարերկրացի փեսայի նկատմամբ կիրառված ՀՀ օրենքի դրույթի սահմանադրականությանը համապատասխանության հարցը: Հիշեցնենք, որ Աղասի Արշակյանի փեսա, ՀՀ նախկին քաղաքացի Պերճ Հակոբյանն անչափահաս տարիքում՝ 1992թ.-ին ծնողների հետ օրինական կարգով

Մահացավ հիվանդանոցում

Տեսահոլովակը՝ նախորդ համարում Երեկ մայրաքաղաքի Էստոնական փողոցի 12 շենքի հարակից ավտոտնակից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա Ալբերտ Էդուարդի Ջեւինյանը՝ հրազենային վնասվածքով: Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ա. Ջեւինյանը մահացել է:  

ՀԱՎԱՔԱՐԱՐԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏ ՃԱՆԱՉԵՑԻՆ

Օրենքի առաջ հայցվորն ու հավաքարարը հավասար չէին Վերջերս տեղեկացրել էինք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Արաբկիրի սոցիալական ծառայության տարածքային բաժնի հայցը՝ ընդդեմ Պայծառ Կարապետյանի: Սոցիալական ծառայությունը գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել: Հիշեցնենք, որ պատասխանող, հավաքարար Պ. Կարապետյանի 6 հոգանոց ընտանիքը 2009թ. մայիսին մեկ տարի ժամանակով ստացել էր

ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Հոկտեմբերի 9-ին, Սրբոց թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ պատարագ: Տոնի առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի եւ Օշական կտարվի 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Երեկ կառավարությունը հավանության է արժանացրել «Գյումրիի շտապբուժօգնության կայան, Բաղրամյանի պոլիկլինիկա եւ մոր ու մանկան պահպանության կենտրոն» ՓԲԸ-ին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիաներ տրամադրելու մասին նախագիծը: Նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ լիցենզիաները տրվում են ընկերությունների հայտերի հիման վրա՝ երեքական տարի գործունեության ժամկետով: Կառավարությունը նաեւ դրական է արձագանքել Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից,

«Կառավարությունն ավելի շատ խոսում է, քան գործում»

Այս կարծիքին են շիրակցի գործարարները Երեկ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց «Շիրակ էքսպո 2010» տոնավաճառ-ցուցահանդեսը, որին այս անգամ, շիրակցի գործարարներից բացի, մասնակցում էին նաեւ հյուրեր Վրաստանից: Նշենք, որ «Շիրակի մրցունակության կենտրոն» հիմնադրամը արդեն 7-րդ անգամ է Գյումրիում նման ցուցահանդես կազմակերպում: Այս անգամ իրենց ապրանքը ցուցադրելու էին շտապել գյուղմթերք վերամշակող ընկերությունները, պարենային եւ տեքստիլ արդյունաբերությամբ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031