Օրվա լրահոսը
ՈՒՄ ԴԵՄ ՊԻՏԻ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Հունվարի 29-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել ՀՀ առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին՝ հասարակական վայրում անընդունելի պահվածքի համար: «Կոպտությունը, բռիությունը, լկտիությունը՝ ուժեղ ղեկավարի հատկանիշներ չեն, դրանք թույլ ղեկավարի հատկանիշներ են, եւ մենք ձեզ հետ միասին պետք է պայքարենք այդ ամենի դեմ, դա մեզ համար պետք է լինի անընդունելի»,- ասել է
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսաներորդ ԽԱԲԱՐՆԵՐ ՍԵՅՐԱՆԻՆ Եվ Սեյրանն ինձ հարցրեց՝ «վաղը գնում ե՞նք հանրակացարան», եւ Անոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Արմենը վաղը լրիվ ուրիշ տեղ ա գնալու», եւ Սեյրանը հարցրեց՝ «ո՞ւր ա գնալու», եւ Անոն պատասխանեց ու ասաց՝ «կմեծանաս՝ կիմանաս», եւ Աշոտը Սեյրանին ասաց՝ «ես եմ վաղը հետդ հանրակացարան գալու», եւ Սեյրանը
Հունվարի 31 ԽՈՅ (21.03-20.04)- Անձնական հարցեր կարգավորելու համար օրը բարենպաստ չէ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ֆինանսական անհաջողություններ կունենաք, աշխատեք՝ չհուսահատվել: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր արտաքինին: Զբաղվեք սպորտով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրը հարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հարազատները կաջակցեն ձեզ՝ նոր գործեր սկսելու հարցում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Զուգընկերոջը գոհացնելու համար ընդունեք նրա հրավերը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Աշխատեք
ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԳՈՒՅՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Եթե որոշել եք վերանորոգել ձեր բնակարանը, գնել նոր կահույք կամ փոխել վարագույրները, ապա վաղ թե ուշ պիտի կատարեք գույների ընտրություն, որը չնայած միշտ հետին պլան է մղվում, սակայն իրականում ամենակարեւոր հարցն է՝ ձեզ շրջապատող իրականությունը հարմարավետ եւ հաճելի դարձնելու տեսանկյունից: Նախեւառաջ, պետք է նկատի ունենալ, որ ցանկացած դեպքում ներդաշնակությունը ստեղծվում է
«Արծաթե» եւ «ոսկե» հարսանիքներից զատ
Հնում ամուսինների համատեղ կյանքի յուրաքանչյուր տարին ունեցել է իր անվանումը Հասարակության մեջ դեռեւս պահպանվել է հարսանեկան հոբելյաններին «մինի» հարսանիքներ անելու, քեֆ-ուրախություն կազմակերպելու ու բախտավոր զույգերի պատվին անվերջ կենացներ ձոնելու սովորույթը: Հարսանեկան հոբելյանները ժողովրդի մեջ մտել են տարբեր անվանումներով. ամուսնության առաջին տարին կոչվում է «չթե» հարսանիք: Սա պայմանական անուն է, որն իբր խորհրդանշում է մեղրամսից հետո
ԵՐԵԽԱՆԵՐԻՑ ՄԻ ԹԱՔՑՐԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ հոգեբանի՝ ճշմարտությունը որքան էլ դառը լինի, նախընտրելի է հոգեկան առողջության տեսանկյունից Մասնագիտությամբ լոգոպեդ, 26-ամյա Կարինե Ղարիբյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Ճանաչում եմ մի քանի ընտանիքների, ովքեր երեխաներ են որդեգրել, իմ լավագույն ընկերներից մեկը որդեգրվել է փոքր տարիքում, ճշմարտությունը հենց սկզբից է իմացել, ասել են ապագա ծնողները: Հիմա նա ապրում է իր նոր ձեւավորված
Նադալ-Ֆեդերեր. 19-րդ դիմակայությունը Երեկ Մելբուռնում ընթացող թենիսի «Australian Open»-ի երկրորդ կիսաեզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալը 5 ժամ 14 րոպե տեւած ծանրագույն պայքարում, ի վերջո, հաղթանակը «պոկեց» իր հայրենակից Ֆեռնանդո Վերնասկոյից՝ 6/7, 6/4, 7/6, 6/7, 6/4: Աշխարհի թիվ մեկ ռակետն իր հարուստ մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչին մասնակցելու իրավունք նվաճում, որտեղ գլխավոր
ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԴԱՑՐԵՑ ՎԻՃԱԿԸ
Վեյկ ան Զեեում 71-րդ անգամ ընթացող շախմատի 19-րդ կարգի «Corus 2009» գերմրցաշարի ավարտից երկու տուր առաջ միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը երեկ կրեց առաջին պարտությունը եւ դժվարացրեց երրորդ անգամ հաղթելու իր հնարավորությունները: 11-րդ տուրում կուբացի Լանյեր Դոմինգեսի հետ պարտիայի սկիզբը մինչեւ 25-րդ քայլը, կարծես, ոչինչ չէր գուժում: Սակայն հայ շախմատիստը մի տեսակ անուշադիր էր խաղում: Սա
Նեկրոֆիլիա
Այդպես է բնութագրել 26 կոմիսարների հուշարձանի վերացումը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Երեկ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Օրերս Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվեց 1918 թվականի սեպտեմբերի 20-ին թուրքեստանյան ավազուտներում գազանաբար սպանված Բաքվի 26 կոմիսարների հուշակոթողի վերացման ու Ստեփան Շահումյանի եւ նրա մարտական զինակիցների աճյունները ծայրամասային գերեզմանոցում վերաթաղելու աշխատանքը: Մենք գտնում ենք, որ
ՆԱԽ ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՆԵՐՔԻՆ «ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԸ»
Հետո պահանջենք, որ մեզ հարգեն Օրերս Երեւանում հիշատակվեց Հրանտ Դինքի սպանության երկրորդ տարելիցը, նորից ցույցեր արեցին, Մեծ եղեռնը հիշեցին, Ծիծեռնակաբերդ բարձրացան, թուրքերին հերթական անգամ մատ թափ տվեցին, մի խոսքով՝ ինչպես միշտ: Անշուշտ, ցավ էր Հրանտի մահը, բայց թող տարօրինակ չթվա՝ նրա մահը գոնե ի լուր աշխարհի հազարավոր թուրքերի մղեց ասելու, որ իրենք հայ են, որ
ԷՐԴՈՂԱՆԸ ՆԵՂԱՑԱՎ ԴԱՎՈՍԻՑ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ-Թայիբ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի նիստը՝ իր իսրայելցի գործընկեր Շիմոն Պերեսի հետ չափից դուրս բուռն բանավեճից հետո: Բանավեճի առարկան էր վերջերս Գազայի հատվածում տեղի ունեցած պատերազմը: Էրդողանը խստորեն քննադատեց Պերեսին՝ խաղաղ բնակիչներին ոչնչացնելու համար: Այդ մեղադրանքներին ի պատասխան՝ Պերեսը հանդես եկավ երկարաշունչ ճառով՝ արդարացնելով Իսրայելի գործողությունները եւ
Կոշիկն արձան դարձավ Իրաքում բացվել է կոշիկի արձան: Վերջինս հավերժացնում է այն կոշիկները, որոնք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ շպրտել է իրաքցի լրագրող Մունթադար Զաիդին: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հսկայական կոշիկը տեղադրվել է Տիկրիտ քաղաքում՝ իրաքյան նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի հայրենիքում: Ոտնամանը տեղադրված է սպիտակ պատվանդանի վրա, որի վրա դաջված է Զաիդիի արարքը փառաբանող բանաստեղծությունը:
Տեղ-տեղ ճգնաժամը օգտակար է
Արդեն երեք շաբաթ է՝ հարկադիր արձակուրդի են անցել Էջմիածնի գինու եւ կոնյակի «Սարկոպ» գործարանի ավելի քան 80 աշխատակիցները: Կոմբինատի ղեկավարությունն այդ քայլը բացատրում է ֆինանսատնտեսական ճգնաժամով, որը չշրջանցեց նաեւ իրենց: 90-ականներից սեփականաշնորհված ու անգործության մատնված գործարանը մասամբ վերագործարկվեց 2006-ին՝ հայ-ռուսական երկկողմ պայմանագրի արդյունքում: Հայկական կողմից սեփականատերը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանն է, ով գործարքին
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ» ՎՏԱՆԳԱՇԱՏ ԿՅԱՆՔԸ
Ոսկեհատում ապրում են միայն սուր զգացողությունների սիրահարները Ձմեռ թե ամառ՝ ոսկեհատցի 17 ընտանիք տուն է մտնում միայն գիշերը՝ քնելու: Թերեւս, քնելը մեղմ է ասված, որովհետեւ հանգստի այս պարտադիր եւ կենսականորեն անհրաժեշտ ձեւից օգտվում են հիմնականում փոքրերը, իսկ մեծերը պահակություն են անում, որ երեխաները հանկարծ սողունների, կրծողների կամ, պարզապես՝ դժբախտ պատահարի զոհ չդառնան: Արմավիրի մարզի Ոսկեհատ
Քրիստոնյա վարորդի տասը պատվիրանները
Վորոնեժի ավտոդպրոցներում տեղի հոգեւոր թեմի ծառայողները սկսել են դասախոսություններ կարդալ՝ «Քրիստոնեության բարոյականությունը վարորդ-հետիոտն, վարորդ-վարորդ հարաբերություններում» թեմայով։ Ապագա վարորդների համար դասախոսություններ է կարդում Վոսկրեսենսկու տաճարի ավագ քահանա հայր Օլեգը։ Պարապմունքներն անց են կացվում շաբաթը մեկ անգամ՝ անվճար։ 30 րոպե տեւողությամբ դասերը, ինչպես հայր Օլեգն է ենթադրում, կհանգեցնեն նրան, որ շատ ավտոսիրողների նշանաբանը կդառնա «Աստված պահապան»-ը։ Նրանցից
ԵՐԵՎԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
«Սվո Ռաֆ», «Կրակեշապիկ հագած մարդը», «Գայլի թակարդ», «Գողական աշխարհ-2», «Հանցագործ աշխարհի անատոմիա», «Պարույր Սեւակ. զուտ սովետական սպանություն» երկհատորանոց գրքերի հրատարակումից հետո արձակագիր Սերգեյ Գալոյանը հրատարակման է պատրաստել հաջորդ գիրքը: – Դուք 21 գրքի հեղինակ եք, Հայաստանի գրողների միության անդա՞մ: – Ես Հայաստանի գրողների միության անդամ չեմ: – Իսկ ինչո՞ւ չեք դիմում՝ միության անդամ դառնալու համար:
Կապանի ջուրը՝ կռվախնձոր
Կապանի քաղաքապետը դիմելու է կառավարություն՝ ջրամատակարարման ցանցը համայնքի ենթակայությանը վերադարձնելու համար: «Կապանի ներքին ցանցը նորոգման կարիք ունի, խողովակները հին են ու մաշված, ուստի անխուսափելի են վթարները: Ջրի կորուստները մեծ են, քանի որ ջրագողությունը մեծ չափերի է հասնում»,- օրերս Կապանի քաղաքապետարանում քաղաքի ջրամատակարարման թեմայով կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը: Վերջերս Կապանի
ԱՎԱԳԱՆԻՆ ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԳՈՐԾԻՆ ԽՓՈՒՄ Է
Գյումրիում ավագանու դեմ սկսվել է զանգվածային բողոք Մինչ աշխարհի տարբեր երկրներում համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի միջոցներ են ձեռնարկում, մանր ու միջին բիզնեսով զբաղվողների ուսերից հարկային բեռը թեթեւացնելու համար, Գյումրիի «հայրենասեր» ավագանին ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում: Վերջերս նորակազմ ավագանին խիստ գաղտնի նիստով կայացրել է իր հերթական «գլուխգործոց» որոշումը: Առանց գյումրեցի բիզնեսմենների կարծիքի հետ հաշվի
«MADE IN ARMENIA»-ն արտ ոնություն կլինի
Բացի հատուկ սերտիֆիկատից, դա Եվրամիության երկրներ ապրանքներ արտահանելու համար պարտադիր մակնշում է: Այսուհետեւ տեղական արտադրողները մեղր, ծխախոտ, միրգ, բանջարեղեն, ձկնամթերք, բնական հյութեր եւ այլ սննդամթերքներ կարող են Եվրամիության երկրներ արտահանել զրոյական կամ շատ ցածր մաքսատուրքով: Հայ գործարարներին այս ուրախալի լուրը երեկ ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Հայաստանը՝ Կոլումբիայի, Էկվադորի, Ադրբեջանի, Վրաստանի եւ մի
«ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ» ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Լոռու մարզի Օձուն գյուղի տղամարդիկ, որոնք պարբերաբար մեկնում են արտագնա աշխատանքի, նախորդ տարիների համեմատ այս Ամանորին չնչին գումարով են տուն վերադարձել: Օտարերկրացիների համար հարյուր հազարավոր աշխատատեղեր ապահովող Ռուսաստանի իշխանությունն օրերս որոշում է կայացրել, որ աշխատելու նպատակով իրենց երկիր մեկնողների թիվը պետք է հնարավորիս նվազեցնել եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին հերթին աշխատանքով ապահովել իրենց քաղաքացիներին: Ի
«ՄԱՐՏԻ 1-Ի ՏԱՍԸ ԶՈՀԵՐԻ ՄԵՂՔԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎՐԱ Է»
Համոզված է ՀՀ վաստակավոր դերասան Կարեն Ջանիբեկյանը – Պարոն Ջանիբեկյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ ընդունած վերջին բանաձեւը, ըստ որի՝ ՀՀ իշխանություններին ժամանակ տրվեց մինչեւ ապրիլ: Եվ համաձա՞յն եք այն տեսակետի հետ, թե դա ՀՀ իշխանությունների հաղթանակն էր: – Դրական եմ գնահատում ԵԽԽՎ որոշումը եւ, այո, դա համարում եմ այս իշխանությունների հաղթանակը: Քանի որ, ըստ իս,
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ
«Առավոտի» հունվարի 29-ի համարում տեղ էր գտել «Գաղափարը լավն էր, բայց…» վերտառությամբ մի հրապարակում, որով անդրադարձել էինք Հայկական բանակի 17-ամյակի առիթով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա նախաձեռնությամբ աբովյանցի ուսուցիչների եւ դեռահասների այցելությանը Եռաբլուր: Ինչպես այդ հրապարակումը, այնպես էլ մեր թերթի նույն օրվա առաջին էջում, որպես գովազդ, հրապարակված գործարար պատգամավորի լուսանկարով այդ
Օրինականացնել մեդալ բաժանելը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բանակի օրվա առթիվ մի խումբ զինվորականների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, պարգեւատրեց Ազգային ժողովի Պատվո մեդալով: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ հիշեցրեց այս մասին եւ հայտարարեց, որ ԱԺ նախագահը մեդալ հանձնելու իրավասություն չունի. «ԱԺ նախագահը Բանակի օրվա կապակցությամբ մեդալներ բաժանեց մի խումբ զինվորականների, որը
Դիմե՛ք՝ որտեղ պետք է
Պաշտպանը դիմում է քրեակատարողական վարչությանը «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դեռ 2008 թ. դեկտեմբերի 26-ին էր դիմել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Մարտիրոսյանին, արձանագրելով, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող իր պաշտպանյալի կողմից վերջին շրջանում առողջական վիճակի վատթարացման հետ կապված բողոքները դարձել են անընդմեջ եւ շարունակական՝ հատկապես գիշերային ժամերին,
«ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՉԵՐԻՑ»
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պնդմամբ, հենց սա է արվելու 300 եւ 225 հոդվածների հետ – Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխություններ են նախատեսվում, սակայն Վենետիկի հանձնաժողովը ժամանակին բացասական գնահատական էր տվել հատկապես 225 հոդվածի մասով: – Բացասական եզրակացություն տրվել է միայն որոշ դրույթների առնչությամբ: Ըստ փորձագետների, եթե զանգվածային անկարգություններն ուղեկցվում են սպանություններով, ապա զանգվածային
ԴԱՏԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ
«Յոթը» դատարանին չի հարգում, դատարանն էլ «ինադի» է ընկել ու դատավարություն չի անում Երեկ, արդեն յոթերորդ անգամ, եւ մինչեւ փետրվարի 12-ը, հետաձգվեց Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում նշանակված «Յոթի» գործով դատավարությունը: Եվ ինչպես միշտ՝ 2008թ. դեկտեմբերի 23-ից ի վեր, դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդաց իր որոշման արդեն հայտնի տեքստը՝ դատարանի նկատմամբ դրսեւորած անհարգալից վերաբերմունքի եւ
Մարտի 1-ն էլ այդպես սկսվեց
Էջմիածնի շուկայի աշխատողների՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիան ավարտվեց ծեծկռտուքով: Շուկայի 85-90 աշխատողներ ՀԴՄ-ների տեղադրման հարցով գնացել էին կառավարություն՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Նրանց հետ զրուցել է Ղազարյան ազգանունով մեկը, որն, ըստ ակցիայի մասնակիցների, ներկայացել է որպես փոխվարչապետ: Սկզբում ամեն ինչ նորմալ հունով է ընթացել, Ղազարյանը լսել է առեւտրականներին, որոշ պարզաբանումներ արել, իսկ
«ԿԱ ՀԱՅ ԵՎ ՈՉ ՀԱՅ»
«Ի՞նչ մտավորական: Սպանեցիք էդ բառով: Ովքե՞ր են մտավորականները, էն, որ գնում են նախագահի մոտ ճաշկերույթի՞: Հայաստանում այսօր մտավորական չկա: Կա հայ եւ ոչ հայ: Կամ դու ձգտում ես քո երկրի համար լավ բան անել, կամ՝ ոչ: Էս է»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց դերասան Կարեն Ջանիբեկյանը: Հարցազրույցը՝
Գտնված օրագիր Վերջերս գտա իմ հին օրագրերից մեկը եւ, թերթելով ժամանակից խունացած էջերը, բազմաթիվ հետաքրքիր պատմությունների կողքին աչքովս ընկավ մի դիպվածի նկարագրություն, որը պատահել էր ինձ հետ Սիբիրներում՝ լրագրողական իմ թափառումների ընթացքում: Իրիկնամուտին՝ Տայգայի անխռով անշարժության մեջ, փչացավ մեր ծանր բեռնատարը, եւ վրացի վարորդ Ռեզոյի հետ մնացինք կանաչ լռության համատարածի մեջ՝ սպասելով, որ ինչ-որ մեքենա
ՊԱՏՐԻԿ ՍՈՒԵՅԶԻՆ ՄԱՀԱՄԵՐՁ Է
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Պատրիկ Սուեյզին («Կեղտոտ պարեր», «Ուրվականը», «Սեւ շունը» եւ այլն), որը գրեթե մեկ տարի տանջվում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով, հրաժարվել է հետագա բուժումներից, քանի որ բժիշկներն ասել են, որ այլեւս ոչնչով չեն կարող օգնել: Սուեյզիի հարազատների խոսքերով՝ քիմիաթերապիան ոչ մի արդյունք չտվեց. «Նա ավելի ու ավելի է թուլանում, անընդհատ քաշ է կորցնում»,-