Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԻԿ ՍՈՒԵՅԶԻՆ ՄԱՀԱՄԵՐՁ Է

Հունվար 30,2009 00:00

\"\"Հանրահայտ հոլիվուդյան դերասան Պատրիկ Սուեյզին («Կեղտոտ պարեր», «Ուրվականը», «Սեւ շունը» եւ այլն), որը գրեթե մեկ տարի տանջվում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով, հրաժարվել է հետագա բուժումներից, քանի որ բժիշկներն ասել են, որ այլեւս ոչնչով չեն կարող օգնել: Սուեյզիի հարազատների խոսքերով՝ քիմիաթերապիան ոչ մի արդյունք չտվեց. «Նա ավելի ու ավելի է թուլանում, անընդհատ քաշ է կորցնում»,- ասել է Սուեյզիի ընտանիքի ընկերներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ: Բժիշկները ենթադրում են, որ դերասանին մնացել է լավագույն դեպքում մի քանի ամսվա կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել