Օրվա լրահոսը
Հանձնաժողովը գործում է
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պաշտպանում է պաշտպանին: Ազատազրկված Գրիգոր Ոսկերչյանի, Գեւորգ Մանուկյանի եւ Արմեն Խուրշուդյանի նկատմամբ կալանավայրերում դեկտեմբերի վերջին բռնություններ են կիրառվել, ինչի մասին անցած տարի բազմաթիվ ահազանգեր են եղել: «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանին հարցրինք, թե հանձնաժողովը ի՞նչ միջոցառումներ է իրականացրել՝ այս մարդկանց շահերը պաշտպանելու
GONGO-ՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑԱՆ PONGO-ՆԵՐԸ
Իրավապաշտպանները, որոնք պիտի որ չեզոք լինեին, հայտնվել են քաղաքական տարբեր բեւեռներում 2008թվականի նախագահական ընտրությունները դարձան յուրօրինակ «լակմուսի թուղթ» ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ իրավապաշտպանների համար: Թվում էր՝ մանավանդ մարտի 1-ի դեպքերից հետո վերջիններս ուղղակի «շնչելու» ժամանակ չպիտի ունենային՝ իրավունքների զանգվածային խախտումների պատճառով: Սակայն իրավապաշտպանների մի մասը նախընտրեց լռել՝ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հակակրանքի
ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Յոթի» գործով դատավորը ի վիճակի չէ կամ պարզապես չի ուզում դատաքննություն սկսել Երեկ արդեն չորրորդ անգամ հետաձգվեց «Յոթի» վերսկսված դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատը հետաձգեց նույն՝ 7 քաղբանտարկյալների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու՝ դատավորի մուտքը ոտքի կանգնած չդիմավորելու պատճառաբանությամբ, նաեւ հրապարակեց բոլոր 7 ամբաստանվողներին դատարանի դահլիճից հեռացնելու մասին իր հերթական որոշումը: Երեկվա նիստի առաջին
ԾԱՌԻՑ ԸՆԿՆԵԼԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՁԵՎ
Երեկ «Յոթի» գործով դատական նիստի ընթացքում քաղկալանավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, օգտվելով պատեհ առիթից, կրկնեց դատական առաջին նիստում դատավոր Մարտիրոսյանին արած ինքնաբացարկ հայտնելու առաջարկը. «Դուք ամեն անգամ մեր նկատմամբ սանկցիա եք կիրառում, բայց մինչ այդ մենք ձեզ առաջարկել ենք ինքնաբացարկ հայտնել եւ սպասում ենք ձեր պատասխանին: Ես անցած անգամ առաջարկել էի՝ ինքնաբացարկ, ինքնահրկիզվեք:
ԿՈՆԳՐԵՍԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հերքել է նույն օրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ լրատվամիջոցներից մեկին արված հայտարարությունը, թե՝ իբր ՀԱԿ-ը պահանջում է իր հրաժարականը: Կոնգրեսի փոխանցմամբ, դա չի համապատասխանում իրականությանը: Երեկ ՀԱԿ-ն առանձին հայտարարությամբ անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով անազատության մեջ գտնվող երեք անձանց՝ Գրիգոր Ոսկերչյանին, Գեւորգ Մանուկյանին
Հայ ինքնության ասպետը
Ինչպես որ երեխաների համար սիրելի խաղալիքը կամ կանանց համար երեւելի զարդը ինքնին արժեք են եւ մի տեսակ կենդանի ներկայություն, իսկ տղամարդու համար՝ երեխաներին ու կանանց ուրախացնելու միջոց, այդպես էլ տղամարդու համար ուրախությունը չկայացած օրվա շարունակական կրկնությունն է՝ օր, որ գուցե չի էլ եղել նրա կյանքում: Այսինքն թե՝ չի եղել կամ գուցե եղել է ստեղծագործություն պարզապես:
Կհրապարակվեն թեստերի ժողովածուներ
Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի կեսերից դպրոցներ ուղարկեց միասնական ավարտական քննությունների ուղեցույցները: Ինչպես հայտնի է, այս տարի տասնմեկերորդցիները միասնական ընթացակարգով ավարտական քննություններ են հանձնելու բոլոր առարկաներից՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն, հայոց պատմություն, ընդհանուր պատմություն: Առաջին երեք առարկաների՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, ուղեցույցները գրեթե նույնությամբ կրկնում
Աբրամովիչը դիրքերը զիջել է
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչն այլեւս Անգլիայում ֆուտբոլային ակումբի ամենահարուստ սեփականատերը չէ: «Չելսիի» սեփականատերը համապատասխան ցուցակում նահանջել է երրորդ հորիզոնական: Համաձայն «FourFourTwo» ֆուտբոլային ամսագրի, առաջին տեղն այժմ զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր՝ 38-ամյա շեյխ Մանսուր բին Զայադ ալ-Նահյանը, որի կարողությունը գնահատվում է 15 մլրդ ֆունտ (մոտ $22,4 մլրդ): Նա ակումբը գնել է անցած տարվա սեպտեմբերին՝ խոստանալով
Վիկը մտադիր է նոկաուտի ենթարկել Արսեին եւ նրա մենեջերին
Որքան մոտենում է փետրվարի 7-ին առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի միջեւ կայանալիք մենամարտի օրը, միմյանց հասցեին կողմերի ամպագոռգոռ հայտարարություններն ավելի թունդ են դառնում: Եվ հետաքրքրական է, որ այդ հեռակա լեզվակռվի մեջ կրակի վրա յուղ սկսել է լցնել նաեւ մեքսիկացու մենեջեր Ֆեռնանդո Բելտրանը: Մասնավորապես,
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ»
Դեկտեմբերի վերջին հանրապետության մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված ամփոփիչ նիստում գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի բերած վիճակագրական տեղեկատվությունը բավականին խոսուն էր: Ըստ դրա, ներկայումս Երեւանում եւ հանրապետության 10 մարզերում գործող ըմբշամարտի 25 մարզօջախներում, 304 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտով ընդհանուր առմամբ զբաղվում է 7454 մարզիկ: Բարձր արդյունքների հասած եւ հեռանկարային մարզիկներ, մարզիչներ եւ
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ»
Դեկտեմբերի վերջին հանրապետության մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված ամփոփիչ նիստում գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի բերած վիճակագրական տեղեկատվությունը բավականին խոսուն էր: Ըստ դրա, ներկայումս Երեւանում եւ հանրապետության 10 մարզերում գործող ըմբշամարտի 25 մարզօջախներում, 304 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտով ընդհանուր առմամբ զբաղվում է 7454 մարզիկ: Բարձր արդյունքների հասած եւ հեռանկարային մարզիկներ, մարզիչներ եւ
«Թատրոն եկողը՝ գալիս է»
Հարցազրույց դերասան Գրիգոր Խաչատրյանի հետ Դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն արդեն տասը տարի է՝ ինչ աշխատում է թատրոնում: Նա ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը՝ Ա. Խանդիկյանի արվեստանոցը եւ անմիջապես աշխատանքի անցել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Գրիգորը գլխավոր դերեր է խաղացել «Ռոմեո եւ Ջուլիետ», «Անվերջ վերադարձ», «Չաո», «Չեզոք գոտի», «Դոն Ժուան»
ՀԱՎԱՔԱՐԱՐՆ ՈՒ ՎԱՐՈՐԴՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ
Մարզերում մշակույթի վրա «թքած» ունեն ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածի 9-րդ կետը պետությանը պարտավորեցնում է իր հիմնական խնդիրների թվում նպաստել նաեւ գիտության եւ մշակույթի զարգացմանը: Մարզերում մշակութային օջախները հանձնելով համայնքներին՝ պետությունը «ձեռքերը լվացել» ու մի կողմ է քաշվել: Քանի որ մշակույթի նախարարությունը ոչ մի բանով օգտակար չի լինում համայնքային մշակութային օջախներին, համայնքապետերը, օգտվելով իրենց շահեկան դիրքից,
ԻՍՐԱՅԵԼԸ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ
Երեկ առավոտյան Իսրայելի հյուսիսը ենթարկվել է հրթիռային հարձակման: Ըստ բժիշկների՝ 2 հոգի ստացել են բեկորային վնասվածքներ, մի քանիսն էլ՝ նյարդային շոկ: Հրթիռային գնդակոծման աղբյուրի վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Ըստ Լիբանանի ռազմական փորձագետների՝ հարձակումն իրականացրել է Սիրիային հարող Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը: Իր հերթին Լիբանանի ոստիկանությունը հայտնում է, որ հարձակումն իրականացրել են պաղեստինյան արմատական խմբավորումները, որոնք
Դասերը «բոյկոտե՞լ» են
Երեկ՝ երկրորդ ուսումնական կիսամյակի առաջին օրը, հանրակրթական դպրոցներում աշակերտների հաճախելիությունը գոհացուցիչ չի եղել: Երեկ ավարտվեց 3-11-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը, իսկ 1-2-րդ դասարանցիները դպրոց կհաճախեն հունվարի 22-ից: Քանի որ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ երկրորդ ուսումնական կիսամյակն այսքան վաղ է մեկնարկում, մանկավարժների եւ հատկապես ծնողների շրջանում այն դժգոհության պատճառ է դարձել: Ծնողները հիմնականում մտահոգված
ԳՈՒՑԵ ՎԵՐՋԱՊԵՍ ՍԿՍԵՆ ԿԱՐԴԱԼ
«Այբենգիր» հրատարակչության տպագրած գունեղ եւ հետաքրքրաշարժ մանկական գրքերը երեխաների մեջ կարդալու ցանկություն առաջացնելու նպատակ ունեն: Սովետական դասական կրթություն ստացած միջին սերունդը, որն իր առավոտը չէր պատկերացնում առանց մի կապոց թերթերի, իսկ երեկոն՝ առանց մի քանի էջ գրքի, սիրում է նոր սերնդին մեղադրել ընթերցասիրության բացակայության մեջ: Գրքերի հանդեպ մերժողական վերաբերմունքն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները,
«ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ՝ ՍԻՐԵԼԻՍ, ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ ՆԱԵՎ ԱՏԵԼԻՍ»
Զրույցներ Տիգրան Մանսուրյանի հետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ի՞նչ է համեստությունը քո ըմբռնմամբ… Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ճշմարտությունը, թե ինչը քո մասին չես ասի դու, ոչ ոք չի կարողանա կրկնել: ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.– Այս կարգի ածականներով իմ անձը քննարկելու պատրաստ չեմ եղել երբեք: Ի՞նչ նկատի ունես
Ոմանց՝ գազ, ոմանց՝ լաբորատորիաներ
Ցուլի տարին հաջողությամբ մեկնարկեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի համար: Այս համայնքում դեռ 10 տարի առաջ գազատար էին կառուցել, որի 3 կմ-անոց հատվածը, սակայն, մի օր անհետացել էր: Այդ պահից սկսած, արազափցիները հույսները կտրել էին, որ երբեւիցե գազ կունենան: Բայց «ՀայՌուսգազարդի» եւ Արմավիրի մարզի ղեկավարությունը Ամանորից առաջ անակնկալ մատուցեց. 2008-ի վերջին օրերին գյուղում հայտնված գազամատակարարները շատ
ՑՈՒԼԻ՞, ԷՇԻ՞, ԹԵ՞ ՊԱՐՏՔԻ ՏԱՐԻ
2009-ի տարեմուտին Նոյեմբերյան քաղաքում ձյուն տեղաց: Ասում են՝ նոր տարվա համար լավ նշան է: Նշանների մասին՝ հանգամանալից: 2009-ի առիթով Ադրբեջանի հետ սահմանամերձ այս քաղաքում բնակիչները տան պատշգամբներից կարմիր շոր, շապիկ կամ ժապավեն էին կախել՝ իբրեւ հաջողության նշան: 2009 թվականը ցուլի տարի է, ցուլն էլ գժվում է կարմիր գույնից: Սակայն դա՝ ոչինչ: Մի ուրիշ նախապաշարմունք էլ
Դատավորը զարմանում է թաղապետարանի վրա
Տեղական ինքնակառավարման եւս մի մարմին պարտվեց Դեկտեմբերի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնին (ԻԱԿ) ամանորյա նվեր մատուցեց ՀՀ վարչական դատարանը՝ ամբողջությամբ բավարարելով Արաբկիրի թաղապետարանի դեմ հայցը: ԻԱԿ-ը պահանջում էր տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ եւ դատարանից խնդրում էր, որպեսզի թաղապետարանին պարտադրի իրենց տրամադրել տեղեկատվություն տարածքի հաշվառված եւ չսեփականաշնորհված բնակարանների, սեփականության իրավունքով համայնքին պատկանող բնակարաններից դատարանի
ՍԻՐԱՎԵՊՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Հանուն սիրո՝ տղան Ամանորի գիշերը սպանեց մորը Այս տարի էլ Գյումրիում Ամանորը սկսվեց արտառոց՝ քրեածին պատմություններով: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի տեղեկությունների համաձայն, հունվարի 3-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Գյումրիի Թբիլիսյան խճուղու 159 ա շենքի 47-րդ բնակարանի բնակիչ Սամվել Էլոյանը հատակ մաքրող փայտով սպանել է 70-ամյա մորը: Իսկ պատճառը եղել է այն, որ նա ցանկացել է
Ձյունը լավ չեն մաքրել
Սակայն թաղային համայնքները վստահեցնում են, որ աշխատել են առանց ընդմիջման Մայրաքաղաքի բոլոր համայնքները, դեռ ձմեռը չեկած, նախապատրաստական աշխատանքներ էին տանում: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս անցած տարի մի քանի անգամ հայտարարել էր, որ հսկայական քանակությամբ աղ ու ավազ է գնել ձմռանը սառցակալած փողոցներն անվտանգ դարձնելու նպատակով: Սակայն ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մտավախություն կար, որ Երեւանի
«ՇՇԵՐ ԵՄ ՀԱՎԱՔԵԼ ՈՒ ԵՐԱԶԱՆՔ ՊԱՀԵԼ»
Ամեն Ամանորի Գայանեն երազանք է պահում, որ գոնե այդ տարին տարբերվի մյուսներից ու տաք կտուրի տակ մեկն իրեն «ջան» ասի: Գայանեն շիշ է հավաքում, որ հաց գնի: Բարեգործական ճաշարանում օրը մեկ անգամ սնվելը Գայանեի հոգսը փոքր-ինչ թեթեւացնում է: «Ցրտին բոլորովին չեմ դիմանում, բայց ստիպված եմ օրվա մեծ մասը փողոցներում լինել: Շշեր եմ հավաքում ու
«Հայերը լոտո խաղացող ազգ են»
Կարծում է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան եւ հավաստիացնում, որ ՀԴՄ կտրոնն այսուհետեւ դառնում է անվճար լոտոյի տոմս, որով յուրաքանչյուր ամիս շուրջ 10 հազար հոգի կշահի 5000-ից մինչեւ 5 միլիոն դրամ: Փետրվարի 6-ին կլինեն առաջին շահումները: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը 2009 թ. հունվարի 1-ից սկսում է հատուկ համարների միջոցով ՀԴՄ կտրոնների վիճակահանություն՝ ստվերային ապրանքաշրջանառությունը նվազեցնելու եւ
ԴԱՏԱՐԱՆ՝ ՀԱՐԿԱՅԻՆԻ ՄԵՂՔՈՎ
Հարկային ծառայության աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքի պատճառով տնտեսվարողները «դատարանների» դռներն են ընկնում: Վերջերս ՀՀ իշխանությունները պարբերաբար վստահեցնում էին, որ հարկայինում եւ մաքսայինում կատարված բարեփոխումներն արդյունավետ կլինեն թե՛ տնտեսվարողների եւ թե՛ պետության համար, որ լուրջ առաջընթաց կլինի ոչ միայն հարկահավաքման գործում, այլեւ՝ փաստաթղթաշրջանառության: Ասենք, օրինակ, հարկային-տնտեսվարող շփումը կնվազի, կամ դիմումների եւ փաստաթղթերի հետ կապված խնդիրները կլուծվեն մաքսիմալ
Դատախազությունը կոծկում է փաստերը
Այդպես պնդում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը հրապարակել է «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի հայտարարությունը՝ ՀՀ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների եւ ՀՀ դատախազության կողմից նրա սպանության հանգամանքները կոծկելու ու այդ սպանությունը ընդդիմության վրա բարդելու փորձերի
ԱՆԸՆԴՀԱՏ ՀԵՏԱՁԳՎՈՂ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Յոթի» դատավարությունը դատաքննության փուլ դեռ չի հասել Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվելու է «Յոթի» գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ դատավարության նախորդ՝ 2008թ. դեկտեմբերին կայացած բոլոր երեք նիստերում էլ հայտարարվել է ամբաստանվող 7 քաղբանտարկյալներին դատարանի դահլիճից հեռացնելու եւ դատական նիստը հետաձգելու մասին: Բոլոր այս որոշումները դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատճառաբանել է ամբաստանվող յոթնյակի կողմից «ոտքի՛,
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՉԻ ԶԱՐՄԱՆՈՒՄ
Ազատազրկված 42 քաղաքական գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով դժգոհում են օմբուդսմենի գործունեությունից եւ հայտարարում են, որ վերջինս պետք է հրաժարական տա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ օմբուդսմենի գործունեության հանդեպ նման վերաբերմունքն իր համար զարմանալի եւ անսպասելի չէ. «Քանի որ քաղաքական դաշտում անհանդուրժողականությունն է տիրում, օմբուդսմենի համար առավել
Լարվածությունը չի կարող լինել միակողմանի
Վստահ է Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում գործող հանրային հանձնախմբի համակարգող, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ շատ ճիշտ է համարում ընդդիմության չմասնակցությունը մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքներին. «Ժամանակն էլ ցույց տվեց, որ հանձնաժողովը ընդամենը ստեղծվել է հասարակական ուշադրությունը շեղելու համար.
ՈՉ ԹԵ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ
Այսպես կարելի է բնութագրել ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հարցաքննությունը «7»-ի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը 2008-ի մարտի 19-ին բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանի միջնորդությունը եւ թույլատրել խուզարկություն կատարել Արա Սահակյանին «փաստացի պատկանող» (այս ոչ իրավական ձեւակերպումը մեջբերում է դատարանի որոշումից)