Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ ԵՎ ԹՈՒՅԼԵՐԻ ԲԱԺԻՆԸ

Ճակատամարտից առաջ վախկոտները տեսնում էին, թե ինչպես են վախենում ուժեղները: Համաձայնե՛ք, որ հետաքրքիր միտք է, քանի որ վախկոտները գիտեին, որ կռվողը իրենք չեն՝ առավել եւս, որ ճակատամարտի ելքից հետո պատասխանատվությունը իրենցը չէ: Վախկոտները, սակայն, վստահ գիտեին նաեւ մի բան, որ իրենք հաստատուն արդարացում ունեն ճակատամարտի ցանկացած ելքի դեպքում էլ: Իսկ նրանց արդարացումը ամփոփվում է ընդամենը

Ինչպես եւ սպասվում էր

Հայաստանյան քաղաքական կուլիսներում երեկ խոսում էին այն մասին, որ Ադրբեջանը ետ է վերցնելու իր ներկայացրած նախագիծը Երեկ, ԱՄՆ-ի ժամանակով ժամը 11. 30-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում քվեարկության էր դրվելու Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» վերնագրով: Ըստ բանաձեւի նախագծի՝ հակամարտության գոտի

ՊԱՐԶԱՊԵՍ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ

Վերջին ամիսներին ԼՂ հիմնախնդրի համատեքստում միջազգային հանրության ակտիվությունը Հայաստանի ազատական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ընդամենը հերթական դիվանագիտական պիկ է որակում: – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «ֆուտբոլային» դիվանագիտության տապալումից հետո միջազգային հանրությունն ու նաեւ գերտերությունները՝ ի դեմս իրենց առաջին դեմքերի, կարծես վերստին ու լրջորեն սկսել են զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Նշանակո՞ւմ է դա, որ հակամարտության կարգավորումն

«ԼԱՎԻՆ ԼԱՎ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՎԱՏԻՆ՝ ՎԱՏ»

ՕԵԿ-ը պատրաստվում է ԱԺ ընտրություններին, բայց Արթուր Բաղդասարյանը չի ուզում դառնալ ԱԺ նախագահ Չնայած ԱԺ ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, սակայն կուսակցությունները սկսել են ամենայն լրջությամբ նախապատրաստվել դրանց: Որոշները մարդկային ռեսուրսների «ինվենտարիզացիա» են անում, որոշները նոր գրասենյակներ են բացում, որոշները փորձում են հասարակական լսարան ստեղծել… Մի խոսքով՝ աշունը սկսել է թեժանալ: Այս կապակցությամբ փորձեցինք ճշտել

ԴՐԱԿԱ՛Ն ԼԻՑՔԱՎՈՐՎԵՔ

Երեկ նկարում պատկերված տեսքն ուներ ԱԺ նիստերի դահլիճը: Այնուամենայնիվ՝ վերանորոգման աշխատանքները խոստանում են ավարտել սեպտեմբերի 25-ին: Նիստերի դահլիճի եւ հարակից տարածքի նորոգումն արժեցել է 480 միլիոն դրամ: Եվ «Առավոտը» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հիշեցնելով, որ ճգնաժամի պայմաններում միջազգային խորհրդարանական կառույցներ գործուղվող պատվիրակությունների համար նախատեսված գումարներն էին կրճատվում, հետաքրքրվեց, թե որքանո՞վ էր հրատապ դահլիճի նորոգումը. «Դա

Սեպտեմբերի 9

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կրճատեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու առողջական հարցերով զբաղվեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անձնական կյանքում փոփոխություններ չեն սպասվում, բայց դա չի նշանակում, որ պետք է անտարբեր լինեք սեփական կյանքի նկատմամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ համար հանգիստ ու ներդաշնակ օր կլինի: Հարմար պահ է ապագայի ծրագրերը կազմելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Շնորհիվ ձեր կշռադատված քայլերի՝ այսօր կհաղթահարեք բոլոր

ՃԱՐՊԻՑ ԱԶԱՏՈՒՄ՝ ՍԱՌԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ԱՄՆ-ի հետազոտողները հայտնաբերել են հավելյալ քաշից ազատվելու նոր մեթոդ, անվանել կրիոլիպոլիզ, որը հիմնված է ճարպային հյուսվածքների ոչնչացման վրա՝ սառեցման միջոցով: Իրենց աշխատանքներում գիտնականներն օգտագործել են «Zeltiq» կոչվող սարքը: Կրիոլիպոլիզի ընթացքում սարքն իջեցնում է ճարպային բջիջների ջերմաստիճանը մինչեւ 0 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Շատ ցածր ջերմաստիճանը սպանում է ճարպային բջիջները՝ միեւնույն ժամանակ ձեռք չտալով մաշկին եւ մկաններին:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ «ԱՐՄԱՏՆԵՐԸ»

Դիմակահանդես երեւույթը ծնունդ է առել Վենետիկում. դեռեւս 1094թ. քաղաքապետ Դոժ Վիտալե Ֆալիերոն պաշտոնական փաստաթղթերում ներմուծեց «դիմակահանդես» բառը: Ոմանց կարծիքով՝ վերջինիս ստուգաբանությունը գալիս է իտալերեն «carnis laxatio» կամ «carnasciale»՝ «հրաժարվում եմ մսից» արտահայտությունից, ինչը պայմանավորված էր Մեծ Զատիկից առաջ միս չուտելու սովորությամբ: Այսօր դիմակահանդեսը զերծ է ամեն տեսակ կրոնական ավանդույթներից եւ լոկ ուրախ ու շքեղ տոնախմբության

…Հայկականության պահպանման միակ նշանը՝ «կարմիր խնձորը»

Ըստ ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանի՝ հայկական հարսանիքներում ամեն ինչ փոխվել է:   «Հայկական հարսանիքներում ամեն ինչ փոխվել է՝ քավորի դերը, ծիսակատարությունները միայն հեռավոր գյուղերում են մասամբ պահպանում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը: Նա անդրադարձավ հայկական ամուսնության, հարսանեկան ավանդույթներին: Խոսելով հեթանոսական շրջանի հայկական ամուսնություններից՝ նշեց, որ այդ

ՅՈԳԱՅԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ՝ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿՆԵՐԻ ՀԵՏ

Վճարովի պարապմունքներ անցկացնող շատ կենտրոններ յոգա ասելով՝ հասկանում են սովորական ֆիզկուլտուրա Այսօր Հայաստանում մոտ 2 տասնյակ կենտրոններ կան, որոնք իբրեւ թե յոգայի պարապմունքներ են անում ու բուժում մարդկանց: Հաշվի առնելով, որ յոգան մեծ ուսմունք է եւ միայն տարիների փորձառություն է պետք յոգայի միջոցով մարդկանց առողջական խնդիրները լուծելու համար՝ մենք ուսումնասիրություններ կատարեցինք այդ դաշտում՝ պարզելու, թե

Օրն ու վայրը վերջնականապես հայտնի են

Ըստ «Fightnews»-ի տարածած լրատվության, որը վկայակոչել է աշխարհի բացարձակ չեմպիոն, առաջին թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերին, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող վանաձորցի բռնցքամարտիկի հաջորդ մրցելույթը լինելու է դեկտեմբերի 18-ին Լաս-Վեգասի մարզական շոուի գլխավոր իրադարձությունը: Վիկի մրցակիցն Աբներ Մասերն է: Հիշեցնենք, որ նույն երեկոյի ընթացքում կայանալու է նաեւ նույն

Արոնյանը չի մեկնում Բիլբաո

Շանհայում ավարտվեց շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության նախավերջին փուլը, որը հայ մարզասերներին ուրախանալու առիթ չտվեց: Լեւոն Արոնյանը վերջին՝ վճռորոշ տուրում ոչ-ոքի արեց եզրափակչի ուղեգիրը ժամկետից շուտ նվաճած իսպանացի Ալեքսեյ Շիրովի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Վլադիմիր Կրամնիկն ու Վան Հաոն: Հիմնական մրցաշարում երկրորդ ուղեգրի ճակատագիրը որոշելու համար կազմակերպիչները, կանոնակարգի համաձայն, 7,0-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանող հայ եւ

Դրամատիկ ելքով երկու հանդիպում

Մեծ ֆուտբոլի երեկոն՝ մեր հավաքականների մասնակցությամբ Մեկ երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականները 4 միավոր վաստակեցին: Միջազգային ասպարեզում, պաշտոնական հանդիպումներում, այն էլ՝ արտագնա, նման «շռայլությունների» հայկական ֆուտբոլը, ցավոք, այնքան էլ սովոր չէ: Մինչդեռ, ամբողջ վեց միավոր վերցնելու հիանալի հնարավորություն ունեինք: Երեկոյի սկիզբն ազդարարեց երիտասարդական հավաքականը: Ֆլեմինգ Սերիցլեւի ղեկավարությամբ մեր պատանիները վերջին հանդիպումն էին անցկացնելու:

ԱՇԽԱՐՀԻ «ՈՍԿԻՆ» ԱՅՆՔԱՆ ՄՈՏ ԷՐ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում ընթացող սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում նվաճեց երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Երեկ մեր հանրապետությունից վերջինը մրցագորգ մտավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին՝ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Եվրոպայի չեմպիոն հայ ըմբիշը պայքարն սկսելով 1/16 եզրափակչից՝ հերթով հաղթանակ տարավ արգենտինացի,

Ուրանալ ուրիշի վաստա՞կը

Մի փոքր պատմություն Շենգավիթի բնակատեղին պատմության եզակի հուշարձան է ոչ միայն իր հնությամբ՝ կյանքն այնտեղ սկիզբ է առել Քրիստոսի ծննդից առաջ V հազարամյակում, այլեւ շարունակականությամբ՝ տեղաբնիկներն այնտեղ ապրել են նաեւ Ք.ծ.ա. IV եւ III հազարամյակներում, հին տների հիմքերի վրա կառուցելով նորերը՝ գոյացնելով հնագիտական չորս շերտ: Շենգավիթի առաջին պեղումները 1936 թվականին սկսել է Եվգենի Բայբուրդյանը, շարունակելով

«ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը կբացի ոչ միայն Ազգային օպերային, այլեւ Մարիինյան թատրոնների թատերաշրջանները Վերջին շրջանում արվեստագետները անհանգստացած են Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի առողջական վիճակով: Օրերս ճանաչված դիրիժորը մասնակցեց Արցախի անկախության տարեդարձին նվիրված միջոցառմանը: Նա պատրաստվում է սեպտեմբերի 20-ին՝ թատերաշրջանի բացմանը, ղեկավարել Ա. Տիգրանյանի «Անուշը», ավելին՝ ըստ «Առավոտին» հասած լուրերի, դիրիժորը սեպտեմբերի 15-ին, աշխարհահռչակ

ԿՈՍՈՎՈՅԻ ՍԵՐԲԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՌԴ-ԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

Եթե Սերբիան Եվրամիության հետ համատեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Կոսովոյի վերաբերյալ բանաձեւ ներկայացնի, որում խախտված լինեն երկրամասի սերբ բնակչության իրավունքները, ապա Կոսովոյի սերբերը Ռուսաստանին կխնդրեն իրենց ՌԴ քաղաքացիություն տրամադրել: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կոսովոյի սերբական ազգային խորհրդի նախագահ Միլան Իվանովիչը (նկարում): Վերջինիս ելույթը հնչում է հենց այն պահին, երբ Սերբիան եւ Եվրամիությունը փորձում

ԿԱՍՏՐՈՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԻՐԱՆԻՆ

BBC-ի փոխանցմամբ, Կուբայի 84-ամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոն քննադատել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: Ամերիկյան The Atlantic պարբերականի լրագրող Ջեֆֆրի Գոլդբերգին տված հարցազրույցում Կաստրոն հայտարարել է, թե Իրանի կառավարությունը պետք է վերանայի իր «հակասեմիտական կեցվածքը»: Կաստրոն Ահմադինեջադին նաեւ խորհուրդ է տվել չմոռանալ, որ խաղաղության գործին ծառայելու լավագույն ձեւը իսրայելցիների՝ իրենց ապագայի համար վախենալու պատճառները գիտակցելն է:

ԻՐԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹ ԿԼԻՆԻ

Սեպտեմբերի 22-ին Իրանում «Սուրբ պաշտպանության» շաբաթվան նվիրված ռազմական շքերթ է կայանալու: Շքերթին մասնակցելու են Իրանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները, «Սեպահ» կորպուսի ուժերը, ռազմական օդուժը եւ հետեւակայինները: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները, «Սուրբ պաշտպանության» շաբաթն Իրանում նշվում է ամեն տարի, ի հիշատակ իրանա-իրաքյան պատերազմի: Այդ օրերին Թեհրանում եւ այլ քաղաքներում շքերթներ են

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է ՎՈՒԱՄ-ի ներկայացրած բանաձեւը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկել է իր օրակարգում եղած «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգվող հակամարտություններն ու դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման համար» բանաձեւը: Փաստաթղթում ճանաչվել է Վրաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում տեղահանված բոլոր անձանց եւ ներքին փախստականների վերադարձի իրավունքը: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը: ՄԱԿ-ի մամուլի ծառայության փոխանցած տեղեկությունների համաձայն, ԳԱ

Ամերիկացիներն օգնում են չիլիացի հանքափորներին կենդանի մնալ

Միացյալ Նահանգների օդագնացության եւ տիեզերական տարածության ազգային վարչության՝ NACA-ի մասնագետները պատմել են, թե ինչ խորհուրդներ են տվել ավելի քան մեկ ամիս գետնի տակ արգելափակված չիլիացի հանքափորներին: Խորհուրդներից մեկը, BBC-ի մատուցմամբ, այն է, որ հանքափորները պետք է խստորեն բաշխեն իրենց հարազատների հետ խոսակցությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը աշխարհից մեկուսացած մարդկանց թույլ կտա պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Հանքափորներին՝

Բաղդադում երկու ամերիկացի զինվոր եւ մեկ լրագրող են սպանվել

Բաղդադից հյուսիս գտնվող Սալահ-էդ-Դին նահանգում ամերիկացի երկու զինծառայող է սպանվել: Անվտանգության ուժերի ներկայացուցչի ասելով, գրոհայինները ամերիկացիների ուղղությամբ կրակ են բացել՝ պարապմունքներ անցկացնելու պահին: Ծայրահեղականները, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Իրաքի զինված ուժերի համազգեստով են եղել: Միջադեպի այլ մանրամասները դեռ ճշտվում են: Ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելուց ի վեր՝ ԱՄՆ բանակի ռազմական ստորաբաժանումների վրա սա առաջին հարձակումն է: Հիշեցնենք,

«ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ» ԱՍՈՒԼԻՍ

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը դեռ չի մեկնարկել, բայց կազմակերպիչներն արդեն դժգոհում են լրագրողներից, իրենց ուղղված քննադատություններից: «ՌեԱնիմանիան» այսօր կբացվի Սիլվան Շոմենի «Աճպարարը» ֆիլմով: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին: Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ Շոմենի «Եռյակը Բելվիդից» աշխատանքը: Հայ հանդիսատեսը ականատես կլինի Շոմենի ֆիլմերին, բայց նրա ներկայությունը կազմակերպիչներն այդպես էլ

Աշխատանքներ՝ Նորատուսի խաչքարերի գերեզմանատանը

Հավատարիմ մնալով ազգային ինքնության հինավուրց վկաների՝ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանմանը եւ իրազեկության բարձրացմանը նպաստող նախագծերին սատար կանգնելու իր դիրքորոշմանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է համագործակցել Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի հետ՝ որպես նախագծի գլխավոր հովանավոր: Այս անգամ մի քանի կազմակերպություններ միավորեցին իրենց ուժերը՝ իրականացնելու համար Նորատուսի գերեզմանատան վերանորոգման եւ այդ բացառիկ պատմական վայրում բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքները:

Հեռո՛ւ դրսի «վիրուսներից»

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման բողոքի հերթական ակցիան «Որպեսզի մարդուն սպանես, պետք է միջուկային զենք օգտագործես, եթե ուզում ես ազգը վերանա, բավական է՝ լեզվական զենքը պայթի: Մեզ մոտ այժմ փորձ է արվում ներդնել, տեղադրել եւ ապա պայթեցնել լեզվական զենք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ նման մեկնաբանությամբ հանդես եկավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Դրա համար էլ ուսանողներից շատերը նախընտրում են բնակարան վարձել Ուսումնական տարվա մեկնարկին պես՝ Երեւանում սովորող մարզաբնակ ուսանողների հիմնական մտահոգությունը դառնում է համեմատաբար ցածր վարձավճարով բնակարան գտնելը: Իսկ շուկայում, ուսանողական պահանջարկի առատությամբ պայմանավորված, թանկանում են բնակարանների վարձավճարները: Այս խնդիրը պետք է լուծեին ուսանողական հանրակացարանները, որոնց Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել: Եղածներն էլ ոչ լիովին են

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՀ Անկախության Հռչակագրի 20-ամյա տարելիցից 3 օր առաջ Երեւանում ստորագրվեց թիվ 5 Արձանագրությունը, որով Հայաստանում ռուսական ռազմական հենակետերի տեղակայման ժամկետը երկարաձգվում է գրեթե կես դար: Դրանով իսկ Հայաստանում «դե յուրե» արձանագրվեց անկախ պետականության ինքնալուծարման գործընթացը կամ գուցե դրա ավարտը, քանի որ սկիզբը դրվել էլ ավելի վաղ՝ 1995թ. մարտի 16-ին՝ «ՀՀ տարածքում ռուսական ռազմական

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ

Սյունիքի մարզում 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվել է 1103 երեխա, 50-ով պակաս, քան 2009 թվականի նույն ժամանակահատվածում: Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տրամադրած տվյալների համաձայն` ծնունդների թիվը նվազել է հիմնականում Կապանում, Սիսիանում, Ագարակում եւ Մեղրիում: 2009 թվականի ութ ամսում Կապանի բժշկական կենտրոնում ծնվել էր 351 երեխա, իսկ այս տարի հունվար-օգոստոս ամիսներին 317 ծնունդ

Ստեփանավանում բացվեց մայրության դպրոցը

Բուժսարքավորումների պակասը լրացնելը դյուրին է, մասնագետների պակասը՝ ոչ այնքան Այսուհետեւ Ստեփանավան քաղաքն ու շրջակա 18 գյուղերն սպասարկող «Ստեփանավանի բժշկական կենտրոնում» կգործի մայրության դպրոցը, հղի կանայք բուժսպասարկում կստանան ավելի բարվոք պայմաններում: Մայրության դպրոցն իրականություն է դարձել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ «Օժանդակություն վերարտադրողական առողջությանը» ծրագրի շնորհիվ: Արժեքը՝ 5000 դոլար: Նշված ծրագիրը աջակցում է ՀՀ կառավարությանը՝ բարելավելու

Մնաց ընթերցող գտնեն

«Առավոտը» դեռեւս 2009թ. նոյեմբերի 6-ին է «Գրադարանը յուրահատուկ հաստատություն է» հրապարակմամբ տեղեկացրել, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սկսում է «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» դրամաշնորհային ծրագիրը՝ ՀՀ մարզերի գրադարանների համար: Մրցույթի արդյունքում ընտրվել է 10 գրադարան, որոնք ստացել են մոտ 36 միլիոն դրամ՝ ինչպես տեխնիկական վերազինման եւ գրքերի ձեռքբերման, այնպես էլ նորոգման համար: Շահած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031