Օրվա լրահոսը
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասներկուերորդ ԹԱՑ ՕԳՈՍՏՈՍ Եվ Աշոտն ինձ ասաց՝ «էդ գրածներիցդ մենակ մի բան եմ շատ լավ հիշում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ես հիշում», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «հիշում եմ, որ էդ առաջին հոդվածիդ կապակցությամբ շատ էիր վախեցած», եւ ես ասացի՝ «փաստորեն, ամենակարեւոր բանը հիշում ես», եւ Աշոտն ասաց՝ «կակռազ
Առօրյա պատմություններ
Հատված «Հեռավոր զանգերի կանչը» գրքից Հիշողության դեղնամութ շղարշների մեջ օրորվում է մի երկաթուղային վագոն։ Ռելսերի վրա չէ, կայարանի պահեստային գծից տեղափոխել են ավան, դարձրել բուֆետ-խորովածանոց։ Աղասին՝ ալկոհոլից աչքերի տակ առաջացած կապտավուն բծերով, չորուկ-մորուկ մի մարդ, բուֆետապանն է։ Ժամը յոթից հետո կանայք ու երեխաները չեն անցնում վագոնի մոտով, այնտեղ սկսված է լինում ջարդվող բաժակների, լկտի հայհոյանքների,
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երեկ հյուրընկալվել էր մամուլի «Տեսակետ» ակումբում: Դրեզդենում տեղի ունեցած իրադարձություններն այնքան մանրամասն են ներկայացվել (գոնե «Առավոտի» էջերում), որ ընդհանուր առմամբ հարցուպատասխանների մեջ առանձնապես նորություններ չկային: Այդուհանդերձ, մեր ձայնագրիչը նոր հարցադրումներ, այնուամենայնիվ, արձանագրեց: – Բոլոր լրատվամիջոցները միաբերան նշում են, որ մեր հաղթանակը նախ եւ առաջ ոգու միասնության
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԱԾ ՀԱՆԳՈՒՅՑ
Աշխարհաքաղաքական վերլուծության փորձ Ներածություն. «Սառեցված հակամարտությունների» մասին խոսելիս միջազգային փորձագիտական հանրույթը, ելնելով զանազան քաղաքական եւ գլոբալ շահագրգռություններից, հաճախ մեկ ընդհանուր խմբին էր դասում հետխորհրդային տարածքում չճանաչված պետությունների միջազգային կարգավիճակին վերաբերող գործընթացները: Սակայն վերջին տարիներին հստակ ուրվագծվում է այդ հակամարտությունների նոր փաստացի դասակարգումը, ըստ որի՝ նրանք սկսվել են դիտարկվել որպես ռուսաստանյան կոմպոնենտի գերակայությամբ՝ Աբխազիա, Մերձդնեստր, Հարավային
ՓՈՓՈԽՎՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ,ՄՇՏԱԿԱՆ ՇԱՀԵՐ
Նոյեմբերի 27-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Եվրոպական միություն-Հարավային Կովկաս. անվտա՞նգ գործընկերություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» եւ Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդը՝ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի» հիմնադրամի կովկասյան գրասենյակի աջակցությամբ: Գիտաժողովը բացեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Տեղեկացնելով, որ այս կոնֆերանսի գաղափարը ծնվել էր դեռ մեկ տարի առաջ,
«Տարօրինակ չեմ, առանձնահատուկ եմ»
Ալավերդցի երիտասարդի երազանքները «Ես կինոյի սիրահար եմ, ինձ համարում եմ աշխարհի համար առաջին կինոմանը»,- «Առավոտի» հետ զրույցում այսկերպ նկարագրեց իրեն 29-ամյա ալավերդցի Զավեն Օհանյանը: Ալավերդիում Զավենին «Զավոս» են կոչում: «Ես եմ հնարել իմ մականունը. պետք է տարբերվեմ հասարակությունից: Ընկերներս ինձ նաեւ մի փոքր տարօրինակ են համարում: Դրանից չեմ նեղվում, տարօրինակ չեմ, ուղղակի առանձնահատուկ եմ…»:
ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ 1000 ԴՈԼԱՐ
Ըստ որոշ ուսխորհուրդների նախագահների, այս շրջանակներում են բուհական կաշառքի չափերը Երեկ «Հայելի» ակումբում կոռուպցիայի առումով առաջին հորիզոնականը զբաղեցնող բուհերի՝ Ագրարային, Լեզվաբանական, Երեւանի պետական ու Տնտեսագիտական համալսարանների ուսխորհուրդների նախագահներ Ռոբերտ Մակարյանը, Ռուբինա Բոստանջյանը, Ցոլակ Ակոպյանն ու Նարեկ Մանթաշյանը խոսեցին առկա կոռուպցիայից: Ն. Մանթաշյանի փոխանցմամբ, բոլոր պետական բուհերի ուսխորհուրդները համախմբվել են մի նախաձեռնության շուրջ՝ պայքարել բարձրագույն որակյալ
Ուսուցիչներին չի թույլատրվում «մինի» եւ «ջինս» հագնել
Ծնողները դժգոհում են, թե մանկավարժների աչքի ընկնող հագուստը երեխաներին շեղում է դասից Կար ժամանակ, երբ աշակերտներն իրենց ուսուցիչներին համարում էին առանձնահատուկ անձինք, որոնք սովորական մարդկանց պես հաց չեն ուտում, չեն լվացվում, չեն քնում եւ այլն: Աշակերտների շրջանում ուսուցիչներն այժմ էլ են քննարկման նյութ դառնում, սակայն այս դեպքում ոչ թե անձնական հատկանիշներով, այլ հագուկապով, արդուզարդով ու
ԹԻՎ 11 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Կամ՝ ո՞ւմ է ձեռնտու այս պատմությունը Նոյեմբերի 13-ին լրացավ ՀՀ ԿԳՆ Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանի ծննդյան 60-ամյակը, «Կրթություն» թերթում էլ հոդված տպագրվեց նրա մանկավարժական ու մարդկային որակների մասին: Սակայն ծննդյան օրը Ենգիբարյանին մեկ այլ անակնկալ էլ էր սպասվում. բացասական շեշտադրումներով տեսանյութ՝ դպրոցի անառոջ մթնոլորտի մասին: «Առավոտը» զրուցեց
Պատժաչափերն ավելացվեցին
Դատական սխալն ազդել է Կապանի ՊՆ զորամասում կատարված «ինքնասպանության» գործի ելքի վրա: Զինծառայող Աղվան Հարությունյանի մահվան փաստի առթիվ (2006թ. ապրիլի 28-ին) քրեական գործ էր հարուցվել Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության կողմից: Նախնական վարկածի համաձայն, զինվորն ինքնասպան էր եղել կախվելու միջոցով, սակայն հետագայում պարզվել էին այլ հանգամանքներ, եւ այս գործով մեղադրյալներից երկուսը՝ շարքային Ռաֆիկ Հարությունյանը եւ ռադիոլոկացիոն
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏՈՎ ՉԱԶԱՏԵՑԻՆ
Նախկին հրամանատարը 10 տարի ազատազրկված է «Հարգելի նախագահ Սերժ Սարգսյան, իմանալով Ձեզ, Ձեր աշխատանքային եւ քաղաքական գործունեությունը, Ձեր մարտական անցյալը, ինչին ես լավ ծանոթ եմ, քանի որ Ձեր եւ ռազմական մեր ընկերների՝ Կամո՝ «Չուգուն», Աշոտ՝ «Շավարշ», Լեոնիդ՝ «Լյոն», Աշոտ՝ «Ասկոլկա», Մոնթե՝ «Ավո» եւ շատ ու շատ ուրիշների հետ անցել ենք դժվարին ճանապարհ՝ պայքարելով հայրենիքի անկախության
Արսենը դրսում է ապրում
Երիտասարդ տղայի հարազատները տունը նրանից խլել են 36-ամյա Արսեն Հակոբյանն արդեն 6 ամիս գիշերում է դրսում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 77 շենքի բակում: Մինչ այդ էլ նա անօթեւան էր, բայց գոնե գլխին ծածկ ուներ. «բնակվում» էր այդ նույն բակում կանգնած անսարք «Զապորոժեց» մեքենայի մեջ: Սակայն մեքենայի տերը մի օր որոշում է այնտեղ իր անպետք իրերը լցնել,
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ
Անընդմեջ կրակոցների եւ ծայրահեղ աղքատության պատճառով գյուղացիները լքում են հայրենի տները Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր եւ Չինարի գյուղերը Ադրբեջանի սահմանից ընդամենը 700 մետր հեռավորության վրա են գտնվում: Բացի այն, որ այս գյուղի բնակիչները ծայրահեղ աղքատ են, այստեղ գրեթե ամեն օր ադրբեջանական հենակետերից կրակոցներ են լինում: Այդուհանդերձ, ահ ու դողը սրտներում, այս գյուղերի բնակիչներն, իրենց կյանքը
Ճգնաժամը սպառնում է նաեւ հեռահաղորդակցության ոլորտին
Մեր երկրում գործող ընկերություններն այս ոլորտի արտադրանքի 70-80%-ը իրացնում են այն երկրներում, որոնք այսօր լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: Ընդամենը մի քանի ամիս առաջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները, «DigiTec Business» ֆորումի ժամանակ խոսելով ոլորտի հեռանկարների մասին, վստահեցնում էին, որ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեր երկրի տնտեսությունը կծաղկի, իսկ հարյուրավոր գործարարներ էլ կբարձրացնեն իրենց ձեռնարկությունների արտադրողականությունը:
«ՀԱՅՓՈՍՏԻ» ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆՆ Է
Սակայն ընկերության տերը իր նոր բիզնեսի մասին գերադասում է առայժմ չխոսել Հանս Բոոնի հրաժարականից արդեն 2 շաբաթ է անցել, սակայն պաշտոնապես չի հայտարարվում, թե ով է նրան փոխարինելու: Նշենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայանների» սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը ամիսներ առաջ է ստանձնել «Հայփոստի» հավատարմագրային կառավարումը, բայց, չգիտես ինչու, նա այդ գործարքի մանրամասները մինչ այսօր գաղտնի է պահում:
Արեք այնպես, որ փոշմանենք Ձեզ չընտրելու համար
Բաց նամակ Սերժ Սարգսյանին Պարոն նախագահ, ես չեմ գրում այս նամակը՝ որովհետեւ պահի ազդեցության տակ եմ։ Այն, ինչի մասին ուզում եմ գրել, տարիներով կուտակված հոգու ճիչ է։ 20 տարի աշխատել եմ «Պարեն» գիտաարտադրական ընկերությունում, որը գտնվում էր Գորվետկա-4 հասցեում եւ այժմ գոյություն չունի՝ վերածվելով պահեստի՝ Հովիկ Աբրահամյանի «թեթեւ» ձեռքով, ուղիղ վաճառքով, գաղտնի, չնչին գնով վաճառվելով
ՌՈՒՍՏԱՄՅԱՆ, ԿԱՆԱՆԱԴԱ՛
Ըստ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի՝ ինքը հուշում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչին, որ նա խոսի ազատագրված 7 «գավառների» մասին, սակայն նա լռում էր: Հայ ազգային կոնգրեսը չի ընդունում, որ Սերժ Սարգսյանն օրինականորեն ընտրված նախագահ է, սակայն Հայաստանի մարքսիստական կուսակցությունը՝ լինելով ՀԱԿ-ի անդամ, մասնակցեց նոյեմբերի 20-ին Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկմանը: Մեր խնդրանքով անդրադառնալով այս
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՑ
Երեկ առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանները փակել են Եռաբլուր տանող ճանապարհները եւ այդ պահին այնտեղ գտնվող եռօրյա նախազգուշական հացադուլ հայտարարած ակցիայի մասնակիցներին հրահանգել են անհապաղ դադարեցնել ակցիան ու հեռանալ Եռաբլուրից: Համոզվելով, որ իրենց հորդորներն անօգուտ են, ոստիկանները եւ կարմիր բերետավորները դիմել են ուժային մեթոդների՝ քաշքշելով եւ հրմշտելով՝ 10 հացադուլավորներին իջեցրել են եկեղեցու տարածքից:
Իրավիճակային լուծումներ
Երեկ հայրենի արդարադատությունը երկու «անակնկալ» մատուցեց: Նախ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ-ի գանձապահ Անուշ Ղավալյանի պաշտպան, փաստաբան Արա Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը եւ այն վերադարձրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ լրացուցիչ քննության: Հիշյալ բողոքով Ա. Զոհրաբյանը պահանջել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի
Չլինել ռոբոտ, աշխատել մտքով եւ սրտով
Այսպես է մտածում ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ անկախ եւ անկուսակցական պատգամավոր Տիգրան Թորոսյանը Մամուլի ազգային ակումբում երեկ հայտարարեց, որ որեւէ արագացում կամ էական փոփոխություն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մեջ’ մոտ ժամանակներս չի լինելու: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը Ազգային ժողովի նախկին խոսնակը որակեց «որեւէ
ԸՆԴԴԵՄ «ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ» ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ
Ալբերտ Բաղդասարյանը սպառնում է զարմացնել Գալուստ Սահակյանին «Հայաստանի զարգացման տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվող քայլ՝ քաղբանտարկյալների առկայության պայմաններում դեմոկրատիայի փայլուն դրսեւորում»,- այսպես է բնութագրում Ալբերտ Բաղդասարյանը նախագահի հրավերով կայացած ԼՂՀ հարցով կուսակցությունների խորհրդակցությունը: Նա հիշեցնում է, որ նման հավաքներ լինում էին նաեւ 1995, 96, 97 թվականներին, որոնց ժամանակ էլ «դաբրո» էր տրվում չիմացած բաներին: «Երբ անհատը
ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ «ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
«Հանրությանն անհայտ մի խումբ քաղաքացիներ» օրեր առաջ հանձնաժողովին են հանձնել մարտի 1-ի հերթական տեսաֆիլմը, որը հիմնված էր ԱԱԾ-ի կողմից կատարված գաղտնալսումների վրա: «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը եթե իր գործունեության ավարտից հետո պարծենալու որեւէ բան չգտնի, կարող է գոնե հպարտությամբ արձանագրել, որ իր գործունեության ընթացքում հասցրեց դիտել «մարտի 1»-ի մասին երկու ճամբարներում գործող մերօրյա «ֆելինիների»
ԱՅՍՈՒՀԵՏ ԱՆԿԱԽ ԿԼԻՆԵՆ
Գործադիր իշխանությունից միանգամայն անկախ Ազգային ժողովի ընդունած օրենքից հետո, ըստ որի՝ ՍԴ նախագահը (լուսանկարում) մյուս տարվանից ստանալու է ամիսը 680 հազար, իսկ ՍԴ անդամները՝ 600 հազար դրամ, այս դատավորները ձեռք են բերելու լիակատար անկախություն: Նրանք այսուհետ ամեն մի ընտրությունից հետո չեն ընդունի իշխանահաճո որոշումներ եւ կառաջնորդվեն միմիայն օրենքով: Դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին ԱԺ ընդունած
ԱՌԱՆՑ ԼՂ ՉԵՆ ԿԱՐՈՂ
Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը երեկ, պատասխանելով «Առավոտին», պնդեց, որ Ադրբեջանում երբեւէ չեն համակերպվի այն մտքի հետ, որ Ղարաբաղը կարող է անկախ լինել: Ամեն ինչ այնտեղ պայմանավորում են ԼՂ-ով. «Պրոիսլամական տրամադրություններն Ադրբեջանում այսօր հասարակական աջակցություն ունեն: Նրանք, ովքեր խոսում են իսլամի մասին, ասում են՝ ԼՂ հարցը չի լուծվում, քանի որ հայերը քրիստոնյա են, իսկ Արեւմուտքը քրիստոնեական
«ԱՐՄԱՎԻԱՅԻՆ» ՃԳՆԱԺԱՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է
«Եթե ես 10 տարի ապրեի եւ հարստանայի Շամխորում, ապա հաստատ ադրբեջաներեն խոսել կսովորեի»,- երեկ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այս դիտարկմանը «Միկա հոլդինգի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը պատասխանեց. «Նախ ես 17 տարի ապրել եմ Բաքվում եւ ադրբեջաներեն չգիտեմ: 10 տարի ապրում եմ Հայաստանում եւ գտնում եմ, որ պետք չէ խոսեմ հայերեն, քանի որ ես սխալներով եմ խոսում:
ՀԵՐՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ
Մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից, եւ որովհետեւ մեր ջրերը քիչ էին՝ ձիերը քիչ եղան, եւ որովհետեւ ձիերն էին քիչ՝ ձիավորները քիչ եղան, եւ որովհետեւ ձիավորները քիչ էին՝ մեր երկիրը փոքրացավ, փոքրացավ ու մնաց այսքանը: Հիմա սա է մեր երկիրը… Այս տողերը ես վերհիշեցի տարիներ առաջ Գարուն ամսագրում տպագրած իմ մի էսսեից, որն անվանել էի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
Անսամբլի հիմնադրման 50-ամյակին Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նշվեց Գեւորգ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի հիմնադրման 50-ամյակը։ Երբ անցյալ դարի 50-ականներին Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Գեւորգ Աճեմյանը իր մասնագիտական դասարանի սաներին փորձում էր ծանոթացնել անսամբլային նվագի կատարողական առանձնահատկություններին եւ առաջին պարզ մեղեդիներն ու պիեսներն էին սերտում դասարանում, պատկերացնել անգամ չէր լինի, որ այդ փորձը կվերաճի լուրջ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Նաեւ լրացուցիչ առաջին ցուցանիշներ Դրեզդենում ավարտված շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի անդամները, թիմային չեմպիոնությունից բացի, նաեւ անհատական հաղթանակներ արձանագրեցին: Երրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, մասնակցելով բոլոր 11 տուրերին, վաստակեց 9,0 միավոր: Այս արդյունքը ոչ միայն լավագույնն է երրորդ խաղատախտակների առջեւ խաղացողների, այլեւ ընդհանրապես տղամարդկանց պայքարին մասնակցած բոլոր 762 շախմատիստների մեջ:
Մշակութային խճանկար
Շանթի հիշատակին «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության եւ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ երեկ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ Լեւոն Շանթին նվիրված գիտաժողով: «Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, արդիական չափանիշներով ներկայացնել ու արժեւորել Լեւոն Շանթի գրական ու գիտական ժառանգությունն ու հասարակական-քաղաքական, մանկավարժական գործունեությունը,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Համազգային» հիմնադրամի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու շարունակեց,- «Համազգային»
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ «ԴԵՊՈ՞ՐՏ» ԿԱՆԵՆ
Ըստ երիտասարդների, մեղավորը անպարտաճանաչ բուհերն են Երեկ «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Մհեր Հակոբյանը, Հայկ Ասատրյանն ու Անի Ազատգոլին դժգոհեցին օտարերկրացի ու սփյուռքահայ ուսանողների վիզաների հետ կապված խնդիրներից: Մ. Հակոբյանի փոխանցմամբ՝ խնդիրն ունի երկու կողմ՝ իրավական ու բարոյական. «Իրավական կողմը վերաբերում է նրան, որ օտարերկրացիների մասին ՀՀ օրենքը սահմանում է նրանց ուսման