Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ

Իրանի փոխնախագահի կողմից հնչեցրած հայտարարությունը՝ 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, առիթ է դարձել Թուրքիայում իրանցի զբոսաշրջիկների հանդեպ դժվարություններ հարուցելու համար: Իրանի փոխնախագահի այդ հայտարարությունից շատ չանցած, Իրանից Հաքքարի-Էսենդերե մաքսակետով Թուրքիա մտած զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներին Վանի Բաշքալե շրջանի Բեբլեշինի ժանդարմերիան թույլ չի տվել շարունակել ուղեւորությունը: News.am-ը, վկայակոչելով թուրքական Zaman-ը, փոխանցում է,

ԻՐԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ԿԱՐԼԱ ԲՐՈՒՆԻ-ՍԱՐԿՈԶԻԻՆ «ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ» ԵՆ ԱՆՎԱՆԵԼ

Իրանի պետական պարբերականներից մեկը՝ Kayhan-ը, հիշեցնելով տարբեր հայտնի անձանց հետ սիրային կապեր ունենալու սովորությունը, «մարմնավաճառ» է անվանել Ֆրանսիայի նախագահի տիկնոջը՝ Կարլա Բրունի-Սարկոզիին: Անցած շաբաթ վերջինս «համարձակվել» էր «անարդարացի» որակել ամուսնուն դավաճանելու եւ նրա սպանությանն առնչություն ունենալու համար իրանցի կնոջը՝ Սակինեհ Մոհամմադ Աշտիանիին մահապատժի դատապարտելու վճիռը: Իրանցի լրագրողները վիրավորանքներ էին հասցեագրել նաեւ դատավճիռը քննադատած  ֆրանսիացի դերասանուհի

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Թուրքական իշխանությունների հաղորդմամբ, երկրի հյուսիսում տեղի ունեցած սողանքների հետեւանքով ամենաքիչը 12 մարդ է զոհվել: Գոյդողդու քաղաքում փրկարարները տասնյակ մարդկանց տարհանել են իրենց տներից՝ այն բանից հետո, երբ սողանքների հոսքը կտրել է նրանց փրկության բոլոր ճանապարհները: BBC-ի մատուցմամբ, քաղաքում որոշ տներ եւ ավտոմեքենաներ տառացիորեն ծածկվել են կեղտի շերտով, Թուրքիայի սեւծովյա ափամերձ շրջանների ճանապարհների մի մասում երթեւեկությունը

Առաջին անգամ պատգամավոր է դարձել «աբորիգենը»

Ավստրալիայի արեւմուտքում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, տեղաբնիկ քաղաքական գործիչը խորհրդարանի պատգամավոր է դարձել: BBC-ի մատուցմամբ, երկրի Լիբերալ կուսակցությունը ներկայացնող 57-ամյա Քեն Ուայաթթը (նկարել) հաղթել է Ավստրալիայի արեւմտյան նահանգի խորհրդարանական ընտրություններում եւ ստորին պալատի պատգամավորի մանդատ է ստացել: Ուայաթթը, սակայն, հիասթափված է, որ ընտրությունների ընթացքում ռասիստական բովանդակությամբ նամակներ է ստացել: Նրա ասելով, այդ նամակի շուրջ

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը քիչ բան գիտե ռուսական ընդդիմության մասին, բայց վստահ է, որ վերջինիս նպատակը սադրանքներ հրահրելն է, ուստիեւ՝ արժանի է, որ «մահակով գլխին հասցնեն»: Reueters գործակալության մատուցմամբ, Պուտինն այդ մասին հայտարարել է «Կոմերսանտին» տված հարցազրույցում: ՌԴ վարչապետը խոստովանել է, թե մինչեւ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Յուրի Շեւչուկի հետ հանդիպումը՝ ինքը նրա մասին ոչինչ

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՕՐՈՔ, ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

«Առավոտի» օգոստոսի 27-ի համարում տպագրված «Դաշնակցական լիցենզիաների» «հանրապետական կասեցում» հրապարակումից հետո արձագանքել է կրթության եւ գիտության ոլորտում ժամանակին պատասխանատու պաշտոն զբաղեցրած դաշնակցական գործիչներից մեկը: Նա նշեց, որ իր պաշտոնավարման օրոք էլ են բուհերի լիցենզիաներ կասեցվել: Պատասխանելով հոդվածում արտահատված այն մտքին, թե այսօր խախտումների պատճառով փակվող ոչ պետական բուհերի լիցենզիաների մեծ մասը տրվել է դաշնակցական նախարարների,

Ուսումնական տարին սկսվում է

Երեկ տեղի ունեցավ հանրակրթական օգոստոսյան խորհրդակցությունների եզրափակիչ հանդիպումը: Մարզերում կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ հանրակրթական խնդիրները քննարկելուց հետո կրթության պատասխանատուները ստացված արդյունքներն ամփոփեցին երեւանյան ամփոփիչ խորհրդակցությամբ:  Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ  այս տարի քաղաքային բյուջեի միջոցներով վերանորգվում է 6 դպրոց, նախադպրոցական հաստատություններում ընթացքի մեջ են ջեռուցման համակարգերի շինարարական աշխատանքները:  Հնչեցին մի քանի վերամբարձ ոճի ելույթներ եւ

ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀԵԼՈՒ ՁԳՏՈՒՄՈՎ

Այդպես են աշխատում ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում Սեւան Դերպեդրոսյանը, Սիլվա Կարայանը եւ Էլլի Անդրեասյանը գոհ են կրթական համաժողովից Օգոստոսի 18-ին Հայաստանում ավարտվեց Համահայկական 4-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում էին նաեւ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի ներկայացուցիչները: Վերջերս գործունեության 35-ամյակը բոլորած այս դպրոցը դատարկ ձեռքերով չէր եկել խորհրդաժողովի՝ իր հետ բերել էր  վարժարանում այս տարվա մարտ-ապրիլին

Մեր հակաքայլը

Ինչ պետք է հակադրել «թուրքական շոուին» Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման առիթով հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման հետ կապված խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան լավ կազմակերպված թուրքական շոու: Նման կարծիք է հայտնել Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով թուրքական կողմից վերջին շրջանում հնչող հայտարարությունները, թե Հայաստանում սեպտեմբերի 11-17-ն անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների առիթով հնարավոր է Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի ժամանակավոր

ԱՅՍՏԵՂ ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՈՒՍԱՆՈՂ ԵՄ

Խոստովանություն, որը կարելի է դիտել նաեւ որպես բաց նամակ Հայաստանի կրթական համակարգի բոլոր պատասխանատուներին: Դասերն այնքան շատ են, որ Անին կարդում է նաեւ ավտոբուսում: Ես՝ Անի Հակոբյանս, 2008 թ. ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ներկայումս սովորում եմ Ֆրանսիայի Փարիզ-2 համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Հպարտ եմ, որ ՈՒՍԱՆՈՂ եմ, վստահ եմ, որ արհեստավարժ մասնագետ եմ լինելու,

Նորից 1000 դրամ են դարձրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները բողոքել էին, որ տրանսպորտով Վրաստան՝ մուտքի եւ ելքի պետական տուրքը՝ նախկին 1000 դրամի փոխարեն, դարձել է 2000 դրամ: «Առավոտում» անցած ամիս նյութ հրապարակվեց այս մասին: Արձագանքը չուշացավ: Այժմ կրկին հարեւան հանրապետություն ելումուտի տուրքը 1000 դրամ է: Երդվենք եւ օրհնվենք միասին ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար

Կրկին ժանտախտ՝ Լոռիում

Պետությունը փոխհատուցում չի տալու, քանզի կարծում է, որ մեղավորը գյուղացիներն են Հունիսի 9-ին «Ժանտախտի դեպքերն ավելացել են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզում 2010 թվականի մարտ-հունիս ամիսներին խոզերի աֆրիկյան Ժանտախտ հիվանդության 88 դեպք է գրանցվել, որից 23-ը՝ Դեբեդ, մնացածը՝ Դսեղ համայնքում: Դրանից հետո աֆրիկյան ժանտախտի դեպքեր չէին գրանցվել: Ցավոք, մեկ շաբաթ առաջ կրկին ահազանգ է

ՊԱՏՃԱՌԸ ՊԱՐԶ ՉԷ

Թեեւ խմելու ջրի ծորակից սննդի մնացորդներ են թափվում,  «Հայջրմուղկոյուղին» պնդում է, որ ջուրը մաքուր է Շաբաթ օրը տեղեկացրել ենք, որ Իջեւան քաղաքի Անկախության 23 շենքի բնակիչներից ահազանգ էր ստացվել, որ կոյուղու եւ խմելու ջրագծերի խառնվելու հետեւանքով շենքի խմելու ջուրը ոչ պիտանի է, այդ պատճառով աղիքային ինֆեկցիայով հիվանդացության դեպքեր են եղել: Իրավիճակին ծանոթանալու համար եղանք Անկախության

Ցորեն ներկրողները վնասո՞վ են աշխատում

Հուլիսին գյուղատնտեսությունում արձանագրված 23% անկումը ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հիմնականում պայմանավորում է բուսաբուծության ոլորտում գրանցված անկմամբ: «Տնտեսական անկման հիմնական պատճառները բնակլիմայական վատ պայմաններն են, նախորդ տարվա 161 հազար տոննա պտղի դիմաց այս տարի, լավագույն կանխատեսումներով, կունենանք 60-70 հազար տոննա»,- երեկվա ասուլիսում ասաց նախարարը: Նրա կանխատեսմամբ, ոլորտում առաջիկա երկու ամիսներին որոշակի առաջընթաց կգրանցվի. «Ամեն դեպքում պտղի,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՍԵՑՆԵԼ

Այսօր, ժամը 12.45-ին, Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա է կազմակեպելու Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի (EBRD) երեւանյան գրասենյակի դիմաց: Անցյալ տարվա հունվարին կնքված պայմանագրի համաձայն՝ բանկը $10 միլիոն է տրամադրելու ՎՏԲ ռուսական բանկին՝ ուղղված փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում: Իսկ ՎՏԲ բանկը պատրաստվում է $250 միլիոն վարկ տրամադրել «ACP» ընկերությանը՝ Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու

«Ավո Ֆ.Մ.Հ.»-ն հակընդդեմ հայց էր ներկայացրել

Այս անգամ նիստը հետաձգվեց, որ բոլորն այդ հայցին ծանոթանան Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի դեմ հերթական նիստն էր: Հայց ներկայացնողը Ալբերտ Բաբաջանյանն էր, որը «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից պահանջում է պատշաճ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ թույլ տված թերությունների համար տուգանք վճարել: Այս եւ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից տուժածների թեմային «Առավոտն» արդեն մի

ՀՐԱՄԱՆ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ԱՇԽԱՏՈՒՄ Է

Արաբկիր վարչական շրջանի նախկին աշխատակիցը չի կարողանում հրաժեշտ տալ իր պաշտոնին Մեր երկրում որեւէ պետական կառույցում նույնիսկ թեթեւ պաշտոնը շատերի համար որոշակի առավելություններ ունենալու եւ լայն հնարավորություններ ձեռք բերելու ակնկալիք է: Ուստի պաշտոն ձեռք բերելու համար ոմանք ինչի ասես, որ չեն դիմում: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հարություն Խաչատրյանի քրոջ՝ Հասմիկ Խաչատրյանի համար պաշտոն ունենալն

Խուզարկության մասին որոշում չի եղել

Գործն իրար վրա են գցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը մինչ օրս չի կարողանում բողոքարկել իր հաղորդմանն ի պատասխան Լոռու մարզի դատախազության գրությունը, քանի որ, ըստ օրենքի, դատական կարգով բողոքարկման ենթակա են որոշումները եւ ոչ թե գրությունը: Թեեւ այս տարվա ապրիլին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ Լոռու

Հակաթույն են հասցրել հիվանդանոց

Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ուջան գյուղի բնակիչ Գրիգոր Մանվելյանը: Հիվանդանոցում հակաթույն չի եղել: Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը հակաթույն է հասցրել Աշտարակի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Ռուս լեյտենանտը անգիտակից էր

Ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Քեթի գյուղի մոտ: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 18 ՕՏ 747 պետհամարանիշի ավտոմեքենան ընկել է ձորը: Շրջված ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈՒ զորամասի ավագ լեյտենանտ, 1983թ. ծնված Իվան Օրլովը՝ անգիտակից վիճակում, որին տեղափոխել են Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, իսկ երկրորդ տուժածին որոնելու համար

Իրանցու մեքենան շրջվել է

Օգոստոսի 28-ին Վայոց ձորի մարզային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կիլոմետրում: Պարզվել է, որ «ՄԱԿ» մակնիշի THR 85871 պետհամարանիշի ավտոցիստեռնի (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զիբաի Յակոբ Աբդուլ Ռահինի) հետեւի կամրջակը կոտրվել է, ինչի հետեւանքով մեքենան շրջվել է:

Ծաղկահովիտ գյուղի մոտ

Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ՎԱԶ-21110» մակնիշի 13 ՍԼ 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Պատահարի հետեւանքով վարորդ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Գեղամ Խաչատրյանը եւ ուղեւորներ Հակոբ Լեւոնյանը, Վանաձորի բնակիչներ Արամայիս Միսկարյանը եւ Արտակ Ամիրյանը ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց: Ա. Միսկարյանը եւ Ա. Ամիրյանը,

Սերժանտը ստացել է վնասվածք

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում այրվել են Ն. Մխոյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը: Հրդեհաշիջման ժամանակ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի պահակապետ, փ/ծ ավագ սերժանտ Սամվել Սահինյանը ստացել է աջ ձեռքի վնասվածք, իսկ նշված տան 33-ամյա բնակիչ Կարեն Մխոյանը՝ թեթեւ այրվածքներ: Երկուսն էլ տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց:

Միջին ծանրության է

Օգոստոսի 27-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի՝ 50-ամյա Միքայել Տոնոյանը: Վանաձորի Նարեկացու թիվ 2 շենքի բակում ավտոմեքենայի կայծամոմերը մաքրելիս Մ. Տոնոյանն օգտագործել է դյուրավառ նյութեր, որոնց բռնկման հետեւանքով այրվածքներ է ստացել: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ

Դեպքի վայրը՝ տեղազննության ժամանակ: Օգոստոսի 28-ի առավոտյան ժամը 6-ին շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկները քաղաքացիներից ստացած ահազանգով մեկնել են Լենինգրադյան փողոց, ուր «Սեբաստիա» հյուրանոցի մոտ հայտնաբերել են երիտասարդ տղամարդու դիակ՝ կրծքավանդակին կտրած-ծակած վերքով եւ այդ մասին ահազանգել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նշված վայր են մեկնել ոստիկանության Երեւան քաղաքի, քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր

Աճպարար կառավարիչը

Դատախազությունը միջնորդեց դատապարտել 9,5 տարվա ազատազրկման «Ես փող աշխատելու 400 միջոց գիտեմ»: Հայտնի ֆիլմի հերոսի այս արտահայտությունը «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանը հավանաբար փորձել էր յուրովի իրագործել: Բանկի կողմից մասնաճյուղին հատկացված վարկային միջոցները հափշտակելու, անձնական նպատակների համար տնօրինելու դիտավորությամբ, Հ. Բախշյանը օգտագործելով բանկի նախկին հաճախորդների, իր կողմից փաստացի ղեկավարվող «Պայծառ ապագա» ՍՊ

ԱԿԱՄԱ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

Պաշտոնատար անձինք դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման Բնության նկատմամբ սերը, հոգատարությունը մարդկանց մեջ սերմանում են դեռ վաղ հասակից, քանզի մշտապես, իսկ այսօր այն մարդկանց խնամքի եւ հոգատարության կարիքն ունի առավել, քան երբեւէ: Բնության պահպանությունը նաեւ պետության հոգատարության առարկա է, եւ պետությունը համապատասխան կառույցներ ձեւավորելու միջոցով խնդիր է դրել պահպանել բնությունը: Բնության պահպանության համար կոչված ՀՀ բնապահպանության նախարարության

Ձգձգում է բելառուսական կողմը

 Բելառուսական աղբյուրները պնդում են, որ երկրի նախագահը վերջին շրջանում շատ նյարդայնացած է: «Նա վերադարձել է Հայաստանից, որտեղ նախ հյուրընկալվում էր մասնավոր այցով, ապա մասնակցել է ՀԱՊԿ գագաթնաժողովին, շատ վատ տրամադրությամբ: Երեւանում նրան արքայավայել դիմավորել են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու խոշոր գործարար, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի հետ միասին Լուկաշենկոն դիտել

Հետդարձի ճանապարհ չկա

Անկախ որեւէ բանաձեւից, Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում Կիրակի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի ուսուցչի հարցին. «Այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում եւ բարգավաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր Հանրապետությունը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձեւեր առաջ քաշել՝ դրանով իսկ

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴԵՌ ԿԱ

«Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյան շատ լավ պետք է իմանար, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ այն Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում դիտարկելը առնվազն անհիմն է»,- մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը իր համաձայնությունը տա ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումներն անցկացնել տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա մնացած բոլոր հարցերը կլուծվեն մեկ օրվա ընթացքում, henaran.am-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031