Օրվա լրահոսը

Ո՞վ է սուտ խոսում

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անդրադառնալով «Առավոտի» 28.08.2010թ. «Չգիտեմ որտեղից են հորինում» հրապարակմանը, պարզաբանել է այնտեղ տեղ գտած ՀՀԿ պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի որոշ հայտարարություններ: ԱԺ պատգամավորը ձվի շուկայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես գների նվազումը պայմանավորել էր ձվի մոտ 40% գերարտադրությամբ: «40% չգիտենք, որովհետեւ պաշտոնական վիճակագրությունն ասում է 30% աճ, սա

Էլի՞ վագրային թռիչքներ

Ըստ Գագիկ Մինասյանի, մինչեւ տարեվերջ մեր տնտեսությունը կաճի ոչ թե տոկոսներով, այլ անգամներով Այս տարվա 7 ամիսների հաշվարկով, մեր տնտեսությունը 4% աճ է արձանագրել. սա ավելի քիչ է՝ առաջին 6 ամիսների նկատմամբ: Պատճառը գյուղատնտեսության բնագավառում արձանագրված մեծ անկումն էր: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ՀԿԵ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՄԵԾԱՑԵԼ Է

 Ամենամյա խարդախությունների՞ շնորհիվ Այս տարվա առաջին 7 ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 2,5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարած վճարումների համեմատությամբ աճել է 86,5%-ով: Այսքան հարկ վճարելը, սակայն, տնօրինության սրտով չէ, ընկերությունը փորձում է թոթափել հարկային բեռը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կատարում է ռազմավարական գործունեություն, հենց այդ պատճառով դիմել ենք

Ֆուտբոլային դիվանագիտությունը՝ «խրատ եւ օրինակ»

«Հայ-թուրքական արձանագրությունների մեկ տարին առիթ է, որ մենք կրկին հիշենք այն, որ այս գործընթացը չի նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների փաստացի բարելավմանը, չի գնա սահմանի բացմանը, եւ մեր տարածաշրջանում լարվածության աստիճանը չի թուլանալու, այլ ճիշտ հակառակը. Թուրքիան կօգտագործի իր հնարավորությունը տարածաշրջան ներխուժելու համար»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա կարծիքով, արձանագրություններն

Ընդդիմությունն իրեն սպառե՞լ է

Հայաստանյան ընդդիմությունն իրեն սպառել է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի միանշանակ կարծիք են հայտնել քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն եւ Ալեքսանդր Մարկարովը: «Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իրեն: Արհեստական դիրքորոշումները, արհեստական հայտարարությունները, ընդդիմություն հանուն ընդդիմանալու, այդ ամենը պետք է մնա անցյալում»,- կարծիք է հայտնել Մարկարովը: Բոզոյանը գործընկերոջ հայտարարությանը հավելել է, թե ընդդիմությունը «վառվել է». «Դասական տարբերակն այսպիսին

Բանաձեւը չի ազդի

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացվելիք հակահայկական բանաձեւի նախագիծը եթե ընդունվի էլ, էական ազդեցություն չի ունենա ինչպես ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ համանախագահող երկրների դիրքորոշման վրա։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը. «Պատրանքների մեջ ընկնել պետք չէ: Ադրբեջանին հայտնի է, որ իսլամական կոնֆերանսի անդամ երկրների ձայների շնորհիվ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՅԴ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՉԷՐ

Հուլիսի 17-ին Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության համագումարում կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարել էր. «Հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ամենաբուռն օրերին, երբ նախագահը ձեռնարկում էր իր համահայկական ուղեւորությունը, եւ ՀՅԴ-ն նրան որոշ վայրերում դիմավորում էր ստահակների ամոթալի արարքներով՝ մեր ներկայացուցիչները, հատկապես Բեյրութում ու Նյու Յորքում, դրսեւորեցին իրենց հարգալից վերաբերմունքը եւ սատարեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը», եւ հավելել. «Ափսոս, սակայն, որ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋՆՋՈՒՄ

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը համերգ տալու հրավեր է ստացել Թուրքիայից։ Այս մասին, tert,am-ի մատուցմամբ, երաժիշտն ասել է Աթենքի «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում։ Նա պատմել է, որ 1998թ. նույնպես հրավիրվել էր Թուրքիա՝ Slayer նվագախմբի հետ համերգային շրջագայության, բայց չի գնացել։ Երգչի խոսքով՝ իր համար դժվար է գնալ մի երկիր, որտեղ որպես արվեստագետ չես

ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԸ՝ ՎՐԱԵՐԹԻ ՊԱՏՃԱՌ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն, 4 օր առաջ, ժ. 12.30-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 5 շենքի մոտ 63-ամյա Սլավիկ Կ.-ին մեղուն խայթել է, ինչի հետեւանքով նա «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 50-ամյա Հայկուշ Շ.-ին: Հայկուշ Շ.-ն տեղափոխվել է «Երեւան», իսկ Սլավիկ Կ.-ն՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:

ՈՒՇՔԻ ՉԳԱԼՈՎ

ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ գիտակցության չգալով՝ Կապանի հիվանդանոցում մահացել է գլխի պատռած վերքով հիվանդանոց տարված Գրիգոր Պապյանը: Քաջարանի քաղաքապետարանի զբոսայգում նա 4 օր առաջ վիճաբանության մեջ է մտել ոմն Սահակի հետ, որը նրան հրել է: Գրիգորը ընկել էր՝ գլուխը խփելով բազալտե սալիկին: Սահակը ձերբակալված է:

ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է, ԲԱՅՑ…

«Առավոտի» տեղեկություններով, երեկ առավոտյան ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է մտնել Վերին Չայլուի տարածք: Հակառակորդը լուրջ դիմադրության է հանդիպել: Սակայն մեր զինվորներից մեկը՝ Ռուդիկ Թովմասյանը, վիրավորվել է:

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, լսեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի վերաքննիչ բողոքը: Դատական նիստին ներկա էր Մհեր Ենոքյանը. նա եւ նրա խուցընկեր Սողոմոն Քոչարյանը անցյալ տարվա նոյեմբերին ՔԿՀ-ից փախչելու համար դատապարտվել էին 7,5 տարվա ազատազրկման: Հենց այս դատավճիռն էլ Ենոքյանը բողոքարկում էր: Քոչարյանը

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը լավ չի աշխատում»

«Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհուն»  ուղղված նամակում հայտնում է գլխավոր մարքսիստը Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ

Պնդում է 1995 եւ 1997 թվականներին հայ-ռուսական փոքր ու մեծ պայմանագրերին ՀՀ խորհրդարանում դեմ քվեարկած նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը: Ավելի քան տասն օր առաջ ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում

2 ԵԼՈՒՅԹ ԵՎ ԵՐԳԵՐ, ՊԱՐԵՐ

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանի՝ այսպես է անցնելու իրենց վաղվա հավաքը – Մերժելով ընդդիմության հանրահավաքների իրազեկումները՝ Երեւանի քաղաքապետարանը այլընտրանքային վայր էր առաջարկում «Դինամո» մարզադաշտին հարակից տարածքը: Իսկ ՀՅԴ-ն ինքնակա՞մ է սեպտեմբերի 2-ին «Դինամո» մարզասրահում կազմակերպում հանդիպում-տոնախմբություն՝ նվիրված Արցախի անկախության օրվան: – Մենք նախ դիմել էինք Ազատության հրապարակում այդ միջոցառումն անցկացնելու համար: Եթե

ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ

Երեկ, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջում ինքնասպանության փորձ է կատարել մի երիտասարդ տղամարդ: Նշված տարածքում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանությունը եւ երիտասարդին տեղափոխել Երեւան քաղաքի վարչություն, իսկ այնուհետեւ՝ ոստիկանության Մաշտոցի բաժին: Քաղաքացիները, հետաքրքրությունից դրդված, իրենց ավտոմեքենաները կանգնեցնում էին կամրջի վրա՝ առաջացնելով խցանումներ (տե՛ս լուսանկարը): «Առավոտի» տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ

Օգոստոսի 31

ԽՈՅ (21.03-20.04)- Եթե օգտագործեք ձեր բոլոր հնարավորությունները, ապա կհասնեք նրան, ինչին ձգտում էիք վաղուց: ՑՈՒԼ (21.04-21.05)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության

ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ «ՈՒՂՂԱՓԱՌ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԷԹԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

Սանկտ Պետերբուրգն ընդգրկվել է Ռուսաստանի այն 14 շրջանների թվում, որոնք ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունն ընտրել է որպես պիլոտային, որտեղ կդասավանդվի «Ուղղափառ մշակույթի եւ աշխարհիկ էթիկայի հիմունքներ» առարկան: Առարկան կդասավանդվի քաղաքի 20 դպրոցներում: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսում հաղորդել է կրթության կոմիտեի նախագահ Օլգա Իվանովան: Նա նշել է, որ այդ դեպքում պարտադիր

ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԹԵՍՏ

Մոսկվա: Համացանցում հայտնվել է անգլերեն թեստ, որի արդյունքներով յուրաքանչյուր անձ կարող է որոշել, թե որքանով է ինքը մոտ ուղղափառ քրիստոնեությանը: Պատասխանելով թեստի հարցերին՝ քրիստոնեական այլ հարանմանությունների ներկայացուցիչները կկարողանան հասկանալ, թե որքանով են պատրաստ ուղղափառության ընդունմանը: Թեստին մասնակցել հրավիրվում են նաեւ ուղղափառ հավատացյալները, ում առաջարկվում է ստուգել, թե արդյոք իրենք իրականում դավանո՞ւմ են ուղղափառ եկեղեցու ուսմունքը,

ԳԱՐԵՋՈՒՐԸ ՉԻ ԳԻՐԱՑՆՈՒՄ

Գոյություն ունի հնացած մի կարծիք, որ գարեջուրը գիրացնում է, բայց մասնագետները հակառակն են ապացուցել: Գերմանացի գիտնականները փորձ են իրականացրել ու հայտնաբերել, որ գարեջրային դրոժների կողմից արտադրվող նյութը ոչնչացնում է կալորիաները: Մասնագետներն ուսումնասիրել են այն լաբորատոր մկների վիճակը, որոնց գարեջուր էին տվել: Բացահայտվել է, որ վերոնշյալ նյութն ազդում էր կենդանիների ախորժակի վրա եւ նպաստում քաշի նվազմանը:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «PARTY»-Ն ԿԱՅԱՑԱՎ

Բրիտանական երաժշտությունը Հայաստանում պահանջարկ ունի   Բրիտանական երաժշտությունը Հայաստանում այնքան էլ մեծ տարածում չունի, սակայն վերջինիս սիրահարներն այստեղ բավականին շատ են: Այդ մասին ինքներս պարզեցինք օրերս «Aftershock Republic» ակումբում տեղի ունեցած բազմամարդ երեկույթից: Իսկ party-ի առիթը՝ բրիտանական հայտնի «The Selector» երաժշտական հաղորդաշարի «այցելությունն» է Հայաստան: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում է հայաստանյան ռադիոյի եթերում հնչեցնել

Պահանջել են թուրքերին չթողնել Լվով

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի՝ Լվովում կայացած տեղի «Կարպատների» եւ Թուրքիայի «Գալաթասարայի» խաղից առաջ կանանց «Femen» շարժումը դիմել էր քաղաքային իշխանություններին՝ պահանջելով արգելել թուրք ֆուտբոլասերների ժամանումը Լվով: «Նրանք իրենց սանձարձակ պահելու հիմար սովորություն ունեն,-ասված էր դիմումում:- Վստահ ենք, որ թուրք ֆուտբոլասերների ժամանումը կբերի Ուկրաինայի մշակութային մայրաքաղաքում պոռնկության եւ սեքս-տուրիզմի տարածմանը: Թուրքիան վաղուց հայտնի է որպես ուկրաինացի

Վարդան Մինասյանը վերջնականապես կողմնորոշվեց

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը պաշտոնական տեղեկատվություն չի տարածել, հայաստանյան լրատվամիջոցները վստահեցնում են, որ մայրաքաղաքի Ավան վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնի շահագործման առիթով Երեւան է ժամանելու ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Մարզաբազայի բացումը, ըստ ԶԼՄ-ների, կատարելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու եվրոպական ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը: Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, սակայն, երեկ  տեղեկացրել է, որ

Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորում» է

«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հինգ տարի ժամանակով պայմանագիր է ստորագրել Դոնբասի մեկ այլ ակումբի՝ «Շախտյորի» հետ: Հայազգի 21-ամյա ֆուտբոլիստի համար Ուկրաինայի առաջնության առաջատար թիմը հատկացրել է $7,5 մլն: Այս մասին «Ֆուտբոլային ուիք-էնդ» հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է  «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը: Նրա խոսքերով,

«ՀԱՅԱՍՏԱՆՆ» ՈՒ «ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ»՝ ՊԱՄԻՐՈՒՄ

Ռուսաստանի հայերի լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Ուկրաինայում բնակվող հայ լեռնագնաց Սերգեյ Ղայֆաջյանն օգոստոսի 25-ին նվաճել է Պամիրի 5250 մետր բարձրություն ունեցող՝ մինչ այդ մարդու ոտք չտեսած գագաթներից մեկը: Օգտվելով առաջինը լինողին վերապահվող իրավունքից՝  հայ լեռնագնացը գագաթի ամենաբարձր կետում ֆրանսահայ մեծագույն շանսոնիեյի պատկերով հուշանշան է դրել եւ գագաթը կոչել է Շարլ Ազնավուրի անունով: Ինքը՝ Ղայֆաջյանը,

ՈՉ-ՈՔԻՆԵՐ՝ ՏԱՐԲԵՐ ԵԼՔԵՐՈՎ

Ամառային վերջին հանգստյան օրերը «խաղաղություն ու հավասարություն» բերեցին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը՝ 19-րդ տուրի չորս խաղերում գրանցելով միանգամից երեք ոչ-ոքի, ինչը յուրատեսակ ռեկորդ կարելի է համարել: Իհարկե, որքան էլ ոչ-ոքին «եղբայրաբար» է բաշխում միավորները, միեւնույն է՝ անգամ այս պարագայում միշտ կան հաղթողներ ու պարտվողներ, միավորներ կորցնող ու միավոր վաստակող: Այդպես, միանշանակ հաղթանակային կարելի է որակել

«ՌեԱնիմանիան» մոտենում է

Սեպտեմբերի 9-13-ը Երեւանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Երեկ փառատոնի կազմակերպիչները հանդիպեցին լրագրողների հետ: Անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու հավաստմամբ, ամեն ինչ լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան, 5 օրերի ընթացքում «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում ցուցադրվելու է 263 ֆիլմ՝ 35 երկրից: «Մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 400 ֆիլմ: Սակայն 263-ը ընտրվել է որպես մրցութային ֆիլմ: 

Տիգրանակերտը դառնում է ուխտատեղի

Ադրբեջանցի գիտնականներն էլ շարունակում են հերյուրանքներ տարածել Օգոստոսի 25-ին ավարտվել են այս տարի Արցախի Տիգրանակերտում անցկացված պեղումները: Երեկ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ամփոփեց այս տարի կատարած աշխատանքները: Ըստ նրա, պեղումները արդյունավետ են եղել: Ապացուցվել է, որ Տիգրանակերտը եղել է առեւտրաադմինիստրատիվ եւ մշակութային կենտրոն, հայտնաբերված գտածոներն

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆ ՈՒ ԽԵՂՃԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Դավիթ-Բեկում, ինչպես բոլոր սահմանամերձ գյուղերում   Դավիթ-Բեկի հին ու նոր եկեղեցիները: Արամ Մանուկյանի անվան դպրոցը: Մի «պատառ» 21-րդ դարի Դավիթ-Բեկում: Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ-Բեկ գյուղը 300 տարվա պատմություն ունի: Դավիթբեկցիներն ամենաշատը հպարտանում են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանով, ով այստեղ է ծնվել: Ինչպես բոլոր սահմանամերձ գյուղերը, Դավիթ-Բեկը եւս խնդիրներ ունի. ժամանակին շատ տներ գնդակոծվել

«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Հենց «խոզի գրիպի» մասին խոսակցությունները հանդարտվեցին, օգոստոսի 26-ին Ֆրանսիայի դեղերի վերահսկողության սանիտարական գործակալությունը հայտարարեց Եվրոպայում նարկոլեպսիա-կատապլեկսիա սինդրոմով 22 հոգու հիվանդության մասին: Panorama.am-ի փոխանցմամբ, բոլոր հիվանդները պատվաստված են եղել H1N1-ի դեմ: Հիվանդության 21 դեպքը գրանցվել է GSK ընկերության Pandemrix, մեկը՝ Sanofi ընկերության Panenza նյութերով պատվաստումից հետո: Սակայն Ֆրանսիայի դեղերի վերահսկողության սանիտարական գործակալության ղեկավար Կարմեն Քֆետֆ-Ժանի խոսքերով,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031