Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Ավստրալիայում միջնակարգ դպրոցի մի ուսուցչուհի բարձր դասարանների աշակերտներին հանձնարարել է ահաբեկչություն ծրագրել։ Այդ մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է korrespondent.net-ը։ Յուրօրինակ մանկավարժական պրակտիկան արդեն մեծ սկանդալ է առաջացրել հասարակության շրջանում։ Ընդ որում, ուսուցչուհին առաջարկել է ծրագրել քիմիական կամ կենսաբանական հարձակում։ Աշակերտներին հանձնարարվել է ընտրել զոհեր եւ պլան մշակել, որը թույլ կտա առավելագույն թվով անմեղ զոհեր սպանել։

Ութ բուհ ուսումնասիրվել է

Բայց ՈԱԱԿ-ը արդյունքները չի հրապարակի Մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի ապահովման՝ հավատարմագրման նոր մոտեցումները եւ մեխանիզմները փորձարկելու նպատակով ապրիլ-հուլիս ամիսներին հանրապետության 8 հաստատությունների մասնակցությամբ անցկացվել է առաջին փորձնական ծրագիրը: Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացնում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ): Երեկվա ասուլիսում կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց, որ մոտեցումների եւ մեխանիզմների կիրառելիությունը դիտարկվել

«ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ԿԱՍԵՑՈՒՄ

Իսկ բուն մեղավորների մասին շարունակում են լռել Դեռ երկու տարի առաջ տպագրված «Ոչ պետական բուհերը չափն անցել են» հոդվածում («Առավոտ», 07.09.2008) տեղեկացրել էինք, որ ոչ պետական բուհերում խայտառակ վիճակ է տիրում: Նշել էինք, որ այդ շրջանում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ընտրանքային ձեւով ուսումնասիրել էր ԿԳՆ 69 ոչ պետական բուհերից 30-ը, համարյա բոլոր կրթօջախներում գտել բազմաթիվ

45. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Տոնավաճառը՝ փողոցից: Ջարդված թթենին: Աստիճաններով դեպի շուկայի վերածված նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շինությունը, իսկ մինչ այդ՝ Կոլխոզշուկա իջնելիս շրջվեցի ու ետ նայեցի։ Հսկա տաճարը փառահեղորեն բազմել է բարձունքում։ Այն տպավորիչ էր իր ծավալներով ու ճարտարապետական ձեւերով։ Հիշեցի, տարիներ առաջ, երբ նոր էին փորում եկեղեցու հիմքերը, մի հոդվածում արտահայտեցի այն միտքը, որ ավելի ճիշտ կլիներ այս հսկա

ՎԱՅՐԻ ՈՒՏԵԼԱԲՈՒՅՍԻՑ՝ ԷԿՈՏՈՒՐԻԶՄ

Հայ գիտնականները վստահ են, որ պետական ճիշտ քաղաքականության դեպքում մեր երկրում կարող է զարգանալ էկոտուրիզմը: Այդ իմաստով բնությունը հայերիս նկատմամբ բավականին առատաձեռն է գտնվել: Մեզանից պահանջվում է ընդամենը մի փոքր սրտացավ լինել՝ ունեցածը չփչացնելու համար եւ որոշակի ներդրումներ կատարել վայրի բնության սիրահար զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ: Բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի աշխատակից, գիտությունների թեկնածու Ռոլանդ Ղազարյանը ցավով

Նախարարները՝ Կոտայքում

Edu.am-ից տեղեկանում ենք, որ ուսումնական տարվա նախաշեմին Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացնելու եւ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզ են մեկնել կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզի ուսումնական հաստատությունների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել, որի համաձայն, մարզում գործում է 104 դպրոց, որից 59-ը՝ միջնակարգ,

Կբարելավվիգյուղացու վիճակը

Հայաստանի եւ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) միջեւ երեկ նախաստորագրվեց «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որով ՀՀ-ին կտրամադրվի 13,48 մլն դոլար փոխառություն եւ 500 հազար դոլար դրամաշնորհ՝ Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության կրճատմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Համաձայնագիրը նախաստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Գյուղատնտեսության միջազգային

Վերահսկիչի հաշվետվությանն ընդառաջ

Օրերս Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի Դիլիջանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներ, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների տնօրեններ, մարզպետարանի աշխատակիցներ: Խորհրդակցությունը լրագրողների համար փակ է եղել: Սա Վերահսկիչի բացահայտումներին առնչվող երկրորդ խորհրդակցությունն է Տավուշի մարզպետարանում: Առաջինը հուլիսի 29-ին էր, որին ներկա էին նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի անդամները: Մեր տեղեկություններով,

Ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը

Panorama.am-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության IRNA պաշտոնական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ երկրի փոխնախագահ Համիդ Բաղային ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Գործակալության հաղորդմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ օգոստոսի 25-ին կազմակերպված «Իրան. Հաղթանակի կամուրջ» համաժողովում ունեցած ելույթում երկրի փոխնախագահ, մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Համիդ Բաղային խոսել է

«Մոսկվան եռանկյունի է ձեւավորում»

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրին՝ հայտարարել է, թե «ռուսները Վրաստանին սահմանակից Գյումրիում գտնվող իրենց ռազմակայանը պարզապես հեղեղել են C-300 տիպի հակաօդային համակարգերով, որոնք կարող են հայտնաբերել, հետեւել եւ ոչնչացնել հրթիռներն ու տարբեր բարձրության վրա թռչող օդանավերը: Համոզված եղեք՝ ռուսները C-300-ներն արդեն իսկ տեղակայել են Ցխինվալիի տարածաշրջանում»:

Արձանագրությունը չի կանգնեցնի

Ըստ henaran.am-ի, Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն ասել է. “«Այժմ Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ յուրաքանչյուր հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա կարտացոլվի: Նա արդեն իրեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության վարչության ղեկավարի պես է պահում, ինչը ծիծաղելի է: Մեր տարածքները օկուպացված են: Ինչ էլ որ լինի, հայ անջատողականները պետք է դուրս հանվեն այդ տարածքներից: Համագործակցության մասին պայմանագիրը

ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԻՆ

Օգոստոսի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում, 44-ամյա Վախթանգ Թ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Իջեւան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 59-ամյա Գագիկ Քալանթարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, սակայն չմանրամասնելով, որ վրաերթ կատարած Վախթանգ Թամրազյանը ոստիկանության սպա է: Մեր տեղեկություններով` նա

Թուրքիան պետք է անվավեր ճանաչի

Թուրքիայի իշխանական շրջանակները շարունակում են լուծումներ փնտրել՝ կապված Թուրքիայի իշխանությունների կողմից Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված խայտառակ ճառի հետ, որը վերաբերում է Հրանտ Դինքի սպանությանը, տեղեկացնում է yandex. ru-ն: Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը թուրքական CNN-ով հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պետք է անվավեր ճանաչեն Եվրոդատարան ուղարկված՝ Դինքի սպանության հետ կապված ճառը: Հիշեցնենք,

Այ քեզ «Առլեկինո»

«Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 24-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնի բաժին ահազանգել են, որ որովայնի վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու երիտասարդ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդները բնակվում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նրանք են՝ 18-ամյա Արամ Գրիգորի Մնացականյանը եւ 17-ամյա Ազատ Վաչագանի Մկրտչյանը: Երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել էին նույն օրը՝ Իսահակյան փողոցում, Կենտրոնական

ԽԵՂՃ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԴԱՌԸ ԴԱՏԻ, ԴԱՏԱՐԿ ՆՍՏԻ……

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչ Աշոտ Խաչատրյանը բողոք-նամակներ է ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մարզպետարան, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, հանրապետական գյուղապետին, լրատվամիջոցներին: «Ինձ մոտ կա տեսաերիզ, փաստաթղթեր, որոնց ծանոթանալով՝ կտեսնեք, թե ինչ են անում հասարակ գյուղացու գլխին»,- ահազանգում է Ա. Խաչատրյանը, սակայն, ըստ նրա, որեւէ մեկը հարցին լուծում չի տալիս, մեկը մյուսի

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ՝ ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգոստոսի 25-ին տպագրված «Ալան-թալան է էս երկրում» հոդվածի առնչությամբ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ օրերս առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին հրավիրվել են նաեւ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրենը եւ բժիշկ-էնդոկրինոլոգը: Տնօրենը վստահեցրել է, որ պոլիկլինիկան ինսուլինի տրամադրման խնդիր չի ունեցել: Պարոն Ղուկասյանը պոլիկլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգին հանձնարարել է հիվանդների հետ բացատրական աշխատանք տանել, նրանց

ԳՈՄԱՂԲԻՑ ԳԱԶ ՍՏԱՑԵՔ, ԱՂՋԻԿՆԵՐԻՆ՝ ԼՈՂԻ ՏԱՐԵՔ

«Առավոտի» ընթերցող Էդիկ Համբարձումյանը 1-2 առաջարկություն ունի մեր կառավարությանը, ուստի դիմել է մեր թերթին, հույս ունենալով, որ այսպես նրա առաջարկներն ավելի շուտ տեղ կհասնեն: Օրերս Է. Համբարձումյանը ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով տեսել է, թե ռուսներն ինչպես են գոմաղբից մեթան գազ ստանում, ինչն էլ առաջարկում է կիրառել նաեւ մեր գյուղերում: Է. Համբարձումյանի պատմելով՝ «3 կովի 1 օրվա

Հանքերն օգտագործում են բարբարոսաբար

Չխնայելով անտառները, ջրերն ու քարերը Մասնագետների հաշվարկներով՝ 1 հասուն ծառն օրվա ընթացքում արտադրում է 40 կիլոգրամից ավելի թթվածին, որը կարող է «սնել» մոտավորապես 60 մարդու: Իսկ 1 հասուն հաճարենին նույն ժամանակահատվածում 10%-ով ավելացնում է արմատների մոտ հողի խոնավությունը: Ուստի մասսայական ծառահատումները աղետալի հետեւանքների կարող են հանգեցնել, քանի որ անտառները հանդիսանում են նաեւ ջրերի հավաքման եւ

«ՔԱՐՏԵԶԻ ՎԵՐՋՈՒՄ ԵՆՔ, ՈՉ ՈՔ ՉԻ ԳԱԼԻՍ ՄԵԶ ՄՈՏ»

Ասում են Ճոճկան գյուղի բնակիչները «Մեր հույսն Աստված ա, ո՛չ պաշտոնյան ա, ո՛չ էլ նախագահը»: «Քարտեզի վերջում ենք: Մեր գյուղ հազարից մեկ են պաշտոնյաներ գալիս: Նրանք էլ իրանց գործերով են մենակ գալիս: Գոնե մի երկու բարերար գա, մեզ օգնի, որ կյանքի բարիքներից մենք էլ օգտվենք»: Սրանք Լոռու մարզի՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Ճոճկան գյուղի բնակիչների խոսքերն

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

«Հայփոստը» բարձրացրել է ծառայության վարձը, որից, սակայն, Վանաձորի մասնաճյուղը ոչինչ չի շահում, բնակիչները դժգոհում են, իսկ համայնքապետարանների հետ պայմանագրերը կասեցվել են: Վանաձորի 63-ամյա բնակիչ Մելանյա Միրզաբեկյանը, քաղաքի խարխլված ճանապարհի անհարմարությունները հաղթահարելով, փոստ է հասել կոմունալ վճարումները կատարելու, բայց պարզվել է, որ կարող է կատարել բոլոր վճարումները՝ բացի աղբահանությունից, եւ այսուհետեւ աղբահանության վճարի համար կա՛մ ծայրամասային

ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԱԾ ԷՐ

Շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի 8-րդ շենքի բակում հոսանքահարումից մահացել է նույն շենքի բնակիչ՝ 48-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը:

ՄԱՀԱՑԱԾ ԷՐ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Գայի պողոտայի 11 շենքի 12-րդ բնակարանի դուռը բացելով՝ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են 74-ամյա Տաճատ Շահվերդյանի դին:

ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ԿՀԵՇՏԱՆԱ

Գործադիրի որոշմամբ՝ տեխզննման կայանների գործունեության կարգն ազատականացվեց: Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մանրամասնեց. «Նախկինում սահմանված էր, որ յուրաքանչյուր տեխզննման կայան կոնկրետ տարածք է սպասարկում, իսկ նոր որոշմամբ՝ ցանկացած մարդ ցանկացած վայրում կարող է իր մեքենայի տեխզննման գործընթացն անցկացնել»: Ըստ նախարարի՝ տեխզննման կայանները հանրապետությունում 31-ն են. «Շատ տեղերում հերթեր են

Չգրանցված ծնունդներ կան

Երեկ կառավարության նիստում ներկայացվեց 2010թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խոսքով՝ առաջին կիսամյակում ուշադրություն է դարձվել մի քանի խնդրի վրա: Նախ ավարտել են Հայաստանում 2010-12թթ. մարդկանց շահագործման դեմ պայքարի եռամսյա ծրագիրը: Ապա նշեց. «Այսօր խնդրի բացահայտման փուլում ենք, հասկացել ենք՝ որտեղ են հիմնական խնդիրները,

«Կառավարությունը ձեռքերըլվացել է»

Իսկ Սաֆարյանը դեղատոմսեր է առաջարկում Տարիներ շարունակ մեր կառավարության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը մնում է ներմուծող երկիր, եւ արտահանումն ու արդյունաբերությունը չեն զարգանում: Այդ հարցի լուծման իր տարբերակները երեկ «Դուպլեքս» ակումբում առաջարկեց Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա վստահ էր, որ տնտեսական խելամիտ քաղաքականության դեպքում ներմուծումն ու արտահանումը գոնե կհավասարեցվեն: Ըստ պարոն Սաֆարյանի՝

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Գործադիրը երեկ կայացած նիստում հավանություն տվեց ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման եւ կիրառման դեպքում կպարզեցվեն ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպման, մաքսային վճարների ընթացակարգերը: Ինչպես կառավարության նիստին հաջորդած ասուլիսում նշեց Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ փոփոխությունների շրջանակում ՀՀ քաղաքացիներին կարգելեն «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով մեքենաների ներմուծումը: Այս տարվա

ԼՍՈՒՄՆԵՐ՝ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՈՒՐՋ

Դրանք կազմակերպելու մտադրության մասին հայտնեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: – Մինչ Երեւանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ Դուք անհրաժեշտ էիք համարել, որ ՀԱՊԿ-ում արծարծվի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 համակարգերի վաճառքի հարցը՝ բացատրություններ ստանալու ակնկալիքով: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ դատելով այդ գագաթաժողովի մասին

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՊՏԱ՞Կ

Ըստ «Պանորամայի», ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները մամուլի ասուլիսում նշել է, որ հայ-ռուսական համաձայնությունները չեն խոչընդոտի ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, ասել է, որ այս հարցը վերաբերում է երկու երկրներին՝ Ռուսաստանին եւ Հայաստանին. «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն սերտ, ամուր գործընկերային հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ: Եվ բոլոր հիմքերն ունենք՝ հուսալու, որ այդ համագործակցությունը կշարունակվի: Դրանից զատ, ՌԴ-ն ԵԱՀԿ

ՄԻՋՆԱԲԵՐԴ

Կամքը թող ձերը լինի, եղբայրնե՛ր ու քույրե՛ր, այսօր կարծես թե ոչ մի ասելիք չունեի. մտածում էի՝ չէ՞ որ ամեն ինչ վաղո՜ւց արդեն ասված է, եւ հետո՝ ո՞ւմ եւ ի՞նչ պիտի ասես հիմա, որ տեղահանի կարդացողի սիրտը, անհանգստացնի նրան, բայց տարօրինակ բան. օգոստոսյան շոգ իրիկվա մեջ մի գավաթ սառը գարեջրի պատկերը շեղեց միտքս: Եվ ես պարզ

«Մենք մեր փոխզիջումն արել ենք»

Վստահ է գեներալ Մանվելը «Եթե մեկը կասի, որ կողմ է Ադրբեջանին տարածքներ հանձնելուն, ապա պետք է նրա արյունը ստուգել՝ հա՞յ է նա, թե՞ ոչ: Ի՞նչ տարածքային զիջումների մասին կարող է լինել խոսքը»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: «Ոչ ոք էլ ավելի լավ չգիտի խաղաղության գինը՝ ինչպես երկրապահը, բայց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031