Օրվա լրահոսը
Միավորվել են հանուն գաղափարի
Երեկ մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան N20 դպրոցի մարզադահլիճում մեկնարկեց «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի երկրորդ մրցաշարը, որին մասնակցում են զանգվածային լրատվամիջոցների թիմերը: Մրցաշարը նախաձեռնել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի հետ համատեղ: Ինչպես անցած տարի, այս անգամ էլ միջոցառումն անցկացվում է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում եւ նպատակ ունի քարոզել մեր հասարակության
ՀԱՅՏԸ ԼՈՒՐՋ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՊԵՏՔ
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց եւ կանանց համաշխարհային օլիմպիադաներն աննկատ մոտենում են եզրագծին: Տղամարդկանց մրցաշարում 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող գործող օլիմպիական չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականը երեկ 8-րդ տուրում հանդիպում էր Ֆրանսիայի հետ: Այս մրցապայքարում չորս խաղատախտակների առջեւ հանդիպում էին Էտյեն Բակրոն եւ Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Վլադիմիր Հակոբյանը, Լորեն Ֆրեսինեն
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՈԹՈՂ ԲՆԱՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ
Զրույցներ Տիգրան Մանսուրյանի հետ – Մի տարի հանգստանում էի Հրազդանի շրջանի Ռնդամալ գյուղում (Ծաղկաձորից ոչ հեռու):- Պատմում է Տիգրան Մանսուրյանը։- Հարեւան գյուղերում երեւանցի ծանոթ հովեկներ կային` նկարիչներ, երաժիշտներ: Երիտասարդ էինք, հանդիպում, զրուցում էինք: Եվ ահա մի օր Ռնդամալից գնում եմ հարեւան գյուղ՝ տղերքին հանդիպելու: Հանդամիջյան ճանապարհով գնում եմ, ուրեմն: Տեսնեմ, ետեւիցս մի տարեց գյուղացի հասավ
Վրացիների կեղծ բարեկամությունը
Փաստում են վրացագետն ու հոգեւորականը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ԵՊՀ հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, վրացագետ Հայկազուն Ալվրցյանը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրանք խոսեցին Վրաստանում հայկական հոգեւոր արժեքների պղծման եւ «սեփականաշնորհման» հարցերի մասին: Մինչ թեմային անդրադառնալը, լրագրողները տեր Վահրամից պարզաբանում խնդրեցին Շիրակի թեմի առաջնորդի դեմ ստորագրահավաք կազմակերպելու
Հեքիաթ պատմող չե՞նք ունենա
Նոյեմբերի 20-22-ը Երեւանում անցկացվում է «Գիտելիք եւ խորհրդանիշ, հավատալիք եւ սովորույթ» խորագրով 4-րդ գիտագործնական գիտաժողովը: «Առավոտը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետ, երաժշտագետ Լիլիթ Սիմոնյանի հետ, որի զեկուցման թեման էր «Գլոբալիզացիայի կործանարար ազդեցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության վրա»: «Գլոբալիզացիան իր հարվածն ուղղում է հենց ազգային մշակույթների դեմ: Դա արվում է ծրագրված եւ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոգեբանի ու հոգեւորականի տեսակետները Ինքնասպանությունը համարվում է գիտակցված գործողություն. հետազոտությունները փաստում են, որ անգամ հոգեկան հիվանդները ինքնասպան են լինում ոչ թե իրենց հիվանդության պատճառով, այլ սոցիալական փոխհարաբերություններն ու կարգավիճակը կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ հասարակության մեջ իրենց միայնակ ու ոչ պիտանի զգալու պատճառով: Երբ Արմենը 14 տարեկան էր, բակի տղաները ծաղրում էին նրան, ասում էին՝ աղջկա
«Ամոթալի» թեմաներ՝ երեխաների համար
Սեռական դաստիարակության վերաբերյալ ծնողների, մանկավարժների ու մասնագետների կարծիքները տարբերվում են: Երեխաները դուրս են գալիս կաղամբի միջից, նրանց գետը կամ արագիլն է բերում. եթե որեւէ ծնող այժմ փորձի իր անչափահաս զավակին այսպիսի բացատրություն տալ, երեխան նրա վրա կծիծաղի: Այժմ երեխաները լատինաամերիկյան սերիալներից, ինտերնետից եւ այլ աղբյուրներից սեռական հարաբերություններին վերաբերող այնպիսի մանրամասներ են «բացահայտում», որ ժամանակին գործող
«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐՍԻՑ ԵՄ ԶԳՈՒՄ»
Ասում է դերասանուհի եւ արձակագիր Անահիտ Թոփչյանը Վերջերս կայացավ Անահիտ Թոփչյանի «Հայելի» գրքի շնորհանդեսը, որը պատմվածքների ու մոնոդրամների ժողովածու է: Նոր գրքում հեղինակը շարունակում է ներկայացնել իր հերոսների դրամատիկ ճակատագիրը, որոնք ընթերցողին ծանոթ են նրա «Lady S.D.F.» ժողովածուից: Այստեղ եւս «անհասցե տիկնոջ» դրաման շարունակվում է: «Հայելիի» առիթով հեղինակը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: Հետաքրքրվեցինք՝ գրե՞լն է
Պատվերով՝ հայտնագործություններ, դիպլոմայիններ ու ռեֆերատներ
Որոշ կազմակերպություններ զբաղված են նման բիզնեսով Ուսումնական կիսամյակը ավարտին մոտենալուն պես՝ անգամ այն ուսանողի մեջ, որը երբեւէ չի էլ մտածել իրեն հանձնարարված ռեֆերատը կամ կուրսային աշխատանքը համապատասխան գումարով գրել տալու մասին, ակամայից այդպիսի ցանկություն է առաջանում, քանի որ բուհում ամեն քայլափոխի ինչ-որ մարդիկ թռուցիկներ են «հրամցնում»՝ զարտուղի ճանապարհով գիտական աշխատանքներ ձեռք բերելու գնացուցակով, իրենց հասցեներով
«Ո՛Չ ՓՈՂ ՈՒՆԵՄ, Ո՛Չ ԷԼ ՔԵՌԻ»
Սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը մերժում է ծրագրերն իրականացնելու հայաստանյան «մեթոդները» Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արտաշես Ալեքսանյանին շատերը հիմա ճանաչում են որպես «Ճակատագրի գերիները» հեռուստասերիալի Սոսովիչ: Արտիստը դրանից չի նեղվում. «Ոչինչ, սկզբում տեսնելիս կասեն՝ վա՜յ, Սոսովիչը, հետո անուն-ազգանունս կսովորեն, մի օր էլ կգա, որ կուզենան խաղացող արտիստին բեմի վրա տեսնել»: Ինչ վերաբերում է
Հեռուստասերիալի բարի ոստիկանը
Ըստ ճանաչված դերասան Ազատ Գասպարյանի՝ «սպիտակ ագռավ» իրականում կա Դերասան Ազատ Գասպարյանը այլեւս բարի ոստիկանի է մարմնավորում «Որոգայթ» հեռուստասերիալում: Նրա հերոսը ամենաշատ քննադատվածներից է, քան սերիալների՝ ժարգոնով խոսող կրիմինալները: Դերասանն ինքն էլ գոհ չէ հեռուստասերիալներից. «Բոլորը կրկնում են մեկը մյուսին՝ նույն գողերն ու մաֆիոզներն են, նույն ահավոր կենցաղը: Հայկական սովորություն է, երբ մեկը մի բան
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՄԱՐ
Ըստ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, զարգացման ֆինանսավորում կհատկացվի այն դեպքում, երբ գիտությունը կսկսի լուծել պետության առաջադրած խնդիրները: 2009 թվականի բյուջեով գիտության ոլորտի համար նախատեսված 8.3 մլրդ դրամ ֆինանսավորումը տարաբնույթ մեկնաբանությունների եւ դժգոհությունների տեղիք տվեց: Որպես գիտական շրջանակների ներկայացուցիչ՝ ամենից շատ այս կապակցությամբ մտահոգություն հայտնեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Վերոնշյալ 8.3 մլրդ դրամից ակադեմիային
Իգական սեռի անչափահաս դատապարտյալներ չունենք
Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի, պատճառը նաեւ մենտալիտետն է: ՌԴ քրեակատարողական հիմնարկներում այսօր շուրջ 14000 անչափահաս կա, նրանց թվում՝ բազմաթիվ աղջիկներ: Ըստ ուսումնասիրությունների, ՌԴ իգական սեռի անչափահաս դատապարտյալների 48,1%-ն անհաջող ընտանիքներից է, 5,6%-ը երկկողմանի ծնողազուրկ է, 4,9%-ի ծնողները զրկված են ծնողական իրավունքներից կամ ազատազրկված են: Անչափահաս հանցագործուհիների 81,7%-ը
«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
Նոյեմբերի 18-ին Լոնդոնում իրավապաշտպան «Amnesty international» կազմակերպությունը հանրությանը ներկայացրեց վրաց-ռուսական հակամարտությանը վերաբերող իր զեկույցը՝ «Քաղաքացիները՝ կրակի գծի վրա»: Նախորդ շաբաթ զեկույցի հեղինակներից ոմանք Հայաստանում էին, եւ Լոուրենս Բրոերսը՝ «Amnesty international»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի Հարավային Կովկասի փորձագետը, բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»: Զեկույցը, որն իրենից ներկայացնում է ծավալուն մի աշխատություն, որում բերված են բազմաթիվ վկայություններ,
Հրապարակման հետքերով
Չորրորդ երեխայի մասին չգիտեին էլ Օրերս «Առավոտի» խմբագրություն էր այցելել Շենգավիթ համայնքի բնակիչ Լեւոն Ավագիմյանը եւ դժգոհել, որ 2007-ի փետրվարի 5-ին երբ ծնվել է իր երրորդ երեխան, այդ առիթով տրվող միանվագ 200 հազար դրամը մերժել ու չեն տվել: Նրա պատմելով, 2008-ի օգոստոսի 8-ին ծնվել է իր չորրորդ երեխան եւ ինքը ոչ միայն չի ստացել չորրորդ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Արդարադատության նախարարից նման քայլ են ակնկալում փաստաբանները «Դիֆենս» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Կարեն Անդրեասյանը, փաստաբան Արարատ Անտոնյանն ու «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հ/կ տնօրեն Սուսաննա Ներսիսյանը երեկ «Փաստարկ» ակումբում, կոնկրետ օրինակներ բերելով, խոսեցին Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության մասին: Ս. Ներսիսյանի ձեւակերպմամբ, բոլոր երկրներում հեղինակային իրավունքի խնդիրները միշտ հանրության եւ իշխանությունների ուշադրության կենտրոնում են. «Հեղինակային իրավունքը
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Բժշկությունը թատրոն չէ «Ուսումնասիրություններից պարզվել է, որ մանկական մահացության մեծ մասը կախված է ոչ միայն մանկաբուժության, այլեւ մոր եւ մանկան ծառայություններից: Այդ առթիվ մեզ հաջողվեց ապացուցել, որ առողջության պահպանման առաջնային ծրագիրը ոչ թե մեկ բժշկի թատրոն է, այլ մեկ բժշկի կողմից կազմակերպվող, աջակցող եւ վերահսկող, բայց թիմային աշխատանք, որի մեջ մեծ դեր պետք է ունենա
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ԲԵՌՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ըստ որոշ տնտեսվարողների՝ ընկերության միջոցով Հայաստան մտնող բեռները ճանապարհին թալանվում են կամ էլ տեղ են հասնում ուշացումով: «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով բեռնափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերություններ վերջերս դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ դժգոհել, որ, օգտվելով իր մենաշնորհային դիրքից, երկաթուղու ղեկավարությունը չհիմնավորված կերպով բարձրացրել է բեռների տեղափոխման վարձավճարները: Մասնավորապես՝ հանձնաժողովին է դիմել բենզինի ներկրմամբ
«Հայաստանը կվերածվի Պաղեստինի»
Ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի դեպքում կանխատեսում է «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը: «Ես երջանիկ կլինեմ, եթե Սերժ Սարգսյանը հողերը չվերադարձնելու երդում տա ոչ միայն կուսակցությունների ղեկավարների առջեւ, այլեւ ժողովրդի, քանի որ նա ՀՀ Սահմանադրությամբ հենց ժողովրդի նախագահն է»,- ասաց «Միացում» ազգային նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ արձագանքելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ տպավորություններ ունեք նախագահի նախաձեռնությամբ
ՈՒՇՔՆ ՈՒ ՄԻՏՔԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ» Է
Բրյուսել մեր այցի ընթացքում համոզվեցինք, որ եվրոպական պաշտոնյաներն առաջնայնությունը տալիս են Հայաստանի արտաքին քաղաքական հարցերի կարգավորմանը, որոնց համեմատ՝ ներքաղաքական խնդիրների լուծումը մղվում է երկրորդ պլան: Մարտի 1-ին հաջորդած օրերին եվրոպական պաշտոնյաները մեկը մյուսից խիստ գնահատականներ էին տալիս Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ասենք, Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Եվրամիության նախագահությունը հայտարարություններ էին հրապարակում,
ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻ՞Ց
ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հերթական անգամ փայլել է իր ինքնատիպությամբ։ Լրագրողները նրան հարցրել են Սամվել Նիկոյանի եւ դիպուկահարի պատմության մասին։ Գալուստ Սահակյանը, որպես «քաջատեղյակ», հայտարարել է, որ նրանք, ովքեր «մարտի 1-ին ստեղծել էին հայտնի վիճակը», ովքեր «ոչ սահմանադրական ճանապարհով ցանկանում էին երկրում իշխանությունը յուրացնել», նրանց տրամադրության տակ էլ եղել են դիպուկահարները: «Նրանց
Կրկին խոչընդոտեցին
Մոտ մեկ ամիս առաջ «Միացում» նախաձեռնության անդամները նամակով դիմել էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ հանդիպում խնդրել՝ պարզաբանելու համար ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ ընթացող իրադարձությունները եւ փարատելու նախաձեռնության անդամների մտավախությունները, որոնք առաջացել են հիմնականում ոչ պաշտոնական ճանապարհով ստացված տեղեկություններից: Նամակը մնացել է անարձագանք: Եվ հիմա, երբ ակնհայտ է, որ ինչ-որ գործընթացներ, այնուամենայնիվ, տեղի են ունենում, նախաձեռնության
«Շատ գեղեցիկ բառեր են գրել իմ մասին»
Երեկ այսպես պատասխանեց քաղբանտարկյալների մասին «Առավոտի» հարցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ այցելեց խորհրդարան եւ հանդիպումներ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպումները փակ էին, եւ հասկանալի է, որ պաշտոնական տեղեկատվությունը՝ բավականին ժլատ: «Առավոտը» երեկ հասցրեց
ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ «ԹՈՒՅԼ ՕՂԱԿՆԵՐ»
Արդյոք «Մարտի 1»-ին ոստիկանության գործողությունների միակ պատասխանատուները նախկին ոստիկանապետն ու ոստիկանության զորքերի նախկին հրամանատա՞րն են: Ինչպես երեկ մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, մեր պետական մեքենան ժամանակ առ ժամանակ «սբոյ» է տալիս, որի արդյունքում տեղ-տեղ շահում է նաեւ մեր հասարակությունը: Խոսքը վերաբերում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ
«ՃԱՌԵՐ ԱՍԵԼՈՎ՝ ԱՐՑԱԽԸ ՉԵՍ ՓՐԿԻ»
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասում է, որ, ի տարբերություն Երեւանում ճառողների, ինքը գործնական քայլեր է անում՝ Արցախի խնդրի լուծման ուղղությամբ: – Պարոն Գրիգորյան, հատկապես նոյեմբերի 2-ին Մոսկվայում եռակողմ Հռչակագրի ստորագրումից հետո դարձյալ հրատապ է դարձել Արցախի թեման: Գրեթե ողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն արդեն հայտնի է: Սակայն լռում է Երկրապահը: – Սխալը հենց այնտեղ է,
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Նոյեմբերի 20-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան քաղաքական կուսակցության 10-րդ համագումարը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին «Եդինայա Ռոսիայի» հետ համագործակցության պայմանագիր կնքած քաղաքական կուսակցությունների պատվիրակությունները։ «Եդինայա Ռոսիայի» համագումարին հրավիրված էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Համագումարի շրջանակներում տեղի ունեցավ «կլոր սեղան»-քննարկում՝ «Գլոբալ հիմնախնդիրներ. քաղաքական կուսակցությունների
ԵՐԲ ՁԱՅՆՆ ԱՐԴԵՆ ՀՆՉԵԼ Է
Ինձ միշտ հիացրել է գետի անվախճանական հավատարմությունը իր ափերին, չնայած որ ջրերը շարունակ հեռանում են, որ ծով հասնելով՝ նորից ետ վերադառնան, երբեք չլքած իրենց ափերը, որը հայրենիքն է իրենց, քանի որ ափերը կենդանի են, ինչքանով կա անվերջ հեռացող, բայց միշտ հաստատուն գետը: Եվ եթե ջրերի կյանքը մեզ անհասու է, քանի որ գտնվում է Աստծո գաղտնի
«Մենթական» պատասխան
«Մարտի 1»-ի հանձնաժողովի նամակներին փոխոստիկանապետ Գ. Մհերյանի անհարգալից պատասխանը վրդովեցրել է հանձնաժողովականներին: Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկ կայացած հերթական նիստին հրավիրվել էին ոստիկանապետի տեղակալներ Հովհաննես Հունանյանը, Արմեն Երիցյանը եւ ընդդիմության ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանը: Վերջիններս չէին եկել. նույն օրը, նույն ժամին, պարոն Զուրաբյանը
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ
«Սթար» ֆուտբոլային առաջնությունում Հայաստանի չեմպիոնի կոչումը 11-րդ անգամ նվաճելուց հետո Երեւանի «Փյունիկ» ակումբը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որը մրցաշրջանի յուրատեսակ ամփոփում եղավ: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին նախապես խնդրեց նախորդ օրը կայացած «Փյունիկ»-«Արարատ» ոսկե խաղի մրցավարության մասին իրեն հարցեր չտալ: «Ես երբեք մրցավարների աշխատանքին գնահատական չեմ տալիս,- ասաց նա:- Դրա համար կա հանդիպման
Բողոքի ակցիաներ
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցում էին քաղբանտարկյալների կանայք: Նրանց պահանջը նույնն է՝ ազատ արձակել իրենց ամուսիններին: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կնոջ՝ Մելիսա Բրաունի կա րծիքով, բոլոր հանցագործները նրանք են՝ «ովքեր կառավարության շենքի ներսում են հիմա գտնվում»: Չնայած անձրեւոտ եղանակին՝ կանայք, անձրեւանոցների տակ պատսպարվելով, բռունցքները վեր պարզած հնչեցնում էին իրենց մշտական պահանջը՝ «Ազատ, անկախ