Օրվա լրահոսը

Նանյանի «ջիպը» հասավ Գիզիրյանի ընկերոջը

Քանի որ վերջինս ծառայողական մեքենա չուներ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի պաշտոնաթողումից հետո Գյումրիում խոսակցություններ տարածվեցին, որ տիկինը մարզպետարանին պատկանող ծառայողական սպիտակ «ջիպը» դուրս է գրել՝ նվիրելով իր 20 տարվա վարորդին, որն իրեն ծառայել է զբաղեցրած բոլոր պաշտոնների ժամանակ: Վերջերս էլ մարզպետարանում սկսեցին խոսել այն մասին, որ նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը Լիդա Նանյանից հետ է պահանջել

ՁԵԹԸ ԿԹԱՆԿԱՆԱ՞

News.am-ի տվյալներով՝ «Ալեքս Գրիգը» զգուշացրել է իրացման կետերին, որ ռուսական եւ ուկրաինական ձեթի գները նորից բարձրանալու են, այն էլ՝ շատ կտրուկ: Նոր մատակարարվող ձեթերը կթանկանան 40-50%-ով՝ «Ավեդով» ձեթը կդառնա 950-1000 դրամ, գրեթե նույնքան կարժենա «Զոլոտայա Սեմոչկան»: Մատակարար կազմակերպությունը ձեթի գնի այս բարձրացումը հիմնավորել է նրանով, որ ՌԴ-ում եւ Ուկրաինայում ձեթը թանկանում է՝ կապված երաշտի հետ:

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ»՝ ՄՈԻՇ-2-ԻՆ

«Ջրամատակարարման միացման համար անհրաժեշտ է, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասի բնակիչները տեղադրեն ջրաչափեր, որոնք տրամադրվում են «Գլենդել Հիլզի» Գյումրիի գրասենյակում: Այն բնակիչները, որոնք անտեղյակության պատճառով ջրաչափերը ձեռք են բերել այլ աղբյուրներից, կարող են մեզնից ջրաչափերի փոխհատուցման գումար ստանալ: Խնդրում ենք բոլոր բնակիչներին, դա անել մինչեւ սեպտեմբերի 1-ը եւ լինել բնակարաններում, որպեսզի «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը կարողանա բոլոր շենքերի

Թոռան մեքենայից ընկել՝ մահացել է

Ոստիկանության Դիլիջանի բաժնում օգոստոսի 20-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ձախ կոնքոսկրի կոտրվածքով, պոչուկային շրջանի պատռված վերքով եւ արյունահոսությամբ հիվանդանոց էր տեղափոխվել Հաղարծին գյուղի բնակիչ, 1935 թ. ծնված Վանիկ Բեգլարյանը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու եւ նույն օրը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է: Մեկնած օպերատիվ խմբին Վ. Բեգլարյանի

Քոթանջյանը չի՞ տեսնում

Արդեն մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն թաղամասում, Կարապետ Ուլնեցու փողոցում գտնվող թիվ 147 դպրոցը փողոցից բաժանող մայթեզրի երկաթե ցանկապատի մի զգալի հատված մեքենայի հարվածից կոտրվել է եւ շրջվել: Հիշեցնենք, որ այդ դպրոցի տնօրեն Լարիսա Ադամյանը պատահական մարդ չէ՝ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Էռնեստ Սողոմոնյանի տիկինն է, Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մայրը: Բացի այդ՝

ԱԳՌԱՎՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

«Որովհետեւ նրանց Հայաստանում հյուրընկալ ենք դիմավորել» Մեքենաների առատությունը, սրճարանների ու ռեստորանների խառը երաժշտությունն ու աղմուկ-աղաղակը վերջին տարիներին մեր երկրից արտաքսեցին հանգիստ միջավայր նախընտրող երգող թռչուններին, իսկ քաղաքի աղտոտվածությունն էլ ագռավների բազմացման պատճառ դարձավ: «Վերջին շրջանում հանրապետությունում քաղաքաշինությունն անհամեմատ խտացել է, իսկ կանաչ տարածքները շարունակում են վերանալ, եւ որ կողմդ նայում ես՝ աղբ է: Այս ամենը

Ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ՀԱՊԿ

Ինչպես հաղորդում է 7or.am-ը՝ վկայակոչելով AZE.az-ը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում մտնել ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ՀԱՊԿ, քանի դեռ այդ կազմակերպությունները Հայաստանին չեն ճանաչել որպես «ագրեսոր, որը օկուպացրել է Ադրբեջանական տարածքները»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի դառնա ՀԱՊԿ անդամ, քանի  որ նրա անդամ է նաեւ «ագրեսոր»

Ռուսներին օգնեցին, ջավախքցիներին՝ ոչ

Օգոստոսի 4-ին Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Ացկուրի գյուղի անտառներում բռնկվել էր ուժեղ հրդեհ: Այն շարունակվեց մեկ շաբաթ: Մենք՝ հայաստանցիներս, ոչինչ չձեռնարկեցինք մեր եղբայրներին օգնելու համար… Ի՞նչ արեցինք մենք պետական մակարդակով: Իհարկե՝ ոչինչ: Մենք գերադասեցինք մեր «եղբայրական» Ռուսաստանին օգնություն ցուցաբերել, մինչդեռ մեր պատմական հայրենիքի մի մասին, որ գտնվում է «քթներիս տակ», ոչնչով չփորձեցինք օգնել: Տեղեկացա, որ «Միասին»

Վարձակալել է, բայց փողը չի տվել

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Նոյեմբերյանի նստավայր) օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Իջեւանի բնակիչ Արծրունի Խաչատրյանի հայցի քննությունը: Վերջինս Բերդի զինկոմիսարիատի տեխնիկայի հաշվառման եւ նախորոշման բաժնի պետն է, մայոր: Ա. Խաչատրյանը պահանջում է Հայ ազգային կոնգրեսից 650 հազար դրամ բռնագանձել՝ հօգուտ իրեն: Ըստ «Հետքի», անցյալ տարվա մարտից Խաչատրյանն իր սեփականությունը հանդիսացող՝ Իջեւանի Աբովյան 17 հասցեում

ԱԶԴԵՑԻԿ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների տարաձայնությունները հայ-ռուսական փաստաթղթերի շուրջ Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերում գրեթե էական տարբերություններ չեն լինում, հատկապես արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժիններում: Եվ քանի որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման այս փուլում Հայ ազգային Կոնգրեսը հատկապես խոսեց ռազմաբազաների մասին պայմանագիրը երկարաձգելու դեմ, նորից ընթերցեցի նախագահ Սերժ Սարգսյանի եւ 2008-ին նախագահի

ՏՈՒՆ ԵՆ ԱՌԵԼ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Բարեխիղճ գնորդին կալանավորել են Նորություն չէ, որ անհատ բրոքերները տան վաճառքի ժամանակ հաճախ տարբեր մեքենայությունների են դիմում, որպեսզի պոտենցիալ գնորդից ավելի գումար պոկեն ու իրենց գրպանը դնեն, բայց որ անշարժ գույքի առքուվաճառք կազմակերպող լիցենզավորված գործակալությունների աշխատակիցներն են տուն վաճառելիս անօրինական գործողությունների դիմում, արդեն մտահոգիչ է: Աբովյան քաղաքի 55 ամյա բնակիչ Գագիկ Գեղամյանը 1 տարի չէ,

ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ

Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, մասնավորապես տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձեւավորումը եւ նախանշվող զարգացումները: Նիստում քննարկվել են նաեւ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները:

ԳՆԴԱՊԵՏ «ՍՆԻԿԵՐՍԻ» ՈՐԴԻՆ ՎԻՐԱՎՈՐ Է

Երեկ, ժամը 23:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 2-րդ շենքի բակում՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատի հարեւանությամբ, կրակոցներ են հնչել: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներն ու փորձագետները: Բնակիչների ասելով, ջիպ մակնիշի ավտոմեքենայով 2-3 «բույվլներ» եկել են շենքի բակ եւ բղավելով, թե ով է, որ

ՈՒՇԱՑԱԾ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ

Ադրբեջանի կառավարող կուսակցությունն ուշացումով, բայց  վրդովվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետի երկարաձգման վերաբերյալ արձանագրության ստորագրման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն՝ վկայակոչելով APA-ն, «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցության գործադիր քարտուղար, երկրի խորհրդարանի պատգամավոր Ալի Ախմեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը պետք է իր հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկի, հակառակ դեպքում շատ դժվար

ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԵՆ

Թուրքական TAI ընկերությունն ի զորու է կատարելագործել Ադրբեջանի սպառազինությունում գտնվող բոլոր ուղղաթիռները: Ըստ «Արմինֆո»-ի, այդ մասին հայտարարել է TAI գործադիր փոխնախագահ Էմրե Յազըջըն: Ըստ նրա, Ադրբեջանը կարող է մասնակցել T129 մարտական ուղղաթիռների թեստային թռիչքների ATAK թուրքական ծրագրին: Ստորագրված պայմանագրի համաձայն, TUSAS (TAI-ի ընկերակիցը) կարող է վերանորոգել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ուղղաթիռները: Երկրորդ, ադրբեջանական կողմը ATAK ծրագրին

ՇՈՈՒ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայի այն հայտարարությունները, թե ինքը քննարկում է հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես բացելու հնարավորությունը, շոու է՝ կազմակերպված հատուկ Ադրբեջանի համար: News.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, սա Անկարայի փորձն է՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: «Հնարավոր է՝ դա կապված է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Բաքու կատարած վերջին այցի հետ»,-

C-300-ը Ադրբեջանին առավելություն չի տա

Համոզված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նշեց, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին օրերս ստորագրված արձանագրությամբ Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը՝ «անկախ այն հանգամանքից, թե որտեղից կբխի սպառնալիքը»: «Նախկին պայմանագրում նշվում էր, որ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելուց բացի, Հայաստանի

ՀԱՊԿ-Ը՝ ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՓՐԿՕՂԱԿ

Հենց այսպես են կանխատեսում ՀԱՊԿ-ի ապագան հայաստանյան որոշ փորձագետներ՝ նկատի ունենալով այդ կազմակերպության անդամ պետությունների ներքին խնդիրներին «արագ արձագանքելու» հավակնությունները: Օգոստոսի 20-22-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկված հիմնական երկու հարցերից մեկը վերաբերում էր Ղրղըզստանում տիրող իրավիճակին, մյուսը, նույն այս երկրի օրինակով, ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ կողմից արագ արձագանքման խնդրին: Ու թեեւ այս հարցերի

«ՄԵՐ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՊԱՌԿԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱԿ»

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցին բլոգերներից մեկն այսպես էր արձագանքել. «Насяльника пириехала!!!»: «Օրհնված լինի էն սհաթը, երբ ռուս զինվորն իր ոտը կքաշի Հայաստանից»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս կարգախոսն էր վերջերս հրապարակել Հրանտ Տեր-Աբրահամյանը, որը նաեւ անհրաժեշտ էր համարել կազմել ցուցակն այն մարդկանց, ովքեր պատրաստ են հանուն իրենց կողմնորոշման արդարացնել զենքի վաճառքն Ադրբեջանին: «Ֆեյսբուքում» օրերս անգամ

«ՍՆՆԴՕԲՅԵԿՏ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՂԵԿԱՎԱՐԵԼ»

«Առավոտը» դիմել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով մեկնաբանել այն լուրերը, որ նա «Գեղամա» ռեստորանի սեփականատերն է: Հիշեցնենք, որ վերջերս այս ռեստորանում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք, որի արդյունքում մի քանի տասնյակ մարդ տարվել է հիվանդանոց: Պարոն Գասպարյանը մեր թերթին պատասխանեց. «Չգիտեմ, թե ում հիվանդ երեւակայության արդյունքում է ինձ վերագրվել ինչ-որ

Օգոստոսի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր վերջապես կարող եք հանգիստ շունչ քաշել. լարված աշխատանքային գործընթացներն ավարտվեցին: Հարմար ժամանակ է հիշել՝ հանդիպել նրան, ում վաղուց մոռացել եք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հնարավորություն կունենաք իրականացնել նախկինում պլանավորած, բայց չիրականացրած ցանկությունները: Բայց մի մոռացեք, որ հիմա ձեզ հարկավոր է վերլուծության ենթարկել անցյալը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Դուք չափից շատ ռոմանտիկ անձնավորություն լինելով հանդերձ, փորձում

ԲՐԻՏԱՆՈՒՀԻՆ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

27-ամյա բրիտանուհի Մելիսա Թոմփսոնը նոր ռեկորդ է սահմանել՝ ամենաարագը գրելով sms հաղորդագրություն: Մրցույթին մասնակցելու համար Թոմփսոնն օգտագործել է Samsung Galaxy S սմարթֆոն: Մրցույթի մասնակիցներին հանձնարարված էր որքան հնարավոր է արագ եւ անսխալ հավաքել երկու բավական երկար ու բարդ նախադասություն։ Բրիտանուհին կատարել է հանձնարարությունը 25,94 վայրկյանում։ Ըստ tert.am-ի՝ sms գրելու վարպետ Մելիսան պատմել է, որ մեծ

ՀՐԱՇՔ-ՀԱԲԸ ԿԵՐԿԱՐԱՑՆԻ ԿՅԱՆՔԸ

Հրաշք-հաբը, որը կերկարացնի կյանքը, թույլ կտա մարդկանց ակտիվ կենսակերպ վարել մինչեւ 100 տարեկան: Գիտնականները շուտով կստեղծեն մի այնպիսի հաբ, որն էապես կարող է երկարացնել մարդու կյանքի տեւողությունը: Այս դեղամիջոցը ստեղծվել է երեք տարբեր գեների հիման վրա, որոնք հայտնաբերվել են այն հրեաների մոտ, որոնց միջին տարիքը 100-ն է: Գեներից երկուսն օրգանիզմում ավելացնում են, այսպես կոչված, օգտակար

Քիմիական նյութերը նպաստում են

Գիտնականները, որոնց անցկացրած հետազոտությունն ընդգրկել է 1151 աղջիկ՝ պարզել են, որ պահածոյացված սննդի, շամպունների եւ եղունգների լաքերի մեջ պարունակվող քիմիական նյութերը նպաստում են աղջիկների վաղ սեռական հասունացմանը, ինչն էլ մեծացնում է քաղցկեղի եւ շաքարախտի զարգացման վտանգը: Պատճառն այն է, որ լոսյոնների, շամպունների եւ օծանելիքի մեջ պարունակվող ֆենոլները, ֆտալատանները եւ ֆիտոէստրոգենները բացասաբար են ազդում ապագա կանանց

Գնահատվել է 90 մլրդ եվրո

Վատիկանի թանգարանները եւ այնտեղ պահպանվող նմուշները կազմում են 90 միլիարդ եվրո արժողության, այսպես կոչված, բրենդ: Ըստ Մոնցա եւ Բրիանցա լոմբարդյան մարզի Առեւտրաարդյունաբերական պալատի հաշվարկների՝ այդ թիվը մի փոքր ցածր է Հռոմում հինավուրց մշակույթի խիստ արժեքավոր այնպիսի հուշարձանի բրենդից, ինչպիսին Կոլիզեյն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 91 միլիարդ եվրո: «Corriere della Sera» հրատարակությունը երրորդ տեղում

Նախկին քրիստոնյաները

Վաշինգտոն. Ըստ «Barna» հետազոտական խմբի իրականացրած հարցման՝ յուրաքանչյուր 8-րդ ամերիկացի նախկին քրիստոնյա է: Իրենց նաեւ քրիստոնյա անվանողների մեծամասնությունը մանուկ հասակում մկրտվել է կաթոլիկ կամ բողոքական եկեղեցում, սակայն ժամանակի ընթացքում դարձել է ագնոստիկ, աթեիստ կամ անցել այլ կրոնի: Մինչդեռ հարցվածների 93%-ն ասել է, թե մանուկ հասակում եղել է աթեիստ կամ այլ կրոնի ներկայացուցիչ, սակայն գիտակից տարիքում

Նա կատարյալ արտիստ-բեմադրիչ էր

Գեորգի Յակուլովի ծննդյան 125-ամյակի առթիվ Գեորգի Յակուլովի անվանը առաջին անգամ հանդիպել եմ Սերգեյ Եսենինի կենսագրության մեջ: Նրա արվեստանոցում է տաղանդավոր բանաստեղծը հանդիպել իր ապագա կնոջը՝ Այսեդորա Դունկանին: Հետագայում կարդալով նրա մասին հուշեր եւ դիտելով նրա նկարները, համոզվեցի, որ նա պակաս տաղանդավոր չի եղել եւ իր արվեստակից ընկերներից տարբերվում է այնքանով, որ նրան իր հայրենիքում ճանաչողները

«ԼԱՎԱԳՈՒՅՆԸ» ՓՈՂՈՎ Է

Հայկական գեղեցկության սրահների մասին ինտերնետից պատկերացում կազմողները վտանգված են «քաչալանալու» «Արմեն ջան, ջերմորեն շնորհավորում ենք ծննդյանդ առթիվ, ցանկանում ենք քեզ քաջ առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք, հաջողություններ ուսման մեջ եւ անձնական կյանքում: Համբուրում ենք՝ Գագիկ, Վարսիկ, Հայկ»: Այս շնորհավորանքը ինչ-որ ռեստորանում քեֆի ժամանակ Արմենի հարազատներից մեկի կենացներից չէ: Այն զետեղված է «Գեղեցկության սրահների հայկական ակումբի»

Պլյուշչենկոն զրկվել է Սոչիի խաղերին մասնակցելու հնարավորությունից

Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն զրկվել է Չմշկասահորդների միջազգային միության հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցելու իրավունքից, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: Դա նշանակում է, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանը զրկվեց տղամարդկանց մենասահքում չեմպիոնի ամենահավանական հավակնորդից: Իսկ քանի որ Յագուդինից եւ Պլյուշչենկոյից հետո, ռուսական մենասահքում արժանի սերնդափոխութուն տեղի չի ունեցել, առաջիկա տարիներին Ռուսաստանը գործնականում չի կարողանա հավակնել

Ամենաեկամտաբեր մարզաձեւը թենիսն է

Երեկվա «Առավոտում» տպագրել էինք «Sport Illustrated» հանդեսի՝ աշխարհի տասը ամենահարուստ մարզիկների ցուցակի տարբերակը: Այսօր ներկայացնում ենք մարզուհիների ցանկը՝ ըստ «Forbes» հանդեսի: Համաձայն դրա, աշխարհում կոմերցիոն առումով ամենահաջողակ մարզուհին ռուսաստանցի 23-ամյա թենիսիստ Մարիա Շարապովան է, որը մեկ տարում հոնորարներով, մրցանակներով, հանրահայտ ֆիրմաների արտադրանքի եւ սեփական մարզահագուստի հոսքագծի գովազդներով վաստակել է $24,5 մլն: 2-րդ եւ 3-րդ տեղերը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031