Օրվա լրահոսը

Սեփական դիմումով դուրս է եկել ԱԺՄ-ից

Նախկին ԱԺՄ-ականն այժմ «Սարդարապատ» շարժման նախաձեռնած ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է: Արտավազդ Վարդանյանը, որը ժամանակին 2008թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկայացնում էր ԱԺՄ-ն՝ վերջերս վարում էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնած Ազգային խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստը: Եվ մեզ հայտնեց, որ ղեկավարում է այդ հանձնաժողովը, սակայն «Սարդարապատ» շարժման

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԱԼԻ Է

Գրել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ նամակին ի պատասխան: Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ԵԽ-ին «տեղում տեսնել ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքը»: Այս տարվա ապրիլի 29-ին Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Բարթ Սթայսը «Ադրբեջանում հայկական ժառանգության ոչնչացումը» խորագրով հետեւյալ գրավոր հարցն էր ուղղել Եվրոպական հանձնաժողովին. «Ադրբեջանը

«ՄԱՐՏԻ 1»-ԻՑ ԱՆՑԱՎ 2,5 ՏԱՐԻ

Իսկ զոհերի հարազատները մտադիր են կրկին դիմել ԵԽԽՎ-ին 2008թ. «մարտիմեկյան» իրադարձություններից 2,5 տարի է անցել, բայց մինչ օրս էլ բացահայտված չեն ո՛չ Երեւանի կենտրոնում ոստիկանության կողմից սպանված ՀՀ առնվազն 9 քաղաքացիների մահվան հանգամանքները եւ ո՛չ էլ սպանությունների մեջ մեղավոր անձինք են իրենց արժանի պատիժը ստացել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում արդեն 2,5 տարի է՝ պնդում են,

ԳՏԵՔ 10 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Համեմատությունն, իհարկե, պետք է անցկացնել ոչ թե երկու համալսարանների արտաքին, ճարտարապետական տեսքերի միջեւ (այստեղ մենք խնդիր չունենք), այլ ուսման, դասավանդման պրոցեսը կազմակերպելու միջեւ: Այդ համեմատությունն արել է Անի Հակոբյանը, որը 2008-ին ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ ներկայումս սովորում է Ֆրանսիայի «Փարիզ-2» համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Կարդացեք

«Սեբաստիա» հյուրանոցի մերձակայքում հայտնաբերվել է  երիտասարդ տղամարդու դիակ:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանվեցերորդ ՀՐԵԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ Եվ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «բայց մեր հայ գրողներն Աստվածաշնչի հոգեւոր ու մտավոր բարիքներից համարյա չեն օգտվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բացի Նարեկացուց», եւ ես ասացի՝ «Նարեկացին ոչ թե բանաստեղծություն ա գրել, այլ՝ աղոթք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա

Օգոստոսի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կարգավորեք ձեր բոլոր փաստաթղթերն ու գործերը: Մի ծուլացեք, որպեսզի սիրո եւ սեքսի մեջ հաջողություններ ունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ է հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր ուժեղ բնավորության շնորհիվ գործնական հարցերում ցանկալի արդյունքի կհասնեք: Մի թուլացրեք ձեր զգոնության աստիճանը: ԽԵՑԳԵՏԻՆ

ԱՅԴՔԱՆ ՄՈՏ ԵՎ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ ՄԵՂՐԻՆ

Այստեղ էլ է կորել հավատը լուսավոր ապագայի նկատմամբ Ամեն անգամ Մեղրի այցելելիս նախապես ինձ տրամադրում եմ այլեւս չանդրադառնալ ոչ մի հիմնախնդրի, քանի որ անիմաստ է փորձել «հանգցնել այն կրակները, որ չես մարելու»: Այսպես է ժամանակին գրել բանաստեղծ Միքայել Հարությունյանը: Սակայն կատարել իմ այս խոստումը՝ այս անգամ էլ ինձ չհաջողվեց, որովհետեւ էությամբ անտարբեր մարդ չեմ եւ

Կոմիտասը՝ անտիվիրուս

Ազատ թողած դաշտում մոլախոտ է աճում Երեկ «Արմատ» ակումբում «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու «Սասուն» ազգային երգի պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը իրենց մտահոգությունները ներկայացրին ազգային երգ ու պարի, մշակութային կյանքի բացթողումների մասին: Գ. Գինոսյանը նկատում է, որ ազգային երգարվեստի աղավաղումը սկսվում է երթուղային տաքսիներից. «Միացնում են այնպիսի երաժշտություն, որ երթուղայինից

«ՄԻՍՍ ՄԱՅՐՑԱՄԱՔ -7»-Ի ՀԻՆԳ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸ

Մրցույթի մասնակից մոդելները տպավորված էին Հայաստանով Երեւանում ավարտվեց «Միսս մայրցամաք -7»  մոդելների մրցույթ-փառատոնը, որը Հայաստանում անցկացվում էր արդեն երկրորդ անգամ: Նշենք, որ այս մրցույթը ներկայացնում է «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Մրցույթ-փառատոնին, որը տեղի ունեցավ օգոստոսի 15-27-ը, մասնակցում էին աշխարհի  23 երկրների 16-29 տարեկան մոդելներ՝ Իտալիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Ռումինիայից,

Տոմսերն էժանացել են

Մի քանի օր առաջ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հայտարարել էր, թե սկսվել է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի՝ սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք Հայաստան-Իռլանդիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը եւ հրապարակել դրանց արժեքը՝ արեւմտյան՝ 8000, արեւելյան՝ 6000, հարավային եւ հյուսիսային տրիբունաներ՝ 4000-ական դրամ: Նույն աղբյուրն այնուհետեւ տեղեկացնում էր, որ տոմսերի վաճառքը

Կլինի ինչպես միշտ

Սեպտեմբերի 6-13-ը Մոսկվայում անցկացվելու է սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը հանդես է գալու միայն տղամարդկանց երկու մրցաձեւում՝ հունահռոմեական եւ ազատ ոճերում: Աշխարհի առաջնության կանոնակարգով առաջինը պայքարն սկսելու են հունահռոմեական ոճայինները, որոնք երկու օրվա ընթացքում կորոշեն բոլոր քաշային կարգերի հաղթողներին եւ մրցանակակիրներին: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը երեկ երեկոյան «Առավոտի» հետ հեռախոսազրույցում

ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՐԳԵԼՎԱԾ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ

Անցած շաբաթ Կալիֆոռնիայի սպորտային հանձնաժողովը հրաժարվեց վերադարձնել մեքսիկացի ճանաչված միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Անտոնիո Մարգարիտոյի լիցենզիան: Մարգարիտոն պատրաստվում էր հանդիպել Մենիո Պակյաոյին: Մարգարիտոյին լիցենզիայից զրկել են անցած տարի՝ ձեռնակապերում գիպսի հետքեր հայտնաբերելուց հետո: Պարզվել էր, որ Շեյն Մոսլիի հետ մարտից առաջ նրա ձեռքերը փաթաթել էին խոնավ ձեռնակապերով եւ հագցրել ձեռնոցները: Գիպսն աստիճանաբար ամրացել էր եւ

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏՎԵՐԸ ԿՎԵՐԱՆԱ՞

Կառավարությունը հույս ունի, որ կենսաթոշակային համակարգի ներդրմամբ՝ ստվերում աշխատող ընկերություններն ավելի թափանցիկ կաշխատեն: «Հուսով ենք, որ ստվերից դուրս կգան ե՛ւ ընկերությունները, ե՛ւ ստվերում աշխատող մարդիկ, որովհետեւ մարդուն այլեւս ձեռնտու չի լինի ստվերում մնալ, քանի որ ապագա կենսաթոշակը ձեւավորվելու է իրական աշխատավարձից: Ինչքան գումար վճարես կենսաթոշակային հիմնադրամին, այդքան պետությունը կրկնապատկելու է, դրա համար բոլորը ձգտելու են

Զգույշ լինենք դատողություններում

Ինչպես է հնարավոր 42 000 դրամով անալիզ անցկացնել «Առավոտում» արդեն անդրադարձել եմ գենետիկորեն փոխարկված սոյայի ու նրա մասին եղած մեր պատկերացումներին ու հիմա էլ համամիտ եմ թերթի հետ, որ միշտ էլ այդ մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունը կա: Անկեղծ ասած՝ ուրախալի է, երբ մեր հայկական թերթերում, օրինակ, կարդում ես մատաղ սերնդի առողջությանը վերաբերող պրոբլեմների մասին: Խոսքս, մասնավորապես,

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԶՈՒՄ Է ԵԿՈՂ ՏԱՐԻ ԷԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՉՔԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՏԵՍՆԵԼ

Տողերիս հեղինակը երկու անգամ հոդվածներ է հրապարակել գիտական աշխատողների վարձատրության մասին, որոնցում առնվազն տարակուսանք եմ հայտնել գիտության բնագավառի աշխատողների խղճուկ աշխատավարձերի առիթով: Այդ երկու հոդվածներն էլ լույս են տեսել նոյեմբերի կեսերին, մեկը՝ «Ազգ» օրաթերթի 2007 թվականի նոյեմբերի 16-ի համարում («Հնարավոր չէ ունենալ գիտություն՝ չքավոր գիտնականներով») եւ մյուսը՝ գրեթե ուղիղ մեկ տարի անց, նույն թերթի 2008

ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԲԲԱՍԻ ՀԵՏ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹԸ ՄԵԿ ՀԱՆԴԻՊԵԼ

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն մտադիր է երկու շաբաթը մեկ անգամ հանդիպել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ՝ ուղիղ բանակցությունների վերականգնման շրջանակներում: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այս մասին օգոստոսի 27-ին հաղորդել են իսրայելական թերթերը: Երկու առաջնորդները, ըստ Նեթանյահուի, կհանդիպեն՝ համաձայնեցնելու համար մերձավորարեւելյան հակամարտության հիմնարար սկզբունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները փոխանցել բանակցային խմբերին՝ դրանց մանրամասները մշակելու համար: «Մերձավոր

ԻՐԱՆԸ ԿԶԻՆԻ ԼԻԲԱՆԱՆԻ ԲԱՆԱԿԸ

Այլ պետությունների, այդ թվում՝ նաեւ Իրանի, կողմից Լիբանանի բանակին տրամադրվող ռազմական ցանկացած օգնություն կուղղվի ապագայում Իսրայելի կողմից երկրի սահմանների պաշտպանությանը: Trend-ի հետ հեռախոսազրույցում այդպիսի հայտարարություն է արել Լիբանանի բանակի պաշտոնական ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: Նրա ասելով, Բեյրութը պատրաստ է Իսրայելի հետ իր սահմաններն անառիկ պահելու նպատակով որեւէ բարեկամ երկրից, այդ թվում՝ Իրանից,

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչները երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի աշխատակազմին խնդրել են վերանայել «թեժ կետեր» այցելության ընթացքում վարչապետի եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների անվտանգության ապահովման պայմանները: BBC-ի մատուցմամբ, Աֆղանստան կատարած այցի ժամանակ ուղղաթիռը, որում եղել է Քեմերոնը, հազիվ է խույս տվել թալիբների հարձակումից, եւ դա եղել է միայն հետախուզության տրամադրած տվյալների շնորհիվ: Ինքը՝ վարչապետ Քեմերոնը հրաժարվել

Վրաստանը սկսել է պատժամիջոցներ կիրառել

Բոլոր օտարերկրացիները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք առանց վրացական իշխանությունների թույլտվության կայցելեն Աբխազիա եւ Հարավային Օսեթիա, Վրաստանի տարածքում կենթարկվեն քրեական հետապնդման: «Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց անձնագրերում կլինեն Աբխազիա եւ Հարավային Օսեթիա կատարած այցի մասին վկայող կնիքներ, Վրաստանի տարածքում կձերբակալվեն եւ պատասխանատվության կենթարկվեն՝ պետական սահմանը ապօրինաբար հատելու համար»,- BBC-ի մատուցմամբ՝ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Նախկին նախագահները կարող են անել այն, ինչ չեն կարող անել գործողները

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմ Քարտերը ԱՄՆ քաղաքացի Այջալան Գոմեսի հետ միասին երեկ առավոտյան լքել է Փխենյանը: Քարտերը Հյուսիսային Կորեա էր ժամանել օգոստոսի 25-ին՝ ԿԺԴՀ սահմանն ապօրինաբար հատած եւ դրա համար աքսորի դատապարտված ԱՄՆ քաղաքացուն ազատ արձակելու շուրջ՝ այդ երկրի իշխանությունների հետ բանակցելու նպատակով: Հյուսիսային Կորեայի իշխանությունները համաձայնել են համաներում հայտարարել Գոմեսի նկատմամբ: Այդ մասին

ՇԻՐԱԿԻՆ ՉԵՆ ԴԱՏԻ

Նա փոխհատուցել է Փարիզին հասցրած վնասները Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին՝ Փարիզի քաղաքապետարանից կատարած թալանի համար չեն դատի: Այդ մասին հաղորդում է newsru-ն: Նախկին նախագահը քաղաքապետարանին վճարել է 550 հազար եվրո, իսկ նրա կուսակցությունը, որի անդամն է նաեւ Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, 1,65 մլն եվրոյի չափով փոխհատուցում է վճարել: Միայն սրանից հետո է, որ

ԳԱՏԱՀ-Ի ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) ջանքերով ստորագրվեց եռակողմ «Մտադրությունների հուշագիր»՝ ԳԱՏԱՀ-ի, «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի եւ «Elsevier B.V.» հրատարակչական հոլդինգի միջեւ, որը, միավորելով 13 գիտատեխնիկական հանրահայտ հրատարակչություններ, հանդիսանում է գիտական եւ առողջապահական տեղեկատվության առաջատարը աշխարհում (www.elsevier.com): Ըստ հուշագրի, «ԱՐԵՆԱ» հիմնադրամի ցանցային հնարավորություններից օգտվող բոլոր գիտակրթական կազմակերպություններին՝ մոտ 60 ինստիտուտներ եւ համալսարաններ,

Ծանր կորուստ

ՀՀ մշակույթի նախարարությունը  տեղեկացնում է, որ 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ նշանավոր բեմանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակաշատ մանկավարժ, Հայաստանի նկարիչների եւ թատերական գործիչների միության անդամ Գրիշա Սահակյանը: Տարբեր ժամանակներում նա եղել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի, Պատանի հանդիսատեսի եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների գլխավոր նկարիչը: 200-ից ավելի ձեւավորումներ է արել Հայաստանում, Չեխիայում,

Ֆրանսիական համալսարանի պատասխանը

Այս շաբաթասկզբին հայկական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Առավոտը», տեղեկացրին, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս: Ըստ հեռացված դասախոսների, «առնվազն հիմնավորված չեն համալսարանում զանգվածային ազատումները: Ռեկտորի գործողություններով խախտվում է Սահմանադրությունը, քաղաքացիական եւ աշխատանքային օրենսդրությունը»: Դասախոսները դիմել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում եւ համալսարանի

«ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է, ԲԱՑԻ ԼԵԶՎԻՑ»

Սանկտպետերբուրգցի ռեժիսորը՝ իր եւ հայկական հեռուստաալիքների մասին Համլետ Հայրապետյանը Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքներից մեկի՝ «ՁԹԿլ ՁԹ կպՑպՐոցՐչ»-ի գլխավոր ռեժիսորն է: Նա շուրջ 40 տարի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հեռուստատեսության ոլորտում է աշխատում: Ինչ վերաբերում է «ՁԹԿլ ՁԹ կպՑպՐոցՐչ»-ին, այն գործում է արդեն 3 տարի եւ Ռուսաստանում միակ գովազդային հեռուստաալիքն է, բայց Համլետ Հայրապետյանն այնտեղ մշակութային հաղորդաշար է

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Հանրապետության մարզերում շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները Գեղարքունիքում աճել է անչափահաս հանցագործների թիվը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եղել է Կոտայքում եւ Գեղարքունիքում: Կոտայքի խորհրդակցության մասին երեկ արդեն տեղեկացրել ենք, իսկ Գեղարքունիքում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ասել է, որ Գեղարքունիքի հիմնական եւ ավագ դպրոցները միասին կունենան

«Մեդվեդեւկան» բացեցին

Երեւանի փողոցներում վերջերս հայտնվել էին «Մեդվեդեւկա» օղու գովազդային պաստառները, որոնք, սակայն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելության օրերին հանկարծակի անհետացան: Մեր տեղեկություններով, դրանք ոչ թե անհետացել էին, այլ ուղղակի դրանց վրա սպիտակ պաստառներ էին փակցվել, որպեսզի պարոն Մեդվեդեւը հանկարծ չնեղանա հայերից: Չնայած գովազդները ծածկելու միջոցառումներին, սպիտակ պաստառների տակից, այնուամենայնիվ, օղու գովազդային պատկերները թափանցում էին: Հենց Դ.

Բնակարանը՝ վաշխառության դիմա՞ց

«Առավոտի» օգոստոսի 26-ի համարում տպագրված «Տուն են առել ու կրակն են ընկել» հրապարակման վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեից պարզաբանում են. «ՊԵԿ-ը նախաքննության ընթացքում պարզել է, որ Ռոման Գեղամյանը գործով տուժողներ Մ. Ի.-ին եւ Ս. Մ.-ին պարտքով տվել է գումարներ եւ դրա դիմաց ստացել ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական 3%-ի չափով գումարներ

ԾԵՐԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է

Սակայն ծերանոցում խնդիրներ դեռ շատ կան Ծերերի առօրյան բարեփոխվել է: Տիկին Օֆիկը մաքրությունից դժգոհ է Երեւանի Հաղթանակ գյուղի ծերանոցի մասնաշենքը կիսատ է վերանորոգված: Այստեղ բնակվողների մի մասը համեմատաբար նորմալ կենցաղային պայմաններում է ապրում, իսկ մյուսները՝ ոչ այնքան: Ծերանոցն ունի նաեւ հիվանդանոցային մասնաշենք, որտեղ պառկած են անկողնային հիվանդները: Այստեղ այն ծերերն են, որոնք ի վիճակի չեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031