Օրվա լրահոսը

ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ ԽՆԴԻՐ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հիվանդություն, որի դեմ հարկավոր է պայքարել Պարզվում է՝ առողջապահական ոչ պակաս լուրջ խնդիր է նաեւ ճարպակալումը: Այս հիվանդությունը Հայաստանում արդեն արդիական է: Շատերը, տառապելով այս հիվանդությամբ, անգամ չեն էլ կասկածում դրա լրջության եւ հնարավոր հետեւանքների մասին. երեկ «Արմատ» ակումբում փաստեցին ոլորտի մասնագետները: Առողջապահության նախարարության ֆիզիոթերապիայի, կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ- դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն

Դարձյալ առաջինն ենք

Այս անգամ՝ մանկական «Նոր ալիքում» Օգոստոսի 20-22-ը Ղրիմի «Արտեկ» ճամբարում կայացած «Նոր ալիք 2010» երգի մանկական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը՝ այն կիսելով Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորյա Պետրիկի հետ: Հիշեցնենք, որ «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը մրցել է 15 կատարողների հետ, որոնք ներկայացել են 9 երկրից: Մրցույթի կազմկոմիտեն ավելի

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայ կանայք սովոր չեն իրենց իրավունքներին տեր կանգնել «Ընտանեկան բռնությունը այսօր ամենացավալի հարցերից մեկն է: Դա մի խնդիր է, որի լուծումները դեռեւս տրված չեն: Հայաստանում գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս հարցին: Եվ ցավալին այն է, որ անգամ բռնության ենթարկվածը լռում է իր հանդեպ կատարվածի մասին, այդպիսով ազատություն, նույնը կրկնելու հնարավորություն տալով այդ պատժելի

Սինգապուրում մերոնք ավարտեցին մրցելույթները

Ինչպեսեւ կանխատեսել էինք «Առավոտի» նախորդ համարներից մեկում, Սինգապուրում ընթացող պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերում վանաձորցի ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանի նվաճած բրոնզե մեդալից հետո Հայաստանի պատվիրակության համար նոր պարգեւներ նվաճելու լիմիտը սպառվեց: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մեր պատանի օլիմպիականներն արդեն ավարտել են մրցելույթները: Նրանցից վերջինն ասպարեզ մտել են հրաձիգ Ռոմիկ Վարդումյանն

Ավարտվեց համահայկական շախմատային օլիմպիադան

Երեւանում ավարտվեց համահայկական շախմատային օլիմպիադան, որին, բացի Հայաստանի ներկայացուցիչներից, մասնակցեցին Ռուսաստանից, Բրազիլիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Չեխիայից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Ուզբեկստանից եւ Իրանից ժամանած 40 հայ շախմատիստներ: Մրցաշարը բավականին ներկայացուցչական էր՝ մեր հայրենակիցներից 12-ը կրում է գրոսմայստերի կոչում: Տղամարդկանց անհատական պայքարում ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը (Ռուսաստան), Տիգրան Պետրոսյանը (Հայաստան) եւ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) 9,0 հնարավորից վաստակելով

ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԿԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔ»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը Սինգապուրից արդեն վերադարձել է: Երեկ «Առավոտը» պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում մեր մարզիկների մրցելույթների ընդհանուր գնահատականը լսելու նպատակով զրուցեց նրա հետ: – Չորս մեդալ, որոնցից մեկն՝ արծաթե, երեքը՝ բրոնզե եւ միջին տեղեր: Արդյունքը մարզական ղեկավարությանը բավարարո՞ւմ է: – Ես ընդհանուր առմամբ ցուցանիշները համարում եմ

ՄԱԵՍՏՐՈՆ ՊՈՐՏՖԵԼ ՉԻ ՈՒԶՈՒՄ

Վերջին շրջանում համառ են լուրերը, թե սեպտեմբերի վերջին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Նույնիսկ նոր նախարարի թեկնածությունների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր ուսուցիչ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի անունը: Ի դեպ, այդ անունը միշտ էլ եղել

«Կա՛ դիվանագիտական խաղի էլեմենտ»

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի մասին ասում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը ու խորհուրդ տալիս հայերին էլ դիվանագետ լինել: Երեկ «Հայելի» ակումբում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին մասնակցել-չմասնակցելու մասին բանավիճեցին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը: Վերջինս կտրականապես դեմ է հայերի՝ այդ պատարագին ներկա

«ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ ԷԼ՝ ԿԻՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Է»

Կամ՝ ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանի «Թագուհին» ստեղծագործությունը Վահրամ Հարությունյանը՝ սեփական «թագուհու» հետ: «Շախմատային խաղում բոլոր պարտիաների հանգուցալուծումը կախված է թագուհուց, որքան էլ կառավարման ղեկը գտնվի թագավորի ձեռքում: Այսպես է եղել բոլոր դարերում, երբ, օրինակ, ոչ թե Կեսարը կամ Մարկ Անտոնիոն, այլ հենց Կլեոպատրան է լուծել կարեւորագույն հարցերը: Կամ էլ Արշակ Երկրորդի օրոք առանցքային է համարվել

ԱՆՀԱՋՈՂ ԳՐՈՀ, ԶՈՀԵՐ, ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՎԱԾ ՍՊԱՆԵՐ

Ֆիլիպինների ոստիկանության չորս սպա, որ պատասխանատու են եղել Մանիլայում պատանդներով լի ավտոբուսը գրոհով վերցնելու համար, ժամանակավորապես ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոնից՝ հոնկոնգցի ութ զբոսաշրջիկների մահվան փաստի առնչությամբ սկսված հետաքննության վրա ազդեցություն չգործելու պատճառաբանությամբ: Lenta.ru-ի մատուցմամբ,  ծառայությունից հեռացված սպաները գլխավորել են հատուկ նշանակության ջոկատի 200 մարտիկներից բաղկացած գրոհային խումբը, որն օգոստոսի 24-ին փորձել էր ազատել ոստիկանության

ԻՐԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Օգոստոսի 25-ին Իրաքում ահաբեկչական ակտերի մի ողջ շարան է իրականացվել. պայթեցվել են ականապատված ավտոմեքենաներ: ԶԼՄ-ները դրանք որակել են՝ որպես ահաբեկիչների կողմից ամերիկացիներին Իրաքից «ճանապարհելու» յուրատեսակ ակցիա: Ահաբեկչական ակտերն իրականացվել են Բաղդադ, Բասրա, Քերբելա, Քիրկուկ եւ Ռամադի քաղաքներում: Ահաբեկիչների հիմնական թիրախները ոստիկանական բաժանմունքներն են եղել: Դրանից առաջ թալանվել են մի շարք բանկեր, տարադրամի փոխանակման կետեր, ոսկեղենի

ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ FACEBOOK-ՈՒՄ ՄԱՏՆԱՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Կոլումբիայի ոստիկանությունը հետաքննում է Facebook սոցիալական ցանցում հրապարակված ցուցակում մատնանշված երեք երիտասարդների սպանության հանգամանքները: Ցանցում հայտնված ցուցակում տասնյակ պատանիների, որոնք ապրում են Կոլումբիայի հարավում գտնվող Պուերտո-Ասիս քաղաքում, նախազգուշացվել էր, որ եթե նրանք քաղաքից չգնան՝ կսպանվեն: Այդ ցուցակում ընդգրկված երկու երիտասարդ օգոստոսի 15-ին գնդակահարվել էր, եւս մեկը սպանվել էր դրանից հինգ օր անց: Հիմա Կոլումբիայի ոստիկանությունը,

«Ալ-Քաիդայի» առանցքային «դեմքի» դեմ պատժամիջոցներ կկիրառվեն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ են կիրառելու «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ենթադրաբար գլխավոր ֆինանսավորող Մուհամմեդ Աբդալլա Հասան Աբու ալ-Խայրայի նկատմամբ: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: «Սեւ ցուցակում» հայտնված Սաուդյան Արաբիայի հպատակը «Ալ-Քաիդային» ֆինանսավորող առանցքային դեմքերից մեկն է եւ Ուսամա բեն Լադենի փեսան: Ամերիկյան գերատեսչությունից պարզաբանել են, որ Վաշինգտոնի ձեռնարկած

«WikiLeaks»-ը նոր փաստաթղթեր է հրապարակում

«WikiLeaks» սկանդալային կայքէջը չորեքշաբթի օրը պատրաստվում էր հրապարակել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության արխիվներում պահվող գաղտնի փաստաթղթերի մի նոր «խմբաքանակ»: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Սպասվում է, որ կայքը հրապարակելու է աֆղանական պատերազմի մասին գաղտնի տեղեկություններ պարունակող եւս 15 հազար փաստաթուղթ: Ավելի վաղ կայքում արդեն հրապարակվել է 76 հազար փաստաթուղթ, որոնց առնչությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կայքից

Բեյրութում բախումներ են եղել. կան զոհեր

Բեյրութում իշխանության համար մրցակցություն ծավալած սունիների եւ շիաների միջեւ ծայր առած բախումների արդյունքում երեք մարդ է զոհվել: Նախնական տվյալներով, նրանց թվում է նաեւ «Հըզբոլլա» խմբավորման բարձրաստիճան մի ներկայացուցիչ: Բուրջ Աբի Հայդար բնակելի շրջանում կողմերի միջեւ փոխհրաձգությունը սկսվել է երեքշաբթի երեկոյան եւ ընդգրկել է մայրաքաղաքի այլ շրջաններ եւս: Հաղորդվում է նաեւ վիրավորների մասին, որոնց թիվը, սակայն,

ԱՄԵՆԱԹԱՆԿ ԳՐՈՂՆԵՐԸ՝ ԸՍՏ FORBES-Ի

Forbes-ի վերջերս հրապարակած 10 ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակում տարվա արդյունքներով, hetq.am-ի մատուցմամբ, առաջին տեղը զբաղեցրել է ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնը. «Եվ եկավ սարդը» ու «Աղջիկներին համբուրելիս» գրքերի հեղինակը վաստակել է 70 մլն դոլար: Forbes-ի ցուցակում Պատերսոնին հաջորդում է Ստեֆանի Մայերը: Նրան միջազգային համբավ են բերել վամպիրների մասին պատմող վեպերը: Մայերի գրքերը թարգմանվել են ավելի քան

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գիտատեխնիկական խորհրդի երեկ հրավիրված անդրանիկ նիստում, որը վարել է Հայաստանի վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, քննարկվել են խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաեւ մինչեւ տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք ոլորտների եւ դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները: Նշվել է, որ գիտատեխնիկական խորհուրդն իր գործառույթները կիրականացնի Հայաստանի տնտեսության եւ գիտության բնագավառներում: Խորհրդում քննարկվելիք նախագծերը այնուհետեւ կներկայացվեն գիտական եւ

ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՍՈՎ՝ ՍՎԵՐԴԼՈՎՍԿՈՒՄ

Սվերդլովսկի մարզի դպրոցների մեծամասնությունը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, չի ունենա 11-րդ դասարան: Մասնավորապես Եկատերինբուրգի 170 դպրոցներից 133-ը չի ունենա բարձր դասարանցի: Դա նշանակում է, որ մյուս տարի շրջանավարտները 6 անգամ ավելի քիչ կլինեն, եւ կոնկրետ այս քաղաքում «վերջին զանգ» կունենա ընդամենը 1500 աշակերտ: Բացասական միտումների կողքին դրականն էլ կա՝ առաջին դասարան գնացողների թիվը այս ուստարում աճել

Բանավեճի եմ հրավիրում

Ձեռնոց՝ ԳԱԱ եւ Գիտպետկոմի նախագահներին Երկար ժամանակ չէի հաշտվում այն մտքի հետ, թե ՀՀ ղեկավարները կարող են առաջնորդվել ոչ թե գիտակների, այլ տգետների կարծիքով: Միայն վերջերս պարզվեց, որ այդ ամենաթողության մեղավորները մարդիկ են, որոնց պետական պաշտոն տալը, մեղմ ասած՝ թյուրիմացություն է: Խոսքս այն բացահայտման մասին է, որը Հ. Կարապետյանը բերել է իր «Անհեթեթ հստակեցումներ» հոդվածում

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՎԱՌԵԼՈՒ ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ»

Կամ ուսանողական կյանքը՝ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգում ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգի հասցեն է www.kirarakan.info: Հայաստանում բլոգներ ստեղծելու եւ վարելու մշակույթը ձեւավորվել է վերջին տարիներին, մինչդեռ արտասահմանում հատկապես ուսանողական ակցիաները կազմակերպվում են բլոգների միջոցով ինֆորմացիայի տարածման արդյունքում: Օրինակ՝ երբ տարիներ առաջ Ֆրանսիայում ուսանողներն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված

Որպեսզի պատմությունը չկեղծվի

Բաց նամակ ՀՀ պաշտոնյաներին եւ հայոց պատմական ժառանգությամբ մտահոգ բոլոր մտավորականներին: Մեծարգո այրեր, հարգարժան մտավորականներ. Թուրքիայի ազգագրության եւ հնագիտության ինստիտուտը այսօր պեղումներ է իրականացնում հայոց հնամենի մայրաքաղաք Վանի միջնաբերդում: Մ.թ.ա. 835-824թթ. Սարդուրի 1-ին թագավորի կողմից հիմնադրված Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Տոսպ գավառի երբեմնի հայաբնակ՝ (1914թ. Վանի եկեղեցական ծխական մատյանի վկայությամբ 34 հազար հայ է բնակվել),

Կրկին Արգիճի մասին

Երեկ Արգիճի հարցով հանդես էին եկել ոչ միայն լրատվամիջոցները եւ բնապահպանները, այլեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էր խմբակցության անունից նամակ հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հանցագործության մասին հաղորդագրություն համարվող այդ նամակում «Ժառանգությունը» պահանջում էր քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի ապօրինի գործողությունների կապակցությամբ, ով փաստացի հետապնդման է ենթարկում Արգիճի գետի հիմնական վտակի՝

ԵՐԲ ՆՈՐԸ ԼԱՎ ՉՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է

Ինչու չի հայտնվում նոր սերունդը Ամիսներ առաջ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը թերթերից մեկին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իր շրջապատը փոխի: Փոփոխության, սերնդափոխության անհրաժեշտությունը, սակայն, ոչ միայն Սերժ Սարգսյանի շրջապատի, այլեւ ողջ քաղաքական դաշտի, համակարգի խնդիրն է այսօր: Այն, որ գործող քաղաքական գործիչները, տարիներ շարունակ չիջնելով թատերաբեմից ու էկրաններից, չեն

ՉԿԱ ՆԿԱՐԸ, ՉԻ ԵՂԵ՞Լ ՄԱՐԴԸ

Արարատի մարզպետարանում նախկին մարզպետների այս «պատվո տախտակի» վրայից բացակայում է ընդամենը անցած ամիս մարզպետի աթոռից հեռացված Վարդգես Հովակիմյանի լուսանկարը: Լրագրողի տարակուսանքին ի պատասխան, Արարատի ընդամենը մեկ ամսվա մարզպետ Էդիկ Բարսեղյանը բան չի ասել, սուսուփուս հեռացել է, իսկ տեղում ներկաները, որ, ամենայն հավանականությամբ, մարզպետարանի աշխատողներ են, ասել են՝ «ինչո՞ւ կախենք Վարդգես Հովակիմյանի նկարը, թազա մարզպետին չի

Ստամբուլում չեղյալ են հայտարարել Ջիվան Գասպարյանի համերգը

Ստամբուլի իշխանությունները չեղյալ են հայտարարել թուրք երգիչ Յավուզ Բինգյոլի (նկարում) եւ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի համատեղ համերգը: Այդ մասին tert.am–ի հետ զրույցում ասել է Ջիվան Գասպարյանը: Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ դուդուկահարը հայտնել էր, որ ինքը սեպտեմբերի 1-ին՝ Խաղաղության միջազգային օրը, Ստամբուլում ելույթ ունենալու հրավեր է ստացել: «Ոչ մի բացատրություն չեմ ստացել, տեղեկություն չունեմ համերգի

Ո՞ւմ են ծառայում իրավապահները

«Էկոլուրից» ստացած տեղեկությունների վրա հենվելով՝ հունիսի 25-ին գրել ենք, որ Սեւանա լճի մատույցներում, Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման համար փոխվում է գետի հունը, որի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու են ջրից ու նաեւ վտանգվելու է Սեւանի իշխանի եւ կողակի ձվադրումը: Արգիճի գետը

ԹԱԼԱՆ՝ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ԵՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Մինչ սահմանագոտու բնակիչները ապրուստ հոգալու համար կրակի գծում ձկնորսություն են անում, զինվորականները թալանում են Ջողազի ջրամբարի պոմպակայանը: Ջողազի ջրամբարի հակառակ ափին ադրբեջանցիների դիրքերն են: Այն ամենը՝ ինչ հնարավոր է եղել քանդել-հանել պոմպակայանից: Այս տարվա ապրիլի 20-ին «Վտանգավոր ձկնորսություն» հրապարակմամբ տեղեկացրել ենք. Տավուշի մարզի Ջողազի ջրամբարը, որ հայ-ադրբեջանական սահմանի մոտ է, խորհրդային տարիներին ծառայում էր Նոյեմբերյանի,

ՎՐԱՑԱՀԱՅ ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Արագածոտնի մարզային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 24-ին, ժամը 15-ի սահմաններում, ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ճանապարհի 81-րդ կիլոմետրում: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի AXA 555 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Մեքենայի ուղեւորը, Ախալքալաքի 50-ամյա բնակիչ Արամ Աբաջանյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը՝ Ախալքալաքի 48 -ամյա բնակիչ Գրիգոր

ՍԿԱՎԱՌԱԿԸ ԲԵՀՆԱՄԻ ՊԱՅՈՒՍԱԿԻՑ Է ՀԱՆՎԵԼ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Կարապետյանի վարույթում է գտնվում «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բեհնամ Բաղերիի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նախորդ դռնփակ դատական նիստին, ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, իրանցին վրդովված պատռել էր իր պաշտպանական ճառը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, իրանցին ունի պաշտպան, թարգմանիչ, իսկ

ՎՐԱԵՐԹԵՐ՝ ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔԵՐՈՎ

Օգոստոսի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում 1966 թ. ծնված Վախթանգ Թ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Իջեւան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1951թ. ծնված Գագիկ Քալանթարյանին, ով տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08:20-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Նորքի 5-րդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031