Օրվա լրահոսը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լոռու մարզի այս քաղաքի կենտրոնը «յուրացրել» է քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի Ամրակից գյուղի տարածքում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր եւ Ստեփանավանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Ղարաքեշիշյանի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի «ռազբորկան» առիթ դարձավ, որպեսզի կատարվածից վրդովված ստեփանավանցիները թոթափեն իրենց վախն ու բարձրաձայնեն քաղաքապետի կողմից 2002թ.-ից ի վեր Ստեփանավանում իրականացված ապօրինությունների, վախի մթնոլորտ
«ԼՂՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՍՏԱԿ ԳԾՎԱԾ ԵՆ»
ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ ոչ ոք զիջումներից չի խոսում: – Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղարաբաղ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց. ոմանք կարծում են՝ անսպասելի այց էր, ուրիշները համոզված են, թե Բակո Սահակյանին եւ ղարաբաղցիներին համոզելու գնաց եւ այլն: Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ նախագահը մեկնեց Ղարաբաղ: – Մի
«ԿԱՐՈ՞Ղ Ա ԳԼՈՒԽԴ ՔՈՐ Ա ԳԱԼԻՍ»
Կիրակի օրը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում վերընտրված քաղաքապետ Յուրիկ Ավալյանի կողմնակիցները յուրահատուկ ձեւով են նշել իրենց թեկնածուի հաղթանակը: Կեսգիշերին նրանք, մոտ 50 մեքենաների շարասյունով, մի քանի անգամ պտտվել են քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Ռիտա Հովհաննիսյանի շտաբի շուրջ, սուլել ու անվայելուչ հայհոյանքներ հնչեցրել նրա ու նրա կողմնակիցների հասցեին: Ապա Յ. Ավալյանի թիմակիցները, ի նշան քաղաքի «գրավման», նռնակներ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասներորդ ԱՐՏՈՒՅՏԸ – Էրեկ իրիկուն Ֆիլին թենիսով որ կրեցի, շատ վատ զգաց,- ասացի ես: – Ինքը կրվել չի սիրում,- ասաց Աշոտը.- սովոր չի: – Ինձ գրազ կրվեց: – Գրազը կապ չունի,- ասաց Աշոտը.- գրազ էլ չըլներ՝ վատ էր զգալու: – Մանավանդ որ՝ իրա կրվելն ահագին մարդ տեսավ: – Ո՞վ տեսավ,-
Մահակը՝ մեղադրանքի հիմքում
Փաստաբան Հովիկ Արսենյանի կարծիքով՝ մեր իշխանությունները բոլոր ոստիկաններին դարձրել են «իրեղեն ապացույց»: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումներից հետո մեղադրյալ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի շահերի պաշտպանները՝ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Հովիկ Արսենյանը հրապարակեցին պաշտպանական ճառը, որում ներկայացրին, թե ինչ հանգամանքներում
Բնագիտությունը անկում է ապրում
Երեկ Ավան համայնքում գտնվող ԵՊՀ մասնաշենքում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ» խորագրով երկօրյա գիտաժողովը: Նախաձեռնությունը «Բնագետ» հանդեսինն է, ինչի նպատակն է վեր հանել այս բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրները եւ համապատասխան փաթեթով ներկայացնել կառավարություն: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նկատեց. «Բնագիտական առարկաների նկատմամբ կա անուշադրություն, այս առարկաների գծով ֆակուլտետներում նկատվում է դիմորդների
ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Դպրոցին նայենք օժանդակող աչքով «Որպես դպրոցում նախկինում աշխատած ուսուցիչ, ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը՝ դադարեցնել դրամահավաքությունը դպրոցներում եւ ինչպե՞ս եք գնահատում, որ կրթության ոլորտի պատասխանատուները դպրոցից դպրոց ընկած՝ փորձում են «բռնել» դրամահավաքությամբ զբաղվողներին: Մեր տեղեկություններով, շատ դպրոցների ուսուցիչներ ուղղակի վիրավորված են այս մոտեցումից», «Առավոտի» այդ հարցին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց.
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵՑ
Հիշեցնելով՝ «Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» հայտնի ասույթը ՀՅԴ բյուրոյի անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը, երեկ «Դե-ֆակտո» ակումբում մասնակցելով արտաքին քաղաքականության թեմայով մամուլի ասուլիսին՝ նախ հարկ համարեց անդրադառնալ Վերահսկիչ պալատի (ՎՊ) վերջին բացահայտումներին, որոնք որոշ չափով առնչվում են նաեւ պարոն Վարդանյանի նախարարական գործունեության տարիներին: Ըստ նրա, «ամեն տարի նախարարությունը
Ի՞նչ կտա «Թատրոնի մասին» օրենքը
Մեր «օրինազուրկ» թատրոններն առայժմ պետության փողերով մասնավոր օջախներ են ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում վերջապես սկսվել են այս տարվա սկզբից խորհրդարան ներկայացված «Թատրոնի մասին» օրենքի քննարկումները: Ի՞նչ ակնկալիքներ կան օրենքի ընդունումից հետո, եւ արդյո՞ք այն ընդհանրապես պետք է՝ այս մասին հետաքրքրվեցինք ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանից, որի հայրը՝ նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը, ժամանակին մեր թերթին
«ԹՈՂ ԸՆԿՃՎԵՆ՝ ՍԹԱՓՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ազատության մեջ գտնվող իրենց հասակակիցների հետ հանդիպած անչափահաս դատապարտյալների մասին ասում է «Աբովյան» ՔԿՀ ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը: Երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան եւ Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը համատեղ կազմակերպել էին «Շփվում եւ բանավիճում են հասակակիցները» միջոցառումը: Վերջինիս շրջանակներում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) 7 անչափահաս այցելեց Վ. Տերյանի
Մարզական անցուդարձ
Առաջադրանքն արդեն գերակատարվել է Լիվերպուլում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հատում է եզրագիծը: Արդեն հայտնի են եզրափակիչ հանդիպումներում ըստ քաշային կարգերի չեմպիոնական տիտղոսների հաղթողների համար պայքարողների անունները: Եվ ուրախալի է, որ նրանց մեջ են մեր հանրապետության երեք ներկայացուցիչները, որոնք 11 քաշային կարգերից երեքում պայքարում են «ոսկու» համար: 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը կիսաեզրափակիչում հաղթեց
ԱՐԴՅՈՒՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Իսկ նրանք, ովքեր հուսախաբ են անում, տեղը զիջում են ուրիշներին՝ անկախ անունից Պեկինում նվաճած վեց բրոնզե մեդալը հայկական սպորտի նշանակալից առաջընթաց քայլ է: Բայց որքան էլ շատ լինեն օլիմպիական մրցանակները, միեւնույն է, բարի ցանկություն կա, որպեսզի դրանք բազմապատկվեն, իսկ նվաճելիք ապագա մեդալները ձուլված լինեն ավելի ազնիվ մետաղից: Դրա համար ի՞նչ է հարկավոր անել: Օրակարգային դարձած
Մարզական խճանկար
Ի՞նչ ունի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Անգլիայի դատարանը հրապարակել է Չուկոտկայի պառլամենտի ղեկավար, Անգլիայի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի ունեցած սեփականության ամբողջական ցուցակը: «The Guardian» թերթի տեղեկացմամբ, ստացվել է 134 էջանոց մի փաստաթուղթ, որը կազմվել է Լոնդոնի Թագավորական դատարան՝ ռուս օլիգարխի դեմ նեկայացված դատական հայցի հիման վրա: Բացի «Չելսիից», Աբրամովիչը Մեծ Բրիտանիայում ունի չորս
ԳԵՂԱՍԱՀՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ
Ամառային մարզաձեւերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են ձմեռայիններին: Վերջինների ներկայացուցիչների համար սկսվող մրցաշրջանը նույնպես պատասխանատու է, քանի որ խաղարկվելու է 2010 թվականին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի առյուծի բաժինը: Հայաստանի մարզիկները, սկսած 1998-ից՝ Նագանոյից, «Սպիտակ օլիմպիադաներում» լիարժեք հանդես են գալիս գեղասահք մարզաձեւում: Մեկնարկող մրցաշրջանում հայ մարզասերներն ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ: «Առավոտի» հարցերին պատասխանում
Հեծանվահրապարակը հասցեն փոխում է
Այժմյան հեծանվահրապարակի տեղում ստորգետնյա ավտոկայանատեղի կկառուցվի Երեւանի ճանապարհների խցանումները մեղմելու նպատակով որոշվել է մայրաքաղաքի կենտրոնում մի քանի ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել: Դրանցից մեկը լինելու է կրկեսի հարեւանությամբ՝ «Հայաստան» մարզական միության հեծանվահրապարակի տեղում: Իսկ ի՞նչ է լինելու հեծանվահրապարակի ճակատագիրը, որը նախկինում տասնամյակներ շարունակ ծառայել է հանրապետությունում՝ ինչպես հրապարակային, այնպես էլ խճուղային հեծանվասպորտի զարգացմանը, եւ որտեղ ժամանակին միջազգային
ԼՈՂԱՎԱԶԱՆԸ ԿԾԱՌԱՅԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ
ՀԱՕԿ-ի նախագահը բացօթյա լողավազանը վերադարձրեց ուսանողներին Մոտ մեկ տարի է, ինչ Օղակաձեւ զբոսայգում գտնվող Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բացօթյա լողավազանի տարածքում շինարարական եռուզեռ է: Տեսնելով շինարարության խոշորամասշտաբ ծավալները՝ շատերը կարծում են, թե տարիներ շարունակ անգործության մատնված լողավազանն այլեւս հիշողություն է դառնում, իսկ նրա տեղն ինչ-որ հերթական ռեստորան է կառուցվում: «Առավոտը» զրուցեց ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր
Ապագայում երիտասարդները սպորտային հեռանկար չունեն
Պատճառը պետության կողմից ուշադրության պակասն է Արմավիրի մարզի Ապագա գյուղը «սպորտային» դառնալու լուրջ հավակնություններ ունի, քանի որ երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն տարբեր մարզաձեւերի նկատմամբ, իսկ գյուղի մեծահասակ բնակիչները հպարտանում են, որ սպորտով զբաղվող ոչ մի երեխա կյանքի ճիշտ ուղուց չի շեղվել եւ հանցավոր ճանապարհով չի գնացել: Հավանաբար, դա է պատճառը, որ, նրանց խոսքերով, «չկա դպրոցահասակ
ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԸ «ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ» Է
Մարզային պատասխանատուները դժվարացան նշել՝ արդյո՞ք պետությունը լիովին կատարում է իր ստանձնած պարտավորությունները: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրների թվում հոդված 48-ի 6-րդ կետով առանձնացված է նաեւ «խթանել ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը» դրույթը: «Առավոտը» մի քանի մարզպետարանների սպորտի հարցերով պատասխանատուներից հետաքրքրվեց, թե կոնկրետ իրենց մարզում զարգացածության ի՞նչ մակարդակի վրա է գտնվում
Հղումների թվով 70-ից ներքեւ ենք-2
Գիտական խնդիրները պետք է բխեն երկրի շահերից Գիտնականների վարկանիշը գնահատալիս ընդունված է առանձնացնել մի խումբ, որը կոչվում է Highly cited researcher՝ բարձր հղումներ ունեցող հետազոտող, այսպես կարելի է թարգմանել: Այս խմբում «հավաքված» են գիտնականներ, որոնց աշխատանքների վրա կա 10000-ից ավելի հղում: Բաժանումը, իհարկե, հարաբերական է, վերջիվերջո՝ 8000-ն էլ վատ թիվ չէ: Հիմա ԱՄՆ-ում կա
«ԵՍ ՄԵԾ ԹԻՄԻ ԱՆԴԱՄ ԵՄ»
Ասում է Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանը Արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների ասոցիացիայի կողմից Ավանը ճանաչվում է մայրաքաղաքի լավագույն համայնքը: Իրենք՝ ավանցիները, նշում են, որ առանց այս յուրատիպ մրցանակաբաշխության էլ ոչ մեկը չի կարող անտարբեր մնալ ծայրամասային, բայց բարեկարգ եւ հարմարավետ բնակավայրի հանդեպ եւ առանձնահատուկ հարգանքով են շեշտադրում՝ «Մեր Տարոնի
Ներկայացվեց դիտորդ մարմնի եզրակացությունը
Երեկ Երեւանի քաղաքացիական դատարանում (դատավոր՝ Կարինե Պետրոսյան) պետք է լսվեր «Առավոտ» օրաթերթի դեմ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակից Արթուր Ղեւոնդյանի հայցը: «Առավոտը» դատարանին ներկայացրեց Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը: Հայցվոր Ա.Ղեւոնդյանը պարտավորվեց եզրակացությունը տպագրվելուց հետո հայցը ետ վերցնել: «2008 թվականի հոկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին է դիմել «Առավոտ»
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈ՞ՒՄ ԵՆ
Շրջանառության մեջ է դրվել «Տեղեկություն ստանալու ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) գնահատմամբ, «Տեղեկություն ստանալու ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանառության մեջ դրված նախագիծը «լի է բազմաթիվ թերություններով ու ներքին հակասություններով»: Կենտրոնը, «Առավոտի» տեղեկություններով, դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Լրատվամի՝ջոցների կարծիքով, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ բոլորովին նոր օրենք գրելու, երբ
ՀՀ քաղաքացիու թյունից հրաժարվում է
Բաքվից բռնագաղթած Ասյա Հարությունովան ոչ մի կերպ իր տեղը չի գտնում Հայաստանում «Եթե այս պետությունը չի ցանկանում ինձ օգնել, ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Թող ինձ հետ ուղարկեն Բաքու: Այստեղ ինձ թուրք են համարում եւ ոչ ոք ձեռք չի մեկնում, իսկ Բաքվում գոնե «էրմենի» էին ասում: Ես անգամ պարտրաստ եմ պարտք անել ու վճարել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԵՍԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ
Ֆրանսիա մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիների հավաստմամբ, դեսպանատունն իրենցից այնպիսի փաստաթղթեր է պահանջում, որ պարզապես անհնար է գտնել: Վերջին շրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, առանց որեւէ հիմնավորման եւ բացատրության, մերժում է Ֆրանսիա մեկնել ցանկացող ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին: Ընդ որում, մերժման որոշումը կայացվում է դեսպանատուն դիմողներին տարբեր փաստաթղթեր հայթայթելու համար մի տասն անգամ տանել-բերելուց հետո: Դեսպանատունը պահանջում
«Միացումի» միջոցառումը տապալեցին
Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ դա արվել է ՀՀ իշխանությունների եւ ԱԱԾ-ի հրահանգով «Միացում» ազգային նախաձեռնությունը դեռ նախօրեին էր նախատեսել այցելել Վաղարշապատ՝ Էջմիածին քաղաք, որտեղ նույն օրը, ժամը 17-ին, մշակույթի պալատում տեղի էր ունենալու նախաձեռնության կազմակերպած միջոցառումը՝ ի պաշտպանություն ազատագրված տարածքների: Ծրագրված էր, որ միջոցառման ընթացքում, մշակույթի տան դահլիճում, ցուցադրվելու է Տիգրան Խզմալյանի «Արաքսից՝ Կուր, Արցախից՝ Ջավախք»
ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴԱՐՁՅԱԼ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Դժգոհում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ հիշեցնում, որ կառավարության 2008-2012 ծրագրով հավակնում ենք Հայաստանը դարձնել ԵՄ տարածաշրջանային մշակույթի կենտրոն։ Կառավարության նոյեմբերի 13-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ օրակարգին անցնելն անդրադարձել էր կառավարությանն ուղղված՝ պատգամավորների գրավոր հարցումներին, որոնց նկատմամբ, ըստ նրա, պետք է չափազանց ուշադիր լինեն: Եվ այս կապակցությամբ անդրադարձել էր մասնավորապես ՀՅԴ խմբակցության
Ընդդիմությունը դիտորդ չի դառնա
Նոյեմբերի 12-ին «Փաստարկ» ակումբում, խոսելով ընդդիմության լիդերների նախապատրաստվող դատավարության՝ «7-ի գործի» մասին, ՀԺԿ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այդ գործը շինծու է: Ըստ նրա, նույնիսկ ԱԱԾ-ի կողմից մինչեւ մարտի 1-ը եւ այդ օրը ներառյալ իրականացված ընդդիմության լիդերների հեռախոսազրույցների գաղտնալսումը վկայում է, որ չի եղել հեղաշրջման որեւէ փորձ: «Մարտի 1-ի առավոտյան Ազատության
Կողմ են, եթե նույնիսկ չընդունվե՞ն առաջարկները
Բյուջեի վերաբերյալ ՕԵԿ-ի նման պատրաստակամությունն անհասկանալի համարեց նրա կոալիցիոն գործընկերը՝ ՀՅԴ-ն: 2009-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, թե հակաճգնաժամային այն միջոցառումները, որոնց մասին իր ելույթում խոսել էր վարչապետը՝ «Ըստ էության, փող արժեն, գին ունեն: Ու ոչ փոքր փող է: Եվ ես ինձ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է տեղադրված, ի՞նչ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՖՅԱՆԻ «ԱՆՁԱՄԲ ԵՍ»-Ը
Երեկ ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը Բոլոր պատմություններից առաջ Ալեքսանդր Աֆյանը հարկ էր համարում շեշտել «անձամբ ես» արտահայտությունը: Նաեւ տպավորություն էր փորձում ստեղծել, որ «անձամբ ինքը» չի դիտել մարտի 1-ի որեւէ տեսահոլովակ, եւ այնքան իրեն չիմացողի տեղ դրեց, որ հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը նրան նվիրեց ընդդիմության նկարահանած տեսաերիզը:
ԳԱՐՆԱՆԸ ԿԿՈՒՆ ԿԿԱՆՉԻ՞
Ըստ Երջանիկ Աբգարյանի՝ մինչեւ գարուն Հայաստանում համապետական ընտրություններ կլինեն «Վերջին հաշվով՝ սպանվել են մարդիկ: Այդ արյունի համար պետք է պատասխան տվող լինի: Քոչարյանն այդպես էլ չհասկացավ մի տարրական բան՝ թափված արյունը ժողովուրդը երբեք չի ների, եւ ինքը դրա համար պատասխան պետք է տա»,- «մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ