Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԸ

Եգիպտոսում, Կահիրեի թանգարանից Վան Գոգի շուրջ 50 մլն դոլար արժողությամբ կտավի գողությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են երկրի մշակույթի նախարարի տեղակալն ու թանգարանի անվտանգության չորս աշխատակիցներ: Եգիպտոսի մշակույթի փոխնախարար Մոհսեն Շալաանը կասկածվում է անփութություն դրսեւորելու մեջ. Խալիլա թանգարանում տեղադրված ազդանշանային համակարգերից որեւէ մեկը նույնիսկ մինչեւ միջադեպը չէր գործել, տեղադրված թվով 43 տեսախցիկներից միայն յոթն էին

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԵՎ ՊԵՐՈՒՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԿՆՔԵՆ

Հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել Հարավային Կորեայի եւ Պերուի միջեւ ազատ առեւտուր իրականացնելու շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա Պերուն Չիլիից հետո կդառնա թվով երկրորդ հարավամերիկյան պետությունը, որի հետ Սեուլը ազատ՝ առանց մաքսավճարի առեւտուր կիրականացնի: Ներկայումս արտաքին անսահմանափակ առեւտրի համաձայնագիր է գործում Հարավային Կորեայի եւ Եվրոպական ազատ առեւտրի ընկերակցության՝ Շվեյցարիայի, Նորվեգիայի,

ՊԵԿԻՆՈՒՄ ԽՑԱՆՎԱԾ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԲԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Պեկինի հյուսիս-արեւմուտքով անցնող մայրուղում 100 կիլոմետրանոց մեծ խցանում է առաջացել, որն ամբողջությամբ «մաքրելու» համար օրեր կպահանջվեն. մինչեւ սեպտեմբերի կեսերը: Այդ մասին փոխանցում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները: Արագընթաց մայրուղում խցանումն առաջացել է բեռնատար մեքենաների եւ ճանապարհային աշխատանքների պատճառով: Լրատվամիջոցների մատուցմամբ, խցանման մեջ հայտնված մեքենաների վարորդներն արդեն սկսել են իրենց պարապ ժամանակն անցկացնել շախմատ խաղալով, իսկ

Թուրքիայում նոր դեսպան կարող է լինել, Ադրբեջանում՝ դեռ ոչ

Թուրքիայում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանների պաշտոնները դեռ որոշ ժամանակ կարող են թափուր մնալ՝ սենատորների շարունակվող վետոյի պատճառով: Այդ մասին, news.am-ի մատուցմամբ, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը: Թեեւ ամերիկացի եւ թուրք դիվանագետները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ Անկարայում դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը արգելափակած հանրապետական սենատորը սեպտեմբերին կարող է փոխել իր որոշումը, բայցեւ միաժամանակ

Մոլդովան պարգեւատրել է տոտալիտարիզմի դեմ պայքարողներին

Մոլդովայի ժամանակավոր նախագահ Միխայ Գիմպուն հրամանագիր է ստորագրել «կոմունիստական զավթիչ տոտալիտար ռեժիմի դեմ պայքարողներին» պետական բարձրագույն պարգեւով՝ «Հանրապետության շքանշանով» պարգեւատրելու մասին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, երկրի բարձրագույն պարգեւը ստացածների թվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մոլդովայի տարածքում գործունեություն ծավալած Arcasii lui Stefan եւ Sabia Dreptatii հակասովետական կազմակերպության ներկայացուցիչները: Հիշյալ երկու կազմակերպություններն էլ ոչնչացվել են ԽՍՀՄ պետանվտանգության

Սոմալիում խորհրդարանի պատգամավորներ են սպանվել

Երեքշաբթի օրը Սոմալիում ծայրահեղականների մի խումբ հարձակվել է հյուրանոցի վրա, որտեղ կանգ էին առել երկրի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ խորհրդարանի պատգամավորներ: Մահապարտի եւ նրա զինված հանցակցի գործողությունների արդյունքում զոհվել է 15 մարդ, որոնց թվում՝ 11-ամյա մի տղա եւ մի կին: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Աֆրիկյան միության ներկայացուցիչ, մայոր Բարիգիե Բախոկուն հայտարարել է, թե

«ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ» ԴԵՍԱՆՏ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին եւ տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 25-30-ը մարզերում եւ Երեւան քաղաքում կկազմակերպվեն ու կանցկացվեն ուսուցիչների եւ տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ: Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, մարզպետներ ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու առաջնահերթ լուծում պահանջող անելիքները։ Ի թիվս այլ հարցերի, մասնավորապես քննարկվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովման, հանրակրթության

«Սաբոտաժ translator.am-ի դեմ»

Համակարգի հիմնադիրներից՝ ՀՊՃՀ պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի նկատառումները 1978-ին ՀՊՃՀ-ի պրոֆեսորադասախոսական եւ գիտական աշխատողների կազմից, Էդուարդ եւ Նշան Մանուկյանների գլխավորությամբ՝ ստեղծվեց ISMA կոլեկտիվը, որը մշտապես զբաղվել է տվյալների եւ գիտելիքների բազաների կառավարման եւ արհեստական բանականության համակարգերի մշակումով: 2000-ից անձնակազմը հիմնականում տեքստային ինտելեկտուալ վերլուծիչներ է մշակել: Վերջինիս հիման վրա Մանուկյանների կողմից 2000թ. սեպտեմբերից նախաձեռնվել են հայերեն-անգլերեն եւ

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ՞ ՀԱՇՎԻՆ

Իսկ դպրոցի տնօրենը փորձում է կատարվածը քողարկել Երեւանի քաղաքպետարանը որոշել է Զեյթուն թաղամասում գործող թիվ 8 հատուկ դպրոցը՝ իր ողջ անձնակազմով, տեղափոխել Քանաքեռի նախկին թիվ 12 գիշերօթիկ դպրոցի շենք: Ճիշտ է, դեռ վերջնական որոշումը չի կայացվել, սակայն դա թիվ 8 հատուկ դպրոցի տնօրեն Վարդուհի Խեբոյանին չի խանգարել նոր մասնաշենքում վերանորոգման աշխատանքներ սկսել, այն էլ՝ իր

Վաստակավոր հայրենագետի Գիրք ընդհանրականը

Արգամ Այվազյանի «Նախիջեւան» աշխատության մասին Վերջերս հեղինակային հրատարակությամբ լույս է տեսել հանրաճանաչ հայրենագետ Արգամ Այվազյանի գրական էսսեների եւ ուղեգրությունների «Նախիջեւան» ստվարածավալ հատորը, որը նրա բազմամյա հետազոտական աշխատանքի արդյունքներն ամփոփող մի մնայուն մատյան է՝ Գիրք ընդհանրական: Դեռ դպրոցական տարիներից Ա. Այվազյանը նվիրվել է իր հայրենի Նախիջեւանի տեղանքի ու պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության գործին: Ինչպես ժողովուրդն է ասում,

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. Նայե՞լ Թուրքիային Հայաստանի դիտանկյունից, թե՞ ոչ… Քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում Բաքվում, որտեղ ես մի քանի տարի է՝ բնակվում եմ, դարձան իմ հետազոտությունների առարկան եւ ստիպում են ինձ ավելի խորը հետաքրքրություն դրսեւորել աշխարhի այն հատվածի հանդեպ, որում ես ապրում եմ: Կովկասը, որն ուղղակի ազդեցություն ունի Թուրքիայի ռազմավարական դիրքի վրա եւ ժամանակ առ ժամանակ

Ղարաբաղյան հե՞տք

News.am-ը, հենվելով Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) տեղեկությունների վրա, հաղորդում է, որ 1998 թվականի ֆինանսական տարվանից սկսած, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնությունը 25 միլիոն դոլարով ավելի քիչ է եղել, քան Կոնգրեսը պատրաստվում էր տրամադրել. Ղարաբաղի համար նախատեսված 61 միլիոն դոլարից փաստացի ծախսվել է 36 միլիոնը։ Լեռնային Ղարաբաղին տրվող օգնության 12 միլիոն դոլարը չի ծախսվել Օբամայի

Հերթական համահայկականը

ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության համատեղ ջանքերով ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-19-ը Երեւանում կազմակերպվելու է Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը: Ըստ համաժողովի կազմկոմիտեի, հավաքի նպատակն է ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների եւ բանկիրների համագործակցության ակտիվացմանը: Հիշեցնենք, որ ուսուցիչների համահայկական հավաք այս տարի անցկացվեց արդեն չորրորդ

«ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՄ»

«Առավոտի» հետ զրույցում անկեղծանում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը – Պարոն Ղուլարյան, ի՞նչ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Տավուշի մարզի տնտեսության վրա, ո՞ր ոլորտները տուժեցին: Եվ այն պնդումները, թե ճգնաժամն արդեն անցել է, եւ տնտեսությունը զարգանում է, մարզի վրա նկատելի՞ են: – Ճգնաժամից մարզի ո՞ր ոլորտները տուժեցին, ասեմ՝ բոլոր ոլորտները: Ծրագրերը անկատար չմնացին, պարզապես դրանց

ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՈՐՈՒՄ

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհին: Դեռեւս չպարզված հանգամանքներում, «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ԼՏ 578 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորը: Պատահարի հետեւանքով մեքենայի 34-ամյա վարորդ Էլլադա Մելքոնյանը եւ 53-ամյա ուղեւոր Անահիտ Վարդանյանը ստացել են վնասվածքներ ու տեղափոխվել Թալինի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Արմենիա»

ՕՁԸ ԽԱՅԹԵԼ Է

Արագածոտնի մարզից տեղեկացրել են, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Օրգով գյուղի 54-ամյա բնակիչ Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է: Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Արագածոտնի մարզի Օշական գյուղի 51-ամյա բնակիչ Արշակ Մաթեւոսյանը: Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատել:

ՀՐԴԵՀ՝ ԳՅՈՒՂՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Այրվել է Վ. Գեւորգյանին պատկանող տան ձեղնահարկը: Հրդեհի հետեւանքով վատացել է տան բնակիչների ինքնազգացողությունը՝ Համիկ Գեւորգյանն ունեցել է սրտի անբավարարություն եւ հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել, իսկ Նվարդ Խաչատրյանը, գտնվելով հղի վիճակում, տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց:

Առանձին իրավական հարցերով «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի, Օքսֆամ ՄԲ հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ հայ հանրությանն է հանձնել հերթական իրավական հարցերով ուղեցույցը: Ուղեցույցը հնարավորություն կտա տեղեկանալու կանանց եւ երեխաների աշխատանքային իրավունքների մասին, աշխատավարձի վճարման կարգին, հարկերի ու տուրքերի վճարման առանձնահատկություններին: 136 էջից բաղկացած գրքույկի հեղինակներն են իրավաբան Ժորա Խաչատրյանը, Հերմինե Ավետիսյանը:

ԴԱՐՁՅԱԼ՝ ԴԻԱԿ

Օգոստոսի 23-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում՝ Լճաշեն գյուղին հարակից լողափից 100 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ջրափրկարարների ուժերով լճից դուրս է բերվել անձը չպարզված՝ 35-40 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

Տարածքի դիմաց՝ վերահսկելի օրենք

Աբխազիայի տարածքով Ռուսաստանից Վրաստան անցնելու համար ՀՀ քաղաքացի Արման Ղազարյանը Վրաստանում դատապարտվել է 1 տարի ազատազրկման։ Ըստ «Հետք» կայքէջի, Թբիլիսիում նրան հայտնաբերել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Անդրադառնալով Արմանի ձերբակալության իրավական հիմքերին՝ Ա. Սաքունցն ասել է, որ այս տարվա 6-րդ զոհն է Արմանը։ Նախորդ տարի 9 նման դեպք է գրանցվել՝ ՀՀ

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ «ԿՈՐՉՈՂ ՋՐԻ» ՄԱՍԻՆ

Տավուշի մարզում եւ ընդհանրապես ողջ Հայաստանում սովորույթ կա՝ կյանքից անժամանակ հեռացածների հիշատակին հուշարձան-աղբյուր կառուցել: Երբեմն այդ աղբյուրներին կից հանգստի եւ ճաշկերույթի համար ծածկ-տաղավար է սարքվում: Չնայած դրանք առանց հողահատկացման եւ շինարարության թույլտվության են կառուցվում, սակայն կարճատեւ հանգստի ու հացկերույթի վայրեր են հասարակության՝ բոլորի համար: Նման մի աղբյուրի վերաբերող բողոքով «Առավոտին» է դիմել Տավուշի մարզի սահմանամերձ

ԴԱՐՁՅԱԼ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ

ՌԴ նախագահ Մեդվեդեւի Հայաստան գալը համատարած ասֆալտապատումների ու բարեկարգումների տեղիք է տվել: Ինչ վերաբերում է Երեւանի ծայրամասերից մեկում՝ Ներքին Չարբախում տեղ-տեղ մեկնարկած ասֆալտապատմանը, բնականաբար՝ ՌԴ նախագահի այցի հետ կապ չունի: Ուղղակի մաշված նախընտրական խոստումներ են մասնակիորեն իրականացվում: Քաղաքապետարանը կամ Շենգավիթի թաղապետարանը որոշել է լավ բան անել, բայց ստացվել է՝ ինչպես միշտ: Նախ ասֆալտի շերտն այնքան

ԱՂԲ ՆԵՏՈՂԻ ՁԵՌՔԻՑ ԲՌՆԵԼՈՒ ԵՆ

«Եվրոպայի օրինակով կպատժվեն նրանք, ովքեր կհամարձակվեն աղբը դրսում նետել: Կվերանայենք այս ոլորտը սպասարկող օրենսդրությունը, պատժամիջոցների համակարգ ենք ներդնելու, որովհետեւ բնակչության մեջ կա մի շերտ, որոնց հետ առանց պատժամիջոցի անհնար է խոսել: Բռնելու ենք աղբ նետողի ձեռքից»,- այս մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարեց բնապահպանական ծրագրերի ՊՈԱԿ տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, իրենք մեծածավալ աշխատանքներ են սկսելու՝

«Ալան-թալան է էս երկրում»

 Դիաբետիկներին ո՛չ ներարկիչ են տալիս, ո՛չ էլ ինսուլին Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ դիաբետով հիվանդների համար հանրապետությունում կա բավականաչափ ինսուլին ու այն կանոնավոր բաշխվում է համայնքային պոլիկլինիկաներին, այնուհանդերձ, շատ հաճախ ինսուլինը «քչություն է անում»: «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում քաղաքի տարբեր պոլիկլինիկաներում սպասարկվող դիաբետիկներից: Նրանք պատմում են, որ տարվա մեջ մի քանի ամիս

ՃՈՃԿԱՆԸ ՎՏԱՆԳՎԱ՞Ծ Է

Լոռու մարզի Ճոճկան գյուղի պոչամբարն ամեն վայրկյան կարող է հոսել եւ թունավորել Դեբեդն ու տարածաշրջանը Սա Ճոճկանի պոչամբարն է, որը, մասնագետների խոսքերով, թեեւ գերում է իր գեղեցիկ գույնով, սակայն չափազանց վտանգավոր է: Լոռու մարզի Ճոճկան համայնքում գտնվող պոչամբարը, կարելի է ասել, պայթյունավտանգ վիճակում է: Բնապահպանների ներկայացմամբ՝ ճիշտ է, բավականին երկար տարիներ պոչամբարը չի շահագործվում, բայց

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՅԻՆ

«Հերթական ստուգում էր, եւ մեր տեսուչներն ակնառու թերություններ չեն հայտնաբերել: Այդ ավտոշուկան վճարում է հաստատագրված հարկ, մեր մասնագետները տարին 2-3 անգամ իրավունք ունեն այս շուկա այցելելու՝ ստուգման նպատակով: Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանների այնտեղ լինելուն եւ Խաչիկ Դաշտենցի փողոցի փակելուն, ապա նշենք, որ նրանց ներկայությունն ուղղակի համընկել էր տեսուչների ստուգման հետ»,- օգոստոսի 22-ին Էրեբունի վարչական

«Սուտ է, թե Հայաստանում տուրիզմը զարգանում է»

Տուրիզմը հարկային դաշտ բերե՞լ, թե՞ ոչ Այն, որ Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է, նորություն չէ ոչ տեղացի, ոչ էլ արտասահմանցի զբոսաշրջիկի համար: Հյուրանոցային ծառայությունների ու սպասարկման ոլորտի «ցնցող» գները հայ եւ օտարերկրյա զբոսաշրջիկին ստիպում են հանգիստը կազմակերպել այլ երկրներում: «Առավոտի» հետ զրույցում Տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը նկատեց, որ այս տարի Հայաստանից դուրս հանգիստը նախընտրողների

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆ ՆՈՐՄԱԼ ԵՐՇԻԿ ՈՒՏԵՆՔ

Արտադրողների շա՞հն է կարեւոր, թե՞ ազգի առողջությունը Թե ինչ ենք մենք գնում խանութից ու ինչ ենք ուտում՝ այսօր ոչ ոք հստակ չի կարող ասել: Եթե հավատանք գովազդներին՝ սննդամթերք արտադրող բոլոր ընկերությունները լավագույնն են, բոլորն աշխատում են մաքուր ու ազնիվ, մինչդեռ իրականում երշիկ ուտելիս՝ ուտում ենք սոյա ու ստվարաթուղթ, քաղցրավենիք, յոգուրտ ուտելիս՝ ուտում ենք առողջության համար

Կաթողիկոսը չի մասնակցել հանդիպմանը

Իսկ Ադրբեջանը պաշտոնապես չի դիմել Իբրահիմովի դին ստանալու խնդրանքով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի մասնակցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի երեքշաբթի օրվա հանդիպմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: Հանդիպման ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդը խնդրել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031