Օրվա լրահոսը
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը իշխանություններին կոչ է անում սատար կանգնել եկեղեցուն: Լոռու մարզի Օձուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ 3-րդ արքան՝ մոտ 303-313թթ.: Ըստ պատմական տվյալների, եկեղեցին օծել է Գրիգոր Լուսավորիչը: Այժմ եկեղեցու պատերին դեռ պահպանվել է 4-րդ դարում արված մոտ 25 քանդակ: «Եկեղեցին մեծարժեք կառույց է:
Հայաստանը՝ չին ուսանողի աչքերով
Ըստ Չանչուն Ճյանի, հայերը հյուրասեր են, հայերենը՝ խրթին, վարորդները՝ հայհոյող, ուսանողները՝ «գլուխ պահող»: «Ձեր աղջիկներ՝ շատ սիրուն, բարի: Ձեր տղաներ ծույլ են, քան աղջիկներ, նրանք շատ աշխատասեր»,- Չինաստանի Լանջու քաղաքի նավթարդյունաբերության համալսարանի նախկին ուսանող Չանչուն Ճյանը, որն այժմ սովորում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այսպես է հայերեն խոսում: ՀՀ-ում գտնվելու 3 տարիների ընթացքում նա արդեն հասցրել
ՄԱՐԴՈՒ ՆԵՐՍԻՑ՝ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ
Ռոման Գաբրիայի «Բարալգին» ներկայացումը «Հայֆեստ» երեւանյան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել դերասան եւ ռեժիսոր Ռոման Գաբրիայի խումբը (Սանկտ Պետերբուրգ)՝ «Բարալգին» պլաստիկ ներկայացմամբ, որը, մասնագետների գնահատմամբ, չի պատկանում ոչ դասական, ոչ էլ ժամանակակից դպրոցին: Ավելի ճիշտ, այն գուցե ընդհանրապես ոչ մի դպրոցի էլ չի պատկանում: «Բարալգինը» յուրատեսակ վիզուալ ինքնախորհում, ինքնավերլուծություն կարելի է համարել, որն առաջին
Գիտությունների թեկնածու դառնալու «գաղտնիքը»
Ամուր նյարդեր, գումար եւ հատուկ հմտություններ Գիտությունների ապագա թեկնածուների եւ արդեն թեկնածուական կյանքի բարիքներին ու դժվարություններին ծանոթ անձանց շրջանում «Առավոտի» կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գիտությունների թեկնածու դառնալու համար անհրաժեշտ են ոչ միայն տվյալ ոլորտի տեսական եւ գործնական գիտելիքներ, այլեւ որոշ հատուկ հմտություններ. օրինակ՝ գիտական քարտուղարի հետ լեզու գտնել, որ նա հնարավորինս շուտ կնիք դնի
ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՐՁԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
Կամ կոլոփոնի, «հունացիների», թակալակարի ու ազբիկի մասին «Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստանում հանրակրթական դպրոցների սաների ծնողներից: Վերջիններս հաճախ ստիպված են լինում անձամբ սովորել սեփական զավակների դասերը, որպեսզի հետո ավելի մատչելի ներկայացնեն երեխաներին, որովհետեւ դասագրքերի տեքստերը խրթին են ու դպրոցականի համար անհասկանալի ձեւակերպումներով: Օրինակ, վերցնենք թեկուզ Գ. Պետրոսյանի, Լ. Սահակյանի, Լ. Գրիգորյանի, Ս. Ներսիսյանի, Ա. Կարապետյանի,
Դասատուներն ընդդեմ Հեքեքյանի
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հեռացված դասատուները փորձում են աշխատանքում վերականգնվել դատարանի օգնությամբ: Երեկ Ժուռնալիստների միությունում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը դպրոցում առաջացած անառողջ մթնոլորտի վերաբերյալ բանավիճեց աշխատանքից ազատված ուսուցիչների հետ: Մանկավարժները մատնանշում էին տնօրենի կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ իրենք բազմաթիվ դիմումներ են գրել Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին, վարչապետ Տ.
ԽՆԱՄԻԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ
Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը խանգարում է իր քրոջ տեգորը՝ հայտնվել դպրոցի տնօրենի պաշտոնում «Առավոտի» հոկտեմբերի 3-ի համարում արդեն տեղեկացրել ենք, թե ինչ ապօրինություններով է համայնքը ղեկավարում Կոտայքի մարզի Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը: Օգտվելով այն հանգամանքից, որ իշխանություններն իր արածների վրա աչք են փակում, այս անգամ էլ նա քաղաքականացրել եւ ընտանեկան ինտրիգի մեջ է ներքաշել գյուղի
Իրավապաշտպաններին մահապատիժը չի հուզում
Մահապատժի վերացմանը նվիրված քննարկմանը հրավիրված հ/կ-ներից շատերը չէին մասնակցել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածները՝ մինչ օրեր առաջ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումը, ԶԼՄ-ներին ու իրավապաշտպան կառույցներին ուղարկել էին մահապատժին, իրենց «համաներմանը» նվիրված մի ողջ փաթեթ: «Ընդդեմ մահապատժի եվրոպական /համաշխարհային օրվան» եւ ՀՀ կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 6՝ «Մահապատժի վերացման մասին» արձանագրության
ՔՐԳՈՐԾԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Փաստաբանները դժգոհում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են եւ գործի նյութերին ծանոթանալու ժամկետները՝ կրճատվում: Երեկ ՀԺԿ գրասենյակում իրենց «անդրանիկ» մամուլի ասուլիսն էին հրավիրել մարտի 1-ին տեղի ունեցած անկարգությունների մեջ մեղադրվողների՝ «7-ի գործով» ներգրավված փաստաբանները: Ասուլիսին ներկա էին Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը, Սուրեն Սիրունյանի
Կոնցեսիոները վնասնե՞ր է կրում
«Հարավկովկասյան երկաթուղին» թանկացրել է իր մատուցվող ծառայությունները Այս տարվա հունիսի 1-ից «Հայկական երկաթուղիները» 30 տարի պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո՝ նոր կառավարիչը երկաթգծի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար վճարվող վարձերը բարձրացրել է: Ընկերությունը, որն այժմ կոչվում է «Հարավկովկասյան երկաթուղի», վարձավճարների բարձրացումը պայմանավորում է իր կրած վնասներով: Եթե նախկինում ուղեւորափոխադրումների 1 կմ-ն արժեր 3
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Այս ծառայության բուժանձնակազմի որոշ աշխատակիցներ տարիքն առած են, ինչի պատճառով էլ դժվարանում են արագ արձագանքել կանչերին: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ առողջապահության ոլորտի ղեկավարումը ստանձնելուց հետո, որոշ կարեւոր բարեփոխումներ կատարվեցին. օրինակ, անվճար ծննդօգնության ծրագիրը ներդնելուց հետո շատ բժիշկներ այլեւս խուսափում են ծննդկանից գումար վերցնել: Բացի այդ, մի շարք ծննդատների միջեւ սկսվել է մրցակցություն, ինչի շնորհիվ ծառայությունների
«Մեծ բլեֆ»
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը այսպես որակեց «Մարտի 1»-ի առնչությամբ փորձագետների փաստահավաք խումբ ձեւավորելու իշխանության որոշումը: Փաստահավաք խմբի գործունեության եւ դրա կանոնակարգի ու արդյունավետության առնչությամբ վերապահումներ ունեն ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ, մասնավորապես՝ Հելսինկյան միջազգային ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Վերջինս «Առավոտի» հետ զրույցում նախ կարծիք հայտնեց, թե փաստահավաք խումբը չի կարող եւ չպետք է կազմված
«ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԷԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎՐԱ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼՈՒ»
Հարցնում է Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որի պնդմամբ՝ ինքը չէր պարում Ազատության հրապարակում, քանի որ «երբե՛ք չի պարում քաղաքական հարթակներում, ուր սրեր են խաղում»: – Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում զանգվածային հրապարակային միջոցառումները դադարեցնելու մասին որոշման մասին հայտարարելուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին խորհրդակցե՞լ էր Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարների
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԵՎԱՆՅԱՆԻ «Օրինաց երկիրը» մշտապես եղել եւ շարունակելու է լինել հավատարիմ իր ընտրազանգվածին՝ սա որպես քաղաքական սկզբունք: Փոքր եւ միջին բիզնեսի, դրանով զբաղվող հասարակական հատվածի նկատմամբ դեռեւս 1990-ականներից ՕԵԿ-ի հոգատար վերաբերմունքը այսօր էլ քաղաքական առաջնահերթություն է: Դրա վկայությունն այն է, որ ՕԵԿ-ում մեծ թիվ են կազմում փոքր եւ միջին ձեռներեցները, իսկ ես՝ որպես Փոքր
ԶԻՋԵ՞Լ, ԹԵ՞ ՉԶԻՋԵԼ
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը երեկ «Հայելի» ակումբում «չափազանցություն» որակեց պնդումները, թե ազատագրված տարածքների վերադարձի հարցն արդեն վճռված է: Պնդեց, թե այսօր բանակցային սեղանին դեռեւս չկա փաստաթուղթ, եւ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե առկա է համաձայնություն: Նրա հետ բանավիճող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները փոխզիջումների եւ անգամ արդեն իսկ խաղաղապահների
Արցախահայության կարծիքը հաշվի չառնել չեն կարող
ԱԺ դաշնակցական փոխնախագահ Հրայր Կարապետյանը վստահ է, որ առանց ղարաբաղցիների կամքի Ղարաբաղի հարցը ոչ ոք չի կարող լուծել: «Դաշնակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ եթե բարձր իշխանության քայլերը հակասեն մեր սկզբունքներին, մեր պատկերացմամբ՝ ազգային-պետական շահերին, իսկ այստեղ թիվ մեկ խնդիրը ԼՂ հարցն է, ապա մենք ճանապարհ չունենք անցնելու այդ իշխանությունների հետ: Սակայն այսօր մենք
ՊԵՏՔ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Այս կարծիքին է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը – Պարոն Ռուբինյան, մեր թերթին տված հարցազրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեղադրել էր առաջին նախագահին եւ նրա թիմակիցներին, որ վերջիններս սատարում են գործող իշխանությանը՝ արցախյան հարցի ոչ հայանպաստ կարգավորման մեջ. մասամբ, որ տարածքների վերադարձը նաեւ առաջին նախագահի ծրագիրն էր, մասամբ էլ՝ իշխանափոխության հարց լուծելու
ԱԺ+ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ԲԻԶՆԵՍ
Հանրապետական օրենսդիրները մտադիր են պայքարել անճաշակ սերիալների եւ անօրինական գովազդների դեմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2009-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել էր, թե հարկավոր է վերջ տալ հեռուստաէկրաններից կրիմինալի «ռոմանտիզացիային», գովազդների չարաշահումներին եւ տափակ հեռուստասերիալներին: Երեկ մենք ուզեցինք հստակեցնել՝ այն խնդիրները, որ բարձրացվեցին, արդյոք ունենալո՞ւ են շարունակություն,
ԱՍԱՑԻ ՉԷ, ԷԼԻ՝ НЕТ!
ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ արձագանքեց մեր թերթի նախորդ համարում տպագրված լուրին, որում ասվում էր, թե «Բելաջիո» ռեստորանում Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ այլոց հետ ընթրել է նաեւ Տիգրան Թորոսյանը: Այս կապակցությամբ վերջինս ուղարկել էր հետեւյալ պատասխանը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների. «Կարծում էի, որ մի քանի օր առաջ «Առավոտում» տպագրված հարցազրույցը վերջ կդնի
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել Բաքու, իսկ Հայաստան այդպես էլ չեն այցելել՝ ասաց. «Միգուցե կարիք է առաջացել ճշտել Ադրբեջանի դիրքորոշումները, միգուցե համանախագահների համար ավելի հասկանալի են Հայաստանի դիրքորոշումները, դրա համար էլ նրանք այս փուլում այստեղ չեն եկել»: Նրա համոզմամբ, հայերն ավելի են պատրաստ
ՀԻՎԱՆԴԻ ԶՐՈՒՅՑԸ ԻՐ ՑԱՎԻ ՀԵՏ
Անզգայությունը դանդաղ՝ գրեթե աննկատելի, սկսում էր տեղի տալ, եւ հիվանդն արդեն կարողանում էր զգալ ոտքի մատները, հետո, ավելի ուշ՝ տաք, փրփրուն ծփանքով, սկսեց բարձրանալ սրունքներն ի վեր: Հիվանդը, որ ուշադիր հետեւում էր, թե ինչպես էր մարմինը նորից վերագտնում զգայությունը, հիշեց Իրանի իլխան, մոնղոլ Հուլավուի հայտնի հիվանդությունը, որի բուժումն այդպես էլ ոչ մի արաբ եւ առավել
Աշխատում են՝ դասերի հաշվին
2002-2008թթ. ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» եւ «Հայաստանում աշակերտների՝ դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական ռեսուրսների կորուստների վերաբերյալ» ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ զեկույցների շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ, ՄԱԿ-ի գրասենյակում: «Այսօր կրթական բարեփոխումները ցույց են տալիս, որ դպրոց հաճախող երեխաների թիվը տարեցտարի նվազում է: Դա հատկապես նշմարելի է բարձր դասարաններում: Պատճառները ֆակուլտատիվ,
Վերադարձան հաղթանակով
«Հաղթելու ենք» կարգախոսով Վարշավայում հանդես եկան Հայաստանի Ուշու-Սանդայի մարզիկները Օրերս Վարշավայում կայացավ Ուշու-սանդայի Եվրոպայի 12-րդ առաջնությունը: 30-ից ավելի մասնակից երկրների թվում էր նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր մարզաձեւի Հայաստանի հավաքականը: Ուշու-սանդան աշխարհում մեծ տարածում գ տած չինական ուշու մարտարվեստի 1000-ից ավելի ոճերից մեկն է (սանդա՝ չինարեն նշանակում է ազատ հարված), որը հավակնում է գրանցվել
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Վիշվանաթան Անանդը՝ շախմատի աշխարհիբացարձակ գահակալ Բոննում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) միջեւ մրցամարտը նախավերջին տուրում ավարտվեց Անանդի հաղթանակով: Կրամնիկը, որ մրցամարտի առաջին հատվածում, կրելով երեք պարտություն, գործնականում հայտնվել էր անհուսալի վիճակում, ճանապարհի երկրորդ կեսն անցկացրեց անհամեմատ ավելի վստահ: Իսկ սկսած իններորդ տուրից, խաղատախտակի վրա տիրում էր նախաձեռնությանը:
«Եղել են կասկածելի արդյունքներով դպրոցներ»
Վերլուծելով ավարտական եւ միասնական քննությունները՝ երեկ խոստովանեց ԳԹԿ տնօրենը «Ուզում եմ, որ հասարակությունը մեզ ընկալի ոչ թե իբրեւ միասնական եւ ավարտական քննություններ կազմակերպող կառույց, այլ հանրակրթության նոր գնահատման համակարգի կայացման հիմնական հաստատություններից մեկը: Մեր նպատակը ոչ թե քննություններ կազմակերպելն է, այլ հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատման միջոցով ընդհանուր մակարդակի եւ որակի բարձրացմանը նպաստելը»,- երեկ Գիտելիքների թեստավորման
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՇԱԼՅԱՊԻՆԸ»
Երեւանում է համաշխարհային օպերային աստղ Պաատա Բուրչուլաձեն Ճանաչված բաս Պաատա Բուրչուլաձեն մեկ համերգով նոյեմբերի 1-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան)՝ հնչեցնելով արիաներ Վերդիի, Գունոյի, Մուսորգսկու օպերաներից: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Պ. Բուրչուլաձեն հիշեց իր միակ բեմելը Երեւանի ազգային օպերային թատրոնում. 1970-ականների վերջին նա հանդես է եկել Վերդիի
Համաձայնագիր է կնքել «մոլորության մեջ»
Եվ հիմա՝ հինգ տարի անց, փոշմանել է Անդրանիկ Այվազյանի եւ Դավիթ Փոլադյանի միջեւ 2004-ից սկսած դատական վեճեր են ընթացել՝ կապված Դավիթ Փոլադյանի կողմից Ա. Այվազյանին 2002թ. ապրիլի 28-ին տրված $362 000-ի ստացականի եւ դրանից հետո՝ 2002թ. հունիսի 13-ին Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի եւ Անդրանիկ Այվազյանի միջեւ կնքված համաձայնագրի հետ: Ըստ Փոլադյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ այդ
«ԼՐԱԳՐՈՂԸ ՊԻՏԻ ՄԻ ՔԻՉ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԻ»
Ասում է Լիտվայի ժուռնալիստների միության նախագահը «Երբ լրագրությունը, ո՛չ թե՝ լրատվամիջոցները, բիզնես է դառնում, այն նմանվում է մարմնավաճառության»,- երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լիտվայի լրագրողների միության նախագահ Դայնյուս Ռաձյավիչյուսը: Նա նախ ներկայացրեց, թե Լիտվայում ինչպես կարելի է ստանալ ժուռնալիստական կրթություն: Դայնյուսի խոսքից պարզ դարձավ, որ հայաստանյան կրթական մոտեցումների հետ քիչ նմանություններ
Գյումրիում ավագանին նշանակովի՞ է
Գյումրեցիների կարծիքով, ավագանու «ընտրությունները» վարկաբեկեցին ողջ ընտրական գործընթացը: Օրեր առաջ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավագանու նորընտիր կազմի մասին խոսելիս ասաց. «Ճիշտն ասած, ես հլը չգիտեմ ովքեր են ընտրվել, չգիտեմ էդ մարդկանց ունակությունները, քաղաքի նկատմամբ սերը, ինչի՞ համար են ընտրվել՝ անձնականի՞ համար, թե՞ ինչ-որ խնդիրներ են ուզում լուծել, ընդհանուր առմամբ ես երբեք չեմ թողել, որ
«ՄԱՐՏԻ» ԵՆ ԳՆԱԼՈՒ ՄԻԱՅՆ ԱՂՋԻԿՆԵ՞ՐԸ
Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ շուտով իր գրասենյակում կմնան միայն աղջիկները 2009-ի բյուջեի նախագծի երեկվա քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն առաջադրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման խնդիրը՝ վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, թե աշխատավարձի նվազ լինելու պատճառով կադրերի արտահոսք կա Պաշտպանի աշխատակազմից. «Իսկ ես կարող եմ բացառապես դրական խոսքեր ասել նրա գրասենյակի