Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանհինգերորդ ԹԱՐԳՄԱՆԵԼ ՉԻՆԱՐԵՆ Եվ ես ծիծաղելով հարցրի՝ «Ալիեւի դաչա էլ էի՞ր գիպնոզով մտել», եւ Ռաֆոն նեղացած ասաց՝ «ամեն ինչ հանաքի ես վերածում» եւ մի քիչ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «անձամբ ինքն էր խնդրել, որ հանդիպենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Կլարա Շահենովնան իրան իմ մասին պատմել էր, ինքն էլ Շահենովնային

«Հարգենք եւ չդատենք»

Հայաստանի ազգային փոքրամասնությունները 5 օր կանցկացնեն մեկ հարկի տակ՝ ամառային ճամբարում Օգոստոսի 19-24-ը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների 9 համայնքների 32 երիտասարդներ Լուսակերտում անցկացվող ամառային ճամբարում հնարավորություն կունենան գիտելիքներ ձեռք բերել մարդու իրավունքների, առաջնորդության, միջմշակութային հաղորդակցության հիմունքների վերաբերյալ: Ճամբարին մասնակցելու ցանկություն չէին հայտնել վրացական եւ քրդական համայնքները: 5 օրերի ընթացքում քննարկվելիք առաջնահերթ հարցերից մեկը կլինի հանդուրժողականության

«ՆՈՐ ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ» ՆՈՐ ՄՏՔԵՐԸ

Փարիզից պինգվիններ չեն բերվելու, բայց Մերկուցիոն Շեքսպիրի խոսքերի հիման վրա ռեփ կկարդա 26-ամյա օտար լեզուների մասնագետ, Շախմատի միջազգային վարպետ Հմայակ Ադիյանը, նույն ինքը՝ ռեփեր Համոն այսօր եւ վաղը Երեւանի խամաճիկների պետական թատրոնում կներկայանա իր առաջին մենահամերգով՝ խամաճիկների մասնակցությամբ: Մենահամերգը հենց այդպես էլ անվանել է՝ «Մարիոնետ»: «Առավոտը» հանդիպեց ռեփերի հետ: Նրա խոսքով, «Մարիոնետ» մենահամերգը ոչ կոմերցիոն

Սիրված, բայց ոչ օլիմպիական մարզաձեւ

       19-րդ դարի վերջին, գրեթե ավտոմոբիլի գյուտի հետ միասին, ստեղծվեց նաեւ մոտորանավակը: 1886 թվականին գերմանացի ինժեներ Դայմլերը կառուցեց եւ փորձարկեց աշխարհում առաջին մոտորանավակը՝ «Նեկկարը»: Մոտորանավակի զարգացումն ու կատարելագործումը շատ արագ ընթացավ, որը կարճ ժամանակում յուրացրին նաեւ մարզիկները: Երեք տարի անց Փարիզի առագաստանավային ակումբներից մեկը կազմակերպեց մոտորանավակներով առաջին մրցումը: Իսկ 1903-ին Մոնակոյում անցկացվեց  մոտորային

Աղյուսակում «նեղվածք» է

Երեկ երեկոյան Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց «Abu Dhabi Chess Festival 2010 «Masters Tournaments» շախմատի միջազգային մրցաշարը: Մեկ օր առաջ՝ նախավերջին տուրում, մեր հանրապետության ներկայացուցիչներից ամենափորձառուն՝ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, թերեւս, ամենապատասխանատու պահին զիջեց Զուրաբ Ստուրուային (Վրաստան) եւ անչափ բարդացրեց  առաջին տեղը գրավելու իր շանսերը: Հնդիկ մրցակցի հետ պայքարը տանուլ տվեց նաեւ Հովհաննես Գաբուզյանը: Հայրենակիցների պարտությունների դիմաց

Նալբանդյանը պարտվեց

Այն բանից հետո, երբ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիում ընթացող $ 2 մլն 430 հազար մրցանակային ֆոնդով «Western & Southern Finansial Group Masters 2010» միջազգային մրցաշարում, գործնականորեն առանց պայքարի առավելության հասնելով ամերիկացի Ջոն Այզների նկատմամբ (վերջինս մեկնարկային սեթի 36-րդ րոպեին 5:4 հաշվով հաղթելիս հրաժարվեց պայքարը շարունակելուց), երրորդ շրջանում հանդիպեց խորվաթ Նովակ Ջորկովիչի հետ: Ցինցինատիի վերջին

Մեկօրյա հանգիստ՝ նոր մեդալների ակնկալիքով

Պատանեկան առաջին ամառային օլիմպիական խաղերը, որ այս օրերին ընթանում են Սինգապուրում, ճանապարհի կեսն արդեն անցել են: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Խաղերին մասնակցող 205 երկրներից ուրբաթ օրվա դրությամբ իր հաշվարկում մեդալ գրանցել կարողացել է 49-ը: Նվաճած ոսկե մեդալների քանակով լավագույն եռյակը ըստ հաջորդականության կազմել են Չինաստանը՝ 22 (13 ոսկե, 7 արծաթե, 2 բրոնզե), Ռուսաստանը՝

10 տարի օպերային թատրոնում

Դիրիժոր Հարություն Արզումանյանն իր անցած ուղու եւ ներկայի մասին Հարություն Արզումանյանը՝ Լեհաստանում մրցանակ ստանալիս: Տարիներ շարունակ, երբ որեւէ պետական նվագախմբում գլխավոր դիրիժորի թափուր տեղի առիթով «վերեւներում» դժգոհում են, տրտնջում, թե մեզանում քիչ են բարձրակարգ դիրիժորները, հաճախ մոռացության են տալիս ոմանց, ովքեր անցել են դիրիժորական արվեստի ազգային դպրոցի լավագույն ավանդույթներով, կատարելագործվել արեւմուտքում: Այս միտքը հայտնելով, բնավ

ԱԼԵՆ ԹԵՂԻՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ֆրանսիացի զբոսաշրջիկը՝ մեր երկրի լավ ու վատ կողմերի մասին Ալեն եւ Գոհար Թեղիյաները: Ֆրանսիացի Ալեն Թեղիյան եւ Գոհար Ստեփանյանն ամուսիններ են: 2003-ից սկսած Ալենն ամեն տարի այցելում է Հայաստան, ասում է՝ շատ դրական փոփոխություններ եւ զարգացումներ է նկատել: Հիացած է հայկական ճարտարապետությամբ, իսկ Երեւանում հավանում է Հյուսիսային պողոտան ու կասկադը: «Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Հայաստանի պատմության,

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, վրացական իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ փախստականների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են եղել: Մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, երկու հոգի ձերբակալվել է: APA-ի մատուցմամբ, Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից փախստականները, որոնց՝ իշխանությունները օրերս վռնդել էին իրենց շենքերից՝ դրանք սեփականաշնորհելու նպատակով, նախագահական նստավայրի դիմաց հերթական բողոքի

ԵՐԿԱՐԱԿՅԱՑ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐՆ ԱՆՀԵՏ ԿՈՐՉՈՒՄ ԵՆ

Ճապոնացի մի տղամարդու թիկնապայուսակում հայտնաբերվել է առնվազն 104 տարի ապրած կնոջ դիակի մնացորդներ: Տղամարդը ոստիկանությունում հայտարարել է, թե դա ինը տարի առաջ մահացած իր մոր մարմնի մասունքներն են, բայց քանի որ ինքը հուղարկավորելու համար միջոցներ չի ունեցել, կոտրել է նրա ոսկորներն ու պահել դրանք իր տանը, պայուսակի մեջ: Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԲՆԻԿ ՀՆԴԿԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Հնդկացիների 40 համայնքների ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Բրազիլիայի նախագահի թեկնածուներին՝ պահանջելով դադարեցնել իրենց տարածքների հարեւանությամբ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը: Տեղաբնիկների նամակում մասնավորապես ասված է, թե նոր ճանապարհներն ու էլեկտրակայանները վնասում են բնությունն ու խաթարում ցեղերի կյանքի կացութաձեւը: Ավելի վաղ հնդկացիների ցեղախմբերից մեկն արդեն զավթել է Բրազիլիայի Մատու-Գրոսու նահանգում կառուցվող

Հիմա էլ «Մարիամ» նավն է որոշել «ճեղքել» Գազայի հատվածի շրջափակումը

Լիբանանյան նավը, որի տախտակամածին գտնվողները, բացի անձնակազմի անդամներից, բացառապես կանայք են, ուղեւորվում է Գազայի հատվածի «շրջափակումը ճեղքելու»: Newsru-Istael-ի մատուցմամբ, բոլիվիական դրոշի ներքո նավարկող «Մարիամ» («Ջունիա») նավը պետք է ծով դուրս գար դեռ երկու ամիս առաջ՝ թուրքական «Ազատության նավատորմից» անմիջապես հետո: Բայց նավատորմի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով նավարկությունը հետաձգվել էր: «Մարիամը» ծով դուրս կգա օգոստոսի

Քաղցկեղի պատճառով բանտից ազատված ահաբեկիչը դեռ կենդանի է

Մեծ Բրիտանիան Լիբիայի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ 1988թ.-ին Լոկբերի երկնքում ինքնաթիռի պայթեցման համար դատապարտված լիբիացի Աբդելբասետ Մեհրահի ազատ արձակման մեկամյա տարեդարձը նշելուց: BBC-ի մատուցմամբ, ուղիղ մեկ տարի առաջ Շոտլանդիայի կառավարությունը մարդասիրական նկառատումներով ազատ էր արձակել ցմահ ազատազրկման դատապարտված Մեհրահին: Այդ որոշումն ընդունելու պահին Էդինբուրգում հայտարարել էին, թե բժիշկների եզրակացության համաձայն, քաղցկեղով հիվանդ լիբիացին

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պատրաստվում է հրապարակել Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության միջեւ ուղիղ բանակցությունների ծրագիրը՝ մասնավորապես դրանց ժամկետները: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ծրագիրը մշակվել է ԱՄՆ կառավարության եւ մերձավորարեւելյան «քառյակի» մասնակցությամբ: Վերջիններս փորձում են կողմերին համոզել մի քանի ամիս շարունակվող եւ միջնորդների միջոցով ընթացող բանակցություններից հետո ուղիղ բանակցություններ վարել: Պաղեստինցիների ու իսրայելցիների միջեւ արդեն յոթ

ՆՈՐ ԴՊՐՈՑ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի համայնքում կառուցվում է երկհարկանի դպրոց, որը նախատեսված է 320 աշակերտի համար (այսօր համայնքում հաշվառված է 170 աշակերտ): Դպրոցաշինական ոլորտում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ ծրագիրն է այս շրջանում: Ըստ հիմնադրամի մամուլի հաղորդագրության, դպրոցը կունենա 12 դասասենյակ, ուսուցչանոց, տնօրենի առանձնասենյակ, գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպես նաեւ առանձին սենյակներ՝ ռազմագիտության, կենսաբանության

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱ»

BBC հեռուստաալիքի արխիվում պատահականորեն գտել են Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինայի» 1961թ. էկրանավորման բրիտանական տարբերակը: Աննայի դերը խաղում է դերասանուհի Կլեր Բլումը, Վրոնսկուն մարմնավորել էր «Ագենտ 007» Շոն Քոներին: Ֆիլմը ժամանակին ցուցադրվել է մեկ անգամ, այնուհետեւ մոռացվել, չնայած նրա առանձին դրվագներ մինչեւ հիմա էլ հիշում են անգլիացի կինոսիրողները: «Ահավոր հետաքրքիր է Շոնի այդ թվերի խաղը տեսնելը»,-

«ՄԱՅՐ ԵՎ ՄԱՆՈՒԿԻ» 12-ՐԴ ԽԱՐՈՒՅԿԸ

1997-ից «Մայր եւ մանուկ» բարեգործական կազմակերպությունը ամեն տարի Ծաղկաձորում եւ Աղավնաձորում կազմակերպում է ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը: 11 տարիների ընթացքում հանգստացել են 1500 ծնողազուրկ երեխաներ: Այսօրվանից Ծաղկաձորում կհանգստանան 70 ծնողազուրկ եւ անապահով ընտանիքների երեխաներ: Այս ամառ վառվելու է 12-րդ խարույկը:

Սեպտեմբերյան հոգսեր

Աշակերտների ծնողները դժգոհ են ապրանքների բարձր գներից   Այս օրերին հագուստի, կոշիկի եւ գրենական պիտույքների խանութներում ասեղ գցելու տեղ չկա. առջեւում սեպտեմբերի 1-ն է: Հանրապետության տոնավաճառներում ակտիվ առեւտուր է, այն էլ՝ սովորականից բարձր գներով: «Առավոտը» ծնողներից փորձեց պարզել, թե որքա՞ն գումար են ծախսում մեկ դպրոցահասակ երեխայի համար: «Նիրվանա» խանութում մանկական կոշիկների գները տատանվում են 5000-9000

ԱՐԴԻ ՆԺԴԵՀԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Կամ ինչպես մոգոնել զարգացման ծրագիր՝ զվարճալի ձեւակերպումներով «Կրթության մասին» ՀՀ օրենքի, կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը «Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրն» է: Վերջինիս կազմողները փաստում, են որ ավելի քան 10 տարվա բարեփոխումների արդյունքում լուծվել են շատ խնդիրներ, սակայն կրթական համակարգը դեռ հեռու է իր առաքելության լիարժեք եւ ամբողջական իրականացումից: Նշվում է, որ, օրինակ, ներկայումս

ԻՐԱՆՑԻՆ ՊԱՏՌԵՑ ՃԱՌԸ

«Առավոտն» օրեր առաջ անդրադարձել էր «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը, որն ընթանում է դռնփակ ընթացակարգով: Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Հայրապետյանի համար մեղադրողները պահանջել են 13 տարվա ազատազրկում: Նախորդ օրը Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճից, պաշտպանական ճառը չավարտած, հիվանդանոց տարվեց Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին: Նրա

ԱՀԱԶԱՆԳ՝ ԿՈՅՈՒՂՈՒՑ

Երեկ, ժամը 01.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի 2 հասցեում գտնվող կոյուղու դիտահորից գազի ուժեղ հոտ է գալիս եւ լցվում հարակից տները, եւ բնակիչների շրջանում կան ինքնազգացողության վատացման դեպքեր: Նախնական տվյալներով՝ դիտահորի մեջ գազի բալոն է դատարկվել, ինչի հետեւանքով գազի հոտը տարածվել է շենքի մուտքում եւ հարակից տարածքում: Հրշեջ-փրկարարները բարձր ճնշմամբ ջրի շիթով իրականացրել

ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐԻՑ

ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Վայոց ձորի մարզում՝ Որոտան գետը Կեչուտի ջրամբարին միացնող թունելում մարդ է ընկել ջուրը: Ջրամբարից փրկարարները դուրս են բերել Ջերմուկի 60-ամյա բնակիչ Մանվել Օհանյանի դին:

«ԳԵՂԱՄԱՆ» ՓԱԿՎԵՑ ԵՎ ՆՈՐԻՑ ԲԱՑՎԵՑ

Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանը երեկ առողջապահության նախարարության կողմից փակվել է: Նախորդ օրվա երկրորդ կեսին սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել 41 քաղաքացի. 22-ը՝ «Արմենիա», 8-ը՝ «Նորք», 7-ը՝ «Էրեբունի», 1-ը՝ «Մուրացան» բժշկական կենտրոններ եւ 2-ը՝ 3-րդ հիվանդանոց: Երեկվա դրությամբ հիվանդանոցում է գտնվում 20 մարդ, որոնցից 4-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Տեղում

Խալաֆյանի գործով դատավարությունը շարունակվեց

Հնչեցին սեռական հայհոյանքներ, սակայն ձեռնամարտը կանխվեց Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց Վահան Խալաֆյանի սպանության գործով դատաքննությունը: Դատարանում ցուցմունք տվեց ոստիկանության Չարենցավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Գագիկ Ղազարյանը: Վերջինս պատասխանում էր տուժողի իրավահաջորդի եւ մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանի եւ Կորյուն Փիլոյանի հարցերին: Գագիկ Ղազարյանը նախաքննական մարմնում՝ հատուկ քննչական ծառայությունում, իր

ԿՈՒՐՅՈԶԸ Ո՞ՐՆ Է

Երկու տարի առաջ հրդեհից տուժած քաղաքացուն վնասը չեն փոխհատուցում՝ չեն կարող որոշել, թե ով է հրդեհի համար մեղավոր: Երկու տարի առաջ՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանի Բուռնազյան փողոցի թիվ 116 տան հրդեհի հետեւանքով տուժեցին կից տների 3 սեփականատերերը՝ Հենրիկ Հովհաննիսյանը, Արայիկ Ասկարյանն ու Գեղամ Ասատրյանը: Վերոհիշյալ տների գույքը, տեխնիկան, գորգերն ու փայտյա պատուհանները վնասվեցին, այրվեցին տանիքների փայտյա

Մի փոքր ուշադրություն է հարկավոր

Ավելի շատ եւ ավելի շուտ վիշտ կիսել, քան ռեպորտաժ անել ես ուզում, երբ այցելում ես վանաձորցի Հրաչիկ Հովհաննիսյանի բնակարան, որի պատերին զոհված տղաների եւ հանգուցյալ տիկնոջ մեծադիր նկարներն են: Արցախն ազատ ու անկախ տեսնելու նպատակով Հրաչիկ Հովհաննիսյանի երկու որդիները զինվորագրվեցին: Վաչագանը պատերազմի առաջին իսկ օրից իրեն նվիրեց Արցախի պաշտպանության գործին: Ընտանիքի սովորական առօրյան խաթարվեց 1990-ին՝

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՍՐՏՈՒՄ

Ճարտարապետ Արտակ Ղուլյանը կարծում է, որ ուրիշից սովորել պետք է, բայց ուրիշի նման քայլելու կարիք չկա Հայաստանում՝ 6, Ռուսաստանում 7 եկեղեցիների նախագծող ճարտարապետ է Արտակ Ղուլյանը: Ինչպես ասում են՝ մի ոտքը Հայաստանում է՝ իր նախագծով Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու կողքին, մյուս ոտքը՝ Ռուսաստանում: Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ գլխավոր եկեղեցին էլ է Արտակ

ՀԱԼԻՁՈՐԸ՝ ԱՅՍՕՐ

Կառավարությունն այս ամիս որոշեց Սյունիքի մարզպետարանին հատկացնել 32,279. 621.4 դրամ՝ Հալիձոր եւ Շինուհայր գյուղերը բարեկարգելու նպատակով: Թե ինչ կփոխի ճոպանուղին հալիձորցիների կյանքում՝ ցույց կտա միայն ժամանակը: Հոկտեմբերին բացվելիք Հալիձոր-Տաթեւ ճոպանուղին կձգվի Հալիձորի վրայով: Հալիձորի կենտրոնը: Գյուղի ճանապարհները քարուքանդ  են: «Մեր դաշտերը Արարատյան դաշտի նման չեն, որ կարողանանք հող մշակենք, եկամուտ ստանանք, ապրենք: Մեր հույսը վերեւից

Փող է բերում՝ մի մաքրեք

Մինչ Հայաստան կժամաներ Դմիտրի Մեդվեդեւը, մեր իշխանությունները ստախանովյան տեմպերով վերանորոգում եւ ասֆալտապատում էին ճանապարհները, կանաչապատում էին տարածքները այն բոլոր վայրերում, որտեղով ՌԴ նախագահը պետք է անցներ: Մայթերին եւ մայուղիներում եղած առեւտրի կրպակներն ու տաղավարները կամ ժամանակավորապես փակվում էին, կամ ապամոնտաժվում: Այդ գործընթացին ընդդիմացող սեփականատերերին սպառնում էին, երբեմն էլ գործի դնում ոստիկանության կարմիր բերետավորներին: Երեկ ՌԴ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031