Օրվա լրահոսը

ՄՏՔՈՎ ՉԻ ԱՆՑԵԼ

«Առավոտի» օգոստոսի 18-ի «Ոչ տարիքս են հարգում, ոչ վաստակս»  հրապարակումից հետո խմբագրություն եկավ ճանաչված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը եւ ասաց, որ ո՛չ ԽՍՀՄ-ի օրոք, ո՛չ էլ հիմա ինքը չի մտածել կոչումների մասին, առավել եւս՝ պրոֆեսորի, ավելին, ինքը մեծ հարգանք ունի Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի պրոֆեսորների հանդեպ:

THE SELECTOR, ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻՍԿՈՏԵԿ

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը եւ «Ռադիո Վանն» սկսում են The Selector ռադիոհաղորդման հեռարձակումը Հայաստանում: The Selector ռադիո հաղորդումը Բրիտանական խորհրդի եւ Somethin\’ Else ստեղծագործական ընկերության համատեղ ծրագիրն է: The Selector ռադիոհաղորդման գաղափարը ծնվեց 2001 թվականին: Ներկայումս այն հեռարձակվում է աշխարհի ավելի քան 30 երկրում: Հեռարձակման մեկնարկից ընդամենը երկու տարի անց The Selector-ն առաջադրվեց հեղինակավոր Sony

Վերադարձ Գդանսկից եւ Վիտեբսկից

Հայերին ջերմ են ընդունել Լեհաստանի Գդանսկ քաղաք մեկնած Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանները հյուրախաղերից խանդավառված են վերադարձել: Նրանք հուլիսի 30-ից օգոստոսի 8-ը մասնակցել են Գդանսկում անցկացվող Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնին: Լեհ հանդիսատեսին հայ դերասանները ներկայացել են «12-րդ գիշեր» բեմադրությամբ, որն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Երեկվա ասուլիսում Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո

«Ընդամենը խաղ է, շոու»

Դարձյալ Աղթամարի Սուրբ Խաչի մասին Մասնակցե՞լ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին, թե՝ ոչ: Երեկ Ազգային գրադարանում կազմակերպվել է քննարկում՝ «Աղթամարի Սուրբ Խաչը՝ հավատի, գիտակցության, արժանապատվության քննություն» թեմայով, որը սկսվեց Վանի հիմնով: Պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը դեմ է հայերի՝ Աղթամար եկեղեցու պատարագին մասնակցելուն. «Սա ուղղակի շոու է, խաղ՝ Եվրոպայի համար, եւ ոչ մի դրական

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՂ Է»

Ըստ ամերիկաբնակ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի, այստեղ արվեստագետը զրկված է միջազգայնացման հնարավորություններից: Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը այն եզակի արվեստագետներից է, ով ԱՄՆ-ում է հայտնվել ոչ թե ստեղծագործական անբավարարվածության կամ գնահատված չլինելու պատճառով: Հայրենիքում 1990-ականների սկզբներից ծավալել է բուռն գործունեություն: Ա. Բերբերյանը, սակայն, համոզված է, որ արվեստագետի համար, այնուհանդերձ, տեղային սահմանները չափազանց նեղ են, մի տեսակ առօրեական, հեռու

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐ ԵՆ ԿԱՅԱՑՎԵԼ

Լիբանանի ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել այդ երկրի երկու քաղաքացիների, որոնք մեղավոր են ճանաչվել հօգուտ Իսրայելի լրտեսություն կատարելու մեջ: Այդ մասին երեկ հաղորդել է The Jerusalem Post-ը: Դատարանը հաստատված է համարել Անտուան Աթամիին եւ Օսամա Բերրիին առաջադրված մեղադրանքները՝ արձանագրելով, որ նրանք հակառակորդի հետ համագործակցել են 2006թ. լիբանանա-իսրայելական պատերազմի ժամանակ: Դատարանի կայացրած վճռում շեշտվում է, որ

ԲՈՒԽԱՐԵՍՏԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՄՈՍԿՎԱՅԻՆ

Բուխարեստում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Անատոլի Ակոպովը Ռումինիայում «անցանկալի անձ»՝ «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել: Դա ռումինական կառավարության կողմից Մոսկվայում Ռումինիայի դեսպանության առաջին քարտուղար Գաբրիել Գրեկուի (նկարում) ձերբակալության եւ նրան լրտեսության համար ՌԴ-ից վտարելու պատասխան քայլն է: Ռումինիայի իշխանությունները Ակոպովին երկիրը լքելու համար 48 ժամ են տվել: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, ռուս դիվանագետին վտարելու մասին Ռումինիայի ԱԳՆ-ն

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՆԵՐԽՈՒԺԱԾ ԱՆՁԸ

Մարդը, ով ներխուժել է Իսրայելում Թուրքիայի դեսպանություն, կալանավորվել եւ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին երեկ հաղորդել է BBC-ն: Ըստ աղբյուրի, Իսրայելի ոստիկանության տվյալներով, հարձակվողը Հորդանանի արեւելյան ափին բնակվող պաղեստինցի Նադիմ Նիջազն է եղել: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ասելով, այդ մարդը դեսպանությունում գտնվողներին սպառնացել է բենզինի տարայով, դանակով եւ ատրճանակով, որը, ինչպես պարզվում

Մոնպելիեն կարող է արձանների քաղաքի վերածվել

Ֆրանսիական Մոնպելիե քաղաքում Վլադիմիր Լենինի հուշարձանը կտեղադրվի: Այդ մասին երեկ փոխանցել է «Ֆրանսպրեսը»: Մոնպելիեում միաժամանակ նախատեսվում է կանգնեցնել նաեւ Ուինստոն Չերչիլի, Շարլ դե Գոլի, Ֆրանկլին Ռուզվելտի եւ Ժան Ժորեսուի արձանները, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ավելի քան 3 մետր, իսկ քաշը 850 կգ-ից մինչեւ մեկ տոննայի կհասնի: Արձանների բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերին: Դրանցից յուրաքանչյուրի

Հյուսիսկորեացի զինվորը փորձել է ինքնաթիռով Ռուսաստան փախչել

Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության սահմանից ոչ հեռու, Չինաստանի տարածքում, հյուսիսկորեական ինքնաթիռ է կործանվել: Օդաչուն զոհվել է: Հարավկորեական հետախուզական աղբյուրները ենթադրում են, որ ինքնաթիռը դեպի Ռուսաստան ուղղվող կործանիչ է եղել: Հյուսիսային Կորեայի քաղաքացիները հաճախ են երկրից փախուստի փորձ անում, բայց հափշտակված ինքնաթիռով սահմանը հատելու փորձը ծայրահեղ անսովոր դեպք է: BBC-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ դասալիքը փորձել է

Քառակողմ հանդիպում՝ Սոչիում

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Սոչիում ընդունել է Աֆղանստանի, Պակիստանի եւ Տաջիկստանի առաջնորդներին: Գագաթաժողովը Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի եւ Աֆղանստանի առաջնորդ Համիդ Քարզայի համար հազվադեպ հանդիպման առիթ է, առավել եւս այն բանից հետո, երբ Քարզայը Պակիստանի հետախուզությանը մեղադրել էր թալիբներին աջակցելու մեջ: BBC-ի մատուցմամբ, Զարդարին ի սկզբանե ծրագրել էր երկու օրով գնալ Ռուսաստան, բայց

Ուսուցիչը՝ ճանապարհորդ

Անգլերենի բրիտանացի մի ուսուցիչ Քենտ կոմսությունից դժվարին ճանապարհորդություն է կատարել Աֆրիկայով՝ իր մոտոցիկլով: Ինչպես տեղեկանում ենք The Daily Telegraph-ից, 41-ամյա Սպենսեր Կոնվեյից 9 ամիս է պահանջվել, որ 32 երկիր անցնելուց հետո հասնի Աֆրիկա: Անցյալ տարվա նոյեմբերին նա թողել է մանկավարժությունը եւ «հեծնելով» իր Yamaha XT660 մոտոցիկլը, ճամփորդել, որի նպատակը Save the Children կազմակերպության համար հանգանակություն

Ուսուցիչներն էլ կերդվեն

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»: Համաձայն այդ հրամանի, հաստատվել է «Հայ ուսուցչի երդումը» եւ կազմակերպման ընթացակարգը: Ըստ edu.am-ի, 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները եւ ծնողները, ինչպես նաեւ յուրաքանչյուր

ՄԵՐՍՈՂ ԲԱԶԿԱԹՈՌ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, օգոստոսի 16-ից Ուլյանովսկում ընթանում է մանկավարժական ֆորում՝ «Ռեգիոնալ կրթությունը՝ նոր դպրոցի ճանապարհին» խորագրով: Միջոցառումը լենինյան մեմորիալում է կազմակերպված, որտեղ կարեւոր տեղ են  զբաղեցնում «ուսուցչական ապագային» հատկացված նախագծերը: Օրինակ, կարելի է տեսնել մոբիլ սեյֆեր՝ նոթբուքերի պահպանման համար. ենթադրվում է, որ ապագա դպրոցականների ստուգողականները էլեկտրոնային ձեւաչափով են լինելու, էլեկտրոնային դասամատյաններ կան ներկայացված, որտեղ նշանակված

Լեզուն շտապ օգնության կարիք ունի

Բաց նամակ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին ու բոլոր շահագրգիռ անձանց Հարգելի հայոց լեզվի մասնագետներ, կներեք անտեղյակությանս, շատ հավանական է, որ մեր լեզվի կանոններում կատարված են հիմնավոր փոփոխություններ, լայն հնարավորություն տալով հայերենը առավելագույնս հարմարեցնելու ռուսերենի առանձնահատկություններին: Եթե այդպես չէ, ապա ինչպե՞ս հասկանալ ահավոր թափ առած թարգմանամոլուցքի պատճառը, երբ իրեն կիրթ համարող խավի մեծ մասը համոզված է,

ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ՝ ՄԱ՛Հ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ

Կամ տպավորություն՝ «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ձեռնարկից ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 148-րդ կետում փաստվում է, որ ՀՀ քաղաքացիների 98,1%-ը կրթության ոլորտը բնորոշել է այս կամ այն չափով կոռումպացված: Կոռուպցիայի տարածվածության ընկալման այս ցուցանիշով կրթության ոլորտը զիջում է միայն ընտրական համակարգին: Օրերս կայացավ «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որն ուղղված

C-300-ը ծածկում է ամեն ինչ

Երկու ամիս առաջ Բաքվի կողմից ընդունված ռազմական դոկտրինը, որտեղ հստակ ասվում է, որ Ադրբեջանի գլխավոր թշնամին Հայաստանն է, հանգեցնում այն մտքին, որ Ադրբեջանում նախապատրաստվում են ԼՂ խնդրի ռազմական լուծմանը: Այս մասին, ըստ www.newsinfo.ru-ին վկայակոչած news.am-ի, հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, բառացիորեն վերջերս, կայացել է Թուրքիայի

ՀԱՊԿ-ը դրական կողմեր ունի

ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգությունն ապահովելու իդեալական տարբերակ չէ, բայց մեզ համար որոշ դրական կողմեր ունի: Այս մասին, ըստ tert.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ Հայաստանը նույնիսկ ընդհանուր ցամաքային սահման չունի: «Պարզ է, որ այդ մեխանիզմը չի լինի իդեալական մեր երկրի

Երբ է Ադրբեջանը հարձակվելու

Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա 3-4 օր հետո Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա: Ըստ news.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՌԴ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Նրա խոսքով, սա Ալիեւի կլանի միակ հնարավորությունն է: «Ադրբեջանն արդեն ձեռք է բերել C-300 զենիթահրթիռային համակարգեր եւ կարող է թույլ տալ իրեն հարձակվել, չերկյուղելով իր

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Իրերը իրենց անունով կոչելու օգուտը Սկիզբը՝ նախորդ համարում: Խորհրդային ռեժիմի տարիներին ամենից շատ կորուստներ, հայերի նման, տվեցին ռուսները: Երբ տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր հարազատ ռուսական տարածքներ արհեստական կերպով միացվեցին, այսպես կոչված, խորհրդային հանրապետություններին: ԽՍՀՄ-ի փլուզումը շանս էր տալիս ռուսներին, ինչպես հայերին, աբխազներին, օսեթներին եւ ուրիշներին, վերականգնել իրենց կորուստները: Բայց առավելապես կորստի մատնված, խորհրդայնացված ռուսական ազգային

ԱՆԱՊԱՏԱՆՈՒՄ Է

Արմավիրի մարզի Արտաշար համայնքի դաշտերը գրեթե ամայի են: Բնակիչների մեծ մասն, իրենց սեփական հողը թողած, մշակում են հարեւան շրջաններից վարձակալած հողը, քանի որ իրենց հողատարածքները մշակման ենթակա չեն: Համայնքի 374 հա վարելահողից 252-ը աղակալած է: «Աղը դուրս է եկել, ցանում են, բերք չեն ստանում: Դիմում են, ուրիշ տեղերից են հող վերցնում, մշակում, որ գոյատեւեն: 100

Լեռնանցքը՝ 2 մասի բաժանված

Պետությունը մոռացե՞լ է գյուղն ու գյուղացուն Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի ամենասակավահող համայնքը՝ Լեռնանցքը, որ 1648 բնակիչ ունի, երկրաշարժից հետո 2 մասի է բաժանվել՝ հին եւ նոր գյուղերի: Հետաքրքիր է, որ գյուղապետարանն այժմ հին գյուղում է, իսկ 2008-ին քարաշեն կառույց տեղափոխված դպրոցը՝ նոր գյուղում: Կրթօջախում 225 աշակերտ է սովորում, դպրոցի մի սենյակում էլ մանկապարտեզն է, ուր

ՀԵՌԱՑՎԱԾ ՏՆՕՐԵՆԸ ԴԵՌ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Կոտայքի մարզպետն ընդունում է, որ սխալ է արել, որը, սակայն, պետք է ուղղի պետական այլ կառույց   Կովալենկո Շահգալդյանն ու Աբգար Գյուլումյանը: Անցած տարվա հոկտեմբերից «Առավոտը» անդրադարձել է Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ մեկ հատուկ (օժանդակ) դպրոցի տնօրեն Աբգար Գյուլումյանի եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի դատական վեճին: Երկու դպրոցների միավորման արդյունքում Կովալենկո Շահգալդյանը Աբգար

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորվել է Պետական եկամուտների կոմիտեի  մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակից Ս. Շահբազյանը: 

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՃԱՆԱՉՄԱՆ

Ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 շենքի մոտից, կողոպուտ կատարելու համար, բերման են ենթարկել 1993թ. ծնված Լեւոն Ավետիսյանին, որը անհայտ քաղաքացու պարանոցից պոկելով ոսկյա շղթան՝ փորձել էր դիմել փախուստի: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: Ոստիկանները կասկածներ ունեն, որ Լեւոն Ավետիսյանի հանցավոր գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 774 ՍԼ 27 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: ԱԻՆ փրկարար ծառայության երեկվա տեղեկատվության համաձայն, մեքենայի վարորդը՝ Կարբի գյուղի 44-ամյա բնակիչ Այվան Շահբազյանը ստացել էր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, որտեղ եւ մահացել է:

ԵՐԵԽԱՆ ԳՏՆՎԵՑ

Ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանի տարածքում երեխա է կորել: Ոստիկանության աշխատակիցները երեխային հայտնաբերել են ժամեր հետո՝ առողջարանին հարակից տարածքում:

«Ադեկվատը ո՞րն է»

Չարենցավանի նախկին ոստիկանապետն ինքնակամ ներկայացավ դատարան   Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Նախորդ դատական նիստի ժամանակ պետք է վկայություն տար այն ժամանակվա Չարենցավանի ոստիկանապետ՝ գնդապետ Նորայր Հեբոյանը: Վերջինս նույն օրը դատարանին տեղեկացրել էր, թե քանի որ ունի առողջական լուրջ

ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ՝ 4 ՏԱՐԻ

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, վերսկսվեց «Հրապարակ» թերթի լրագրող Գայանե Բաբայանին վթարի ենթարկած Վահան Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան էր ներկայացել այս անգամ Երեւան քաղաքի դատախազությունից Արամ Մնացականյանը: Նա ստանձնեց արձակուրդի մեկնած նախորդ դատախազի պարտականությունները: Սակայն մինչ իր պարտականություններին անցնելը, այսինքն՝ մինչ դատական նիստը սկսվելը, դատական

ԳԻՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ՝ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Մարդիկ սկսում են գիրանալ կամ ավելորդ քաշ հավաքել այն ժամանակ, երբ խախտվում է նրանց մարմնի զանգվածի սահմանված ինդեքսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է «Մալաթիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աննա Աղավելյանը։ Ավելորդ քաշը թեեւ առանձին վերցրած հիվանդություն չէ, սակայն, ըստ նրա, դա դիտվում է որպես համախտանիշ եւ կարող է հանգեցնել մի շարք լուրջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031