Օրվա լրահոսը

Ինչպե՞ս 18-ամյա առողջական խնդիրներ ունեցող երիտասարդը կալանավորվեց ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով

«Մարդը տարել է իր խաղային իրերը տոպրակով թողել է տատիկի մոտ: Տատիկը զանգել է, ասել է՝ երկու օրից կվերցնեմ: Հետո, չգիտեմ՝ ինչ պայմաններում ուշացել է, տատիկն էլ չի իմացել՝ ինչ է, տարիքով տատիկ է, վերցրել ու գցել է տնից դուրս: Քաղաքացի է տեսել ու անհասկանալի բաներ են: Երբ Անդրանիկը գնացել է իր տոպրակները վերցնելու, ասել են՝ քո՞նն է, պատասխանել է՝ այո, ասել են՝ դե, գնացինք: Սրա հիմքում միայն ու միայն ընկած է այն, որ Անդրանիկը ՀՅԴ երիտթեւի անդամ է, դա էլ Ալիեւի հանձնարարությունները կատարելու հետ ուղիղ կապ ունի, ինչ-որ տեղ նվեր էր՝ տատիկի նվերը՝ Նիկոլ Փաշինյանին»:

Գալուզին. Ռուսաստանը պատրաստ է նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

«Ռուսաստանը պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ընդգծելով, որ դրան միտված շարժման հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում: «Կարծում ենք, որ հենց այդ ուղղություններով էլ պետք է շարժվենք. խաղաղության պայմանագրի պատրաստում,

ԱՄՆ-ի որոշիչ դերը Արցախի հայաթափման հարցում

Խաղաղություն պետք է լինի երկու ժողովրդավարությունների միջեւ, ոչ թե մեկ ժողովրդավարության. փորձագետ Կարծում եմ, որ գոնե հայ հանրությունը որոշակիորեն տեղեկացված է, թե ինչ ճանապարհ անցավ Արցախի ժողովուրդը 1988-ից մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում, այդ ընթացքում կերտելով Արցախի անկախ հանրապետությունը: Նա այդ ամենին հասավ Արցախյան առաջին պատերազմում տված բազում զոհերի եւ հայ ժողովրդի միահամուռ ուժերի հերոսական պատերազմի

«Շինարարությունը, թեպետ ոչ կոմիտեի մեղքով, դադարել էր և եղանակային պայմաններից ելնելով՝ հանգեցրել փլուզման». Դովեղում դպրոցի կառուցման համար նոր կապալառու է ներգրավվել

Առաջնահերթ իրականացվում է հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։

«Ժամանակին ընկերներս ինձ համար մականուն էին գտել՝ Լեւոն Վիսոցկի»

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Բլբուլյանի հետ – Տպագրվել է Վլադիմիր Վիսոցկուն նվիրված «Ես, ինչ խոսք, ետ կգամ» ժողովածուն՝ հայերեն-ռուսերեն զուգադրությամբ ու Ձեր թարգմանությամբ: Ինչո՞վ է այն առանձնահատուկ: Ընթերցողին ինչ է սպասվում այս ժողովածուն ընթերցելիս: – Գիրքը, այո, տպագրվել է հայերեն-ռուսերեն զուգադրությամբ, բայց, կարծում եմ, որ Վիսոցկու հատկապես հա՛յ երկրպագուները շնորհիվ գրքի` ավելի մոտիկից, նորովի

Ամերիկյան կողմն պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Viva-ն մագաղաթյա բացառիկ Ավետարան է ընծայաբերել Մատենադարանին

Բասեն գավառից Երևան՝ 355 տարի անց Հայոց ցեղասպանության տարիներին կորած համարվող մատյաններից մեկը՝ Պարսամ երեցի գրչին պատկանող մագաղաթյա Ավետարանը, 355 տարի անց իր տեղը գտավ Մատենադարանում: Ձեռագիրը դեռևս 20-րդ դարասկզբին տեսել և իր Վասպուրականի ձեռագրացուցակում նկարագրել է ազգագրագետ, բանահավաք, գրող և բանասեր Երվանդ Լալայանը: Նրա կազմած ցուցակում ընդգրկված է 480 ձեռագիր: Դրանց կեսից ավելին՝ 281

Ինչո՞ւ Ալիեւը Ռուսաստանի համար դարձավ «վատը»

Հետին թվով անկեղծ «խոստովանություններ» ու հարցադրումներ Ռուսաստանից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են, օրերս հայտարարել է Ալիեւի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «30 տարվա հակամարտությունից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում երկարատեւ եւ անշրջելի խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա։ Միաժամանակ Ամիրբեկովը մատնանշել է համաձայնագրի ստորագրման «խոչընդոտները». «Դրանք են Հայաստանի սահմանադրության

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 59-րդ նստաշրջանում ՀՀ մշտական ներկայացուցչությունն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կեղծ դատավարություններին

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 59-րդ նստաշրջանին 2025թ.-ի հունիսի 16-ից հուլիսի 8-ը Ժնևում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 59-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունների շրջանակներում ներառված էին ցեղասպանության կանխարգելման, դատավորների և իրավաբանների իրավունքների, արտադատարանական մահապատիժների, կրթության իրավունքի, խոսքի ազատության, կլիմայական փոփոխությունների, ներքին տեղահանված անձանց, կանանց դեմ բռնությունների, ինչպես նաև միգրանտների իրավունքի

Ոչ թե Նիկոլն է միշտ մի քայլ առաջ լինում, այլ նրա դիմացինները՝ միշտ մի քայլ հետ. Վահե Հովհաննիսյան

Երբ դիմացինի (տարբեր հարթակների) հռետորաբանությունը և բովանդակությունը քաղաքական չէ, իշխանությունը շահեկան դիրքերում է հայտնվում

Ընդամենը մի քանի տարի առաջ իր էներգամատակարարումն ապահովելու ճնշման ներքո ԵՄ-ն ինտենսիվորեն սիրահետում էր Բաքվին. Շվեյցարացի պատգամավոր. «Արմենպրես»

Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Կալասի այցը Հայաստան Բրյուսելի կողմից Երևանին աջակցության հանձնառության նշան է համարում

Եթե նշված պայմաններում ինձ վերագրվում է անհարկի միջամտություն ԱԺ աշխատանքին, ապա առաջանում է հիմնավոր կասկած, որ Ձեր ընկալմամբ՝ հենց այդ խառնաշփոթն ու բռնության դրսեւորումներն են համարվում «բնականոն աշխատանք». Լևոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ»

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության դեպքով բացատրություն է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, նա իր բացատրության մեջ հայտնել է. «Նշված է, թե ես, իբր, անհարկի միջամտել եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։ Ցանկանում եմ պարզաբանել, որ դեպքի օրը, երբ ես մոտեցա նիստերի դահլիճի դռան մոտ, այնտեղ արդեն

Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%,

Փաստեր, որոնք չեն կարող անտեսվել. Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները

Չնայած համակարգային դատավարական խախտումներին և Ռուբեն Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ համոզիչ ապացույցների առկայությանը, դատական կազմի ինքնաբացարկի մասին մոտ 10 միջնորդություն կա’մ մերժվել է, կա’մ ամբողջությամբ անտեսվել:

«Փաստաբանների մուտքը քրեական վարույթն իրականացնող մարմիններ խոչընդոտելը վերջերս դարձել է հաճախ հանդիպող գործելաոճ. պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնել»

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ 2025 թվականի հուլիսի 10-ին փաստաբաններ Աբգար Պողոսյանը, Վարազդատ Հարությունյանը և Սերգեյ Հարությունյանը դիմել են ՀՀ Փաստաբանների պալատ տեղեկացնելով, որ նույն օրը, ժամը 09:00-ի սահմաններում, ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ պաշտպանելու ահաբեկչության նախապատրաստության փաստով (ըստ ՀՀ քննչական կոմիտեի

ՀԷՑ-ի խլումը սեփականատիրոջից կբերի մեր ներդրումային միջավայրի ոչնչացմանը. «Հայաքվե»

Եթե պետությունն է փոխհատուցելու, նշանակում է` մեր եւ ձեր գրպանից են տալու։ Եթե չեն փոխհատուցելու, ապա լրջագույն արբիտրաժային գործընթացների մեջ ենք մտնելու, որը բերելու է Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման:

Փորձագետն ասաց՝ եթե սիսեռի փոխարեն դնեն այլ բան, կարող է դառնալ զենք, նույն տրամաբանությամբ՝ եթե աղցանի մեջ թույն լցվի, աղցանը կարող է դառնալ սպանության գործիք. փաստաբան. «Հրապարակ»

«Քաղաքական հետապնդումների ցայտուն դրսեւորում է, որում ներգրավված են բոլոր կառույցները՝ հարկայինը, դատախազությունը, աշխատանքի տեսչությունը»

Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Մեզ հասած տեղեկություններով, զինծառայողը միայնակ հերթապահություն է իրականացրել ռազմաբազայի տարածքում գտնվող աշտարակի մոտ․ լսվել են կրակոցի ձայներ, մոտենալով՝ դաժան պատկերի են ականատես եղել․ տեսել են, որ նա իրեն հրազենային վնասվածք է հասցրել․ կրակել է ճակատին։

«Հեգնանքով կասեի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից». Ռիչարդ Կիրակոսյան. «Ազգ»

Հուլիսի 10-ին «Եվրոնյուզի» գերմանական ծառայությունն անդրադարձել էր Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «Խաղաղության համաձայնագիր. Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են՝ առանց Ռուսաստանի» վերնագրյալ ծավալուն հոդվածում սույն լրատվամիջոցը ներկայացնում է Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքը «Սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է՝ գրեթե չորս տասնամյակ տեւած հակամարտությունից հետո, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց ի

Համերաշխության տարբեր մակարդակները

Ինչո՞ւ իշխանության քարոզչությանը չի հաջողվում հոգեւորականների շրջանում գտնել որեւէ «համոզիչ» խոսնակի, որը կպախարակեր կալանավորված սրբազան հայրերին, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Որովհետեւ ծառայության մեջ գտնվող ոչ մի լուրջ հոգեւորական, որքան էլ համակրի Փաշինյանին ու ՔՊ-ին, չի համաձայնի հրապարակավ անհարգալից խոսել նույն ծառայության մեջ գտնվող եպիսկոպոսների մասին՝ մանավանդ, որ նրանք անազատության մեջ են: Եվ ոչ այն

Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը

Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է, և կգնան այնտեղ, որտեղ պետք է։ Այս դիրքորոշումը չի թուլացել, որովհետև «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հիմնական հանձնառությունն ընդգրկում է նաև, իհարկե, աշխարհում մեր շուրջը իրավիճակի բարելավումը», – նշել է Բրյուսը։

Ի՞նչ բանի պիտի ծառայէ լարուածութեան սրումը, եթէ ոչ Հայաստանի քաղաքական դաշտի քայքայման, որ բնականաբար ջուր պիտի լեցնէ մեր հայրենիքին դեմ թակարդներ լարողներու ջրաղացին. «Գանձասար»

Կասկածէ դուրս է, որ օրէնքի առջեւ հաւասար են բոլորը, սակայն երբ կարճ ժամանակահատուածի մը մէջ հալածանքի կ’ենթարկուին եկեղեցականներ, ընդդիմադիրներ, եկեղեցւոյ պաշտպաններ, կը վարկաբեկուի Ս.  Էջմիածինը ու այնպիսի վերաբերմունքի կ’արժանանայ, որ կարծէք ոչ թէ սրբավայր, այլ ոճրագործութեան հարթակ մը եղած ըլլար, պարզապէս արհամարհական մօտեցում դրսեւորուած կ’ըլլայ Հայաստանի Հանրապետութեան ու հայ ժողովուրդի քաղաքակրթութեան, հաւատքին ու քաղաքական մշակոյթին նկատմամբ։

«Ես որպես հասարակ հայ ու հարկատու` չեմ ուզում ունենալ այդպիսի խայտառակ խորհրդարան». «Ազգ»

Որ ցույցերով, բողոքի գործողություններով, տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանության եկածների աչքին ամենուր ահաբեկչություն է երեւում` սա կարելի է հասկանալ, ուրիշ էլ ո՞ վ կարող է ավելի լավ իմանալ իշխանափոխության դեմն առնելու բոլոր ձեւերը:

Ռոբերտ Քոչարյանը երեկ նոր հայցադիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ` պահանջելով հերքում և ներողություն. «Հետք»

Երկրորդ հայցադիմումով Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախագահին դրամային փոխհատուցման պահանջ չի ներկայացրել՝ բավարարվելով միայն Ալեն Սիմոնյանի «Ֆեյսբուքի» էջով և տելեգրամյան ալիքով հրապարակային ներողությունով։

Իրենք մեզ պետք են ողջ և առողջ, գյուլլելով պատժելու ցանկություն չունենք․ Իշխան Սաղաթելյանը` «ահաբեկչությունների» մասին

Աջափնյակի դատարանում ընթանում է ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի գործով դատական նիստը։ Փաստաբանի խոսքով՝ նրան մեղադրում են «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար։ Անդրանիկ Չամիչյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ «Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք մեզ պետք են ողջ և առողջ, գյուլելով պատժելու ցանկություն չունենք»,-անդրադառնալով ՀՅԴ-ին վերագրվող՝

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հոգևոր, պատմական և ազգային մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի և Արևելյան ուղղափառ եկեղեցիների ողջ ընտանիքի համար. Մար Իգնատիոս Եփրեմ Երկրորդ

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հոգևոր, պատմական և ազգային մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի և Արևելյան ուղղափառ եկեղեցիների ողջ ընտանիքի համար: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ Երկրորդը: «Դրա Սրբությունը խաթարելու, ներքին կառավարումը խաթարելու կամ հոգևորականներին հետապնդելու ցանկացած փորձ կրոնական ազատության և եկեղեցական միասնության լուրջ խախտում է»,-

«Խնդրում ենք հիմք ընդունել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը… Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել». ԱԳՆ խոսնակ

«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». Հայաստանը Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930