Օրվա լրահոսը

Ոչ այնքան ՀՀ կառավարության ղեկավարի, որքան ադրբեջանական պրոտեկտորատի կառավարչի ելույթ էր հիշեցնում. «ՉԻ»

Հայաստանում այդ ելույթն առավելապես ընկալվեց որպես սեփական երկրի դեմ «կլյաուզա» և առաջիկա ընտրություններում ամենաայլանդակ բռնաճնշումներ իրականացնելու քարտ-բլանշ մուրալու խղճուկ տեսարան

Ընդամենը մոտ 600 քննիչ ունեցող այդ կառույցում առանձին եկեղեցականների վերաբերող պարզունակ վարույթներով ձևավորվել են քննչական խմբեր, ուր ներգրավված է 50-ից ավել քննիչ. Գևորգ Դանիելյան. «Փաստինֆո»

Քննչական կոմիտե հրավիրելու մասին աշխարհիկ անդամներին տեղեկացրել են նիստն սկսվելուց ընդամենը 10-20 րոպե առաջ, երբ գրեթե բոլորը գտնվում էին Մայր Աթոռում։ Ընդ որում, քննիչներին բացատրվել է, որ կարող են ներկայանալ նիստից անմիջապես հետո, սակայն անմիջապես հիշեցին, որ խոսքն «անհետաձգելի քննչական գործողության» մասին է։

Հայաստանի համար ամենավատ սցենարը Իրանի մասնատումը կլինի. նման հեռանկարն անհավանական է. Սուրեն Սարգսյան. «Ազգ»

Թրամփի քաղաքական ժամանակը սահմանափակ է: Նրան անհրաժեշտ են արագ եւ տեսանելի արդյունքներ ե՛ւ իր ներքին վարկանիշի, ե՛ւ ընտրական գործընթացների համար: Եթե այդ արդյունքները հստակ եւ շոշափելի չլինեն, ռազմական ներկա նախաձեռնությունը կարող է վերածվել ներքին քաղաքական ծանր բեռի:

Հայկ Ալումյան. Հենց արեւմտյան երկրները Հայաստանի հարցում իրենց չեզոք չեն պահում, բայց ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում. «Հրապարակ»

«Դրսում գտնվող, ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց համար պետությունը պարտավոր է ապահովել տվյալ երկրում ընտրություններին մասնակցելու հնարավորություն: Եթե ինչ-որ քաղաքացիներ ցանկություն ունեն գալ ու քվեարկությանը մասնակցել, բայց նյութապես դրա հնարավորությունը չունեն, այդտեղ իրականում պետության մտածելու խնդիրն է: Կրկնում եմ՝ եթե տեղերում ապահովեին, գուցե այս խնդիրը չառաջանար»:

ՍԱՏՄ ղեկավարն ունի 8 անշարժ գույք, մեքենաներ, թանկարժեք ժամացույց. հայտարարագրային տվյալները հարցադրումներ են առաջացնում. «Ժողովուրդ»

Պաշտոնյայի մոտ առկա են խոշոր չափի կանխիկ միջոցներ, որոնք զգալիորեն գերազանցում են նրա հայտարարագրված տարեկան եկամուտները։ Հարց է առաջանում՝ որտեղից են այդքան կանխիկ միջոցները, և ինչու է նա միևնույն ժամանակ ունեցել ավելի քան 151 մլն դրամի վարկային պարտավորություններ։

«Առնվազն 6-7 սրբավայր Արցախում ոչնչացվել է, ենթարկվել է վանդալիզմի, գոնե այդ մասին չխոսեց». Տեր Վրթանես քահանա Բաղալյան. «Հրապարակ»

Խաղաղությունից է խոսում՝ այն դեպքում, երբ 2025-ի ամռանն Ադրբեջանը Գեղարքունիքի եւ Ջերմուկի դիրքերում առաջխաղացում է ունեցել: Չես հասկանում, թե նա ում է հիմարի տեղ դնում, երբ արդեն հայկական բնակավայրերն են նշանառության տակ:

Կրակոցներ Վիրջինիայի համալսարանում, հարձակում Միչիգանի սինագոգի վրա

«Իսլամական պետության» համախոհը կրակ է բացել ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանի լսարանում, իսկ Միչիգանում լիբանանյան ծագմամբ ԱՄՆ քաղաքացին իր բեռնատարով բախվել է իրեն կից սինագոգին և նախակրթարանին և գնդակահարվել:

Արթուր Հովհաննիսյանի մեքենայում 0.24 մգ թմրանյութի մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

Լրագրողը հիշեցրել էր, որ վերջին տարիներին տարբեր քրեական գործեր վերաբացվում են՝ նախկինում հնարավոր թաքցված հանցագործությունները բացահայտելու նպատակով, և այդ համատեքստում հետաքրքրվել էր, թե ինչու չի նախաձեռնվում վերաբացել 2017 թվականին հարուցված այն քրեական վարույթը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, ում մեքենայից 2017 թվականին հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ, ինչից հետո վերջինս ձերբակալվել էր: Իսկ ո՞վ էր եղել նախկին իշխանության տարիներին այն պաշտոնյան, որի միջամտությունից հետո գործը փակվել էր։

Լռությունը համաձայնության նշա՞ն է

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու հետ կապված՝ գործընկերներս մի նրբություն են նկատել, որի մասին արժե հիշատակել: Մինչեւ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե հենց ի՛ր ցուցումով է Էդիտա Գզոյանը հեռացվել աշխատանքից՝ այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք է նվիրել, այդ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամները եւ աշխատակիցները հանրությանն էին ներկայացնում բոլորովին այլ մի

«Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով

Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիալական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:

Իրենց աջակիցները միայն նրանք են, ում «գործ են տվել» և ում դեռևս «գործից չեն հանել», իսկ բոլոր մյուսներն ընդդիմադիր են. «ՉԻ»

Իրականում հենց այդպես էլ կա, ինչը նշանակում է, որ Հայաստանում որևէ ողջամիտ մարդ «նիկոլական» կամ «ՔՊ-ական» լինելու այլ պատճառ չունի՝ պետական համակարգում աշխատանք ունենալուց բացի, ու հենց որ այդ պատճառը վերանում է՝ մարդն ինքնաբերաբար վերադառնում է իր նորմալ վիճակին, այսինքն՝ դառնում է ընդդիմադիր։

Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում

Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես անհանգստացնող օրինաչափություն՝ անկախ ակադեմիական կարծիքների լռեցում քաղաքական նկատառումներից ելնելով։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա կապված է ոչ այնքան թանգարանի կառավարման, որքան Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի դիրքորոշման փոփոխության հետ, որպեսզի նրա աշխատանքը համապատասխանեցվի աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, հատկապես հարաբերությունների կարգավորման շարունակական ջանքերի ֆոնին՝ Ադրբեջանի հետ կապված վայրագությունների վերաբերյան անաչառ քննարկումից խուսափելու ցանկությամբ։

Բեռլինում Ադրբեջանի դեսպանը գերմանական ԶԼՄ-ներին հորդորում է չգործածել «Նախիջեւան» անվանումը. «Ազգ»

Նախկինում «բարեկամական» նման հրահանգ հրապարակավ չէր ներկայացրել Բաքվի գրաքննիչը, բայց Իրանից անօդաչուի հարվածը գերմանական, նաեւ համաշխարհային մեդիայում վերնագիր էր դարձրել «Նախիջեւան» հայանուն ձեւը, բանավոր հնչմամբ էլ անընդհատ վերակնքվում էր հնամենի տեղավայրի հայապատկան լինելը, որ Աղաեւին երկյուղ էր պատճառել:

Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով

Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։

Լիբանանի մէջ ռմբակոծումները կը շարունակուին, յատկապէս հարաւային Լիբանանի եւ Պէյրութի հարաւային արուարձաններուն մէջ

Այսօր, Պէյրութի յիշեալ շրջաններէն դուրս եւս թիրախաւորուած ռմբակոծումներ տեղի ունեցան: Հայ համայնքը անմիջականօրէն ենթակայ չէ շարունակուող ռմբակոծումներուն:

Չեմ զարմանա, որ Փաշինյանը Ցեղասպանության թանգարանը փակի և այդ շենքում բացի «թուրքական մշակույթի պալատ» կամ «թուրքական բաղնիք».Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ սպառնալիք է, երբ արտաքին թշնամին հիբրիդային լայն գործիքակազմով ճանաչողական պատերազմ է վարում քո ազգային ինքնության ու հիշողության և պետական արժեքների դեմ, բայց շատ ավելի մեծ ողբերգություն ու սպառնալիք է, երբ դա անում է քո «իշխանությունը» իր տեղեկատվական, կրթական, գիտական, վարչական ու

«Ալիևը ցեղասպան պետության առաջնորդ է». Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հայերի դեմ իր անմարդկային, ցեղասպանական հռետորաբանությունը, զերծ մնալ Հոլոքոստն օգտագործելուց՝ իր հանցագործությունները արդարացնելու համար, և անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին: Քանի որ նախագահ Ալիևն ինքն է հայտարարել, որ դա չի անի, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի նրա վրա դա անելու համար:

«Թանգարանի տնօրենին պետք է վերականգնել աշխատանքում և ներողություն խնդրել այս օրերին նրա անվան անհարկի շահարկման, ինչպես նաև պատճառված հոգեբանական ապրումների համար». Դավիթ Պետրոսյան

«Ես, որպես քաղաքացի, իմ շնորհակալությունն եմ հայտնում տիկին Գզոյանին իր մասնագիտական աշխատանքը բարձր մակարդակով իրականացնելու համար». Դավիթ Պետրոսյան

«Արցախի անունը քրեականացնել հնարավոր չէ։ Արցախցու վերադարձի իրավունքը վերացնել հնարավոր չէ». Մետաքսե Հակոբյան

«Նիկոլական ռեժիմի ղեկավարը կարող է պատերազմ հայտարարել բառերին, գրքերին ու հիշողությանը, բայց պատմության մեջ դա երբեք չի ավարտվել հաղթանակով իշխանության համար։ Արցախի հարցը չի փակվելու նրա հայտարարություններով»։

«Այսօր գիտնականներին են լռեցնում Հայաստանում, իսկ վաղը՝ մե՞զ». Աննա Մելիքյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը գրում է. «Այսօր գիտնականներին են լռեցնում Հայաստանում, իսկ վաղը՝ մե՞զ։ Մասնակցել եմ Արցախում կատարված հանցագործություններն արձանագրող երկու փաստահավաքի, գործընկերներիս հետ համատեղ աշխատել և աշխատում ենք տուժածների համար արդարադատության ապահովման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այնքանով, որքանով էլ ՀՀ կառավարությունը չի աջակցում այդ ջանքերին։ Հայաստանի արտաքին

«Եվրոպական արժեքները չեն սկսվում Ստրասբուրգում։ Դրանք սկսվում են Երևանում։ Այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում». Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել է միայն նրա համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին պատմել է տարբեր տարիներին Ադրբեջանի կողմից հայերի ջարդերի մասին, փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։ Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ։ Պրոֆեսիոնալ միջավայր։ Պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ ազատում աշխատանքից

ՀՖՖ-ն պարզաբանում է տարածել Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի որդու զինծառայությունից ազատվելու հարցի վերաբերյալ

Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Նիկողոսյանը (ծնված՝ 23.07.1995), զինվորական ծառայությունից ազատվել է բացառապես օրենքով նախատեսված հիմքով՝ ոչ ֆուտբոլի պատճառով։ Էդգար Նիկողոսյանը զինվորական ծառայությունից ազատվել է դեռևս 2013 թվականին, երբ Արմեն Նիկողոսյանը չէր աշխատում ՀՖՖ-ում։

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար։ Այն կխթանի մարդկանց միջև շփումները, կրթական և մշակութային փոխանակումները. Արփինե Սարգսյան

Վիզաների ազատականացումը մարդկանց մասին է. կայացել է ՀՀ ՆԳ նախարարի և ԵՄ Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարի մամուլի ասուլիսը

«Դուք ինքնագործ խմբակ եք։ Արցախը մենք ենք, մեր սրտերում է և մեզ հետ». Ժաննա Ալեքսանյան

«Հակաարցախյան հիստերիա այլևս բացահայտ։ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու համար Նիկոլ Փաշինյանի ցուցումով աշխատանքից հեռացվել է Ցեղասպանության թանգարանի տնօրենը, իսկ պատարագում հնչող Արցախի Հանրապետությունը, ըստ Փաշինյանի, պատերազմի կոչ է։ Դիվային մտքեր և մոգոնված բացատրություններ»։

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հյուրընկալել է Բեռնի պատմական հատվածում գտնվող՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը: Այս համատեքստում

«Եթե ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշումը, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»․ Լիլիթ Մինասյան. «Ա+»

Պատգամավորը պատասխանում է, որ 2021թ․ հետո իրավիճակն իրենց համար շատ պարզ էր․ Ադրբեջանն ուներ հռետորաբանություն, թե մեր հողերը տվեք, հակառակ պարագայում սպառնում էին ռազմական գործողություններով։

Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգային անվտանգության և գոյութենական հարց է. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ Թուրքիան և Ադրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ և մինչև վերջ. այդ մասին են վկայում վերջին երկու օրերի իրադարձությունները։ Եվրոպական խորհրդարանում Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա ելույթը, Արցախի հիմնախնդրի մասին Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար ակադեմիական կառույցի ղեկավարին աշխատանքից հեռացնելը,

Հայաստանի հետ խաղաղության հասանք նախ ուժով, ապա քաղաքական միջոցներով. Ալիև

«Հիմա մենք խաղաղության ենք հասել Հայաստանի հետ ոչ միայն թղթի վրա, այլև տեղում՝ սահմաններին, այլևս կրակոցներ զոհեր, կորուստներ չկան», – ասել է Ալիևը:

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ ի թիվս այլ հարցերի՝ Հարությունյանը վիճարկում էր Արցախում տեղի ունեցած պատերազմի հանգամանքները ՀՀ դատական ատյաններում քննելու հարցը

«Փաստինֆո». Սահմանադրական դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացվող հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։ Ջալալ Հարությունյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, ինչը հանգեցրել է մարդու մահ։ Խոսքը «Ցորի» դրվագի մասին է։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031