Օրվա լրահոսը
Երևանի քաղաքապետարանը 2025թ.-ն ամփոփում է թերակատարված ծախսերով, բայց հաստատված բյուջեին 3.4 անգամ գերազանցող՝ 2.8 մլրդ դրամ պարգևավճարներով. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեի կատարողական հաշվետվությունը։ Այսպես. Բյուջեի ընդհանուր եկամուտների փաստացի մեծությունը՝ 148.5 մլրդ դրամ, 27.2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն 6.8%-ով պակաս է հաստատված բյուջեով պլանավորված ցուցանիշից։ Աճն ապահովվել է «հարկերի և տուրքերի» և «այլ եկամուտների» հաշվին: Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրմանը զգալիորեն նպաստել են մի քանի օրենսդրական` հանրությանը
Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ, 7 շարժական գույք, շուրջ 179 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք, որից 1-ը գտնվում է Երևան քաղաքում, մյուսը՝ Արարատի
«Կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը». Մարիա Զախարովա
Sputnik Armenia. «Օգնությունից հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե այն այլևս պետք չլիներ». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ՌԴ-ից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնությունից Երևանի հրաժարվելու մասին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ–ից ներկայացված պատճառի մասին. «ՀՀ իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունները, ինչպես նաև բարեգործությունը նախընտրական շրջանում»: Մոսկվան պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից,
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին եւ կանխել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը. Մարիո Նալբանդյան
Այս նույն ոգով է, որ Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը իր վերջին նիստում՝ Մալթայում, 2025 թվականի նոյեմբերին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին» բանաձևը՝ ընդգծելով, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական միջոցներով։
Վերականգնումից հետո վերաբացվել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռը
Մատուռի վերականգնման աշխատանքներն իրականացվել են Փարիզի քաղաքապետարանի կողմից
«Հայերին՝ որպես պատանդ Ադրբեջանում պահելը վիրավորանք է ազգային արժանապատվությանը, իսկ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում, սա ազգային ողբերգություն է»․ Ֆիլիպ Քալֆայան
Ֆիլիպ Քալֆայանի՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով Եվրոպական դատարան դիմելը նշանակում է գործի քննության երկար ձգձգումներ, լավագույնը ըստ նրա քաղաքական, դիվանագիտական ճանապարհն է։
Օկուպացված Խնապատում ոչնչացվել է փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը
հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճը սահմանափակված չէ միայն Արցախով կամ Նախիջևանով։ Նմանատիպ մեթոդաբանություն կիրառվում է նաև Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում, որտեղ պատմական և կրոնական հուշարձանների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հիշեցնում է նույն ձեռագիրը։
ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությունը կաշկանդվում է տալ Ռուսաստանի անունը. Դանիել Իոաննիսյան
«Կարծում եմ, որ ոչ միայն մեր Արտաքին հետախուզության ծառայությունը, այլեւ ՀՀ իշխանությունները վախենում են Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն մտցնելուց: Ամեն դեպքում ՌԴ-ն մնում է հայկական էքսպորտի հիմնական ուղղությունը, դրա համար ՀՀ իշխանությունները չեն շտապում փչացնել հարաբերությունները այդ երկրի հետ»:
ՄԻՊ աշխատակազմը և IODA-ի ներկայացուցիչները քննարկել են ընտրությունների ընթացքում ՄԻՊ-ի արագ արձագանքման մեխանիզմները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) անկախ նախաձեռնության ներկայացուցիչներին։ ℹ️ Նախաձեռնությունը իրականացնում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական տարածքի վերլուծությամբ։ ✅ Հանդիպման ընթացքում Վլադիմիր Հովհաննիսյանը փորձագիտական խմբին ներկայացրել է նախընտրական և ընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիազորությունների շրջանակը։
«Դժվար է պատկերացնել ազատ, արդար ընտրություններ այն պայմաններում, երբ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որն ընդամենը մեղադրվում է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված»․ Ուիթսոն
Ըստ Ռենեթ Ռոթի՝ եկեղեցու՝ իրենից տարբեր դիրքորոշումը Փաշինյանին իրավունք չի տալիս վրեժխնդիր լինել և միջամտել։
2026 թ.-ի փետրվարն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում
2026 թվականի փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 0․1 °C, որը բարձր էր նորմայից 4․9 °C-ով։ 🌧️Փետրվարը նաև տեղումնառատ էր․ տեղումների ամսական քանակը՝ 78 մմ, կազմել է նորմայի 206 %-ը։ Այն հանդիսացավ երրորդ տեղումնառատ փետրվարը սկսած 1935 թվականից։ 🔥Տաք օդի ալիքի առավելագույն ինտենսիվությունը հանրապետությունում դիտվեց փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում, երբ առանձին շրջաններում
Գեւորգ Ստեփանյանը գտել է իր մեքենան այրողներին
Նրանք քսան տարեկան երիտասարդներ են` ՔՊ-ի հետ ասոցացվող. մանրամասները առաջիկայում կբացահայտի
«Չնայած այս ամենին՝ Իրանի ԶՈւ-ն շարունակում է գործել՝ նաև շնորհիվ ապակենտրոնացված կառավարման»
ԻՀՊԿ փոխհրամանատար և ենթադրյալ նոր հրամանատար Ահմադ Վահիդին դեռ որևէ ելույթ չի ունեցել, տեսադաշտում չի երևացել, անգամ Մոջթաբա Խամենեիին ուղղված շնորհավորանքներում նրա անունից ուղերձ չի հրապարակվել: Իրանը չունի նոր ԶՈւ ԳՇ պետ
Մեր պատմության մասին խոսելն այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում է. Անի Սամսոնյան
«Ես առաջարկում եմ ՀՀ կառավարությանը` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը լրացնելու մասին հայտարարությունը ուղարկել նաև Թուրքիա և Բաքու՝ համապատասխան թեկնածուներ գտնելու նպատակով»
Բողբոջած, կենդանի ծառերը հատվում են այն պահին, երբ Երևանը խեղդվում է փոշուց, արտանետումներից. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքապետարանը համառորեն շարունակում է մայրաքաղաքում ծառահատումների գործընթացը՝ այն ներկայացնելով որպես «բարեկարգում»։
«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում
Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով։ Հյուրատան տնակները մեղվափեթակների տեսքով են, որտեղ գյուղական տուրիզմի սիրահարները հանգստանալուց բացի կարող են իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին։ Բիոգրաֆի հյուրատունը Ակբա ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է. ստացված դրամաշնորհի միջոցով
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության արարողությանը
Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը և պատվիրակությունների ղեկավարների ընդունելությանը: ՀՀ նախագահի աշխատակազմ
Էդգար Ղազարյանը միացել է «Ուժեղ Հայաստանին»
Ես որոշում եմ կայացրել իմ համեստ կարողություններով մասնակցել ուժեղ առաջնորդի, ուժեղ թիմի նախաձեռնած մի գաղափարին, որը միտված է կերտելու ուժեղ Հայաստան։
Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2026 թվականի մարտի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային բազմաթիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է առերևույթ սպանություն կատարած օտարազգի քաղաքացին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անձը ատելության շարժառիթով պայմանավորված, առանձին դաժանությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի
«Մենք Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք, ուզում ենք մենք էլ մեր քայլն անենք»․ Փաշինյանը՝ ՀՀ-ով Ադրբեջանին ճանապարհ տալու մասին
Նա անդրադարձավ նաեւ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հնարավորությանը եւ ասաց․ «Այդ ուղղությամբ լուռ, հանդարտ դիվանագիտական աշխատանք արվում է»։
Դավիթ Հարությունյանի վերաբերյալ այսօրվա որոշման կապակցությամբ ևս ՄԻԵԴ է ներկայացվելու դիմում՝ արդեն 3-րդ «նոր քննության» ընթացքում թույլ տրված ՄԻԵԿ խախտումների առնչությամբ. փաստաբան
Նույն վարույթի շրջանակում նախկինում թույլ տրված դատավարական և նյութական իրավունքի խախտումների վերաբերյալ ներկայացված անհատական դիմումները դեռևս գտնվում են ՄԻԵԴ քննության փուլում։
«ԵՄ-ն չի կարող լռել». Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ Կայա Կալասին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
Խորհրդարանականները նաև կոչ են անում 5 անհապաղ քայլեր իրականացնել
Այսօր հատկապես գերտերությունների եռյակից է կապված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը. Արտակ Զաքարյան
Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի ֆոնի վրա չին-ամերիկյան «առևտրային զինադադարի» հարցն այլևս ամենագլխավորը չէ:
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին քննչական կոմիտե են հրավիրել
«Ազատություն». Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին քննչական կոմիտե են կանչել: «Ազատության» այս տեղեկությունը հաստատեց խորհրդի անդամներից Գևորգ Դանիելյանը: Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է: Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը: Քննչականից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։ Երկու օր առաջ Մայր
«Ռուսաստանաբնակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես այդտեղ որեւէ կասկած չունեմ»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է հնարավոր համարում մոլդովական սցենարի կրկնությունը Հայաստանում։
ՀՀ կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ողջ ծավալով. Արփինե Սարգսյանը՝ ԵՄ հանձնակատարին
Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։ ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման
Փաշինյանին հիշեցնում ենք՝ չպետք է օգտագործի պետական ռեսուրսները և սասանի ընդդիմությանը․ Քենեթ Ռոթ
«Կառավարությունը մեզ չհանդիպեց, որևէ նախարարություն մեզ չհանդիպեց, վարչապետի աշխատակազմը, իշխող կուսակցությունը՝ ևս։ Ինչի՞ց են իրենք վախենում»․ Քենեթ Ռոթ
Փաստորեն, նա կրկին խոստովանեց, որ «սահմանազատում» կոչվածը եղել է ուժի սպառնալիքի ներքո. Արթուր Խաչատրյան
Տեքստեր է ասում, որոնք ստեղծված աշխարհաքաղաքական բախման պայմաններում հաճելի են որոշ ուժերին՝ ակնկալելով ընտրություններին դրանց անթաքույց աջակցությունը։ Ներսում էլ ոչ սեր է մնացել, ոչ համերաշխություն, հույսը դրսի միջամտությունն է։
«Կառավարության քայլերը աստիճանաբար սահմանափակում են ժողովրդավարական ազատությունները». IODA
Սառա Լի Ուիսթոնը․ «Կառավարությունը կարծես օգտագործում է օտարերկրյա միջամտության վերաբերյալ ապացույցներ չունեցող պնդումները, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները աչք փակեն իր կողմից կիրառվող ավելի ու ավելի ավտորիտար գործելաոճի վրա։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը այնքան է ձգտում պահպանել իր իշխանությունը, որ պատրաստ է այդ գործընթացում վտանգի տակ դնել Հայաստանի նոր ձևավորվող ժողովրդավարությունը»։
«Կա քարտեզ, կա հստակ գիծ, ինչը ցույց է տալիս, որ էդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»․ Փաշինյանը դարձյալ փորձում է հերքել Արման Թաթոյանին
«Շատ լավ, խաղաղություն չի, կարո՞ղ ա պատերազմ կա, ես տեղյակ չեմ։ Կարող ա ինչ-որ տեղ էսկալացիա կա, կոնֆլիկտ կա, ես տեղյակ չեմ, կարո՞ղ ա զոհեր կամ վիրավորներ կան, ինձ չեք ասում, ուղղակի խնայում եք»։


















































