Օրվա լրահոսը

Սահակաշվիլին ջախջախիչ հաղթանակ է տանում

Նախնական տվյալներով, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Երեկ առավոտյան Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է տեղամասերի շուրջ մեկ քառորդում ձայների հաշվարկման արդյունքները, ըստ որոնց՝ «Միացյալ ազգային շարժումը» ստացել է ընտրողների ձայների 63,3 տոկոսը, մինչդեռ «Միացյալ ընդդիմություն-Ազգային խորհուրդ-Նոր աջեր» դաշինքին բաժին է հասել ընդամենը 13 տոկոսը: Խորհրդարանում խմբակցություն ունենալու

«Դուշի վիկինգով ի նարոդա նե պոռադնիլիս»

Գտնում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը «Աշխարհում 5 հազար տարվա քաղաքակրթության մեջ կա՞ իրավաբանական որեւէ կետ, որտեղ կոչ է արվում նստել երկխոսության կամ բանակցությունների՝ գողի հետ: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն՝ համարվում է ավելի ծանր հանցագործություն, քան սոված մարդու կողմից մի պատառ հացի գողությունը»,- այսպես է վերաբերվում Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եվրոպական կառույցների կողմից հնչող

«ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՅԵՐ ԶՈՀՎԵՑԻՆ»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Հովսեփյանը վստահ է, որ մեր հասարակության բեւեռացման պատասխանատուն բոլորս ենք – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իրավիճակը նախագահական ընտրություններից հետո: – Բնականաբար, անկյունադարձ էր, բավական դժբախտ անկյունադարձ, որ կարելի էր այդ բոլորի առաջն առնել՝ միանշանակ է։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, եւ, ինչպես Հրանտ Մարգարյանը իր խոսքում ասաց, այդ բեւեռացումը (իսկ որ

ԷԼ ԹՇՆԱՄԻ Ո՞ՆՑ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին հարցնում է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը ՀՅԴ Ընդհանուր ժողովի բացման նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց. «Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին: Ընդդիմությունը պատրաստ էր։ Մեզ համար հարց է՝ ինչո՞ւ իշխանությունները պատրաստ չէին»: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների վրա նախահարձակ եղած իշխանության նման պաշտպանությանն անդրադառնալով՝ ՀԺԿ քաղխորհրդի

ՊԱՏԺԵՔ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ

Ստրասբուրգում գտնվող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտին Հայաստանում տեղի ունեցածին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ողբերգական դեպքերի պատճառ չէր կարող լինել մարդկանց դժգոհությունը սոցիալական վիճակից, որովհետեւ վերջին տարիներին այն աստիճանաբար բարելավվել է, իսկ հունվարից 60 տոկոսով բարձրացել են թոշակները, զգալիորեն ավելացել

ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ՉԷ

Երեկ ՀՀ դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտին» է ուղարկել նամակ, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում եմ, որ իրեն ծեծելու մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դ. Ղազարյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին հայտնել է 19.05.08թ.: Գրավոր հաղորդման մեջ մասնավորապես ասվում է. մեջբերում եմ ամբողջությամբ. «Հայտնում եմ, որ ս.թ. մայիսի 18-ին՝ ժամը 02-ի սահմաններում, ես

«Կարկոմավտո» ընկերությունը տասը տարեկան է

«Կարկոմավտո» ընկերությունը իր գործունեությունը սկսել է տասը տարի առաջ:Այն ստեղծվել է Հայաստանում ավտոբիզնեսի հիմնադիր, հայտնի գործարար Ռաֆայել Շախմուրադյանի կողմից, որպես ԳԱԶ մակնիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:Այսօր էլ ընկերությունը գրավում է առաջատար դիրքեր ռուսական ավտոմեքենաների ներկրման, իրացման եւ հետագա տեխնիկական սպասարկման ոլորտում: Բավական է նշել, որ, բացի ԳԱԶ ավտոմեքենաներից, «Կարկոմավտո» ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է ՈՒԱԶ, ԶԱԶ,

ԱՆՑԱՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Մայիսի 20 լույս 21-ին Բելգրադում արդեն 53-րդ անգամ կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին 19 երկրների թվում մասնակցում էր նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր Սիրուշոն՝ «Քելե-քելե» երգով (երաժշտությունը՝ Հարություն Տեր-Հովակիմյանի, տեքստը՝ Սիրուշոյի): Եզրափակիչ փուլ անցավ 10 երկիր՝ Հունաստանը, Ռումինիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ֆինլանդիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, Հայաստանը, Լեհաստանը եւ Նորվեգիան: Մրցույթի հիմնադիր 4 երկրները՝

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ

Ո՞վ է մեղավոր Երկիրը ճգնաժամի մեջ է, այդ ասում են բոլորը: Ճգնաժամը կարճ կարելի է նկարագրել հետեւյալ կերպ. հասարակությունը (առնվազն նրա զգալի մասը) չունի հավատ եւ վստահություն իշխանությունների նկատմամ: Որպեսզի ինձ չմեղադրեն «ապակայունացնող» ու «պետականություն խարխլող» պնդումներ անելու մեջ, բերեմ մի հատված նոր կառավարության Ծրագրից: Այդ Ծրագրի նպատակների շարքում կա այսպիսի մեկը. «հասարակության եւ իշխանությունների

Հայ եւ թուրք երիտասարդները «երկխոսեցին»

Ու ամեն ինչ անցավ առանց նենգ «հնարքների» եւ ինտրիգների Մայիսի 16-19-ը Թուրքիայում էին 20 հայ երիտասարդներ: Նրանք հանդիպումներ ունեցան իրենց թուրք հասակակիցների հետ: Նախաձեռնության հեղինակները Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ Թուրքիայի կամավորականության հիմնադրամն (TOG) էին: Վերջինս, այս տարվանից սկսած, փոխանակման ծրագրեր է իրականացնում: Հայաստանի հետ ձեռնարկը TOG-ի առաջին ծրագիրն է: Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳՐԱԳՈ՞Ղ

Նրանց համահեղինակությամբ լույս տեսած ձեռնարկը բառացիորեն արտագրված է ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի գրքից: 2002թ. սեպտեմբերին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր նշանակվեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, որը 2003-ից զբաղեցնում է նաեւ «020-մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահի աթոռը: Չնայած մանկավարժական կամ հոգեբանական բազային կրթության ու այդ

«Արաբո» ջոկատը գտնվել է սպանված

16 տարի հետո հայտնի է դառնում անհետ կորածների ողբերգությունը 1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկներից բաղկացած ջոկատ: Նրանցից 22-ը «Արաբո» ջոկատից էր, 19-ը՝ Ղարաբաղից, 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից, 28-ը՝ Արմավիրի տղաներն էին: Ամեն տարի նրանց կորչելու օրը «Առավոտն» անդրադառնում էր կորածների ճակատագրերին, տպագրում իրենց որդիների վերադարձին հավատացող ծնողների խոսքը:

3 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ՝ ԵՌՕՐՅԱ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր կառավարության տանուլ տված այս գործի արժեքը լավ կլիներ՝ վճարեր այն դատավորը, որը 5 րոպեում «դակել» էր ոստիկանության եզրակացությունը: ՀԺԿ անդամ Արշամ Գալստյանն արդեն ստացել է 3 հազար եվրոյին համարժեք դրամ՝ որպես վնասի փոխհատուցում ՀՀ կառավարությունից: Փետրվարի 15-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով

Քանի օր է՝ հաց չենք առնում

Անգամ երկու օրով աշխատավարձի ուշացումը Իվետա Սիմոնյանի ընտանիքի համար ծանր հետեւանքներ է ունենում: «Տանն այլեւս ալյումինե ոչ մի սպասք ու գործիք չի մնացել, ամբողջը վաճառել ենք, որ յոլա գնանք: Հիմա էլ լույսն են անջատել: Ինչքան խնդրում եմ, որ միացնեն, շուտով փողը կստանամ՝ կտամ, չեն հավատում: Ժամանակ է եղել՝ օրերով լույս չենք ունեցել»,- իր ընտանեկան վատ

«ԲՈՂՈՔԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՄ»

Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանի կարծիքով՝ իրեն բաժին հասած գերատեսչությունում, ճիշտ է, խնդիրներ կան, բայց լուծվող են: – Պարոն Սարգսյան, ընդամենը 3 շաբաթ է, ինչ ղեկավարում եք տրանսպորտի եւ կապի ոլորտը, հասցրե՞լ եք ծանոթանալ Ձեր գերատեսչության աշխատանքներին: – Պետք է ասեմ, որ նախարարության գործունեության եւ իրավասության ներքո գտնվող 3 հիմնական՝ տրանսպորտ, կապ եւ

ԿՐԱԿՈՑ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Երեկ մայրաքաղաքի Տերյան փողոցում, ժ.15.00-ի սահմաններում, Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Ինչպես «Ա1+»-ին պատմել է Մ. Դանիելյանի ընկերը, իրենք ավտոմեքենայով լուսացույցի տակ կանգնած են եղել, երբ Միքայելը նկատել է Տերյան փողոցով քայլող իր ընկերոջը եւ ավտոմեքենայի միջից ողջունել նրան: Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած

Ես դիմում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին

Իմ ամուսինը չվախեցավ ի լուր աշխարհի հայտարարել իր սրտանոթային հիվանդության մասին, որն ի հայտ եկավ՝ հաշվի առնելով ժառանգական հակվածությունը: Այդ մասին ամոթ չէ խոսել: Համատեղ կյանքի տարիներն ինձ թույլ են տալիս հայտարարել, որ նա երբեք ոչնչից չի վախենում: Ես շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իրենց կողմից ներկայացված ճշգրիտ ախտորոշման համար: «Հայոց աշխարհ» օրաթերթի երեկվա

ՎՃՌԱԿԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՀԱՂԹԱԿԱՆ

Սա էր ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովի կարգախոսը, եւ թեպետ այս ոգով Հրանտ Մարգարյանը փորձեց խոսել աշխարհի 30 երկրներից Հայաստանում ժողովված դաշնակցականների եւ հյուրերի առաջ, սակայն նրա խոսքը մեծ մասով ուղղվեց ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Դաշնակցության 30-րդ ընդհանուր ժողովին երեկ ներկա էին բացառապես իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերը: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե՝ ընդդիմադիր

«ՍԱԴՐՈՂ ԽՈՒՄԲԸ» ՎԱՆՈՅԻ ԹԻԿՆԱԶՈ՞ՐՆ ԷՐ

Նախաքննության մարմինը փորձում է ամեն գնով առաջ տանել այս վարկածը՝ որպես ապացույց մատնացույց անելով «կարմիր երիզներով սպորտային շորը»: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Վարդան Ղավալբաբունցին կալանավորել են մարտի 16-ին՝ իրենց շենքի բակից: «Ծաղկազարդի օրը գնացել էինք եկեղեցի, վերադարձանք՝ դեռ չէինք հասցրել մեքենայից դուրս գալ, հենց բակում ձեռքերը ոլորեցին ու քրեական հանցագործի նման տարան: Երեխաները, որ մեզ հետ

ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ

16 տարվա անհայտությունից հետո վերջերս ինտերնետում հայտնվեց ադրբեջանական մի տեսագրություն, որտեղ, ըստ ամենայնի, ցույց են տրվում Մարտակերտի շրջանում 1992թ. զոհված «Արաբո» ջոկատի մարտիկների դիակները: Նման տեսագրության մասին չէին կարող չիմանալ ՀՀ զինվորական ղեկավարներն ու հատուկ ծառայությունները: Չնայած դրան, 16 տարի շարունակ ՀՀ իշխանությունները հստակ տեղեկություններ չէին տալիս ազատամարտիկների հարազատներին եւ նույնիսկ հուսադրում էին նրանց: Երեկ

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի կողմից համակարգվող քաղբանտարկյալների կանանց տարերայնորեն սկսված շարժումը առաջիկայում ավելի կազմակերպված տեսք կստանա ու կվերածվի մի նոր եւ բացառապես կանանց քաղաքացիական շարժման: Այդ շարժումն իր առջեւ խնդիր է դնելու պայքարել այն բանի համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն: Երեկ այս մասին հայտարարվեց քաղբանտարկյալների կանանց երկրորդ ասուլիսում: Շարժմանն այսօր

ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ԱՆՑԵԼ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործը: Վկաների ցուցմունքներն անելանելի կացության մեջ դրեցին քաղաքական պատվեր իրականացնողներին: Բոլոր վկաները միաբերան պնդեցին, որ նախաքննական ցուցմունքները «ծայրից ծայր» թելադրված են կամ քննիչների ձեռքով գրված: Նրանցից մեկը՝ Գյումրիի թիվ 41 դպրոցի ուսուցիչ Լյուքսեն Մելիքյանը հայտարարեց, որ ցուցմունքում տեղ գտած բառերը չեն

Լիբանանի կառավարությունում ՀՅԴ-ն տեղ չունի

Ուստի դարձել է ընդդիմություն Այսօր տեղի է ունենալու Հայ Հեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի բացումը, ուր որոշվելու է աշխարհասփյուռ դաշնակցականների առաջիկա 4 տարիների ռազմավարությունը: Այս առիթով Հայաստան են ժամանել նաեւ Լիբանանի ՀՅԴ կենտրոնի ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյանը եւ Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Վերջիններս երեկ «Հայելի» ակումբում հանդիպեցին լրագրողներին: Հ. Մխիթարյանը նախ անդրադարձավ

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՔՅԱԼԸ ՉԷ»

Նրան արդարացնում է գրող Հովհաննես Գրիգորյանը, իսկ Արեւշատ Ավագյանը, ընդհակառակը՝ գոհ չէ Տիգրան Սարգսյանից: Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրող, հրապարակախոս Արեւշատ Ավագյանը եւ գրող Հովհաննես Գրիգորյանը: Նրանք խոսեցին օրեր առաջ ԵՊՀ դասախոս Կարլեն Մատինյանի՝ դրամաշորթության մեղադրանքով ձերբակալության եւ մշակութային խնդիրների մասին: Հյուրերը ողջունեցին այն փաստը, որ իշխանությունները սկսել են գործնական

Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները

Այս թեման էր ճանաչված արվեստագետների մտահոգության առանցքում «Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 17-ին մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի մասին, որը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Մեզանում անցկացվող նման միջոցառումների պրակտիկայում առաջին անգամ այս փառատոնի կազմակերպիչները երեկ հրավիրել էին կլոր սեղան-քննարկում՝ «Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները» թեմայով, որին մասնակցում էին կոմպոզիտորներ, երաժշտագետներ եւ երաժիշտներ: Ներկա

ԽՆԱՄԻԱԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԵՊՀ-ում դրան նորմալ են վերաբերվում Շուտով կլրանա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման 2 տարին: Մի խումբ համալսարանականներ «Առավոտին» դժգոհեցին, որ այդ ընթացքում բազմաթիվ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝ թոշակի անցնելու պատրվակով, աշխատանքի են ընդունվել ուսանող-աշխատակիցները, որոնք ամեն ինչ հարմարեցնում են իրենց անձնական գրաֆիկներին: «Երեւանի պետական համալսարանն այսօր վերածվել է ընտանեկան, խնամիաբարեկամական համալսարանի»,- նեղսրտեց մի համալսարանական եւ

Դատախազությունն արհամարհո՞ւմ է դիմումը

Մաքսիմ Գաբրիելյանի բազմաթիվ դիմումները՝ կապված սեփականությունը կորցնելու հետ, պետական մարմիններում մատնվել են անուշադրության: Նախկին Շահումյանի անվան կոլտնտեսության ակումբի մի մասը, որը ծառայել է որպես արհեստանոց, 25.10.1992թ. երկու տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրվել է Մաքսիմ Գաբրիելյանին: Այնուհետեւ Երեւան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 05.10.95թ. որոշմամբ բավարարել է վարձակալ Մաքսիմ Գաբրիելյանի խնդրանքը եւ արհեստանոցը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՅԱՑԱՎ

Հրավիրյալներից ոչ մեկը չարձագանքեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին՝ քննարկել ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունները: «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը (լուսանկարում) երեկ իզուր էր սպասում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախասրահում, որտեղ պիտի դիմավորեր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանին եւ Արթուր Բաղդասարյանին: Այս գործիչներին նախօրեին ՌԱՀՀԿ էր հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով,

Ծննդաբերությունն ան-վը-ճար է

Հղիները կստանան մայրության սերտիֆիկատ Չնայած մեր երկրում ծննդաբերությունն ու հղի կանանց կոնսուլտացիան անվճար են, սակայն երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքի վրա թանկ է նստում: Ամենահամեստ հաշվարկներով՝ հղիությունից մինչեւ երեխայի ծնունդ ընտանիքը վճարում է 150-200 հազար դրամ: Անկախ նրանից, թե առողջապահության նախարարությունը կլինիկաներին յուրաքանչյուր ծննդկանի համար որքան գումար է պետական բյուջեից հատկացնում, բժիշկներն իրենց մաղարիչը, միեւնույն է,

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ երկրում մարտին կատարված դեպքերի համար պատասխանատուն երկրի երկրորդ նախագահն է՝ Ռոբերտ Քոչարյանը: Հասարակությունը պետք է պատասխանատվության կանչի նրան. «Մինչ այսօր հասարակությունը չի ստացել պատասխանը, թե ովքեր են այդպիսի խոշոր գործողությունների (որոնք հիմնականում ոստիկանության կողմից էին իրականացվում եւ համեմատելի են միայն արտաքին թշնամու հանդեպ կատարվող

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031