Օրվա լրահոսը
PKK-Ն ԾՐԱԳՐՈՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Թուրքական զինուժի կողմից Հյուսիսային Իրաք ներխուժելուց եւ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) ճամբարները ռմբակոծելուց հետո, PKK-ի ղեկավարները Թուրքիայում գտնվող քուրդ զինյալներին հրահանգել են արյունոտ գործողություններ իրականացնել։ News.am-ը, վկայակոչելով թուրքական «Internethaber»-ը, փոխանցում է, թե թուրքական հետախուզական ծառայությունները վերծանել են Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարներից տրվող հրահանգը՝ Թուրքիայում գտնվող քուրդ զինյալներին։ PKK-ի կոդավորված հաղորդագրության մեջ հրահանգվել է արյունոտ հարձակումներ
Բրիտանական կառավարությունը ներողություն խնդրեց
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ներողություն է խնդրել «Արյունոտ կիրակիի»՝ 1972թ.-ին բրիտանական զորքերի կողմից կաթոլիկ-իռլանդացիների ցույցը գնդակահարելու համար: Վարչապետը երկրին ներկայացրել է ավելի քան 12 տարի պատրաստված զեկույցը, որի համաձայն՝ 38 տարի առաջ, Լենդոնդերրի քաղաքում զոհված բոլոր 14 անձինք անզեն են եղել: «Արյունոտ կիրակի» օրը տեղի ունեցածը չի կարելի արդարացնել: Ես՝ մեր երկրի կառավարության անունից
Օբաման հստակեցրեց Իրանի դեմ իր պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը միակողմանիորեն խստացրել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Միացյալ Նահանգների կազմած «սեւ ցուցակը» համալրվել է ավելի քան 30 իրանական ընկերությունների եւ պաշտոնատար անձանց անուններով: Վերջիններիս թվում են նաեւ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին (ձախից) եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Մոհամմեդ Ալի Ջափարին (աջից): Սպիտակ տան ներկայացուցիչների ասելով, պատժամիջոցների նպատակը Իրանի
Իսրայելը մեղմացրել է դիրքորոշումը
Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել մեղմացնել Գազայի ցամաքային շրջափակման ռեժիմը. այսուհետեւ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից վերահսկվող հատված կարող են ուղարկվել մեծ ծավալով հումանիտար բեռներ: BBC-ն հիշեցնում է, որ Իսրայելի վրա Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու ուղղությամբ ճնշումներն ավելացան այն բանից հետո, երբ մայիսի 31-ին իսրայելական նավերը զավթեցին «Ազատության նավատորմի» վեց նավեր, որոնք փորձում էին Գազայի հատված հասցնել
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱ՛Ն ԽՆԴԻՐՆԵՐ
Շաբաթ օրը՝ հունիսի 19-ին, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա համերգ՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների հայտնի օրինագծի: Համերգի կազմակերպիչներն են՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները: Համերգի անցկացման համար կազմակերպիչները երեկ դիմումով ներկայացել էին Երեւանի քաղաքապետարան՝ թույլտվության ակնկալիքով: Դիմումն ընդունեց քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը եւ որեւէ խնդիր չառաջացավ: «Մենք դե՛մ ենք օտարալեզու
ՉԵՆ ՀԱՎԱՔԵԼ
«Առավոտը» դժգոհություն էր ստացել թիվ 31 դպրոցի 9-րդ դասարանների աշակերտների ծնողներից՝ այն մասին, որ իրենց երեխաների ձեռքից վերցրել են դասագրքերը, եւ նրանք հնարավորություն չունեն պատրաստվելու քննություններին: Դպրոցի գրադարանավար Սվետլանա Սարուխանյանը հեռախոսով «Առավոտին» հայտնեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Նշեց նաեւ, որ 9-ի բ դասարանի աշակերտներից ոչ մի գիրք դեռ չեն վերցրել, իսկ 9-ի ա դասարանը
ՀԱՇՎԻՉԸ՝ «ՇՊԱՐԳԱԼԿԱ»
Ինչ հնարամտության ասես, որ չեն դիմում դիմորդները: Օրինակ՝ այս «ծածկագիր» հաշվիչը՝ հետեւի կողմում խզբզված բանաձեւերով, քննակենտրոնի ղեկավարներից մեկը «բռնագրավել» է ֆիզիկայի քննության ժամանակ:
«Ինձ ընտրել է խորհուրդը»
ԵՊՀ ռեկտորն այսպես է արձագանքում իր պաշտոնանկության մասին լուրերին Լրացավ Սիմոնյան Արամի ԵՊՀ ռեկտորի աթոռին նստելու 4 տարին: Հետեւելով այս մարդու գործունեությանը, ուսումնասիրելով նրա գործունեության մասին ՀՀ իշխանությունների տեղեկացվածությունը, կարելի է հանգել մեկ եզրակացության՝ հետեւողականորեն իրականացվում է ԵՊՀ-ի դեբիլացման գործընթաց: Սիմոնյան Արամին հաջողվել է այս 4 տարիների ընթացքում ազատվել գիտամանկավարժական բարձր որակներ ունեցող շատ կադրերից
ԴԻՄՈՐԴՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ «ԷՊԻԼՅԱՑԻԱ» ԱՆԵԼ
Անգլերեն թեստ հանձնած երեխան ապելյացիան՝ բողոքարկումը, էպիլյացիայից՝ մազահեռացումից չի տարբերում Երեկ ժամը 9-18-ը քննակենտրոններում հերթապահող բողոքարկման հանձնաժողովները ընդունում էին օտար լեզու առարկայի միասնական քննությունից դիմորդների բողոքարկումները: Դրանք, ի տարբերություն հայոց լեզու եւ գրականություն առարկայի, ավելի քիչ էին, սակայն պակաս «մեղադրական» չէին: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում շուրջ կես ժամ անգլերենի քննության արդյունքների
37. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Հայաստանի ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը: Թանգարան-ինստիտուտը: Սպառողների ասոցիացիայի նախագահի հեռանալուց հետո, կարծում էի, թե արդեն ազատվել եմ կառավարական տան ճնշումից։ Սակայն մտքերս տարան Սփյուռքի նախարարություն։ Նախարար Հրանուշ Հակոբյանը ամեն առիթով կրկնում է «Հայի տունը Հայաստանն է» կարգախոսը։ Սակայն փաստ է, որ հայրենի եզերքից արտագաղթը՝ այս խոսքերից հետո չի դադարում, այլ շարունակվում է։ Իսկ
Լեմկինի անվան կրթաթոշակ
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում եւ գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի
Կապանին 39 միլիոն է պետք
Կապանի համայնքի ավագանին հաստատել է «Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2011 թվականի ծրագիրը», ըստ որի՝ բնապահպանական միջոցառումների իրականացման համար նախատեսված է 28,34 միլիոն դրամ, իսկ 11,21 միլիոն՝ առողջապահության բնագավառում կատարվելիք միջոցառումների համար: Բնապահպանության մասով ծրագրով նախատեսվում է մակերեւութային ջրերի եւ ջրային էկոհամակարգի պահպանություն, քաղաքի միջով հոսող Ողջի գետի հունի մաքրում, մթնոլորտային օդի
Կերից բացի ամեն ի՞նչ
Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպել է Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի Միջազգային ցուցահանդեսների կազմակերպության գործադիր տնօրեն Զ. Բեհեշթին, ով Հայաստանում է Արմավիր մարզի եւ Արեւմտյան Ատրպատականի նահանգի միջեւ 2009 թվականին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում սեպտեմբերին Հայաստանում՝ Արեւմտյան Ատրպատականում արտադրվող ապրանքների ցուցադրության կազմակերպման հարցերը քննարկելու համար: Այս ցուցահանդեսին կհետեւի Արմավիրի մարզում արտադրվող ապրանքների ցուցադրությունը՝
ԾԱՓԱԹԱՂՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Գյուղացին պնդում է, որ գյուղապետը իրեն հալածում է, իսկ մարզպետը՝ չի լսում, պաշտոնյաները պնդում են, որ իրականությունը այլ է: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծափաթաղ գյուղի բնակիչ Մարո Սարգսյանի եւ նրա զառամյալ մոր՝ Սաթենիկ Դանիելովայի գանգատը «Առավոտը» լսել եւ հրապարակել է 2008 թվականի օգոստոսի 18-ին: Սրանից երկու տարի անց Մարո Սարգսյանն ու նրա մայրը կրկին հասել
ՉԵՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ
Ձեզ եմ դիմում իմ եւ որդուս՝ 38 խցի կալանավոր Գեւորգի անունից: Ինձ եւ որդուս Կենտրոնի ոստիկանները ձերբակալել են 2009թ. ապրիլի 22-ին եւ պահում են անազատության մեջ՝ այն բանի համար, որ որդուս տաքսի մեքենան է նստել 4 հարբած պատվիրատու, որոնք նրան ծեծի են ենթարկել, վնասել մեքենան: Երբ որդիս կարողացել է դիմել փախուստի, զանգել է ինձ եւ
«ԲԻԼԱՅՆԻ» ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Վալերի Բ.-ն դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն եւ հայտնել, որ որդու՝ Արամ Բ.-ի հիմնած «Տերմիլենդ» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար, ՌԴ քաղաքացի Հայկ Վ.-ն գրավադնելով իրեն պատկանող՝ Բարբյուսի 56 հասցեում գտնվող «Օլիմպիա» հյուրանոցը, վարկ է վերցրել եւ այն ներդնելով վերոհիշյալ ընկերության հաշվեկշռում՝ յուրացրել է ընկերության գումարները: Պարզվել է, որ Հայկ Վ.-ն 2008թ.-ից փաստացի
Հայ կանայք վաճառվում են
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2009թ. թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցի, «ՀՀ կառավարությունը լիակատար չափով չի պահպանում մարդկանց առեւտրի վերացման նվազագույն ստանդարտները, սակայն զգալի ջանք է գործադրում դրա համար»: Հայաստանը սեռական շահագործման նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա կանանց ու աղջիկների թրաֆիքինգի աղբյուր հանդիսացող երկրներից մեկն է եւ նշվում է, որ հարկադիր աշխատանքի նպատակով իրականացվում է նաեւ հայ տղամարդկանց
«ՄՈՒՍԿՈՒԼ ԳԱԳՈՅԻ» ԽՄԲԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
ԱԱԾ քննչական վարչությունն ավարտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատել է եւ քրեական գործը մի քանի օր է, ինչ գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրանք է առաջադրվել վեց անձի՝ Գագիկ Մաթեւոսյանին (հայտնի է «Մուսկուլ Գագո» մականունով),
ՕՊԵՐԱՏԻՎ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱԻՆ-ՈՒՄ
Այսօր ՀՀ կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ կստորագրվի տեխնիկական եւ ֆինանսական համագործակցության համաձայնագիր՝ որով ծրագրվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործող եւ համապատասխան հմտություններով օժտված բուժմիավորումներ: ՀՀ կառավարության անունից Համաձայնագիրը ստորագրելու են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, իսկ Շվեյցարիայի կառավարության անունից՝ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրեն
ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը երեկ կառավարությանը ներկայացրեց պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման հայեցակարգը: Ի պատասխան՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը որոշ դիտարկումներ արեց՝ հավաստելով. «Եթե այս տեսքով նախագիծն ընդունվի, ոչ մի խնդիր չենք կարողանա լուծել, ավելի վատթարացնելու ենք իրավիճակը: Նախ սա հայեցակարգ չէ, այն կարելի է համարել միջոցառումների ցանկ
«Կանաչ նոտա»՝ թագուհու տոնին
Ամեն տարի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հյուրեր է հրավիրում՝ տոնելու թագուհու ծննդյան օրը՝ Մեծ Բրիտանիայի ազգային տոնը: Հյուրերը երեկ տոնը նշեցին Սիրահարների այգու կանաչ ծառերի հովանու ներքո: Բրիտանական դեսպանատունը հրավիրել է նաեւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներին՝ միանալ այս միջոցառմանը եւ «կանաչ նոտա» ավելացնել երեկոյին: Հիմնադրամը հատուկ կանաչ ծրագիր է պատրաստել, որը
ՄԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՕՐ ԿԱՅՑԵԼԵՆՔ
Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի հունիսի 15-ի համարում տպագրված «Երեխաներին մանկապարտեզի ծակուծուկերում են թաքցնում» հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 96 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, որն առավել հայտնի է «Հեքիաթ» մանկապարտեզ անունով, երեխաների թիվը գերազանցում է սահմանված թվաքանակը, ինչն էլ երեխաների համար վտանգավոր հետեւանքների է հանգեցնում, երեկ նշյալ մանկապարտեզի տնօրինությունը պարզաբանումներ տվեց. «Հարկ
ՇԱՅԴՈՒԼԻՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԹԼՊԱՏԵԼ
«Հարավկովկասյան երկաթուղիների» նոր տնօրինությունը վթարները կոծկում է, մարդկանց անվտանգության հաշվին նորմալ ներդրումներ չի կատարում, իսկ աշխատավարձ պահանջող աշխատակիցներին կոպտում է ու ճանապարհում: Այս լուսանկարներն արվել են Բագրավան-Անի կայարանի հատվածում տեղի ունեցած դեպքի օրը: Մի քանի ամիս առաջ՝ փետրվարի 26-ին, Բագրավան-Անի կայարանների հատվածում մի մեծ վթար է եղել. «Հարավկովկասյան երկաթուղիների» 10 վագոն գծերից դուրս է եկել
ԼՂՀ-ՈՒՄ ԷԼ Է ՀՆԱ-Ն ԱՃԵԼ
Երեկ ԼՂՀ Ազգային ժողովում մեկնարկել են 2009թ. պետբյուջեի կատարողականի քննարկումները: Ինչպես հաղորդել է Ստեփանակերտում «Արմինֆոյի» սեփական թղթակիցը՝ վկայակոչելով ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանին, անցյալ տարվա ՀՆԱ-ն կազմել է 102,3 մլրդ դրամ, իրական աճը 2008թ. համեմատությամբ կազմել է 13,1%: Արդյունաբերական արտադրանքի աճը, ֆինանսների նախարարի ներկայացրած տվյալների համաձայն, 15,6% է (արտադրանքի ծավալը՝ 34,1 մլրդ դրամ)։ Գյուղատնտեսական արտադրանքն
ՄԵՂՐԻՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐԸ՝ ԿԵՍ ԳՆՈՎ
Երեկ կառավարության նիստում գործադիրը, փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կադաստրային քարտեզագրումն ավարտած համայնքների քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծել սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ գույքի նկատմամբ չիրականացված իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքը կատարել անվճար՝ կադաստրի տարածքային ստորաբաժանումների մատուցած ծառայություններից ստացվող եկամտի հաշվին։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը վերաբաշխել է 2010թ. պետբյուջեն, փոփոխել իր ընդունած որոշումներից
Թող համտեսեն, որ գնեն
Հայաստանը 20 տարուց ավելի է, ինչ գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, եւ չնայած ձեռներեցների կողմից նախորդ տարիներին գործադրված ջանքերը որոշակի առումով մեղմել են իրավիճակը, այնուամենայնիվ՝ արտադրանքի արտահանման եւ ներկրման ուղղությամբ մեծ գումարներ են ծախսվում: Հայ ձեռներեցները փորձում են ամեն կերպ մեծացնել արտադրանքի սպառման ծավալները Հայաստանում: Կիրառվում են զեղչային միջոցառումներ, սակայն կան գործելաոճեր, որոնք դեռեւս տարածում
Տաքսիների հարցը դեռ քննարկում են
Դեղին համարանիշներով, այսպես ասած՝ օրինական դաշտում գործող տաքսիների վարորդներն արդեն հոգնել են 3 տարի ձգձգվող այն խտրական գործընթացից, որի հետեւանքով շատ «փափախ» տաքսիներ կամ տաքսի սերվիսներ կարողանում են իրենց տնտեսական գործունեությունը ծավալել առանց տույժ ու տուգանքների, իսկ իրենք ստիպված են աշխատել օրենքով: «Առավոտը» բազմիցս հրապարակումներ է ունեցել՝ կապված դեղին եւ սպիտակ պետհամարանիշներով երթեւեկող տաքսիների միջեւ՝
«ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»
Կազդի՞ արդյոք անվանափոխությունը Ֆիզիկայի ինստիտուտի աշխատանքների որակի վրա ՀՀ կառավարությունը երեկ հավանություն է տվել Ա. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումն իրականացնելու եւ գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2009թ. մայիսի 20-ի փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշմամբ ստեղծված միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա մշակված ինստիտուտի զարգացման ուղղությունների
ԱՄՆ-ն կոչ է անում փոխել ՀՀ հեռարձակման մասին օրենսդրությունը
Եվ համապատասխանեցնել դա ԵԱՀԿ առաջարկներին Հունիսի 10-ին, երբ ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագիծը՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավար, դեսպան Յան Քելլին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հանդես էր գալիս այդ օրենքի վերաբերյալ հայտարարությամբ, որը նաեւ հրապարակված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքէջում: «ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները ստանձնել են պարտավորություններ՝ հարգել
ՍԱ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԻԵԴ ՎՃՌԻՆ «Ա1+»-Ի ԳՈՐԾՈՎ
Ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը – Ձեզ համար ի՞նչ բացատրություն ունի այն, որ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը Հայաստանում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների անունից հունիսի 10-ին ողջունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում տեղ գտած «որոշ դրական փոփոխությունները», պնդելով, թե դրանք համահունչ են քաղաքացիական հասարակության եւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին: Մինչդեռ


















































