Օրվա լրահոսը
ՋԵՐՄՈՒԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Երկար տարիների ընկեր-խնամիները իրար դե՞մ են դուրս եկել Հուլիսի 4-ին ջերմուկցիները նոր քաղաքապետ են ընտրելու: Ջերմուկի քաղաքապետի այս ընտրությունը շատ ուշագրավ է՝ կարեւոր երկու ծրագրերի ֆոնին: 2008 թվականի սեպտեմբերի 18-ին թիվ 1064-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն է հայտարարել, համաձայն որի՝ Ջերմուկը պետք է առողջարանային կենտրոն լինի թե ամռանը, թե ձմռանը: Տիգրան Սարգսյանի կառավարությունը
ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆՈՒՄ
Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 4 հա խոտածածկ տարածք:
ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ հունիսի 14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի 84/49 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. անգիտակից վիճակում հայտնաբերվել է 73-ամյա Ժենյա Ղահրամանյանը եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:
ՆԻԿՈԼԸ՝ ԿՈՇՈՒՄ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով ազատազրկված Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Փաշինյանից «Նուբարաշենում» վերցրել են նրա համակարգիչը, առանց հիմնավորելու՝ ինչի համար:
ՏՐՈԼԵՅԲՈՒՍԻ ԼԱՐԸ ՓԱԹԱԹՎԵԼ ԷՐ ՄՈՏՈՑԻԿԼԵՏԻՆ
Հունիսի 14-ին 23-ամյա Կառլեն Հ.-ի վարած մոտոցիկլետը Երեւանի «Լամբադա» կամրջի միջնամասում շրջվել է՝ տրոլեյբուսի կտրված լարը մոտոցիկլետի անիվին փաթաթվելու հետեւանքով: «Արմինֆոյի» տեղեկացմամբ, պատահարի հետեւանքով Կառլեն Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՊԱՏԱԿ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԴԱՐՁՆԵԼ
Օրենքում նախատեսվող փոփոխությունները զայրույթի ալիք են բարձրացրել Գյումրիում Մայրաքաղաքային քննարկումներից հետո, երեկ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը քննարկվեց Գյումրիում: Հիշեցնենք, որ այն ԱԺ քննարկմանն է դրվելու աշնանը եւ առայժմ իբրեւ թե փորձում են լսել հասարակական կազմակերպությունների (հ/կ-ների) ներկայացուցիչների կարծիքները: Գյումրիում առավել կտրուկ գնահատականներ հնչեցին այս թեմայի շուրջ: Հավաքվածները միաբերան պնդում էին, որ օրենքի փոփոխությունը միտված
ԱՆՏԱՌԸ ԿՏՐՈՒՄ ԵՆ՝ ՀԱՆՈՒՆ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ
«Մենք դրական փորձ չունենք, ունենք բացասական փորձ՝ ամեն տեղից մի կանաչ տարածք, մի պահպանվող տարածք փորձում են պոկել ու բիզնեսի համար ծառայեցնել, առավել եւս, որ Խոսրովում կան բույսեր, որ կարելի է օգտագործել բոլոր ասպարեզներում»,- երեկ անդրադառնալով Խոսրովի անտառում տեղի ունեցող ռեստորանի շինարարությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե
ՇԵՆԳԱՎԻԹՆ ԷԼ ՋՐԱԶՐԿԵՑԻՆ
Երեկ ժ. 10.00-ից մինչեւ այսօր ժ. 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Եռանկյունի եւ Գործարանային թաղամասերի, Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Թադեւոսյան, Մանթաշյան, Սեւանի, Մայիսի 9-ի, Չեխովի, Մանանդյան, Թամանցիների, Մասիսի փողոցների, Արին-բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Երեւան ջուր» ընկերությունը:
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի վերջերս կայացած ընդհանուր ժողովից հետո գիտնականները հայտարարություն են տարածել: «2009թ. դեկտեմբերի 15-ին Աբովյան եւ Տերյան փողոցներին հարակից զբոսայգում բացվեց աշխարհահռչակ գիտնական, աշխարհի բազմաթիվ ակադեմիաների ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ակադեմիայի երկարամյա նախագահ, ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի արձանը։ Բացմանը ներկա էին ՀՀ նախագահը, նախարարներ, Երեւանի քաղաքապետը, պետական այլ պաշտոնյաներ, գիտնականներ
Մարաշում մութ ու ցուրտ տարիներն են
Եթե հարուստ չես՝ քաշված ես Հարուստների թաղամաս համարվող Նորք-Մարաշ համայնքի սովորական բնակիչների համար մութ ու ցուրտ տարիները վերադարձել են. այստեղ մարդիկ ժամերով անլույս են մնում, օրերով՝ անջուր, տրանսպորտից էլ կախված են երթեւեկում: Մարաշի մի շարք փողոցներ սպասարկող թիվ 22 երթուղայինը «պիկ» ժամերին գերբեռնված է լինում՝ ամեն անգամ վտանգի տակ դնելով տասնյակ քաղաքացիների կյանքը: Այսօր քաղաքի
ՁԻ ԷԼ ԳՈՂԱՑԱՆ Մանկական զբոսայգուց հունիսի 14-ին գողացել են «պոնի» ցեղատեսակի 3000 դոլար արժողության ձին: Առայժմ շոշափվում են «Ծո» մականունով մի երեւանցու եւ Նարեկ անունով կասկածյալի անունները: Ձին որոնվում է…անգամ երթուղային տաքսիներում:
ՀԱՐԿԵՐԸ ԹԱՔՑՐԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենի կողմից հարկերի վճարումից խուսափելու եւ մաքսանենգության դեպքի առթիվ։ Մասնավորապես պարզվել է, որ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենը 2006թ. մարտի 10-ին եւ հուլիսի 4-ին մաքսային մարմին ներկայացրած C-4490 եւ C-15080 բեռնամաքսային հայտարարագրերում հումանիտար բեռ չհամարվող ապրանքները հայտարարագրելով որպես հումանիտար բեռ՝ մաքսանենգ ճանապարհով
ՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ ԸՆԴԱՄԵՆԸ 14-Ն ԵՆ
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ գործարար Ելենա Բատուրինան, «Forbes» հանդեսի հրապարակած ցուցակում տեղ է գրավել աշխարհի ամենահարուստ կանանց եռյակում: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, որին մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանը՝ Բատուրինայի կարողությունը «Forbes»-ը գնահատել է 2.9 միլիարդ դոլար: Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը, որում ընդգրկված է ընդամենը 14 անուն, 3.9 միլիարդ դոլար կարողությամբ գլխավորում է
Խաղողի պահանջարկը նվազել է
Երեւանի Կոնյակի գործարանը 2010 թվականին նախատեսում է մթերել 29 հազար տոննա խաղող՝ նախորդ տարվա 31 հազարի փոխարեն: Ավելին, ըստ ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի՝ այդ 29 հազարն էլ է շատ, իրենք ընդամենը 14-15 հազար տոննայի պահանջ ունեին, քանի որ կոնյակի վաճառքը նվազելու արդյունքում գործարանում դեռ մնացել է հսկայական քանակությամբ չիրացված կոնյակի սպիրտ, եւ հիմա ուղղակի
ՀԱԿ-ի առողջապահական ծրագիրը
«Ամբողջ աշխարհում այդպես է՝ կան հիվանդություններ, որոնք ֆինանսավորում է պետությունը եւ վերջ, համաֆինանսավորում չկա։ Կան հիվանդություններ, որտեղ պետությունը մասնակցում է, եւ սահմանվում է տոկոս՝ հիվանդության արժեքի նկատմամբ»,- ըստ tert.am-ի, երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով բուժհաստատություններում համավճարի կիրառման մասին որոշմանը։ Իսկ ՀԱԿ առողջապահության հանձնախմբի ղեկավար Արարատ Մկրտչյանը նշել է,
«ՄԻՆՉԵՎ 256-Ը» 0-Ն Է
«Առավոտը» պարբերաբար իր ընթերցողներից դժգոհություններ եւ բողոքներ է ստանում ինտերնետի որակի հետ կապված: Դժգոհությունների առավելագույն մասն առնչվում է բջջային կապի օպերատորների տրամադրած ինտերնետ կապին: Բողոքներ կան ե՛ւ «Օրանժից», ե՛ւ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ից ե՛ւ ամենաշատը՝ «ԱրմենՏելի» տրամադրած «Hi-Line» (ADSL) կապից: «Hi-Line»-ից դժգոհներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Հովհաննես Ռուշանյանը, այս հարցով դիմել է ոչ միայն «ԱրմենՏելի» ղեկավարությանը, այլեւ՝ Հանրային ծառայությունները
Հիմնական առաջարկներն անտեսվել են
Դարձյալ արձանագրել է ԵԱՀԿ փորձագետը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: ԵԱՀԿ կայքէջում երեկ ուշ երեկոյան հրապարակվեց Հայաստանում թվային համակարգին անցման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի կողմից արված դիտողությունների լրացումը: ԵԱՀԿ փորձագետ Անդրեյ Ռիխտերն այս անգամ վերլուծել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության այն նախագիծը, որն ԱԺ-ն 2-րդ
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչո՞ւ դրանք տեղ գտան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության մեջ Հունիսի 9-ից, երբ ԱԺ երկրորդ ընթերցման ներկայացվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագիծը՝ մինչեւ հունիսի 10-ը, երբ արտահերթ նիստում ընդունվեց այս օրինագիծը՝ 49 հոդվածում դարձյալ իրականացվեց բավական էական փոփոխություն: Եթե հունիսի 9-ի տարբերակում արտոնագրատիրոջն ընտրելու առնչությամբ նշված էր. «Ազգային հանձնաժողովն ապահովում
Դեմ են, որ դատաքննությունը լուսաբանվի
10-ի գործով ամբաստանյալների հարազատները հարձակվում են մամուլի վրա Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող Մնացական Մարտիրոսյան) հունիսի 14-ին շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Այս նիստում եւս, ինչպես եւ նախորդում, հարցաքննված վկաները առնչվում էին «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի տարածքում
ՉԷՐ ԴԻՄԱՑԵԼ
Հունիսի 15-ին Կողբ գյուղում նշվեց գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Սեդա Ղարախանյանի մահվան «յոթօրյակը»: Նա հուղարկավորվել էր հունիսի 11-ին: Սեդայի ամուսինը՝ կենսաթոշակառու Վահան Ղարախանյանը գործ անելու ժամանակ էլեկտրասղոցով անզգուշաբար կտրել էր մատները: Երկու անգամ ինֆարկտ տարած կինն էլ չէր դիմացել այդ արյունոտ տեսարանին, ստացել էր երրորդ ինֆարկտը, որն էլ ճակատագրական էր եղել:
ՆՈՐԻՑ ԾԱՌԻ ՏԱԿ
Մենք գրել էինք Բաղանիս գյուղի ծայրին տեղադրված, ծառերի ճյուղերով ծածկված, ճանապարհային երթեւեկության արագությունը սահմանափակող «40» նշանի մասին, որի մոտ հաճախ կայանում էր պետավտոտեսչության մեքենան: «Նշան-թակարդը» մեր հրապարակումից հետո հանվել է, սակայն վարորդները թող չշտապեն ուրախանալ: Նույն նշանը հիմա տեղադրվել է Բաղանիսի մյուս ծայրին, Նոյեմբերյան տանող ճանապարհին, այս անգամ ճյուղերով ծածկված չի, բայց դարձյալ՝ ծառերի ստվերում
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ
Բժշկասոցիալական գրասենյակն էլ արդեն 2 տարի է՝ նրան զրկել է օրենքով հասանելիք հաշմանդամության թոշակից Արցախյան ազատամարտի մասնակից 50-ամյա Աշոտ Դանիելյանը կնոջ եւ որդու հետ ապրում է ընդամենը 36 քմ ընդհանուր մակերես ունեցող բնակարանում: Նրա բնակարանը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 125 շենքում է, վերջին՝ 6-րդ հարկում: Այդ շենքը նախկինում հանրակացարան է եղել, այդ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՁԵՌՆԵՐԵՑԸ
Երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի կառույցի ակտիվիստներից մեկը՝ ձեռներեց Արմեն Հովհաննիսյանը, որը Կոնգրեսում զբաղվում էր ընդդիմության կողմից տարածվող տեսասկավառակների եւ խտասկավառակների պատրաստմամբ: Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այդ առնչությամբ ի պատասխան «Առավոտի» հարցին՝ ասաց, թե Ա. Հովհաննիսյանի ձերբակալության իրական պատճառն առայժմ հայտնի չէ, եւ որ Կոնգրեսը դրանով զբաղվում է: Իսկ առայժմ,
ՀՀՇ-ՈՎ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ
ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը երեկ՝ Բռնադատվածների օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուրախություն է հայտնել, որ Հայաստանում նշվում է այդ օրը, սակայն դժգոհել է, որ օրվան պատշաճ ուշադրություն չի դարձվում: Նա ԽՍՀՄ կողմից իրականացված բռնապետական ռեժիմը հավասարազոր է համարել ցեղասպանության. «Մենք հաճախ ուրախությամբ ենք հիշում Խորհրդային Միությունը՝ մոռանալով, որ դա բռնապետություն էր, որը 100 միլիոն մարդու
ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Անցած ուրբաթ օրը՝ հունիսի 11-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում քննարկվել են դեռ ապրիլի 17-ին Նոր Նորքի զանգվածում, «Crazy horse» ստրիպտիզ բարի մոտ, ավելի քան հինգ տասնյակ քրեական «հեղինակությունների» մասնակցությամբ տեղի ունեցած «ռազբորկայի» գործով կալանավորված 20 անձանց կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունները: «Առավոտի» տեղեկություններով, դատարանները բոլոր այդ միջնորդությունները բավարարել
ԿՈՄԻՏԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Ա ԿՑԻԱՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երեկ Վարչական դատարանը մերժել է «Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանի հայցը, որով վերջինս վիճարկում էր հունիսի 18-ին Ազատության հրապարակում երկժամյա զանգվածային նստացույցն արգելելու Երեւանի քաղաքապետարանի որոշումը։ Կոմիտեն արդեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե՝ քաղաքապետարանը ակցիայի անցկացումն արգելել է՝ չունենալով մերժման որեւէ իրավական հիմք, եւ որ Կոմիտեն, իր որոշման համաձայն, հունիսի
Ո՞ՒՐ ԵՆ ՓՈՂԵՐԸ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու եւ գրանցման խնդիրների մասին նամակ է ուղղել ՀՀ վարչապետին, նախագահի վերահսկողության ծառայությանն ու Վերահսկիչ պալատին։ «Tert.am»-ի հաղորդմամբ, նամակում նշվում է, որ Հայաստանի 2009թ. պետական բյուջեով նախատեսված է եղել 37 մլն 730 հազար դրամ տրամադրել մանկատների շրջանավարտներին՝ կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու համար: 2006-ից «Հայ օգնության
Պատճառը՝ տեխնիկական
Երեկ լույս չեն տեսել «Ժամանակ» եւ «Հայք» թերթերը Այդ առիթով «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորաբար, ասված է. «Ա-Մարկոսյան» տպարանն արդեն որերորդ անգամ դիտավորությամբ չի կատարում պայմանագրով ամրագրված իր պարտականությունները եւ առանց լուրջ հիմնավորման չի տպագրում «Ժամանակ» օրաթերթը»: Արման Բաբաջանյանը նաեւ հավելում է. «Առավոտից տպարանի տնօրինության հետ կապվելու եւ բացատրություն
ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համոզված է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը Տարեսկզբից ի վեր Հայաստանի հասարակության առանձին շրջանակներ, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, տարբեր խնդիրների շուրջ բողոքի լոկալ ակցիաներ են նախաձեռնում՝ ԼՂ շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածքների հանձնման, հայ-թուրքական հարաբերությունների, հարկերի բարձրացման դեմ: Բողոքի ակցիաներ են անցկացնում «պետության կարիքների» զոհերն ու բանակում սպանված ժամկետային զինծառայողների հարազատները, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները,
«ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, ՈՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԽՈՍԻ ՀԱՅԵՐԵՆ»
Իր «թաքուն» ցանկությունն է բարձրաձայնում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը – «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին օրինագծերի քննարկման ժամանակ բավականին ելույթ ունեցաք, հայտարարեցիք, թե դուք նույնպես վերջնական կողմնորոշված չեք եւ առաջարկեցիք սպասել քննարկումներին: Ի՞նչ է սա նշանակում, հնարավո՞ր է՝ այս օրինագծերը մինչ երկրորդ ընթերցմամբ ընդունելը փոփոխվեն այնպես, որ սկսեն դուր գալ նաեւ նրանց, ովքեր դեմ են:


















































