Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է. 1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07)

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ուզում է հեռանալ «Այաքսից» Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքսից» հեռանալու ցանկություն է արտահայտել: 21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ ակումբի հիմնական կազմում խաղադաշտ չի մտել՝ բավարարվելով միայն երիտասարդական թիմում հանդես գալով: «Չնայած ներկայումս վատ մարզավիճակում չեմ, գլխավոր մարզիչ Ադրի Կոստերն ինձ ինքնադրսեւորվելու հնարավորություն չի տալիս: Ստեղծված իրավիճակում աճելու եւ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ

Ոչ քաղաքական մտորումներ Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ «Առավոտում» կարծիք էի հայտնել, որ «ներկա քաղաքական գործընթացները Հայաստանում, առաջին հերթին, հարկ է դիտարկել հոգեբանական պրիզմայով»: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը 2-3 շաբաթ անց լուրջ քաղաքական գործընթացները կբացատրվեն զուտ հոգեբանական երեւույթներով, երբ հարգարժան իրավապահներն ազգիս կբացատրեն, թե ինչ է նեյրոլեզվաբանական ծրագրավորումը, իսկ հարգարժան հոգեբանը «կիսաճշմարտության մանիպուլյացիաներով» հոգեբանական միակողմանի քարոզչություն

ԶՈՀԻՆ ԴԱՀԻՃ ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԴԱՀՃԻՆ՝ ԶՈՀ

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ: Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի

Դոլարի կուրսը երբ ուզում՝ «լողացնում» են

Որքան էլ փոխարժեքի տատանումները փորձում են կապել «տնտեսական բնականոն երեւույթների» հետ, այնուամենայնիվ, կուրսի փոփոխությունները համընկնում են քաղաքական իրադարձություններին: 2008թվականի պետբյուջեում 1 դոլարի փոխարժեքը հաշվարկված է 325,16 դրամով: Մինչդեռ այսօր արդեն դոլարի կուրսը 306-308 դրամ է: Այն, որ 2008-ի ընթացքում դոլարի կուրսը հաստատ 325 դրամ չէր կազմելու, ակնհայտ էր դեռեւս նախորդ տարեվերջին, երբ նոր-նոր հաստատվում էր

500 ԴՐԱՄԱՆՈՑ ՕՂԻ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Հայաստանում կոնյակի, գինու եւ օղու կեղծարարները, բացի խաղողի ու ցորենի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ, իսկ մի քանի օր առաջ պատրաստված խմիչքի վրա իրենց ուզած աստղերն են նկարում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի հայերն ալկոհոլային խմիչքներ, հատկապես օղի եւ կոնյակ ավելի շատ են խմում:

Հեղուկ գազի դեֆիցիտ՝ Հայաստանում

Ներկրողներն օրի օրի թանկացնում են այդ գազը՝ պատճառաբանելով, որ պահանջարկ չկա, օգուտ չեն ունենում: Նախորդ ամսվա ընթացքում Հայաստանում 8-9%-ով թանկացել է հեղուկ գազը: Ներկրողները հեղուկ գազի գնաճը պայմանավորում են նրանով, որ այս տարվա հունվարին հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել, որի պատճառով էլ 1 կիլոգրամ գազի գինը թանկացել է ավելի քան 150 դրամով: Եթե նախորդ

«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Ովքե՞ր եւ ինչո՞ւ են սատարում իշխանական թեկնածուին, կամ հանրահավաքներին մասնակցելն ի՞նչ ճակատագրական հետեւանքներ է ունենում բիզնեսմենների համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին նախընտրական շրջանում բավականին մեծ թվով խոշոր գործարարներ էին կանգնած՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ալրաղացի Լյովը, Դերժավայի Արկադին, «Մաքսգրուպի» Խաչիկ Մանուկյանը, Գուրգեն Արսենյանը եւ այլք: Նախընտրական շրջանում նորմալ տնտեսություն ունեցող երկրներում գործարարները միավորվում են

ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ

Մարմնավաճառները Մայրության եւ գեղեցկության միամսյակը տոնել են ինչպես միշտ՝ փողոցում տղամարդկանց սպասարկելով: Արդեն քանի տարի է՝ Բագրատունյաց փողոցում՝ «Մայամի» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, գործում է մարմնավաճառների բավականին հայտնի մի շուկա: Մառայի ծառայությունների մեկ ժամն արժե նվազագույնը 10-12 հազար դրամ: Հաշվի առնելով, որ իր մյուս ընկերուհիները հաճախորդներից առավելագույնը 5-6 հազար դրամ են ուզում՝ Մառան այդ տարածքի «թանկանոց

Մենակ մեկ Հայաստան կա, ան ալ հոս է

Հրապարակախոսի հայացքով Աստծո զորությամբ՝ էլի դարեր, հույս ունենանք՝ մեզ սովոր օր ու դարերի նման՝ նույնալիք հազարամյակներ կանցնեն, շատ բան կիմանանք, շատ բան էլ չենք իմանա, կկորցնենք ու կմոռանանք, բայց էսպես էլ չենք իմանա Հայաստանի տարիքը: Անունը, ինչպես այսօր, կասենք-կգրենք՝ Հայաստան: Հայաստան մեր երկրի ծննդավայրը նույնպես հեշտ կգրենք՝ Հայաստան, էլ ո՞ւր, փակագծերում կգրենք՝ Արարատյան ժողովրդի լեզուն

ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ

Ղարաբաղցի մտավորականի խոհերը «Հայաստանցի-ղարաբաղցի» տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները եւ վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: Տագնապալից ընթացքի առաջն առնելու ուրիշ ձեւ չկա, քան միմյանց դարդուցավը հասկանալը, անաչառ լինելու լավագույն ձեւն այն է, երբ քեզ դնում ես դիմացինիդ վիճակի մեջ ու փորձում հասկանալ քո հնարավոր

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ամեն ինչ մեր ձեռքում է Նախորդ հոդվածում («Լրագիր», 7.04.08, «Հայկական ժամանակ», 8.04.08) ես անդրադարձել էի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեւավորված նոր իրողություններին, մասնավորապես Պրահյան գործընթացի արդյունք հանդիսացող եւ 2007 թ. դեկտեմբերին Մադրիդում ներկայացված՝ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթից Ադրբեջանի փաստացի հետ կանգնելու պատճառներին: Այսօր իսկապես նոր իրավիճակ է ստեղծվել ԼՂ խաղաղ գործընթացում՝

Մշակութային խճանկար

«Բանվորն ու կոլտնտեսուհին» «կհեռանան» Ինչպես Հայաստանում են շատ արձաններ ավելորդ ու ժամանակավրեպ համարվում եւ ապամոնտաժվում, նույնն էլ կատարվում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում: Օրինակ, Վերա Մուխինայի «Բանվորն ու կոլտնտեսուհին» հանրահայտ հուշարձանը այս տարվա վերջին կվերանորոգվի: Մոսկվայի մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության բաժնից այս մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Ա. Զոլոտուխինան: Ըստ «Ռիա-Նովոստիի», նա նաեւ հայտարարել

«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ

Տարիների ձգձգումից հետո կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի այս ստեղծագործությունը վստահվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: «Առավոտը» իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանից ստացել է էլեկտրոնային նամակ, որտեղ նա ներկայացնում է Հայաստանում իր «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմին առայսօր չանդրադառնալու պատճառները: Կոմպոզիտորը նամակին կից ներկայացրել է իր գրությունները՝ այդ թվում ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին (22.2.2007թ.), ՀՀ մշակույթի նախարարին (13.04.08), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ

Երեխաները նոր տոներ են ուզում

Ցանկանում են, որ լինեն Արդարության, Հայերի, Ուրախության եւ Հայրության տոներ եւս «Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում, պարզելու, թե ի՞նչ տոներ գիտեն, գո՞հ են, արդյոք, դրանց նշելու ձեւից: Երեխաների ուղղամիտ պատասխաններից պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ գոհ չեն: «Հատկապես քաղաքում մի տեսակ ուրախ չենք նշում տոները: Գյուղերում ավելի հետաքրքիր է: Երեւի

«ՄՈՒԿ ԳՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»

Ակադեմիայի միջոցներից դժգոհեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առաջին դեպքն է, երբ հանրապետության նախագահն ու վարչապետը միասին էին ներկա մեր ժողովին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է իշխանության տարբեր թեւերի մոտ»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Բանախոսի կարծիքով, Սերժ Սարգսյանի քննադատությունը՝ կապված նշանակությունը կորցրած գիտական աստիճանաշնորհման ու կոչումների

Բարեխիղճ գնորդին վտարում են իր բնակարանից

Պատճառը բնակարանի նախկին սեփականատիրոջ մորեղբոր որդու արարքն է, ինչն ուղղակիորեն անդրադարձել է նոր սեփականատիրոջ վրա: Սոնա Սրմաբեկյանը հանդիսացել է Երեւանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 26 բնակարանի սեփականատերը: Նրա մորեղբոր որդին՝ Ռաֆայել Ավժյանը, հանցավոր համաձայնության գալով Ալեքսանդր Համբարձումյանի հետ, կեղծ լիազորագրով նշված բնակարանը 05.11.2004թ. վաճառել է Վարդուհի Մանուկյանին: Կատարած արարքի համար Ռ. Ավժյանը եւ Ա.

«ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ»

Ասում են իշխանական երիտասարդներն ընդդիմադիր լիդերներին Մեկ-երկու ամսից լրանում է Հայաստանի երիտասարդական կուսակցության հիմնադրման տասնամյակը: Տասնամյակի նախօրեին կկայանա կուսակցության համագումարը, որտեղ նախատեսվում են ծրագրային լուրջ փոփոխություններ: Դրանց մասին, սակայն, կուսակցության նախագահ Վահան Բաբայանն առայժմ լռում է: Միայն ասում է, որ վերանայելու են Ռուսաստանի հետ հարաբերություններում կուսակցական պատկերացումները: ՀԵԿ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանը գտնում էր, որ

«Սփյուռից» գողացե՞լ են

Ընկերության տնօրենը վստահեցնում է, որ իրենց ինֆորմացիան անօրինական արտատպում են Նորաստեղծ www.abc.am հայտարարությունների կայքն իրեն ավելորդ նեղություն չի տվել եւ ինֆորմացիա հավաքելու համար դիմել է հեշտ միջոցի: «Սփյուռ» տեղեկատուի կայքէջի բազայից, այսպես ասած, copy-paste է արել մի շարք ֆիրմաների մասին տեղադրված գրեթե ողջ ինֆորմացիան՝ խախտելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը: «Մենք դեռ

«ՆԱԻՐԻՏՆ» ՈՒ «ՊՐՈՄԵԹԵՅ ՔԻՄՊՐՈՄԸ» ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՆ

Ըստ բնապահպանական ոլորտի պատասխանատուների, օդի մեջ հայտնաբերված վնասակար արտանետումների «մեղավորը» մայրաքաղաքի ու Վանաձորի քիմիական գործարաններն են: Երեւանում եւ Վանաձորում օրերս էկոլոգները արձանագրել են, որ օդի մեջ առկա է բենզոլի կուտակման թույլատրելի առավելագույն չափից 1,5 անգամ, իսկ տոլուոլի՝ 2,4 անգամ բարձրացում, ինչը կարող է խիստ աղետալի հետեւանքներ ունենալ բնակչության առողջության վրա: Մասնավորապես, այդ քիմիական նյութերը մարդկանց

ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

«Մենք առայսօր իրականացրել ենք արտաքին հարաբերություններ, արտաքին քաղաքականություն չենք ունեցել. չունենք նաեւ այսօր»,- երեկ «Հայելի» ակումբում նման հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ հղում անելով նոր կառավարության ծրագրին: «Արտաքին քաղաքականության վերաբերյալ այնտեղ ընդամենը չորս տողով պարզապես հղում է կատարվում նրան, որ արտաքին քաղաքականությունը կիրականացվի Հայաստանի նախագահի անմիջական ղեկավարությամբ եւ ազգային անվտանգության դոկտրինի հիման

ԱՄՆ պետդեպը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացրել է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ հիշատակել 2007-ի հոկտեմբերին Իրանի նախագահի, ապա՝ պաշտպանության նախարարի պաշտոնական այցերը Երեւան, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Առավել սերտ դիվանագիտական հարաբերություններին հավանություն տալուց բացի, այս այցերը ամրապնդեցին նախորդ երկկողմ պարտավորությունները՝ էներգետիկ եւ տրանսպորտային համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ»,-

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Այսպիսին էր երեկ կառավարության նիստերի դահլիճում անցկացված Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի մթնոլորտը: Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի սկզբից դեռ 1 ժամ առաջ կառավարության նիստերի դահլիճի առջեւ բազմություն էր կուտակված, եւ ի վերջո՝ սկսվեց հրմշտոց: Իսկ նիստերի դահլիճում նստածների չափ կանգնած մարդիկ կային, որոնք այդպես մնացին 4 ժամ շարունակ: Լեցուն էին նաեւ դահլիճի նախասրահը եւ միջանցքները, որտեղ

ՎԵՐԵՎԻՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ՆԵՐՔԵՎԻՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի աշխատանքներին մարդիկ հետեւում էին ոչ միայն լեփ-լեցուն դահլիճում, այլեւ կառավարության նիստերի դահլիճին հարող ոչ պակաս լեցուն բոլոր միջանցքներում: Ընդհատակից դուրս է եկել Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մարտի 1-ի դեպքերից հետո անցել էր ընդհատակ եւ միայն երեկ՝ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ժամանակ ներկայացավ հանրությանը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե որտե՞ղ էր մինչեւ

ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

«Մենք մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կանոններին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչատնտեսական ճնշումները, զանգվածային ձերբակալությունները եւ, վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը:

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ո՞ւմ ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի եւ ի՞նչ սովորեցրի: Երբ ինձ էլ էր հետաքրքիր, թե բացի սովորելուց՝ ի՞նչ կարող եմ սովորեցնել, շրջվում եմ ու տեսնում թելի նման

ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավերք

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է. 1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-26, (093)84-08-07, (091)13-08-07)

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ինչ-որ բան, կարծես, չի ստացվում Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Երեկ մինչեւ ուշ երեկո մասնակիցները խաղատախտակների առջեւ հարաբերություններն էին որոշում 10-րդ տուրում: Իսկ իններորդում մեր տղաներից հաջողության հասան միայն Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը: Կարեն Ասրյանը վաստակեց կես միավոր, իսկ Աշոտ Անաստասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան

Կրթամշակութային խճանկար

Ակադեմիկոսն ու նախագահը հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ի երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին: Նախագահը նշել է, որ նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում խոսվել է գիտության վիճակի մասին, սակայն մի բան է պաշտոնական քննարկումը, բոլորովին այլ բան՝ մտերմիկ շփումը: Նախագահն ասել է նաեւ, որ ինքն, անշուշտ, որոշակի խորհուրդների կարիք ու նաեւ

«ՈՐՏԵ՞Ղ Է ՑՈԼԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ»

Ինչպես հայտնի ֆիլմի հերոսի դեպքում, այս հարցը հասունացել է նաեւ Ազգային օպերային թատրոնի «անհետացած» գլխավոր դիրիժորի պարագայում: Մինչ երկրի իշխանությունները եւ մշակույթի նախարարությունը մտմտում են Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կառավարման սկզբունքների մշակման, գեղարվեստական ղեկավար-տնօրեն հաստիքների միավորման եւ էլի որոշ «նորամուծությունների» մասին, այդ թատրոնում հերթական սկանդալային իրավիճակ է հասունանում: Արդեն մեկ ամսից ավելի է,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031