Օրվա լրահոսը

ԻՐԱՔԻ ՔՐԴԵՐԻ ՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՆԿԱՐԱ

Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին (նկարում) դեռ հունիսի 2-ին ժամանել է Անկարա՝ նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումներ եւ բանակցություններ ունենալու նպատակով։ Ինչպես փոխանցում է news.am-ը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով Թուրքիա ժամանած Բարզանիին Անկարայի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը։ Հունիսի 3-ին նախատեսված էր

ՄԱԿ-ԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑ

ՄԱԿ-ի արտադատական դատաստանի հարցով հատուկ զեկուցող Էլստոնը հայտարարել է, թե անօդաչու ինքնաթիռների օգտագործման տարածումը միջազգային իրավունքի համար նոր խնդիրներ է ստեղծում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացված զեկույցում ամենախիստ քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ն, թեեւ փաստաթղթում հիշատակվում են նաեւ Իսրայելն ու Ռուսաստանը: BBC-ի մատուցմամբ, զեկույցում նշվում է, որ անօդաչու ինքնաթիռներն ամենաշատը օգտագործում են ամերիկացիները՝ հատկապես Պակիստանում իրականացվող

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԱԽՄԲԻ» ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Հինգշաբթի օրը Իսրայելից երեք ինքնաթիռներով Թուրքիա են ժամանել Գազայի հատվածի համար մարդասիրական օգնություն եւ շինանյութ տեղափոխող «Ազատության նավախմբի» կամավորները: Ստամբուլի օդանավակայան ժամանած ավելի քան 450 կամավորներին դիմավորել են ծափահարություններով՝ որպես իսկական հերոսների: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Բացի շարքային քաղաքացիներից, իսրայելցիների կողմից կալանավորված եւ ապա ազատ արձակվածներին դիմավորել են նաեւ Թուրքիայի վարչապետի տեղակալն ու խորհրդարանի

Նոր ամսագիր

Հայաստանյան ամսագրերին ավելացավ եւս մեկը՝ «Միջազգային հարաբերություններ. հայկական աշխարհ»: Հանդեսի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը այսպես է մեկնաբանում թերթի առաքելությունը. «Այն կոչված է հայ եւ օտարազգի հանրությանը ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենշային դրույթներից բխող վերլուծություններ, մեկնաբանություններ, տեսակետներ, անցուդարձային տեղեկատվություն…»: Հանդեսը գիտահանրամատչելի է: Ըստ խմբագրի, ի թիվս այլ նյութերի, ամսագրում տպագրվելու են գիտնականների, միջազգայնագետների, գործող դիվանագետների վերլուծություններ:

Անգամ Սյունիքի մարզպետն է դեմ

«Առավոտը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի վերջերս քննարկման լայն առարկա դարձած օտարալեզու կրթության մասին: Մարզպետն ասաց, որ դեմ է օտարալեզու դպրոցներ բացելուն. «Օտարալեզու կրթությունը ո՞րն է, հիմա դպրոցում անգլերեն չե՞ն անցնում: Եթե մեկն ուզում է իր երեխան անգլերեն սովորի, թող տանի- վճարի, սովորեցնի: Մենք այսօր էլ աշխարհի բարձրակարգ բուհերում ունենք ուսանողներ, որոնք

Բուհական սկանդալ

Վերջերս սկանդալ է «պայթել» Մոսկվայի պետական համալսարանում: Բացի վերջինիս էթիկայի հանձնաժողովից, ստեղծվել է եւս մեկ հանձնաժողով, որը պետք է ստուգի այս բուհի պետական կառավարման ֆակուլետի ընդունելության քննությունների թափանցիկությունը: Կոռուպցիոն սկանդալը կապված է մասնավորապես բուհի դոցնենտ Պոլինա Սուրինայի անվան հետ, որը մեղադրվում է 35000 եվրո կաշառք վերցնելու մեջ: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Վլադիմիր

Մանկավարժական ցույց՝ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ

Բողոքում է թիվ 11 հատուկ դպրոցի կոլեկտիվը Երեկ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսումնա-մանկավարժական կազմը բողոքի ցույց էր կազմակերպել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջեւ: Oրեր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու տարվա ազատազրկման դատապարտեց վերոնշյալ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանին, ով, ըստ դատավճռի, մեղադրվում է անչափահաս սանուհիների նկատմամբ 1985-2008 թթ. ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ

Ո՞ՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

Դպրոցների հիմնանորոգման տեմպերը դանդաղել են Սա թիվ 195 դպրոցի «ապագա» դասասենյակներն են: Թիվ 198 դպրոցի չվերանորոգված հատվածը: Դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվող գումարները ճգնաժամի պատճառով էապես կրճատվեցին: «Առավոտի» շրջայցը Երեւանի մի քանի ավագ դպրոցներում ցույց տվեց, որ այդ կրթօջախներում շինարարական աշխատանքների ավարտին դեռ շատ կսպասեն, այնինչ՝ պաշտոնատար անձինք տարբեր առիթներով հայտարարում են, թե դպրոցների

35. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

84-ամյա սուրճ եփող Անահիտ Գյուրջյանը: 80-ամյա ժանեկավաճառ Արուսյակ Աբգարյանը: Թուրք լրագրող Ջեմիլ Յըլդըզը եւ թարգմանիչ Լոկմագյոզյանը՝ Վերնիսաժում: Վերնիսաժում հեռվից պատվանդանին եկեղեցիների մանրակերտեր նկատեցի, որոնք հղկած ու խնամքով կտրտված քարից էին պատրաստված: Չգիտեմ, թե Վերնիսաժը ինչքանով է հարմար այսպիսի աշխատանքներ վաճառելու համար: Հավանաբար, հեղինակը՝ Հովհաննես Սեւաչերյանը, ուղղակի փորձում կամ ուսումնասիրում է այս խնդիրը: – Ո՞ր եկեղեցու

Ուխտագնացություն՝ դեպի Քոբայր

Լոռու մարզում կան պատմամշակութային մի շարք կոթողներ: Իրենց բուն նպատակին ծառայելուց զատ, այսինքն՝ պատմությունը ամբողջացնելուց եւ զբոսաշրջության վայր լինելուց բացի, դրանք նաեւ «ակտիվ հանգստի» վայրեր են, ինչը ենթադրում է տարածքի աղտոտում: Դրանցից մեկն էլ Ալավերդու շրջանի Քոբայրի վանքն Է: Վերջինս ճարտարապետական աչքի ընկնող հուշարձաններից է, որի պատմությունը կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների՝ Բագրատունիների հարստության

Պարգեւ՝ 200 վետերանի

Այս տարվա մայիսի 5-ին «Առավոտը» անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմի լոռեցի վետերանների խնդիրներին. Վանաձորի Երկաթուղայինների այգում տեղակայված վետերանների քաղաքային սկզբնական կազմակերպությունում չկա ջուր, լուսավորություն, ջեռուցում, կոյուղի եւ այլն: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշել են դրամական պարգեւներ հանձնել Հայրենական մեծ պատերազմի սոցիալապես անապահով 200 վետերանների եւ ակցիան սկսել

ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ՝ ՆՈՐՈԳՎԵԼ Է

Թափոնատարի ամրացումից ու պատասխանատուների լրացուցիչ հավաստիացումներից հետո էլ՝ Շղարշիկի բնակիչները պնդում են, որ թունավորման սպառնալիքը դեռ կա: Այսպիսին էր թափոնատարը երկու ամիս առաջ… … …այսպիսին է հիմա: Մարտի 20-31-ի հատվածում «Առավոտում» հինգ հրապարակում եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ թափոնատարի վիճակի մասին: Հ/կ-ները պնդում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող, Շղարշիկ բանավանով անցնող, տեղ-տեղ քայքայված թափոնատարից

ԲՐԴՈՏՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Հունիսի 2-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի 53-ամյա բնակչուհի, էլեկտրացանցի հսկիչ Օֆելյա Բրդոտյանը, ում կարտոֆիլի դաշտում քաղհանի ժամանակ խայթել է թունավոր օձը: Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկ Դանիել Ամիրաղյանը հայտնեց, որ նրան հակաթույն է ներարկվել: Ներկայումս Օֆելյայի վիճակը բնութագրվում է կայուն, միջին ծանրության:  

ՔԿՀ ՏԵՂԱՄԱՍԻ ԿԻՆ ՊԵՏԸ ՆՍՏԱԾ Է

«Առավոտը» տեղեկացրել էր, որ 1000 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամասի պետ Կարինե Համբարձումյանը: Հարուցված քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել էր, որ 7 տարվա ազատազրկման դատապարտված Արեւհատ Սարգսյանը 2 տարի առաջ հոկտեմբերին ՔԿՀ-ից կարճաժամկետ մեկնումի դիմաց (7 օրվա համար) Համբարձումյանին է տվել 1000 դոլար գումար: Դեկտեմբերին Արեւհատը կրկին ցանկություն

Աշխատելիս ընկել է ու մահացել

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հունիսի 2-ին, ժամը 16.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վրաստանի 26-ամյա քաղաքացի Նորբերդ Ղուկասյանը վայր է ընկել «Հրազդան» տոնավաճառի դիմաց գտնվող շենքի 2-րդ հարկից՝ շինարարական աշխատանքներ կատարելիս ու մահացել: Կատարվում է նախաքննություն:

Սպանությունը բացահայտված չէ Մեկ կրակոցով եւ պատվիրվա՞ծ

Անցյալ տարվա ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի կամրջի վրա, Երեւան-Էջմիածին ավտոկանգառում, սպանվեց Ապարանի «Ճանշինի» 57-ամյա տնօրեն Ջիվան Գասպարյանը: Նրա գլխին առկա էր որսորդական հրացանից առաջացած վնասվածք: Նույն օրը ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ: Օրեր առաջ «Առավոտին» դիմած Ջիվան Գասպարյանի որդին՝ Ատոմն ասաց, որ գործի քննությունը շարունակվում է, բայց՝ «շատ դանդաղ»: Երբ

Փոխհատուցումը դադարեցվում է անորոշ ժամանակով

Նամակ, որն ուղարկվել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Դալմայի այգիների թվով 30 հողօգտագործողներս այս տարվա ապրիլի 30-ին Ձեզ ուղարկեցինք նամակ, որն արժանացավ նախորդ նմանատիպ դիմումների բախտին: Ապրիլի 30-ի նամակը վերահասցեագրվեց Երեւանի քաղաքապետարան, որտեղից սպասում ենք ավանդական (երեւի թե տասներորդ) պատասխանին՝ «ֆինանսական ճգնաժամի պատճառով փոխհատուցումը անորոշ ժամանակով դադարեցվում է»։ Հասկանալի է քաղաքապետարանի «մտահոգությունը» մտացածին ճգնաժամի

Գլխի շարժումները չեն ձայնագրառվում

Նախորդ օրը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը՝ Տարոն Նազարյան, Կարինե Հակոբյան եւ Տիգրան Սահակյան կազմով, քննեց միաժամանակ մի քանի գործ: Դատական նիստերի 104-րդ դահլիճում հավաքվել էին վերաքննիչ բողոք բերածները: Յուրաքանչյուր գործի համար նախատեսված էր 15 րոպե ժամանակահատված: «ՎՏ Բանկի գործով» դատարան էր եկել բողոքաբերի իրավաբան ներկայացուցիչը, որը դատարանի հարցերին պատասխանում էր գլխի շարժումներով: Նախագահողը զգուշացրեց,

Մաքսայինից կվերցնեն էլի մի քանի աշխատակիցների

«Առավոտի» տեղեկություններով, հարուցվել է քրեական գործ՝ «Միկ-Մակ» ՍՊԸ տնօրեն Գարիկ Հովհաննիսյանի նկատմամբ: Նա խուսափել է հարկեր մուծելուց: Նրա գործին միացվել է նաեւ մի քանի տնօրենի գործ. մասնավորապես, «Հովհան Սաք» ՍՊԸ տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի, «Ռազլույս» ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Բալայանի գործերը: Մաքսայինից այս գործերն ուղարկել են հատուկ քննչական ծառայություն: Ըստ էության, գործել է կազմակերպված մի խումբ, որն

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ՝ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ ԵՆ

ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրին, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ հունիսի 1-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մայիսի 30-ին՝ Ազատության հրապարակում եւ մայիսի 31-ին՝ Սարյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցված քրեական գործերը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը, Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, վերջինիս տեղակալը,

ՇՈԳԻՑ ԽԱՇՎԵԼՈՒ ԵՆՔ

Առաջիկա օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով: Այսօր եւ վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին panorama.am-ին հայտնել են Հայպետհիդրոմետի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից: Առաջիկա օրերին օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 55-60 տոկոսի սահմաններում: Աղբյուրի փոխանցմամբ, Երեւանում նույնպես առաջիկա օրերին անձրեւի կարող ենք չսպասել: Օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +16 +18 աստիճանի սահմաններում, իսկ

ՍԵՎԱՆՆ ԷԼԻ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Այս տարի Սեւանա լճի մակարդակը հասել է 1899,91 սմ-ի, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 66 սմ-ով: Այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստում հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքերով. «Լճի ամբարման տեսանկյունից այս պահի դրությամբ ունենք բավականին մեծ պաշար եւ դրա կուտակման տեմպը դեռ չի դադարել, որովհետեւ այս տարի եւս բավականին

Անմարդկային շնասիրություն

Ամորձատված շունը հալածվում է, նիհարում ու մազաթափ լինում Վերջերս մայրաքաղաքի թափառող շների նկատմամբ «շնասիրական» վերաբերմունքից դրդված՝ մի խումբ մարդիկ կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների գործակալության անցկացրած մրցույթի արդյունքում: Ընկերության աշխատակիցները թափառող շներին որսալով՝ տանում են իրենց կլինիկան, մի քանի օր կերակրում, հետազոտում, բուժում, պատվաստում, վիրահատական եղանակով ամլացնում

ՍՏԻՊԵԼ ԵՆ, ՈՐ ՕՐԱԿԱՆ 10-15 ՏՂԱՄԱՐԴ ՍՊԱՍԱՐԿԵՆ

Հրաժարվելու դեպքում աղջիկներին ծեծել են, ստորացրել ու սպառնացել Թրաֆիքինգը կանխելու համար այսպիսի բուկլետներ են բաժանում Մոլդովայի բոլոր քաղաքներում եւ գյուղերում: Մայիսի 28-ին Մոսկվա-Քիշնեւ երեկոյան չվերթով Մոլդովա վերադարձան Օքսաննան եւ Մարիան (հոդվածում անունները փոխված են): Քանի որ աղջիկները հայրենիք էին վերադառնում հյուծված, վախեցած, առանց փողի ու սթրեսային վիճակում, երկու ընկերուհիներին հենց Քիշնեւի օդանավակայանում սպասում էր հոգեբանից,

«ՄԻԼԱՆՈՅԻ» ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Օլիմպ» ԱԿ-ի հայցն ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի՝ գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից ետ պահանջելու մասին գործը, դատավորն էր Գ. Խանդանյանը։ Պատասխանող էին նաեւ ԴԱՀԿ-ն ու ՀՀ Պետական պահպանության ծառայությունը։ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել։ Հիշեցնենք, որ 2010 թ. մարտի 10-ին, չունենալով «Օլիմպ»-ի վերաբերյալ

ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 3 ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ կառավարության նախաձեռնած Պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ժամանակակից սարքավորումներով են համալրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության 3 հաստատություններ՝ Ստանդարտների եւ Չափագիտության ազգային ինստիտուտները եւ Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը: 200-ից ավելի ցուցանմուշ փորձարկում կարող է կատարվել Ստանդարտների եւ Չափագիտության ազգային ինստիտուտների լաբորատորիաներում՝ վերազինվելով յուրահատուկ նորագույն սարքավորումներով: Փորձարկվող ցուցանմուշների ընդլայնումն օգնում է հասկանալ, թե արդյոք

5 ԱՄՍՈՒՄ՝ 195 ՄԼՆ ԴՐԱՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում տրամադրել է 9 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, նույնքանի լիցենզիաներն էլ ուժը կորցրած է ճանաչել: Նույն ժամանակահատվածում 12 շահումով խաղի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Ընթացիկ տարվա 5 ամիսների տվյալներով խաղատան, շահումով խաղի եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք՝

Սպիրտ ներկրողներին դաշտից «մաքրո՞ւմ են»

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» 2008-ից գործող ՀՀ օրենքը սահմանում է բրենդիի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները: Այլ երկրների ծագման բրենդիների սպիրտները, սպիրտահումքը, սպիրտաջրերը եւ բուրավետ ջրերը կարող են օգտագործվել բրենդիի արտադրության մեջ, պայմանով, որ պատրաստի արտադրանքում բացարձակ սպիրտի հաշվով դրանց քանակությունը չպետք է գերազանցի 40%-ը, մնացած մասը՝ 60%-ը, պետք է լինի տեղական խաղողի սպիրտ: Օրենքը

ՀԱՐՍԻՆ «ՊՏՏԵՑՆԵԼՈՒ» ԱՎԱՆԴՈՒՅԹԻՑ ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք

Հորդորեց վարչապետը կառավարության նիստում Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ՀՀ ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում եւ ժամկետին մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացնել Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի, Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկների տարածքում, Ֆրանսիայի հրապարակում, Նալբանդյան փողոցում՝ ՀՀ ոստիկանության շենքի մոտ, եւ Հանրապետության հրապարակում: «Բազմաթիվ բողոքներ ենք ստանում, այդ թվում՝

Չեն ուզում ճանաչել ԼՂՀ անկախությունը

«Ժառանգության» օրինագիծը դրական եզրակացության չարժանացավ Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Իր ելույթում Սաֆարյանը անդրադարձավ ներկայումս ԼՂՀ-ի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակին: «ԼՂՀ-ի եւ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ վերջին շրջանում արվող հայտարարություններն ու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031