Օրվա լրահոսը

«Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության եւ սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է. «Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական եւ անբնական, հիմնավոր եւ անհիմն, հատվածական եւ ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի եւ կյանքի, կալանքի եւ ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին եւ գործընկերներին։ Երազում եմ այն օրվա մասին, որ

«Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց». Հովհաննես Քոչարյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը գրել է. «Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց։ Զենքով պարգևատրվել էի ՀՀ ոստիկանության նախկին պետ, երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հրամանով՝ ոստիկանության իրավական առաջին բարեփոխումներին ունեցած ներդրման համար։ Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված

«Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո… Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո, ճանապարհն էլ վերահսկելու է ՔՊ խմբակցությունը՝ ՃԻՋ (ճանապարհային ինքնիշխան ջոկատ) գրությամբ մայկաներով։ Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու։  Նախիջևանով ճանապարհ դեպի՞ Իրան։ Ադրբեջանով ճանապարհ դեպի՞ Ռուսաստան։ Ի՞նչ։ Թերևս՝ ոչինչ․․․ Չկա որևէ պաշտոնական

Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 10-ի հրամանագրով Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)։

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների Իրավական հարցերի հանձնաժողովների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արչիլ Գորդուլաձեի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։   Վրաստանում Հայաստանի դեսպանություն

ՆԳ նախարարության կրթահամալիրի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մանուկ Մուրադյանը

Հուլիսի 10-ին տեղի է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում էր ռեկտորի ընտրության հարցը։ Նշենք, որ դեռևս հունիսի 2-ից 20-ը հայտարարված էր ռեկտորի ընտրության բաց մրցույթ, որին դիմել էին 3 թեկնածու։ Նիստին մասնակցել և կրթահամալիրի զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ իրենց հայեցակարգային մոտեցումներով են կիսվել Մանուկ Մուրադյանն ու Լիաննա Խաչատրյանը։ Թեկնածուներից Կարինա Խիզանյանը

Ի՞նչ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցուն և նրա սպասավորներին. Տեր Վրթանես

Տեր Վրթանես Բադալյանը գրում է․ «Ի՞նչ է պատահում կամ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցին և նրա սպասավորներին։ Սուրբ Գիրքն ի՞նչ է ասում «Աստծո դեմ պատերազմողը չի կարող հաղթել» «Եթե այս խորհուրդը կամ այս գործը մարդկանցից է, կքանդվի։ Բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել այն. մի՛ գուցե գտնվեք, թե դուք Աստծո

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խորհրդական

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում

Վարչախումբն իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ, ինչի մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողությունները, այլև այդ գործողություններին նախորդած տեղեկատվական գրոհները. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում  իրականացվել են խուզարկություններ, ապա նրանք բերման են ենթարկվել Քննչական կոմիտեի Երևանի վարչություն։ Իրականացվող գործողություններում ներգրավված փաստաբանները տեղեկացրել են, որ որևէ ձերբակալվածի տանը չի հայտնաբերվել և չի առգրավվել որևէ ապօրինի իր։ Հակառակ այս իրողությանը, Քննչական կոմիտեն առգրավված իրերը, անգամ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով

Դեսպան Սմբատյանը և Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարարը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը

Հուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Դեսպանը շնորհավորեց նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։   Վրաստանում Հայաստանի դեսպանություն

ԵՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Աստվածաբանութան ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանին

ԵՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Աստվածաբանութան ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանին: Այս հանձնարարականն ուղիղ իջել է կառավարության աշխատակազմից այն բանից հետո, երբ Անուշավան Սրբազանը մասնակցում էր Սամվել Կարապետյանին աջակցության հավաքին:   «Ազգային ճակատ»

«Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար խայտառակ քրեական հետապնդման ենթարկվող 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը տեղափոխվել է Աջափնյակի դատարան. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար խայտառակ քրեական հետապնդման ենթարկվող 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը տեղափոխվել է Աջափնյակի դատարան (Նազարբեկյան 40)։ Ներկայացվել է երկամսյա բանտային կալանքի միջնորդություն։ Դատական նիստը՝ 20:30, դատավոր՝ Սմբատյան։

Ձյունիկ Աղաջանյան. «Մեր ժողովուրդն արդեն ոտք է կոխել ապաքինման գործընթաց եւ այս գործընթացը հետ շրջել այլեւս հնարավոր չէ»

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում ասաց. «Այսօրվա մեր իրավիճակն այնպիսին է, որ, որ այն քուն թե արթուն մարդու մտքում պտտվում է: Անդրադառնանք Աբու-Դաբիում այսօրվա հանդիպմանը եւ դրան նախորդած իրադարձություններին: Նախորդ անգամ էլ ասացի, որ նրան հստակ ցուցումներ տված Էրդողանը ուսին թփթփացնելով ճանապարհել է՝ ասելով. «Տղա ջան, գնա, անելիքներդ արա»: Եվ մեր

Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ Ջոն Միդին

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր:   ՀՀ պաշտպանության նախարարություն

«Փաստորեն ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և արևմտյան դաշնակիցները մուտք ստացան տարածաշրջան ՀՀ-ի ինքնիշխան տարածքով․ բա մեր խաղաղության խաչմերո՞ւկն ուր մնաց»․ Դավիթ Կարաբեկյան

Ըստ արցախցի վերլուծաբանի՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում թեկուզ մեր ու միջազգային հսկողությամբ ճանապարհ կառուցի մեր իսկ տարածքում՝ ճանապարհի հարակից տարածքի վրա հսկողություն ունենալով։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչները քննարկել են տնտեսական գործունեությանը և ներդրումային միջավայրին առնչվող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին

«Այս արշավը շատ հիշեցնում է ցեղասպանությանը նախորդած արշավին՝ հայկական էլիտայի եւ ազգային ուժերի նկատմամբ»․ Քրիստինե Վարդանյանը՝ ՀՅԴ-ն «փակելու» ՔՊ-ականների հայտարարությունների եւ ՀՅԴ-ականներին թիրախավորելու մասին

«ՀՅԴ-ն շարունակում է մնալ համախմբող ուժ, մենք գիտենք՝ ինչն է մեր կենտրոնացվածությունը, ինչի՞ համար ենք պայքարում։ Մնացածը՝ թող ամենք ինքը հասկանա, թե ի՞նչ նպատակ է դրել եւ ինչի համար է պայքարում»։

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կարող է և ցանկալի է, որ ստորագրվի ԱՄՆ-ի դրոշի ներքո՝ ԱՄՆ իշխանությունների ներկայությամբ». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կարող է և ցանկալի է, որ ստորագրվի ԱՄՆ-ի դրոշի ներքո՝ ԱՄՆ իշխանությունների ներկայությամբ։ Այս պահին աշխարհում չկա այլ երկիր, ԱՄՆ-ից բացի, որը կարող է դառնալ խաղաղության իրական երաշխավորը և որի շահերից է բխում  ինչպես խաղաղությունը, այնպես էլ դրա ամուր երաշխավորումը։ ԱՄԷ-ում կայացած հանդիպումը, իմ կարծիքով,

Դեսպան Բալայանին է ներկայացվել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության» մասին բանաձևի նախագիծը

Այդ համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի հետևողական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատմանը՝ հարևանների հետ հարաբերութունների կարգավորման միջոցով

Ռուբիոն Լավրովին ԱՄՆ վարչակազմի հիասթափությունն ու դժգոհությունն է հայտնել

«Ազատություն». Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից օրեր անց Կուալա Լումպուրում հանդիպեցին Ռուբիոն և Լավրովը: Սա Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի երկրորդ հանդիպումն է, որը Կուալա Լումպուրում տեղի է ունեցել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին իր վարչակազմի հիասթափությունն ու դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու հարցում Մոսկվայի անբավարար ջանքերի ու

Ով մերժում է Կաթողիկոսի անունը՝ մերժում է իր մկրտությունը. Արարատ քահանա Պողոսյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն։ Այն խորհրդանշում է հոգևոր վերածնունդ և անձի ամբողջական նվիրում Աստծուն ու Եկեղեցուն, աշխարհիկ կյանքից անցում հոգևոր կյանքին և սպասավորությանը։ Անվանակոչման այս ավանդույթը գալիս է դեռևս Քրիստոսի օրերից։

Առավել հաճախ հնչող հարցեր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

ՀԱՐՑ 1։ Եթե հավաստագիրն իրացրել ենք 2024 թվականին և ունենք ձևավորված դրական մնացորդ, այժմ այն կարո՞ղ ենք ծախսել տան վերանորոգման համար։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, անկախ հավաստագիրն իրացնելու ժամանակահատվածից, դրական մնացորդը կարող է օգտագործվել նաև տան վերանորոգման համար: Դրական մնացորդի չափի վերաբերյալ Էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել գործընկեր բանկ։ Վերանորոգման համար կարող եք ուղղել դրական մնացորդից մինչև 4

«Տվյալ դեպքում Մոսկվան՝ նախկինում Ադրբեջանում բնակված Միխայիլ Գուսմանի դեմքով փորձում է նախաձեռնություն հանդես բերել»․ Բորիս Նավասարդյան

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ եթե նախաձեռնողականություն լիներ և օրակարգ թելադրող լիներ հայկական կողմը, միգուցե մենք ավելի շատ բան կիմանայինք հենց մեր պաշտոնյաների կողմից Աբու Դաբիի հանդիպման մասին։

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն:   Գլխավոր դատախազություն

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. «Հետք»

Նշենք, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ. մարտին: Ընկերության 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը:

50 մլն եվրո՝ Սյունիքի մարզին. «Փորձում ենք կարճ ժամանակում հասցեագրել բոլոր հիմնական առկա հարցերը»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայն Ֆինանսական համաձայնագրի՝  ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը

Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է. Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը: Նա ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից համակարգվող և Հայաստանի պետական բյուջեով ֆինանսավորվող հայերենի և

Մարդու իրավունքների պաշտպանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Հայոց Հովվապետը պատգամեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին և թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի։ Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ քահանա հայրերը նշեցին, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930