Օրվա լրահոսը
Պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը. «Ժողովուրդ»
Ուշագրավ է, որ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ում համար է ձեռք բերվել այդ հեռախոսը և պետության որ կարիքներից դրդված է մարզպետարանը աղքատության մեջ գտնվող այդ մարզում նման շռայլություն թույլ տվել։
«Երկրի ղեկավարը բոլոր հարմար առիթները պետք է օգտագործեր՝ խոսելու արցախցիների վերադարձի մասին, հայկական ժառանգության պահպանման մասին եւ, որ ամենակարեւորն է՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին». Նաիրա Կարապետյան. «Հրապարակ»
Եթե մենք մի օր ունենանք ազգային իշխանություններ, իսկ ես վստահ եմ, որ ունենալու ենք, ապա Ադրբեջանը պետք է մի շարք հարցերի համար պատասխան տա։ Ադրբեջանը կատարել է մի շարք հանցագործություններ մարդկության հանդեպ, եւ հենց սա է պատճառը, որ խաղաղության պայմանագիր կոչված թղթի կտորի մեջ մտցված է առանձին մի կետ, ըստ որի՝ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։
Երբ մեկ շնչի հաշվով պարտքը աճում է, նշանակում է, որ ապագա սերունդները ստիպված են լինելու մասնակցել այդ պարտքի մարմանը. «Փաստ»
Ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով պարտքային պարտավորությունների մակարդակը շարունակաբար աճում է
«Ես ո՛չ Բայրաքթարի հետ ընկերություն կանեմ, ո՛չ էլ անգամ Բայրաքթարի հետ ընկերություն անող այլ պետության հետ». ազատամարտիկ. «Հրապարակ»
Կոնկրետ Հայաստանի հետ կապված լիքը տարածքներ ունենք, որոնք Ադրբեջանի ձեռքին են, էդ բոլոր տարածքները պետք է մեզ վերադարձվեն, չի կարելի մոռանալ էդ ամենը։
Մեր երկիրն ու ժողովուրդը շնչելու, այլ ոչ թե չարության մեջ շնչահեղձ լինելու է արժանի. «Փաստ»
Եկան իշխանության ու սկսեցին պաշտոնական ամբիոններից գոռգոռալ պատժելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին: Էլ՝ «թաթերդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, պետք լինի՝ ուրիշ բան ցույց կտամ, վեր ընկեք տեղներդ…», և այլն, և այլն:
Եկան՝ չարություն հորդելով: Իսկ հասնելով իշխանության՝ ուղղակի ողողեցին հասարակությունը չարության, ատելության ու քինախնդրության տեղատարափով:
Հովիկ Աղազարյան. «Եթե այն հասարակությունն է, որ միայն փողի ուժով պետք է ձեւավորի, թքել եմ քո հասարակության վրա». «Հրապարակ»
Ասենք՝ Գագիկ Ծառուկյանի, «Միասնության թեւերի» հետ կարող էինք համագործակցել, եթե ուզենային, բայց իրենք հարմար չեն գտնի երեւի, հակառակ դեպքում՝ մի ձեւով հասկացնել կտային, մենք հո կամիկաձե չե՞նք։
Ճամբարակ-Բերդ, Գյումրի-Աշոցք, Լծեն-Տաթև, Կապան-Սիսիան ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ (տեղ-տեղ առկա է մերկասառույց), Գյումրի-Աշոցք, Լծեն-Տաթև, Կապան-Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից
4 անհիմն պնդում 1 նախադասության մեջ
Երբ որեւէ երկրի ղեկավար ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում, նա, որքան գիտեմ, սովորաբար անդրադառնում է միջազգային քաղաքականությանը եւ իր երկրի դիրքորոշմանը այդ քաղաքականության այս կամ այն հարցում: Բայց, հաշվի առնելով ԵՄ-ի եւ Փաշինյանի, այսպես ասենք, յուրահատուկ հարաբերությունները, Հայաստանի վարչապետն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական կյանքին, բողոքել է հոգեւորականներից եւ ընդդիմությունից, զուգահեռաբար արդարացնելով իր կողմից նախաձեռնած
Տեր Վրթանես Բաղալյան. «Եթե իշխանությունը ժողովրդի կողմից այս արշավում ունենար լիարժեք աջակցություն, ընտրություններից առաջ ավելի ակտիվ կլիներ. «168 ժամ»
«Բայց սա ցուցիչ է, որ հասարակությունն իրենց այս հարցում չի աջակցում։ Ըստ իս, այս արշավն ուղղորդվում է նաև դրսից՝ Էրդողանի, Ալիևի ու Փաշազադեի կողմից, իշխանությունը գիտի, որ երկրի ներսում հասարակությունն իրենց արշավին չի աջակցում»:
Ընտրություններին մասնակցությունը դառնում է ոչ միայն քաղաքացիական պարտք, այլ նաև քաղաքական ազդեցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը. «Փաստ»
Եթե «հակավարկանիշային», այսինքն՝ իշխանություններից դժգոհ, իշխանություններից ձերբազատվելու ցանկություն ունեցող ընտրողների մի մասն այս կամ այն պատճառով (հուսահատություն, անտարբերություն, անվստահություն, «անհավեսություն» և այլն) որոշի չմասնակցել ընտրություններին, ապա ընտրությունների արդյունքը կարող է ձևավորվել հիմնականում ֆիքսված ընտրազանգվածի հաշվին։
Սուրեն Կատվալյանը երկրորդ ռաունդում ջախջախեց մրցակցին
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող բռնցքամարտի Futures Cup մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 65 կգ քաշային Սուրեն Կատվալյանը մեկնարկային մենամարտում պարզապես ջախջախեց Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Ռայան Ալթայարին։ Առաջին ռաունդից հետո մրցավարները միաձայն գրանցեցին մեր բռնցքամարտիկի առավելությունը։ Սակայն ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի սանը երկրորդ ռաունդում մրցակցից քարը քարի վրա ոչինչ չթողեց։ Միայն չորս անգամ ռեֆերին Ալթայարին նոկդաուն
Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու Միջին Արեւելքէն ներս շարունակուող պատերազմին
Այսօր՝ Չորեքշաբթի, 11 Մարտ 2026-ին, հանդիպում մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ն.Ս. Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ, Աթշանէի (Լիբանան) ասորի ուղղափառ եկեղեցւոյ Պատրիարքարանին մէջ: Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեանց ու միջ-կրօնական երկխօսութեան պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իսկ
Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Ազատ ոճային ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 125 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանն ընդամենը 40 վայրկյանում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտել է 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը սակայն
Ղարաբաղյան շարժումը՝ գերմանացի պրոֆեսորի հիշողություններով
Գերմանացի պրոֆեսոր Էլիզաբեթ Շորը պատմում է, թե ինչպես է 1988 թվականին լուսանկարել Հայաստանում բողոքի ցույցերի պաստառներն ու փաստագրել այդ ժամանակաշրջանի մթնոլորտը։
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն․ Փա՞ստ, թե՞ փուստ․ factor.am
Մենք ի գիտություն ենք ընդունում, որ Պաշտպանության նախարարությունը օգտագործում է ԽՍՀՄ քարտեզ, և հենց այդ քարտեզի վրա ենք դնում մեր ունեցած արբանյակային լուսանկարը։ Խոսքը Planet Lab-ի օգոստոսի 8-ին նկարած արբանյակային լուսանկարի մասին է։ Այստեղ մենք երկու պատկերը դրել ենք իրար վրա․ սլայդերը աջ ու ձախ շարժելով՝ կարող եք տեսնել նույն տեղանքը երկու քարտեզի վրա։ Ձախ
Ծնելիությունը կտրուկ նվազում է. Դավիթ Անանյան
Տնտեսական վիճակի մասին խոսելիս հաճախ ուշադրությունը կենտրոնանում է ՀՆԱ-ի, ներդրումների կամ բյուջեի վրա։ Սակայն կա մի ցուցանիշ, որն ավելի խորն է բնութագրում երկրի ապագան՝ ժողովրդագրությունը։
Թուրքական տեղեկատվական դաշտը գրոհում է Ալիևի դեմ, Բաքուն՝ Էրդողանի փեսային մեղադրում Ադրբեջանի դեմ արշավի մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 5-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Իրանի հասցեին արված սպառնալից հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են գտել Բաքվի դաշնակից Թուրքիայում։ Այդ հայտարարությունները հաջորդել էին մարտի 5-ին Նախիջևանի տարածքի՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներին, որոնք Ադրբեջանի նախագահը որակել էր «ահաբեկչություն», և նշել, որ երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության։ Ալիևի այս
140 մլն դրամ Վեդու բժշկական կենտրոնի բյուջեից՝ խաղատո՞ւն. «Ազատություն»
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ է տվել կազինոյում, Badoyan News տելեգրամյան ալիքը էր գրել այս մասին: Արամայիս Գրիգորյանը նաև Վեդիի ավագանու անդամ էր, նա այժմ թե’ մանդատը վայր դրեց, թե’ պաշտոնից ազատվեց: «Դուք սպասեք մի քանի օր, ամեն ինչ թափանցիկ կերևա: Ես ինչ-որ արածս՝ ես ինքս գնացել եմ դրա
Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայից
Գյումրու ավագանու այսօրվա նիստում Մարտուն Գրիգորյանի որդին՝ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը, Գյումրու անանցանելի փողոցների թեմայով բավական խիստ տոնով հարցադրումներ ուղղեց քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։
Հանդիպել ենք «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնության հիմնադիր և համակարգող Ֆիլիպ Քալֆայանի, Գործադիր խորհրդի ներկայացուցիչների հետ. Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնում է. «Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Արթուր Խաչատրյանի հետ հանդիպել ենք «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարան» (International Observatory for Democracy in Armenia – IODA) նախաձեռնության հիմնադիր և համակարգող Ֆիլիպ Քալֆայանի, Գործադիր խորհրդի ներկայացուցիչներ Քեննեթ Թոմաս Ռոթի, Սառա Լի Սալլի Ուիթսոնի, Մարկ Էնդրյու Ջոնսի հետ։ Պատվիրակությունը
Իմ սխալը տուրիստի կարգավիճակով Արցախին նայելը էր | Հայացքն Արցախին. Սարգիս Գրիգորյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը դերասան, հեռուստահաղորդավար Սարգիս Գրիգորյանն է։ Ծնվել է Երևանում, միշտ հպարտությամբ է խոսում իր արցախյան արմատների մասին։ Դերասանն իր գործունեությամբ միշտ փորձել է մարդկանց ուշադրությունը հրավիրել Արցախի պատմությանն ու այնտեղ ապրող ժողովրդի կյանքին՝ ընդծելով միասնականության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության գաղափարը։ Արցախ հաճախ էր գնում, հատկապես Ճարտարում էր սիրում լինել՝ հայրական օջախում։ Գյուղական
«Ձեր հենարանը արտաքին ուժերն ու ֆինանսական միջոցներն են, մեր հենարանը՝ ՀՀ քաղաքացին, որը հունիսի 7-ին ցույց կտա ձեր իրական տեղը». Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմությանը
«Երեկ տարածվեց երկու շատ կարևոր հաղորդագրություն՝ մեկը ՀՀ արտաքին հետախուզության ծառայության, մյուսը՝ ՆԳՆ ոստիկանության կողմից։ Երկուսն էլ վերաբերում էին հայաստանյան ընդդիմադիր կոնկրետ շրջանակներին և հերթական անգամ ապացուցում են մեր այն պնդումները, որ այս շրջանակները օգտագործվում են արտաքին ուժերի կողմից՝ Հայաստանում իշխանությունը հերթական անգամ զավթելու նպատակով։ Միաժամանակ, հանրային աջակցության իմիտացիա ապահովելու համար հանրահավաքներին մասնակցելու դիմաց մարդկանց
Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցուն ու տիրեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալին
Սերբիայի Զրենինյան քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Լևիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգում գոտեմարտեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևի հետ ու 2։1 հաշվով պարտության մատնեց նրան՝ նվաճելով այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մշտական վերահսկողություն՝ Նուբարաշենի աղբավայրում. Էականորեն նվազեցվել են այն ռիսկերը, որոնք կային
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է Նուբարաշենի աղբավայր, ծանոթացել է ընդամենը մի քանի ամսում իրականացված ծավալուն աշխատանքներին։ Տարածքի հսկողության ու անվտանգության կանոնների պահպանման նպատակով դեռևս 2025թ.. Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակիչներ, ողջ տարածքը ցանկապատվել է, արդիականացվել և կահավորվել է պահակակետը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ, շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ։ Այսօր աղբավայր
Դպրոցականները կբանավիճեն Սիլվա Կապուտիկյանի անվան գրական բանավեճի մրցաշարում
Մրցաշարի յուրաքանչյուր փուլից հետո նրանք նաև կայցելեն բանաստեղծուհու տուն-թանգարան
Հաջողության համար վճռորոշ է ոչ միայն բարեփոխումների ծավալը, այլև դրանց պատշաճ իրականացումը. Արփինե Սարգսյան
Հանրային խորհրդի հարթակը՝ որպես պետության և հասարակության միջև երկխոսության արդյունավետ ձևաչափ․ ՆԳ նախարարը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամներին
«Մի ոգևորվի, հանգստացի, նաև պարանոցդ մի ծռի ու չդարձնենք էստեղ Ազգային ժողով․․․Ոգևորվելը ո՞րն է»․ ավագանու թեժ նիստ՝ Գյումրիում
Գյումրու ավագանու այսօրվա նիստում ՔՊ-ականների և Վարդան Ղուկասյանի փեսայի՝ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի միջև լեզվակռիվ սկսվեց շների համար ապաստան չկառուցելու թեմայով։
Վճռաբեկը վարույթ չի ընդունել Մասիսի քաղաքապետի գործով Գլխավոր դատախազի բողոքը
Գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Ինչո՞ւ է «խաղաղասեր» Ադրբեջանն այսքան ինտենսիվ քարոզչություն տանում Հայաստանի տարածքի հանդեպ
Հարց տվեք ինքներդ ձեզ՝ մի՞թե խաղաղության իրական միտումի պարագայում Ադրբեջանն այսքան միջոցներ կծախսեր այս անհեթեթ, պատմական հենքից զուրկ զավթողական հայեցակարգը քարոզելու համար։ Մի՞թե այդքան գումար կդրվեր այս ամենի վրա, եթե այն հեռուն գնացող նպատակներ չունենար։
«Ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ մեկին կամ դրանց աշխատակիցներին եւ չեմ ունեցել որևէ մեկի՝ հայ թե օտարազգի, հետ Հայ Դատի մասին որևէ քննարկում». Մարիա Կարապետյան
ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրում է. «Սիրելի քաղաքացիներ, 5-րդ Ալիքի եւ ABC Media-ի լրագրողներից տեղեկացա, որ «Հայ Դատի Հանձնախումբը» հաղորդագրություն է հրապարակել՝ «Բացահայտվել է Հայ Դատի Ամերիկայի Հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ» վերնագրով։ Տեղեկացնում եմ, որ ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ


















































