Օրվա լրահոսը

«Ցեղասպանության թանգարանի տնօրենին անհապաղ վերականգնել, հենց վերականգնել ու ներողություն խնդրելով, աշխատանքի». Արթուր Սաքունց

«Գրաքննությունը արգելված է, ու տեղ չունի ժողովրդավարական ու իրավական պետությունում». Արթուր Սաքունց

Սուրեն Պապիկյանը Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 12-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման և այլ ուղղություններով՝ պայմանավորվածություն

ՀՀ նոտարական պալատի փոխնախագահ, նոտար Անահիտ Ղազարյանի անունով և նրա լուսանկարով բացվել է WhatsApp հավելվածի կեղծ օգտահաշիվ

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ նոտարական պալատի փոխնախագահ, նոտար Անահիտ Ղազարյանի անունով և նրա լուսանկարով բացվել է WhatsApp հավելվածի կեղծ օգտահաշիվ։ Այդ օգտահաշվից հաղորդագրություններ են ուղարկվում թարգմանիչներին, գուցե նաև՝ քաղաքացիներին։ Կից ներկայացնում ենք, թե ինչ տեսք ունի կեղծ օգտահաշիվն ու ինչ հեռախոսահամարով է այն բացված։ ❕Տեղեկացնում ենք, որ նոտար Անահիտ Ղազարյանը որևէ առնչություն չունի

ԱՄՆ 45-ից ավելի ներկայացուցիչներ ստորագրել են ANCA-ի կողմից աջակցվող հայկական խմբակցության նամակը՝ առաջ մղելով հայամետ արտաքին օգնության առաջնահերթությունները

Խումբը նաև զգուշացրել է, որ «Ալիևի ռեժիմը կփորձի օգտվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում շարունակվող պատերազմից և Մերձավոր Արևելքում տիրող խառնաշփոթից՝ բանակցությունների այս կարևոր փուլում Հայաստանի դեմ իր ռազմական առավելությունն օգտագործելու համար»։

Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել են հանդիպել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը հայտնում է. «Աշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը։ Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել են հանդիպել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ։ Այս հրաժարումն արդեն իսկ խոսուն արձանագրում է Հայաստանում ժողովրդավարության

«Ազատություն մաղթում եմ ոչ միայն քաղբանտարկյալներին, այլ նաև ուզում եմ, որ իմ երկիրն ազատվի»

Չի գտնվի մի մարդ, որ ինձ հիմա կգրի, օրինակ՝ էս ի՞նչ ես խոսում, Սամվել Կարապետյանը գիտե՞ս ինչեր է արել՝ գռփել ա, չռփել ա, թալանել ա…
Չէ, ժողովուրդ ջան, էդ մարդը հակառակը՝ իր սեփական միջոցներով մենակ շենացրել է այս հայրենիքը, մենակ լիքը բաներ է արել, մենակ իմ բոլոր բարեգործությունների ժամանակ ինչքան է իրա ընտանիքը մասնակից եղել։

Որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր

Մարտի 12-ին Դոհայում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման, ինչի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները։ Այս հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։

Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անունով 60 անշարժ գույք է գրանցված

Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 անշարժ գույք։ Այդ մասին հայտնել են Հայաստանի կադաստրի կոմիտեից։ Կոմիտեի էլեկտրոնային արխիվից ստացված տվյալները 2026-ի փետրվար ամսվա դրությամբ են: Կոմիտեից նաև հայտնում են, որ Ադրբեջանի քաղաքացիների անունով գրանցված գույք Հայաստանում չկա։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացիները 2022-ին Հայաստանում ձեռք են բերել

Հունահռոմեականները պայքարը կսկսեն վաղը

Սերբիայի Զրենինյան քաղաքում վաղվանից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցներին։

«Մենք չենք հրաժարվի ձեր նահատակների արյան վրեժից». Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել ուղերձով։ Այն տեքստային տարբերակով է, և հանրությանը նա չի երևացել։ Խամենեին ասում է՝ ինքն էլ է հեռուստատեսությունից իմացել Փորձագետների խորհրդի կատարած ընտրության մասին։ Մի քանի հատված նրա ուղերձից․ 📍«Ժողովրդական զանգվածների պահանջը արդյունավետ և փոշմանեցնող պաշտպանության շարունակումն է։ Նաև անպայմանորեն պետք է շարունակվի Հորմուզի նեղուցը փակելու լծակի կիրառումը։

Նախարարների կոմիտեի որոշումները՝ խոշտանգված անչափահասի և այլ գործերով վճիռների կատարման ընթացքի մասին

Նախարարների կոմիտեն նիստի ընթացքում ընդունել է 42 որոշում, որոնք վերաբերում են 21 պետության։

«Ազատությունն ու արդարությունը Հայաստանում պետք է այլընտրանք չունենան». Թովմաս ուրարակիր Առաքելյան

Վերջին ամիսներին հասարակական օրակարգում ավելի հաճախ է բարձրացվում քաղբանտարկյալների հարցը։ Շատ քաղաքացիներ և հանրային գործիչներ կարևորում են ոչ միայն այդ թեմայի մասին խոսելը, այլ նաև գործնական աջակցությունը՝ մասնակցելով դատական գործընթացներին և ցույց տալով իրենց դիրքորոշումը։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թովմաս ուրարակիր Առաքելյանը՝ ընդգծելով, որ քաղբանտարկյալներին աջակցելը կարևոր է մեր երկրում ազատությանը և արդարությանը

ՍԴ-ն հրապարակեց ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը

ՍԴ-ն հրապարակեց ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը։ ՍԴ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «10.03.2026թ. Սահմանադրական դատարանն ավարտեց «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ՄԱՍԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ»

«Կարծում եմ՝ Փաշինյանն ամենալավ լուծումն է գտել․ ավելի լավ է ծամի ու քիչ խոսի»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընտրություններում վարչապետի՝ 65 տոկոս հավաքելու մասին հայտարարությանը

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 17 հազար ձայն։ Հիմա 17 հազար ձայնից 250-300 կողմնակից հավաքել վարչապետի այցի համար, չեմ կարծում, որ մի մեծ խնդիր է։ Մարդիկ են, այդպես են մտածում, այդպես են ողջունել իրենց քաղաքական ուժի ղեկավարին, ես այդտեղ մեծ խնդիր չեմ տեսնում, որովհետև մենք բազմաթիվ անգամներ տեսնում ենք, թե ինչպես նաև ընդդիմադիր գործիչները կամ լիդերները, երբ որ այս կամ այն տեղ տեղ են գնում, իրենց ինչպես են ողջունում։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կա Արցախի դեմ իրագործված ցեղասպանության պատմությունն ու հետևանքներն ուսումնասիրող բաժին: Նիկոլի տրամաբանությամբ այս բաժինը պետք է լուծարվի». Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Տխմարության բանաձևումը։ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարականի դիմում պահանջի ՀՀ վարչապետից՝ վերջինիս կողմից որոշումներ կայացնելու և արարողակարգային այցերի հետ կապված սկանդալային իրավիճակներ ստեղծելու հիմնապատճառներով: ԱՄՆ փոխնախագահ Վենսի Ծիծեռնակաբերդ կատարած պաշտոնական արարողակարգային այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի միջոցով ԱՄՆ փոխնախագահին Արցախի թեմայով գրքեր նվիրելը,

«Տվեցինք պատրաստի նախագիծ, որը 2014-ին պարտակվել էր: Այդ պարտակված նախագիծը պարտավոր էիք քննարկել». Հայրիկյան

Այո՛, քեզ Ալիևը պարտադրեց, որ հայրենասիրությունը սխալ համարես. Հայրիկյանը՝ Փաշինյանին

Իրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։ Ընտրությունից հետո հրապարակված առաջին ուղերձում, որը ընթերցվել է հեռուստատեսության մեկնաբանի կողմից, Մոջթաբան ասել է, որ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները պետք է փակվեն՝ զգուշացնելով, որ դրանք կարող են հարձակման ենթարկվել։ Պաշտոնը ստանձնելուց ի վեր, արդեն հինգ

Մաքսիմ Լոնգանգեն և Վահագն Հովակիմյանը քննարկել են ԿԸՀ-ի և Եվրոպայի խորհրդի գործակցությունը

Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Նաիրա Մելիքսեթյանը մարտի 12-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մաքսիմ Լոնգանգեն ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ խոսել են ԿԸՀ-ի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի նախորդիվ եղած արդյունավետ գործակցության մասին։ ԿԸՀ-ն և ԵԽ

ԵՄ հանձնակատար. Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Վարչապետը ողջունել է պարոն Բրունների այցը Հայաստան և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։ Վարչապետն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԵՄ շարունակական օժանդակության փաստը՝ հավելելով, որ ՀՀ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք

Սուրեն Կատվալյանը երկրորդ մենամարտում պարտվեց ամերիկացուն

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 65 կգ քաշային Սուրեն Կատվալյանն այսօր երկրորդ մենամարտն անցկացրեց ռինգում

Չիլիի հայկական համայնքի հետ հանդիպմանը Վահագն Խաչատուրյանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին

Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, անդրադարձել խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ հարաբերությունների

Ստացվում է՝ Շուշիի հռչակագրով «եղբայրական» Ադրբեջանը Թուրքիային թակարդն է գցել. «Գեղարդ»

Իսրայելը կարող է հնարամտորեն գործի դնել իր կարևոր դաշնակցին՝ Ադրբեջանին՝ Թուրքիային Իրանի դեմ պատերազմում ներքաշելու համար։

Աննա Մայիլյանի կատարողական և մանկավարժական գործունեությունը, նրա անսպառ եռանդն ու մասնագիտությանը անմնացորդ նվիրվածությունը բարձր պրոֆեսիոնալիզմի օրինակ են

Իր ուսուցիչների մանկավարժական սկզբունքները, եվրոպական վոկալ կատարողական արվեստի ավանդույթներն ու սեփական բեմական մեծ փորձը նա շարունակում է փոխանցել երիտասարդ սերունդներին։ Իր մանկավարժական գործունեության 30 տարիների ընթացքում դաստիարակել է փայլուն երաժիշտների մի համաստեղություն, որը մեծ ոգևորության աղբյուր է ոչ միայն նրանց խստապահանջ պրոֆեսորի համար։

Ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար: Դա չի նշանակում, որ Հայաստանում չլուծված խնդիրներ չկան. Փաշինյան

Փաշինյան. «Ես այսօր արդեն տեսնում և զգում եմ, որ մեր կրթական շուկայում նոր ծառայություններ են ձևավորվում, նոր առաջարկներ են անում, ինչն էլ իր հերթին  բերելու է տնտեսական լրացուցիչ էֆեկտի»:

Մհեր Գրիգորյանի և ԵՄ հանձնակատարի հանդիպման թեման ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ձեռք բերված հաջողություններն էին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը: Հանդիպման հիմնական թեման ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում ձեռք բերված

Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին

Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին 2020թ․ հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանը 2 անգամ ռմբակոծել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին՝ տարածաշրջանի հայտնի հայկական կրոնական հուշարձաններից մեկը,  հետագայում` երբ Շուշին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների, որի արդյունքում հեռացվել են հիմնական կրոնական խորհրդանիշները։ Ղազանչեցոցի ճակատագրին են արժանացել

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի նոր կայքը սահմանափակում է տեղեկատվության մատչելիությունը. ԻԱԿ

Հատկապես մտահոգիչ է, որ նոր կայքի կառուցվածքն ու ֆունկցիոնալ հնարավորությունները նախապես չեն քննարկվել ոլորտում գործող կառույցների և տվյալների հետ աշխատող լրագրողների հետ։

Ռուբեն Մելիքյան. «Իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում», շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ»

Ենթադրում եմ, որ միայն երկու անդամներ չեն, այլ մյուս անդամները ևս շատ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր հրավիրվել են վկայի կարգավիճակով հարցաքննության այն նույն ժամին, երբ պետք է ընթանար գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Ըստ էության սա նույնպես եղել է միջամտություն գերագույն հոգևոր խորհրդի, մեր մայր եկեղեցու ներքին գործերին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031