Օրվա լրահոսը

2. Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՈ՞Ի Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ

շարունակություն կանը՝ ամեն բան միանշանակորեն ու ամբողջովին ՀՅԴ-ի վրա բարդելը։ Տվյալ դարաշրջանում (եւ ո՛չ թե այսօր) Հ. Յ. Դաշնակցությունը նեղ ըմբռնումով կուսակցություն չէր, այլ Ալեքսանդր Շիրվանզադեի իմաստուն բնորոշմամբ, հայ ժողովրդի հարազատ զավակն էր՝ իր առավելություններով ու թերություններով հանդերձ: 6. Արդյո՞ք որպես քաղաքակրթություն՝ է՛լ ավելի խոցելի չենք Անիի թագավորության կործանումից հետո զանգվածաբար Հայաստան ներխուժած օտար նվաճողների

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱն

2. Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՈ՞Ի Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ Պատմաբանի հայացք (Սկիզբը՝ տե՛ս «Առավոտ», 13 դեկտեմբերի 2007թ.) Հայոց պատմության նորովի իմաստավորումն անհրաժեշտ է այն պահերին, երբ սուր կերպով զգում ենք անցյալում տեղի ունեցած զարգացումների կրկնության վտանգը։ Սույն հրապարակման առաջին մասում հանրապետության քաղաքական կյանքում արձանագրել էինք այնպիսի վտանգավոր երեւույթներ, որոնք ի հայտ են եկել

ՔԴՄ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության քաղաքական խորհրդի մոտ չորս ժամ տեւած ընդլայնված նիստում որոշում է ընդունվել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նիստում հնչել է 16 ելույթ, որից 14-ը՝ հօգուտ գործող վարչապետի, մյուս երկուսը ձեռնպահ են եղել: Այդ մասին երեկ հայտարարեց ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ հիմնավորեց որոշման պատճառները. «Մենք հայտնվել ենք երկրորդ սերնդի քաղաքական

«ԲԱ ՉՊԱՏԱՍԽԱՆԵ՞ՆՔ»

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը երեկ ասաց, որ չի խոսելու Տեր-Պետրոսյանի մասին: «Առավոտի» տեղեկություններով, Երեւան ի Դավիթաշեն համայնքում տարածքների սեփականատերերը նույնիսկ չափազանց բարձր վճարների դիմաց հրաժարվում են նախընտրական շտաբի համար վարձակալական տարածքներ տրամադրել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին (քանի որ զգուշացվել են դրա հետեւանքների մասին): Փոխարենը նույն համայնքում, բավականին աչքի

ՏԵՂՅԱ՞Կ Է ԱՐԴՅՈՔ ԿԸՀ-Ն

Ընտրությունները կազմակերպելու եւ վերահսկելու կոչված մարմնի՝ ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ իրազեկության մասին հարցադրումները սոսկ հռետորական են: Երեկ Մամուլի ազգային ակումբի կազմակերպած «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ընտրությունների օրինականության ու թափանցիկության ապահովումը» քննարկման ընթացքում ԿԸՀ-ում «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Սոնա Սարգսյանը մի այսպիսի փաստ հրապարակեց. «Հայրս 7 տարի է՝ մահացած է: Եվ ամեն տարի ընտրությունից առաջ ես գնում

ԸՍՏ ԿԸՀ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ՝ ՎՐԱՑԻՆԵՐՆ ԱՆԽԵ՞ԼՔ ԵՆ

Երեկ ՄԱԱ կազմակերպած քննարկման ընթացքում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանն (լուսանկարում՝ կենտրոնում) արձագանքելով ընտրողների մատները թանաքոտելու վերաբերյալ առաջարկին՝ ասաց, թե չպետք է ելնել այն կանխադրույթից, որ Հայաստանում ապրող քաղաքացիները հանցագործ են: «Վրաստանում բոլորը հանցագո՞րծ են»,- այդ դրույթը կիրառած երկրի օրինակը մատնանշեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, եւ ի պատասխան ԿԸՀ քարտուղարն ասաց. «Ես Վրաստանում խելոք մարդ չեմ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը: Երեկ հայտարարված հանգստյան օրվանից առաջ կայացած յոթ խաղափուլերում հաջող է հանդես եկել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Նա տարել է հինգ հաղթանակ, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի եւ իր անվան դիմաց գրանցել 6,0: Ութերորդ տուրից առաջ առաջնության 13 մասնակիցները մրցաշարային աղյուսակում դասավորվել

«Ջավախքը թշնամացած է ընդդիմության հետ»

Ասում է Ախալքալաքում Դավիթ Գաբրելիձեի շտաբի ղեկավար Արմեն Ֆարմանյանը Վրաստանի նախագահական ընտրություններն իսկական քաոս առաջացրին ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության շրջաններում: Մինչ այդ «միջազգային չափանիշներին» համապատասխանող ընտրություններն այսօր արդեն որակվում են կեղծված: Ջավախքում էլ այս հարցի առնչությամբ խառնաշփոթ է տիրում: Բոլորովին տարբեր են հակառակ կողմերի մեկնաբանությունները: Նախագահական ընտրությունների ընթացքի, ջավախահայերի մասնակցության եւ քվեարկության հետ կապված

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ «ՀԵՌԱՑԱԾԸ»՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Երգիչ Մուրադ Ամիրխանյանը հաջողություններ է գրանցում արտերկրում Որոշ մասնագետներ փորձում են ինչ-ինչ «պարզաբանումներով» սեւացնել դրսում ստեղծագործողների գործունեությունը: Օրինակ, երբ մեր թերթն առաջինը լուսաբանեց (2.11.2004թ.) գերմանաբնակ, այսօր արդեն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած երեւանյան առաջին համերգը, հաջորդ օրը Հայաստանի պետական երաժշտական կոլեկտիվներից մեկի տնօրենը կապվեց մեզ հետ, ասելով, թե ի՞նչ կարիք կա անդրադառնալ

Վարչական լծակները գործո՞ւմ են

Կուսակցությունների ներկայացուցիչները պատմում են Լոռիում ստեղծված նախընտրական իրավիճակի մասին Թե ինչպես է Լոռու մարզում նախընտրական իրավիճակը՝ քաղաքական տարբեր ուժերի մարզային կառույցների ղեկավարներ տարբեր գնահատականներ են տալիս: Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Խաչիկ Հարությունյանի. «Մարզային իշխանությունները, ունենալով իրենց թեկնածուն, ամեն ինչ անում են՝ ապահովելու նրա հաղթանակը, եւ միջոցների առաջ կանգ չեն առնում: Օգտագործում են

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ «ԳԱԼԱ»-Ի ՊԱՇՏՊԱՆ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերով՝ ինքը, որպես հոգեւորական, չի կարող լինել հալածողի կողմից: Երեկ Գյումրիի «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունը նշում էր իշխանություններին «դիմակայելու ու առճակատելու» երեք ամիսը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը, իրենք չեն բավարարվելու ազատ խոսքը հալածող պաշտոնյաներին լռեցնելով: Սեփականատերը նկատի ունի Գյումրիի քաղաքապետին, հարկային տեսչության պետին: Վերջինիս դեմ

Հեղուկ գազ չի ներկրվում

Մայրաքաղաքի հեղուկ գազի բազմաթիվ լցակայաններ այս օրերին չեն աշխատում՝ գազ չունենալու պատճառով: Մոտ մեկ ամիս է՝ հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է: Չեն գործում նաեւ գազի առաքման ծառայությունները: Այս օրերին մայրաքաղաքի գազի լիցքավորման բազմաթիվ կայաններից աշխատում էին միայն մի քանիսը՝ «Կանազ» գործարանի հարեւանությամբ եւ «ՏԷՑ-ի կրուգում» գտնվող լցակայանները, որոնք, սակայն, նույնպես դադարեցին գործել: Քաղաքացիների ներկայացմամբ, լիցքավորման

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՄ-ՈՒՄ ՆՈՐԻՑ ՓՈԽՎԵՑ

Այս անգամ ոստիկանությունը բաբուխանյանական ՍԻՄ-ի կողմից էր ՍԻՄ կուսակցության՝ երկու թեւերի բաժանված կողմնակիցների միջեւ կրքերը նորից բորբոքվել են: Երեկ ՍԻՄ-ի գրասենյակում նորից ծեծկռտուք էր՝ ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի եւ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի միջեւ: Բանն այն է, որ երեկ ՍԻՄ-ականները որոշել էին նիստ հրավիրել ու որոշել, թե որ թեկնածուին են պաշտպանելու նախագահական ընտրություններում: Նիստում պետք

Ուրիխանյանին չեն գնահատում

Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի քաղաքական կյանքը վերջին շրջանում չի դասավորվում Չնայած նա դեռ երկու տարի առաջ հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, բայց անգամ դա նրան չօգնեց: Ի դեպ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը կուսակցությունը, այսպես ասած, «պաշտոնական» տեսքի է բերել դեռեւս դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում՝ համագումարի որոշմամբ, բայց պարզվում է,

90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԷԻՆ ՄԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ

Հիշեցնում է Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը «Գելափի» համակարգմամբ 2006-ից անցկացվող արդեն 7 հարցումների ընթացքում կայուն բարձր տոկոս է արձանագրվում այն հարցին ի պատասխան, թե արդյոք վախենո՞ւմ են Հայաստանի բնակիչները բաց արտահայտել իրենց քաղաքական հայացքները: Ասենք, վերջին՝ դեկտեմբերի 1-9-ի հարցման ժամանակ այս հարցին 25%-ը պատասխանել էր. «Մեծամասնությունը վախենում է», եւս 30%-ը՝ «շատերն են վախենում»,

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

Դեռ անցյալ տարեվերջին, նաեւ երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարել է Արցախյան ազատամարտի մասնակիցների մի ստվար հատված: Այն, որ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր անդամներ եւ ՀՀ ՔՕ 301 հոդվածով՝ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր», դատապարտված Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններում պաշտպանելու են ՀՀ առաջին

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԿՆԱՐԿԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Հունվարի 12-ին «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե կա՞ նախագահի որեւէ թեկնածու, որին հակված են պաշտպանել ՍԻՄ-ի իրենց համակիրները՝ Հայկ Բաբուխանյանը պատասխանել էր. «Բացառում ենք, որ կուսակցությունը կարող է պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Հարցին էլ՝ «Իսկ իշխանության թեկնածուի՞ն», պատասխանել էր. «Ինչ վերաբերում է կոնկրետ Սերժ Սարգսյանին, օրինակ՝ Լոռվա կառույցից ստացել ենք առաջարկ պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Հայկ Բաբուխանյանը

ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Պետական սահմանի վրա կատարված հանցագործություններն ամփոփվել են Անցյալ տարվա վերջին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ, ուր զեկուցումով հանդես է եկել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը: Նա անդրադարձել է 2005-2007թթ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում կատարված սպանությունների, սպանության փորձերի եւ մարմնական վնասվածքների դեպքերի վերաբերյալ հաղորդումների նկատմամբ դատախազական վերահսկողությանը, մասնավորապես՝ այդ

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

(Շարունակություն) – առողջապահության համակարգի պետականորեն պահպանման ապահովում, – առաջին բուժօգնություն ցուցաբերող սկզբնական օղակի գերակայության ապահովում, – բժշկական գիտության զարգացման երաշխիքների ապահովում, – առողջապահության օպտիմիլացմանը միտված միջոցառումների ապահովում, – բնակչության բոլոր խավերի համար բժշկական օգնության մատչելիություն, – ընտանեկան բժշկության ինստիտուտի եւ ցերեկային ստացիոնարների ցանցի հետագա զարգացման, բնակչության դիսպանսերիզացման ապահովում, – բուժհիմնարկների սեփականաշնորհման գործընթացի թափանցիկության եւ օրինականության

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

 (Շարունակություն) հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության կարեւորությունը, քանի որ դրա տերը ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերունդներն են: Բնապահպանական քաղաքականությունը հիմնականում պետք է նպատակաուղղված լինի էկոլոգիապես մաքուր միջավայրում քաղաքացիների կենսագործունեության իրավունքի ապահովմանը: Անհրաժեշտ է բացառել տնտեսական ռեֆորմների բացասական հետեւանքները շրջակա միջավայրի վրա, բնակչության գիտակցության մեջ ձեւավորել եւ արմատավորել բնապահպանական աշխարհայացք: Բնապահպանական քաղաքականության երկարաժամկետ ուղղություններ եմ

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

(Շարունակություն) այնպիսի վիճակ, երբ անձի պաշտոնեական եւ մասնագիտական առաջխաղացման համար պարտադիր պայմաններ դարձան կաշառատվությունը, խաբեությունը, անբարոյականությունը: Ազգաբնակչության զգալի մասը ամեն օր ստիպված է լինում «ընտրություն» կատարել իր ընտանիքի համար գոյապայքարի եւ հայրենիքի միջեւ: Կամ կանգնել ժողովրդի, հասարակության շահերի պաշտպանության դիրքերում, կամ էլ իր ընտանիքի ապրուստի նվազագույն չափն ապահովելու համար հրաժարվել պետական շահը պաշտպանելու սուրբ առաքելությունից:

Հրաժարականս նորընտիր նախագահից կախված չի լինի

Երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը «Իմ պաշտոնավարման ընթացքում սրանք հերթական համապետական ընտրություններն են: Վերջին երկու ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդները Հ1-ի եւ Հանրային ռադիոյի աշխատանքը դրական են գնահատել: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ այդ դրական գնահատականը ունենանք նաեւ այս ընտրություններին: Գործելու ենք ոչ միայն օրենքի շրջանակներում, այլեւ այն պարտավորությունների, որ ունենք միջազգային

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

 (Շարունակություն) ստեղծել հայրենական արտադրության մրցունակության զարգացման, հասարակական-հանրօգուտ խոշորածավալ աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար՝ հանրապետության բնակչության լայն շերտերի ներգրավմամբ (ճանապարհների, մատչելի կացարանների, բուժհիմնարկների, մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն, շահագործումից դուրս եկած գյուղատնտեսական հանդերի վերականգնում): Այդ քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը պետք է դառնա Հայաստան ապրանքների ներմուծումափոխարինման համար արտոնյալ պայմանների ստեղծումը, գիտատար եւ քիչ էներգատար արտադրությունների լայն ներդրումը: Ապրանքաշրջանառության

«Ինֆորմացիոն բլոկադա»

Այդպես է իրավիճակը նկարագրում ՀՀՇ-ի Լոռու մարզային խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը – Պարոն Մանուկյան, ինչպիսին է Լոռիում նախընտրական իրավիճակը: – Իրավիճակին միանշանակ գնահատական տալը ճիշտ չի լինի: Թեեւ առերեւույթ հանդարտություն է տիրում, սակայն խորքային լուրջ լարվածություններ կան: Իշխանություններն արդեն իսկ սկսել են իրենց հնարավոր բոլոր լծակները օգտագործել, որպեսզի խափանեն նորմալ ընտրական ընթացքը: Դպրոցներում, մանկապարտեզներում, պետական

ՎԵԴԻՈՒՄ ԱԹԱՐՈՎ ԵՆ ՏԱՔԱՆՈՒՄ

Վեդի քաղաքի բնակիչներն ապրում են խուլ գյուղական պայմաններում Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը համայնքապետի ընտրություններում արդեն երրորդ անգամ է վերընտրվել: Կարելի է եզրակացնել, թե վեդեցիներն այնքան են սիրում իրենց քաղաքապետին ու այնքան գոհ են նրանից, որ երեք անգամ նրան ձայն են տվել: Մինչդեռ, երբ օրերս այցելեցինք Արարատի մարզի Վեդի, տեղի բնակիչների հետ մեր զրույցից պարզ դարձավ,

Արտաշես Գեղամյան

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ Արարման ծրագիր ԵՐԵՎԱՆ — 2008 ԽՈՍՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ Հարգելի՛ հայրենակիցներ, 2007 թ. նոյեմբերի 27-ին կայացավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության ընդլայնված նիստը, որտեղ միաձայն որոշվեց նախագահական առաջիկա ընտրություններում երաշխավորել ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Չթաքցնեմ, որ գործընկերներիս որոշմանը եւ դրան իմ համաձայնությունը տալուն մոտեցել եմ ժողովրդիս առաջ պատասխանատվության բարձր գիտակցումով, նկատի ունենալով այն բարդ,

Աբրահամ Ֆոքսմանը սիրաշահում է Գյուլին

Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Գյուլը, մասնավորապես, առանձնազրույց է ունեցել ԱՄՆ-ում գործող «Anti-Defamation League» (Միություն՝ ընդդեմ զրպարտության, ADL) հրեական կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանի հետ: Վերջինս Թուրքիայի նախագահին վստահեցրել է, որ իրենք

Թեկնածուների հերթական «փոխհրաձգությունը»

Թեման էլի 1996-ի ընտրություններն են Դեռ անցյալ տարվանից, երբ հայտնի դարձավ, որ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ծայր առավ եւ շարունակվում է առաջին նախագահի ու 1996-ին ՀՀ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հեռակա բանավեճը 96-ի ընտրությունների շուրջ: Այն, որ այդ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Այս սկզբունքով է, ըստ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը գնում ընտրությունների: «Առաջ, Հայաստան» կարգախոսը պատահական չէ ընտրված: Այն բխում է մեր թեկնածուի եւ Հանրապետական կուսակցության գործունեության տրամաբանությունից: Այս տարիների ընթացքում թե ՀՀԿ-ն, թե Սերժ Սարգսյանը մշտապես գործել են հանուն Հայաստանի զարգացման, հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ ուժեղացման: Հայաստանի միակ ճանապարհն է՝ առաջ դեպի

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԻ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱՅԻ

Երեկ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ներկայացուցիչներն անցած տարի Մադրիդում կողմերին պաշտոնապես ներկայացրել էին առաջարկներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այս՝ արդեն 4-րդ գրավոր առաջարկը բնորոշեց իբրեւ դեռ 1997-ին ներկայացված փուլային տարբերակի մի մոդիֆիկացիա. «Այս պահին մոտեցումը խնդրի կարգավորման վերաբերյալ հետեւյալն

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031