Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ երկրորդ ՀՈՒԼԻՍԻ ՔՍԱՆՎԵՑԸ Եվ Վանոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «քեզ որ միլպետ նշանակեի՝ կաշխատեի՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ ձեւը սովորացնեիր, խի՞ չէի աշխատի», եւ Վանոն ասաց՝ «որ ձեւն իմանայինք, իշխանությունը սրանց չէինք տա», եւ ես ասացի՝ «չեք տվել. իրանք են խլել», եւ Վանոն ասաց՝ «մի մասը

Արթուր Աբրահամ. «Ուզում եմ Ամանորը դիմավորել Երեւանում»

Մեծբրիտանացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց հետո IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ամերիկացի մի լրագրողի պատմել է այդ մենամարտի եւ իր ապագա ծրագրերի մասին, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Նրա խոսքերով, Էքլոքը անհարմար մրցակից էր: Նա ֆիզիկապես ուժեղ է եւ տիրապետում է աջից հուժկու կողային հարվածների: Դրանցից մեկը երկրորդ ռաունդում

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Շումախերը՝ ակամա տաքսու վարորդ «Ֆորմուլա 1» դասի աշխարհի բազմակի չեմպիոն Միխաիլ Շումախերին նման վճռական քայլի է ստիպել դիմել օդանավից ուշացող ընտանիքին օդանավակայան հասցնելու մղումը: Փողոցում տաքսի կանգնեցնելով, նա առանց երկար ու բարակ բացատրությունների՝ վարորդին հրել է ուղեւորի աթոռին եւ ինքն է նստել ղեկին: Վարորդը, որ անմիջապես ճանաչել է լեգենդար մարզիկին, կատարվածից հետո երկար ժամանակ երջանկությունից

ՍՊՈՐՏՈՎ ԵԿԱՆ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գործիչներից շատերը ճանաչում են ձեռք բերել սպորտի միջոցով «Առավոտը» մտահոգվելով հայտնի մարդկանց եւ քաղաքական գործիչների առողջությամբ, փորձեց նրանցից հետաքրքրվել, արդյո՞ք զբաղվել են սպորտով եւ մարզական ի՞նչ նախասիրություններ ունեն: Պարզվում է, բացի քաղաքականությունից, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ակտիվ զբաղվում է նաեւ սպորտով, ունի հարուստ մարզական անցյալ: 7-րդ դասարանից ընդգրկվել է Վանաձորի վոլեյբոլի թիմում՝ կրելով 6

Մեր ու նրանց բուհերը

Բեյրութի Ամերիկյան համալսարանի հայաստանցի շրջանավարտը զուգահեռներ է անցկացնում կրթահամակարգերի միջեւ: Հայկ Հովհաննիսյանը միակ հայաստանցի ուսանողն է, որը սովորել է 1885-ից գործող Բեյրութի Ամերիկյան համալսարանում: 2003-ին վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ սովորում էր Նյու Յորք նահանգի Սիրակուզ քաղաքի «Հենինգեր» ավագ դպրոցում, Հայկն ընտանիքով պատրաստվում է տեղափոխվել Լիբանան: «Բեյրութի Ամերիկյան համալսարան ընդունվելը բավականին բարդ էր։ Նրանք առաջնորդվում էին ամերիկյան

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսքը ոչ թե օլիգարխի, այլ նրա անվանակից աշխարհահռչակ դաշնակահարի մասին է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ՝ «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը արդեն 8-րդ տարին է, որ հայ հանդիսատեսին ներկայացնում է միայն աշխարհահռչակ երաժիշտներ եւ կոլեկտիվներ: Հերթական աստղը, արտերկրի մամուլի ներկայացմամբ՝ «երաժշտական օլիգարխ», ռուս դաշնակահար Բորիս Բերեզովսկին է, որի համերգը կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 19-ին՝ Հայաստանի

«Քահանաներն աշխատավարձ չեն ստանում»

Երեկ բանավեճի ժամանակ ասաց տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, երբ հոգեւորականներին մեղադրեցին զանազան արարողությունների համար գումար պահանջելու մեջ: Երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցավ «Կրոնական հանդուրժողականություն» թեմայով բանավեճ: Հյուրերն էին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը եւ ԵՊՀ դասախոս, քաղաքագետ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: Քանի դեռ բանավեճը չէր թեժացել, տեր Շմավոնը միանգամից ապահովագրեց Հայ

«ԵՍ ՉԵՄ «ԿՈՏՐՎԵԼ»

Երեկ հայտարարեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: «Հայացք» ակումբի երեկվա հյուրը ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանն էր, թեման՝ քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավվածության աստիճանը: Ն. Գալստյանի փոխանցմամբ, այսօր երիտասարդության 70-80%-ը հասարակական-քաղաքական կյանքում որեւէ դերակատարություն չունի. «Կարծում եմ՝ այն իրականության մեջ, որում մենք ապրում ենք, դա նորմալ է եւ

Խնդրում է մեկ սենյակ՝ ամենափլված հանրակացարանում

Հաշմանդամ կինը բնակվելու տեղ չունի Երկրորդ կարգի հաշմանդամ Ռոզա Շահազիզյանը, իր խոսքերով՝ ներկայումս ապրում է «բոմժի» կարգավիճակում. ոչ տուն ունի, ոչ էլ հիմնական ապրելատեղ: Նա ամեն անգամ ստիպված է լինում կացարան խնդրել իր այս կամ այն ընկերուհուց: Այդպես ապրում է արդեն 8 տարի: «Շաբաթվա մի քանի օրը մեկի տանն եմ, մի քան օրը՝ մյուսի, չեմ

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ «ԱՍՏԾՈ ՄԱՐԴ»

Փախստական կինը տուն ստանալու հարցում անգամ կաթողիկոսին է դիմել «Շուտով 20 տարին կլրանա, որ տուն-տեղս թողեցի եւ միայն վրայիս հագուստով Բաքվից փախանք-եկանք Հայաստան, բայց մինչեւ հիմա անտուն եմ, դռնեդուռ ընկած: Ում դիմում եմ ու խնդրում, որ մի բանով օգնեն, ոչ ոք բանի տեղ չի դնում: Ես միայնակ թոշակառու եմ, ինչքա՞ն կարամ անտեր ու անտուն ապրեմ,

Նոր ներդրումներ՝ «Հայէկոնոմբանկում»

Շատ ճանաչված ավանդատուներ ու ներդրողներ շարունակում են վստահել հենց այդ բանկին Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով՝ համաշխարհային ճանաչում ունեցող 6 ֆինանսական կառույց երեկ «Հայէկոնոմբանկին» 15 միլիոն դոլարի սինդիկացված վարկ տրամադրեց: Չնայած վերջին շրջանում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող ձեռնարկությունների հանդեպ ՀՀ իշխանությունների ցուցաբերած բացառիկ «հետաքրքրությանը», այն որեւէ կերպ չի անդրադառնում բանկի վարկանիշի վրա:

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ

Վարդան Ղուկասյանի թիկնապահի զենքը պատահաբար կրակել է Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանին գյումրեցիները ընդունեցին նույն սցենարով, որով սովորաբար շարժվում են երկրի նախագահի այցերի ժամանակ: Այս անգամ էլ վաղ առավոտից մարզի չինովնիկներն ու բողոք ունեցող գյումրեցիները Ամենափրկիչ եկեղեցու կողքին ցրտահարված սպասում էին վարչապետին: Նրա պատվին մաքրել էին անգամ մարզպետարանի սառցակալված մուտքը: Սերժ Սարգսյանն այս անգամ Գյումրի էր

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Շարունակությունը Եվ այս օրերին մենք վերստին համոզվում ենք, որ, ի դեմս նախկին իշխանությունների, ունենք վրեժխնդրությամբ լցված մարդկանց: Մարդկանց, ովքեր խոսքով ժողովրդավարություն են քարոզում, իսկ գործով անում են ճիշտ հակառակ գործողություններ: Ինչո՞վ բացատրել, որ ՀՀՇ-ն, խոսելով արդարության, ընտրությունները ժողովրդավարական մթնոլորտում անցկացնելու մասին, դեռ մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, սկսել է լրատվական սանձարձակ շանտաժ: Բոլոր այն քաղաքական գործիչներին,

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին շրջանում ընդդիմադիր բեւեռ ինքնահռչակված ուժերը զրպարտության, ապատեղեկատվության քարոզարշավ են սկսել նախագահական առաջիկա ընտրություններին մասնակցության մասին հայտարարած գրեթե բոլոր թեկնածուների դեմ: Առավել ջանադրաբար են մրոտում «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արտաշես Գեղամյանին: Նրա հասցեին ուղղված «մեղադրանքներին» ու թղթակցի տված հարցերին պատասխանում է հենց ինքը՝ պարոն Գեղամյանը: – Պարոն Գեղամյան, ինչո՞վ եք բացատրում

«Մեկ քայլ հետընթաց»

Դեկտեմբերի 6-9-ը Մերձմոսկովյան Սնեգիրիում տեղի է ունեցել հայտնի Դարտմունդյան կոնֆերանսի 12-րդ նիստը: Հայաստանի պատվիրակության անդամ Արամ Գ. Սարգսյանը երեկ այդ հանդիպումը «մեկ քայլ հետընթաց» որակեց նախորդների համեմատ: Բանն այն է, որ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է նախորդ 11 հանդիպումներում ձեռք բերված եւ «Շրջանակային համաձայնագիր խաղաղ գործընթացի մասին» փաստաթղթով ամրագրված համաձայնություններից: Արամ Գասպարիչի համոզմամբ՝ հարցը քաղաքական լուծում

ԶԲԱՂՎԱԾ ԵՔ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՄԲ

Զազրախոսող եւ սպառնալիքներ հրապարակող ուժերին զգուշացնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը եւս ստորագրել էր համալսարանական գիտնականների այն նամակի ներքո, որով մտահոգություն ու վրդովմունք էր արտահայտված, որ հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը հանրությանը չի տրամադրում համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: «Այդ հայտարարությունն անսպասելի էր այն առումով, որ շատ լավ գիտենք,

«ՄԵՆՔ ՆՐԱՆՑՈՎ ԿԶԲԱՂՎԵՆՔ»

Ասում է «Այլընտրանքի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի շուրջ չհամախմբվողներին Երեկ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերջերս ձեւավորված «Լեգիտիմ նախագահ-2008» շարժումն իր առաջին հրապարակային նիստն էր հրավիրել: Շարժման երեկվա նիստին մասնակցում էին ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցությունների ու «Այլընտրանք» շարժման անդամներ, նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ու «Ժառանգություն»

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՌՆՎԱԶՆ 62%

Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նիստում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարեց. «62 տոկոսը մեզ համար նվազագույնն է լինելու: Վստահեցնում եմ, ու կտեսնեք»: Ըստ Ա. Մանուկյանի, այսօր կա վախի, մի քիչ կոտրվածության մթնոլորտ, «բայց այդ մթնոլորտը 2 ամիս առաջ ուրիշ էր, քան հիմա, իսկ երկու ամիս անց լրիվ այլ մթնոլորտ

Ամեն ի՞նչ են հայտարարագրել

Ըստ ներկայացրած տեղեկանքների, մեր նախագահացուների կյանքն այնքան էլ քաղցր չէ Երեկ արձագանքելով «Առավոտում» հրապարակված եւ ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերին վերաբերող հրապարակմանը` ՀՀ նախագահի ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը հարկ համարեց պարզաբանել մեր այն դիտարկումը, թե 9 թեկնածուներից 8-ը հայտարարագիր են ներկայացրել ո՛չ այն ժամանակահատվածի համար, որը պահանջվում է: Ըստ նրա, հայտարարագրում, որը պետք է լրացվեր,

ԽԵԼԱԳԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԿԱՆ

Նկատի ունենալով արտաքին քաղաքական կողմնորոշումները, պնդում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան խորանում է տպավորությունը, որ ռուսական քաղաքագետները լավ են տիրապետում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ զարգացումներին, երբեմն՝ ավելի լավ, քան տեղացի քաղաքագետները: Վերջերս ռուս քաղաքագետ Վիտալի Նաումենկոն «Կոմերսանտում» նման վերլուծություն է արել եւ որոշ գնահատականներ տվել ապագայի մասով: Ռուս քաղաքագետի կարծիքով՝

«Անլուրջ» թեմաներով չեն խոսել

Հայկական պատվիրակությունը Նյու Դելիի գիտաժողովին խոսել է Ջուղայի ավերումներից եւ չի անդրադարձել Արցախի Տիգրանակերտին: Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ու ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանն ասուլիս էին հրավիրել: Թեման՝ դեկտեմբերի 3-5-ը Նյու Դելիում կայացած ազգային հիմնադրամների՝ միջազգային 12-րդ համաժողովն էր (ICNT 12), որին մասնակցում էին 54 երկրների (Իտալիա,

«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» ՓԱՅԼԱԿԸ ՄԵԿՆԵՑ ԱՄՆ

Հարցազրույց դերասան Աշոտ Եդիգարյանի հետ – Սովորաբար, դերասաններից ոմանք, ճանաչվելով Հայաստանում, ձգտում են «երկրորդ հայրենիք»՝ հայաշատ Լոս Անջելես: Դուք հատկապես «Վերվարածները» հեռուստասերիալի շնորհիվ հանրահայտ եք: Ո՞րն է Ամերիկա մեկնելու ձեր պատճառը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք այնտեղից… – Ես շահել եմ «Գրին քարդ» եւ համոզված եմ, որ ոչ մեկը՝ հայտնի թե անհայտ, չէր հրաժարվի նման առիթից:

Տեղեկանք չեն տալիս

Նախորդ օրը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում հետաձգվեց նախկին «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գարեգին Ղազարյանի բողոքի քննությունը: Գարեգին Ղազարյանը, որը բնակվել է մայրաքաղաքի Ա. Ահարոնյան 2/1 շենքի 18 բնակարանում (նախկինում՝ Ս. Դավթի փողոց), փորձել է տեղեկանք ստանալ ՀՀ ոստիկանության անձնագրային վարչությունից՝ ԱԺ համամասնական ընտրություններին մասնակցելու համար: Ղազարյանն աշխատել է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում՝

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ

Գյումրիի քաղաքապետը, Վահան Խաչատրյանն ու Լեւոն Բարսեղյանը երկուշաբթի կորոշեն, թե որքան գումար է պետք «Գալային» հանգիստ թողնելու համար: «Եթե լենինականցի շունը մեր բարբառով հաչա, ես նրան տիրություն կանեմ, ուր մնաց մեր հեռուստատեսությանը չանեմ»,- երեկ հանդիպելով լրագրողների հետ՝ ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մայրաքաղաքի լրագրողների հետ հանդիպումը կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը, որը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի

Կադաստրը դիտմա՞մբ է ձգձգում

Սեփականությունը չեն գրանցում, որ գերակա շա՞հ ճանաչեն Վերջին շրջանում Կադաստրի պետական կոմիտեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների՝ սեփականությունը գրանցելու համար: Մարդիկ ստիպված են լինում տարիներով կադաստրի ու դատարանների դռներն ընկնել՝ ապացուցելու, որ դրանք իրենց պապենական տներն ու հողերն են: Նորքի այգիներ թիվ 257 տանը բնակվող Գագիկ Վարդանյանն արդեն 5 տարի է կադաստրին չի կարողանում ապացուցել,

ՑԱՎՈՏ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հսկայական եկամուտներ ունեցող, բայց պարզեցված հարկ վճարող շատ խոշոր բիզնեսմեններ վերջապես ստիպված կլինեն իրենց եկամուտներին համապատասխան հարկ վճարել: Հայաստանում պարզեցված հարկով աշխատող 26 հազարից ավելի կազմակերպություն կա: Քանի որ ի սկզբանե այդ հարկատեսակը նախատեսված էր փոքր եւ միջին բիզնեսին (ՓՄՁ) աջակցելու համար, այսօր այդ հարկման ռեժիմում գործող յուրաքանչյուր բիզնեսմեն կոկորդ է պատռում՝ բողոքելով, որ կառավարությունն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր պահվածքը նա բացատրեց այսպես՝ թող իրենք չսկսեին-չխոսեին, որ պատասխանը չստանային: Պարոն Գեղամյանը զգուշացրեց, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը շարունակեն վարկաբեկել իրեն, ապա ինքը կհրապարակի այնպիսի տեղեկություններ, որոնք կբացեն նրանց իրական դեմքը: Իսկ մինչ այդ Արտաշես Գեղամյանը

«Փառք տվեք սովետական շրջանին»

Նախկիններին եւ ներկաներին ասում է ՀԿԿ առաջին քարտուղարը Ուսումնասիրելով դեկտեմբերի 8-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ «Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» բաժինը, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը զարմացած է «այդ մարդու անտեղյակության» վրա: Ուստի համոզված է, որ ներկաների եւ նախկինների փոխադարձ մերկացումները լրացնում են իրար. «Լավ էլ իրար գտել են, իրար նման մարդիկ են:

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ

Ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը Երեւանի պետական համալսարանի առաջատար դասախոսները եւ հայտնի հայ գիտնականները դեկտեմբերի 3-ին հայտարարություն էին տարածել, հիշեցնելով, որ ԶԼՄ-ներն ու «Հանրային հեռուստաընկերությունը՝ հատկապես, պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ, հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը՝ Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը»: Հայտարարության հեղինակներն

ԵՎՍ ՄԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ «ՉԻ»-Ի ԴԵՄ

Անհայտ անձը կամ անձինք փորձել են պայթեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատունը Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:00-4:30-ի սահմաններում, փորձ է արվել պայթեցնել Նալբանդյան 50 հասցեում գտնվող «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթի խմբագրատունը: Անհայտ անձը կամ անձինք նախ կտրել են մուտքի դռան երկաթե ճաղավանդակը, պայթուցիկը տեղադրել դռան տակ ու պայթեցրել: Համենայնդեպս, այդպիսին է նախնական վարկածը:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031