Օրվա լրահոսը

ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Դոլարի եւ ֆունտ ստերլինգի նկատմամբ եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել Հունաստանին մինչեւ 30 մլրդ եվրո՝ որպես արտակարգ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: Կիրակի օրը եվրոպական գոտու 16 երկրների ղեկավարներ պայմանավորվածություն են ձեռք բերել պետական սնանկության շեմին կանգնած Հունաստանին բազմամիլիարդանոց վարկ տրամադրելու շուրջ: Ընդ որում, ֆինանսական այդ օգնության մի մասը

ՎՐԱՑԻՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ

Վրաստանից Իսրայել մեկնած մի քանի տասնյակ վրացի ուխտավորներ այդ երկրում քաղաքական ապաստան են խնդրել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Վրաստանի քաղաքացիները Իսրայել էին մեկնել Զատիկի տոնակատարություններին մասնակցելու եւ «սրբավայրեր այցելելու» նպատակով: Աղբյուրի մատուցմամբ, խոսքը սոցիալապես ապահովված մարդկանց մասին է, որոնք բացառիկ շրջագայություն էին պատվիրել եւ բնակվում էին Իսրայելի բարձրակարգ հյուրանոցային համարներում ու Իսրայել հասնելուն պես

Սպանվել է ազգայնականների գործով դատավճիռ կայացրած դատավորը

Երկուշաբթի օրը, վաղ առավոտյան, անհայտ անձի կողմից հրազենից արձակված կրակոցով, իր տան շքամուտքում սպանվել է Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր՝ 47-ամյա Էդուարդ Չուվաշովը: Մարդասպանը կրակել է դատավորի գլխին, ինչի արդյունքում Չուվաշովը տեղում մահացել է: BBC-ի մատուցմամբ, հարուցվել է քրեական գործ, եւ նախաքննական մարմինն արդեն որոշակի վարկածներ է առաջ քաշել, որոնք բոլորն էլ առնչվում են դատավորի մասնագիտական

Հունգարիայում իշխող կուսակցությունը պարտվեց

Երկուշաբթի օրը Հունգարիայի աջակենտրոն կուսակցությունը հայտարարել է ապրիլի 11-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում  իշխող կառավարության՝ սոցիալիստների նկատմամբ տարած իր հաղթանակի մասին: Ընտրությունների նախնական տվյալներով, քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում քաղաքական այս ուժը ստացել է հունգարական խորհրդարանի 386 մանդատներից 206-ը: Վերջին ութ տարիների ընթացքում Հունգարիայում ընտրողների աջակցությունը ստացած սոցիալիստները նոր խորհրդարանում կունենան ընդամենը 28 տեղ,

ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

Շաբաթ օրը Սմոլենսկի մոտ տեղի ունեցած Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յացեկ Սասինը: Հուղարկավորության արարողությանը ներկա կլինեն օտարերկրյա պետությունների ղեկավարներ: Այսուհանդերձ, «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, այդ ամսաթիվը կարող է փոփոխության ենթարկվել, քանի որ արարողությունը տեղի է ունենալու միայն այն բանից հետո,

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու ծառատունկը

Շաբաթ օրը  «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատողները կամավոր հիմունքներով մասնակցեցին Ծիծեռնակաբերդում կազմակերպված մեծ ծառատունկին: Ծառատունկը պատկանում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համատեղ իրականացվող «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին: Ապրիլի 3-ին ընկերության կամավորներն արդեն մասնակցել էին Ծիծեռնակաբերդի համալիրում հողատարածքի նախապատրաստմանը, այդ թվում՝ քարերից տարածքի մաքրման եւ հողի փխրման աշխատանքներին:

119-ի փոքրիկ քրիստոնյաները

Շաբաթ օրը թիվ 119 դպրոցում հոգեւոր թեմայով միջոցառում էր կազմակերպվել: «Մեղավորը» հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Մելիք-Ստեփանյանն էր՝  6 բ դասարանի իր աշակերտների հետ: Ներգրավված էին առանց բացառության բոլոր երեխաները՝ անկախ ընդունակություններից ու կարողություններից: Լուրջ աշխատանք էր տարված՝ երեխաները ոչ միայն մեկնաբանեցին հոգեւոր տոներն ու մասնավորապես Զատիկը, այլեւ աղոթքներ, շարականներ կարդացին ու երգեցին: Նրանք

Կրթական բարեփոխումները շարունակվում են

Մեկնաբանում է ԿԳ նախարարը Առաջիկայում հայկական մանկավարժական բուհերում ներդրվելու են եվրոպական բուհերի կրթական ծրագրեր: Երեկվա ասուլիսում հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նաեւ հավելեց, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բարձրագույն կրթության բնագավառում նախատեսված այս բարեփոխումները ենթադրում են. «Մեր բուհերը պետք է գտնեն արտասահմանյան մանկավարժական որեւէ ուժեղ բուհ՝ գործընկերության ծրագիրը 3 տարվա համար իրականացնելու համար»: Նրա խոսքով,

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ, ԲԱՑՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Վայոց ձորի մարզի մանկապարտեզներում կատարված ստուգումները խախտումներ են բացահայտել Նախադպրոցական կրթական հաստատությունների մեծամասնությունում գոյություն ունեցող անմխիթար վիճակի մասին բազմիցս է խոսվել: Խնդիրն ավելի սուր է դրված հատկապես մարզերում. կան գյուղեր, որտեղ ընդհանրապես մանկապարտեզ չի գործում, շենքային պայմաններն են անմխիթար, նախադպրոցական հաստատություններ են գործում նույնիսկ տնակներում, երբեմն էլ նախադպրոցական կրթական ծրագրերը իրականացվում են առանց լիցենզիայի, նյութատեխնիկական

Ասկերանը մաքուր ջուր կունենա

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ասկերանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը այս առթիվ նկատել է, որ այսօր Ասկերանում խմելու ջուրը բնակչին հասնում է հին

Նաեւ Սյունիքում

Ինչպես հայտնի է, ապրիլի 12-19-ը «Հայաստանի գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ողջ Հայաստանում եւ Արցախում անցկացնում է գրադարանային շաբաթ՝ «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով: Երեկ ազգային գրադարանային շաբաթի մեկնարկը տրվեց նաեւ Սյունիքի մարզում: «Հայացք գյուղի գրադարանին» խորագրով ակցիայի նպատակը՝ ուշադրություն դարձնել եւ հնարավորինս աջակցել գյուղերի գրադարաններին: Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանը նշում է, որ այսօր գյուղական

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՆՏԱՌԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Խրախճանքները, սակայն, կշարունակվեն Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2009թ. հունվարի 11-ին «Խրախճանք ժանտախտի պահին» հրապարակմամբ տեղեկացրինք, որ Էջմիածնի հարավ-արեւմտյան մասում տարածված Ներսիսյան անտառի տակ գերեզմանոց կա: Այստեղ են թաղված 1915 թվականի Եղեռնից մազապուրծ եւ Էջմիածնում տիֆից ու խոլերայից մահացած գաղթականները: Ահազանգել էինք, որ այսօր անտառը զբաղեցնում է ընդամենը 8,5 հա տարածք, որի մի մասն էլ

ՆԱՄԱԿ ՎՐԱՑ «ԹԱԳԱՎՈՐԻՆ» Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի նախագահին եւ խորհրդարանին՝ կոչ անելով քննարկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նամակներ են ուղարկվել երկրի ղեկավարին, խորհրդարանի նախագահին եւ խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաեւ օրենսդիր մարմնի հայազգի պատգամավորներին: Վերջիններին հայկական կազմակերպությունները կոչ են անում մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանական նիստում հանդես գալ հայտարարությամբ եւ Վրաստանի խորհրդարանին կոչ

ՎԱՐՈՐԴԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԵՎ ՏԱՐՎԵԼ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կալանավորվել է Վահան Եղիազարյանը: Նա ապրիլի 5-ին, ժ. 21.00-ի սահմաններում, Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «Հրապարակ» թերթի լրագրող Գայանե Բաբայանին, որը մահացել է: Փաստի առթիվ հաջորդ օրը ոստիկանության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրօրի

Դադարեցվել է քրեական հետապնդումը

2006թ. սեպտեմբերի 6-ին, ժ.09.15-ի սահմաններում, Երեւանի Բայրոնի փողոցում հեռակառավարման սարքի միջոցով պայթեցվեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի ավտոմեքենան, ինչի հետեւանքով նա տեղում մահացավ, իսկ վարորդը՝ Անդրանիկ Չարչյանն ու Հովասափյանի որդին՝ Գրիգորը ստացան մարմնական վնասվածքներ: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Այն գտնվում էր ՀԿԳ քննիչ, արդարադատության երրորդ

ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ՀՕԳՈՒՏ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ դատախազության: Անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը: Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր

Վարորդները՝ գազի գնի դեմ

Երեկ միկրոավտոբուսային որոշ երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել եւ վաղ առավոտից մինչեւ կեսօր չեն սպասարկել ուղեւորներին: Պատճառը գազի գնի թանկացումն է: Ապրիլի 1-ից գազի գինը Հայաստանում բարձրացել է՝ 1 խմ գազի դիմաց 180 դրամից դառնալով 200 դրամ: Հետեւաբար, գազալցակայանները նույնպես որոշել են թարմացնել իրենց գնացուցակները՝ 200 դրամից դարձնելով 220 դրամ, ինչն էլ հարուցել էր որոշ

Երեւանը ծաղկեցնում են

«Մայրաքաղաքի Խորենացու, Զաքյան փողոցներում, Իսակովի եւ Մյասնիկյան պողոտաներում ծերացած, արդեն փտող, վթարային ծառեր կան, որոնք վտանգ են ներկայացնում անցորդների եւ երթեւեկող մեքենաների համար»,- այսպիսի եզրակացության է եկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է կանոնակարգի եւ հիմնավորի մայրաքաղաքում ցանկացած սանիտարական ծառահատման կամ էտման աշխատանքներ: Միայն հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա իրավունք

«Եվրոպա դառնալը մաքուր փողոցներից պետք է սկսել»

Այս համոզմանն է 80-ամյա տիկին Փայրունը Փայրուն տատիկը օրը 2 անգամ մաքրում է շուկայի տարածքն ու ամեն անգամ զարմանում, որ աղբամանի մոտ կանգնած՝ աղբը փողոց են նետում: Արդեն քանի տարի ամեն առավոտ, երբ 3-րդ մասի շուկայում դեռ չի սկսվել առեւտրականների աշխատանքային օրը, թափառական շներով շրջապատված, մի մեծ ավել ձեռքին՝ շուկայի տարածքը մաքրում է 80-ամյա մի

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՐՍՏԱՑԵԼ ԵՆ

Որոշ մանրամասներ՝ տուգանված, բայց իրենց «մեղքը չընդունող» դեղ ներկրողների պատմությունից Դեղերի շուկայում գործող մի քանի ընկերություններ, որոնք սեպտեմբերից կտրուկ թանկացրին ներկրված դեղերի գները եւ սրտի, ճնշման, գրիպի, շաքարախտի դեղերով ապրող մեր թոշակառուների հաշվին հարստացան, մինչ օրս չեն ցանկանում վճարել այն տուգանքը, որը նրանց ստացած շահույթների համեմատությամբ պարզապես գրոշներ են: Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

Անիծված Կատինը

Այսօր բոլորս լեհեր ենք եւ ցավում ենք այն ողբերգության համար, որի հետեւանքով Լեհաստանը զրկվեց իր քաղաքական, ռազմական էլիտայի մի զգալի մասից՝ նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորությամբ: 1999 թ. հոկտեմբերի 27 տեսած հայ ժողովրդին հարկ չկա բացատրելու տեղի ունեցածի ողբերգականությունը: Կատինը՝ Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի մերձակայքում գտնվող վայրը, դարձել է ջրբաժան ժողովրդավարական աշխարհին ինտեգրված Լեհաստանի եւ տոտալիտարիզմի վերածնունդ

ԿԻՍԱՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայրենի ներքաղաքական դաշտը այսօր հեղեղված է կիսաճշմարտություններով, որոնք էապես խոչընդոտում են քաղաքական գործընթացների առողջ եւ բնականոն զարգացմանը: Կիսաճշմարտություններով առաջնորդվողները հետապնդում են մեկ պարզագույն նպատակ՝ տիրանալ ամբողջական ճշմարտության այն հատվածին, որտեղ պետությունը արձանագրել է հաջողություններ, իսկ սխալները, որի հետեւանքով հասել ենք այս ծանրագույն վիճակին, վերագրել քաղաքական հակառակորդներին: Իհարկե, նրանց համար կարեւոր է նախահարձակ լինելու գործոնը, իսկ

ՓՈՂԵՐԸ ԳԱԼԻ՜Ս ԵՆ

ՀՀ մտնող տրանսֆերտների հոսքը վերականգնում է իր նախկին շրջանառությունը: Ինչպես «Արմինֆոյին» տեղեկացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ըստ մարտ ամսի տվյալների՝ Հայաստան մտնող մասնավոր փոխանցումների շրջանառությունն աճել է 13%-ով, իսկ փետրվարինը՝ 17%-ով: «Կարեւորն այն է, որ մասնավոր փոխանցումների ընդհանուր շրջանառության աճի հետ մեկտեղ, ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պահպանվել է

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵԳԱՆՅԱՆԸ

Tert.am-ը, հղում կատարելով ռուսական «Կոմերսանտին», տեղեկացրել է, որ ձերբակալվել է «Մոսկվայի գինու եւ կոնյակի ԽՌծ գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ եւ համասեփականատեր Արմեն Եգանյանը: Նրան ՌԴ ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են անցյալ չորեքշաբթի՝ խոշոր չափերի խարդախության կասկածանքով։ Ձեռնարկատերը քննչական մեկուսարանում է եղել մինչեւ ուրբաթ կեսօր, երբ Տվերի շրջանային դատարանը նրան ազատ է արձակել՝ 15 մլն ռուբլի

Ապրենք մինչեւ 2012-ը

Ըստ քաղաքապետարանի՝ երկու տարվա ընթացքում կավարտվի բակերի եւ երկրորդական փողոցների լուսավորության եւ ասֆալտապատման ծրագիրը: Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանին պետք է չափորոշիչներ մշակի 10 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու կարգը սահմանելու համար: Բացի այդ, ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից,

ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀՈԳՍԸ ՉԻ ՀԱՏՈՒՄ

Չնայած որոշակի դրական տեղաշարժերին՝ հողագործի անդուլ չարչարանքը համարժեք չի փոխհատուցվում Արարատի մարզի շուրջ 3000 բնակիչ ունեցող Նորաբաց գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, մշակում խաղող, հացահատիկ, պտուղներ: Տեղաբնակ գյուղացիների պատմելով՝ չնայած իրենց համայնքի տարածքում հողերը բերրի են, սակայն մինչ այժմ ջրի սակավության պատճառով այստեղ ջրասեր բույսեր, մասնավորապես՝ բանջարեղեն, իրենք չեն կարողացել մշակել, եւ հողերի մեծ

ԼՂ հարցն այս անգամ կշրջանցվի

ԱՄՆ-ում Հայկական կրթական բարեսիրական միության ատենապետ Համբիկ Սարաֆյանը  երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ Ղարաբաղի հարցը չի քննարկվի: – Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ԱՄՆ չժամանելու հնարավորություն եւ հետեւաբար նաեւ Թուրքիայի վարչապետի հետ չհանդիպելու որեւէ հնարավորություն ունե՞ր: – Չեմ կարծում, թե որեւէ երկրի նախագահ Օբամայից հրավեր ստանալով՝  կարող էր այն

«ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԵԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ»

Ասաց Սերժ Սարգսյանը՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնեց Վաշինգտոն՝ մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով համաժողովին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նախագահն արդեն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, Երեւանի ժամանակով ուշ երեկոյան պետք է ավարտվեր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար

ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԳՈՐԾԻ՞Ն

Երեկ «Հայացք» ակումբում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ներկայացրել է վաշինգտոնյան հանդիպումների իր անհատական գնահատականը, ըստ որի՝ ակնկալիք չունի Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումից եւ չի կարծում, թե կստորագրվի որեւէ փաստաթուղթ հայ-թուրքական կամ Ղարաբաղի հարցերի կապակցությամբ: Սրանով հանդերձ՝ Արարատ Զուրաբյանը նաեւ կարծում է, որ Հայաստանի վրա ճնշումներ կլինեն, հատկապես Ղարաբաղի հարցում, հատկապես տարածքների վերադարձի առումով:

Երկու տարի անց

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի գնահատմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարիները կարելի է հաջողված տարիներ համարել. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ սկսեց իր պաշտոնավարումը բավականին ծանր եւ լարված ներքաղաքական պայմաններում: Մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո հասարակությունը երկփեղկված էր, տիրում էր փոխադարձ անվստահության, անհանդուրժողականության, ատելության մթնոլորտ: Չէին լռում կոչերը՝ գունավոր կամ երգուպարի հեղափոխությունը շարունակելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031