Օրվա լրահոսը

«ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

Համոզված է նախկին պատգամավոր, հրապարակախոս Այդին Մորիկյանը – Պարոն Մորիկյան, նախագահական ընտրությունների նախօրեին ընդդիմության շրջանում թեժացել են «միասնական թեկնածուի» գաղափարի ճիշտ կամ սխալ լինելու մասին վեճերը: Դուք ի՞նչ կասեք: – Միասնական թեկնածու ընդհանրապես չի կարող լինել: Կարող է լինել հաղթող թեկնածու՝ ռեալ հաղթող թեկնածու: Այսօր արդեն երանգների ժամանակն անցել է, մնացել են սեւն ու սպիտակը.

Պյուռոսյան հաղթանակ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անցած շաբաթավերջին խանդավառությամբ ավետեց, որ Սպիտակ տունը հրաժարվել է Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու մտադրությունից: ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Ջորջ Բուշը: ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների եռանդուն լոբբիստական գործունեության արդյունքում, սակայն, դեմոկրատները մի քանի անգամ կասեցրել էին Հոգլանդի հաստատման գործընթացը, իրենց այդ կեցվածքը պատճառաբանելով 1915թ.

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մոտ մեկ ամիս է՝ շինարարական աշխատանքների պատճառով մայրաքաղաքի երթեւեկությունը կաթվածահար վիճակում է, փողոցներում խցանումներ են առաջանում եւ ստեղծվում են վթարային իրավիճակներ: Պարզվում է՝ մի քանի օրից մայրաքաղաքում երթեւեկությունն է՛լ ավելի է վատանալու, քանի որ օգոստոսի 15-ից, բացի Երեւանում արդեն իսկ ընթացող շինաշխատանքներից, եւս 4 մեծ ճանապարհաշինարարական ծրագրեր են իրականացվելու: Կառուցապատման ընթացքում Ազատության եւ Արցախի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներորդ ՍԵՅՐԱՆ ՄԱԼՈՒՆՑՅԱՆ – Սաղին խեղճ եք ասում, ընկեր Բասենցյան,- ասաց Անահիտը.- մեկն ըլնի՝ մեզ խղճա: – Քե՞զ ինչ ա էղել, որ խղճան, ա՛յ Անո,- հարցրեց Աշոտը: – Ինչ որ էղել ա՝ ինձ ա էղել,- ասաց Անահիտը.- էլի, փաստորեն, սրբագրության գործը վրես ա մնում, չհաշված՝ տպարանի հետ կապված սաղ գործերը: – Սրբագրության

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻ ՈՉ ՄԱՐԶԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Օգոստոսի 18-26-ը Երեւանում կայանալիք Համահայկական համաշխարհային 4-րդ խաղերի կառավարական կազմկոմիտեն իր անդրանիկ նիստում, որ կայացավ օրերս եւ որին ներկա էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, վստահեցրեց, որ մինչեւ խաղերի մեկնարկը՝ կազմակերպչական բոլոր խնդիրները լուծված կլինեն: Կազմկոմիտեի անդամներից մի քանիսը բարձրացրին հարցեր, որոնք առանձնահատուկ մոտեցում են պահանջում: Նիստի հաջորդ օրը «Առավոտը» փորձեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, կազմկոմիտեի

Դիմակավորված ու զինված

Ոստիկանությունն ամփոփում է կիսամյակը Երեկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը ներկայացրեց 2007 թ. առաջին կիսամյակում՝ հանրապետությունում հանցավորության վիճակի ու դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների կողմից տարվող աշխատանքների արդյունքները: Հ. Հունանյանը փաստեց, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ ծանր, առանձնապես ծանր, ընդհանուր առմամբ նվազել է: Նա նշեց, որ ոստիկանության

ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸԵՐԵԽԱՆԵՐԻՑ ԽԼԵԼ ԵՆ

Արմավիր քաղաքի թիվ 11 գիշերօթիկ մանկապարտեզի երեխաները շուտով իրենց գիշերօթիկից էլ կզրկվեն Ամիսներ առաջ Արմավիրի քաղաքապետարանը մանկապարտեզի խաղահրապարակի տարածքը վաճառել է քաղաքի մեծահարուստներից մեկին՝ առեւտրի եւ զվարճանքի օբյեկտներ կառուցելու նպատակով: Ներկայումս այդ տարածքում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում: Շինարարության արդյունքում կառուցապատողները մանկապարտեզի խաղահրապարակի մոտ 30 ծառ հատել են: Սա մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ մանկապարտեզին

Արզումանյանը գումար էր վաստակում թարգմանությամբ

Սակայն այսօր մեղադրվում է փողերի լվացման մեջ 4 քաղբանտարկյալների պաշտպանության խումբը երեկ կազմակերպել էր կլոր սեղան՝ «Փողերի լվացում. Օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով: Փաստաբան Վահե Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց օրենսդրական դրույթները, մասնավորապես նշելով, թե «փողերի լվացման» հոդվածը մի շարք երկրներում ձեւակերպված է որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարների օրինականացում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված

«ՍԱ ՄԻ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄ ԷՐ, ՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆԿԱՐԻՉՆ ԱԶԱՐՅԱՆՆ Է»

 Ասում է ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, որի լիազորություններն ավարտվեցին երեկ- Ամեն ընտրությունից հետո ընդդիմությունը պնդում էր, թե շատ կարեւոր է ընտրախախտումներ կատարողներին պատասխանատվության ենթարկելը, քանի որ դա կունենա կանխարգելիչ նշանակություն: Այս խորհրդարանական ընտրությունները դարձան առաջինը, որոնցից հետո այսքան քրեական գործեր հարուցվեցին: Դատախազության այս շաբաթ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ արդեն դատարան է ուղարկվել 8 գործ՝

ՀԺԿ-Ն ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՉԷ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ մի շարք ընդդիմադիր ուժերի առաջնորդների հուլիսի 26-ի հավաքը թատերականացված էր, որի նպատակը գալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի միավորման հնարավորության ցուցադրումն էր. երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը: Նա նշեց, որ 2008-ի նախագահական ընտրություններում ՀԺԿ-ն կհամագործակցի այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կկիսեն ներկայիս իշխանությունների վերաբերյալ իրենց

Հելսինկյան սկզբունքները՝ ըստ Բրայզայի

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա առաջիկա նոյեմբերին: Այս մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ Բաքվում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Բրայզան ասել է նաեւ, թե համանախագահները հիասթափված էին երկու նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքներից, «սակայն Ադրբեջան եւ Երեւան կատարած մեր

ՍԽԱԼՆԵՐԸ ՓՆՏՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ըստ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանի, եթե ընդդիմությունը շարունակի խոսել միայն միասնական թեկնածուից՝ անտեսելով գաղափարական, ծրագրային մոտեցումները, ապա իշխանությունները կարիք չեն ունենա կեղծել նախագահական ընտրությունների քվեարկությունը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման, քաղաքականություն նրա վերադարձի եւ այլ բոլոր հարցերի հետ կապված դիմեք Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողներին խորհուրդ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք պետական կարեւորագույն

ՎՈՏ ՏԱԿԱՅԱ ԴՈԼՅԱ ՍՈՒԴԵՅՍԿԱՅԱ

Վերջերս լույս տեսած «ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանություններ» գրքում, որ հրատարակել են Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը եւ դատավորների միության խորհուրդը, կա վարքագծի նման նորմ. «Դատավորը չպետք է կատարի կամ խրախուսի այնպիսի երգերի կատարումը, որոնք ընդունված կամ սիրված են հանցավոր աշխարհի ներկայացուցիչների կողմից եւ հարիր չեն իր դիրքին ու կեցվածքին»:

ՄԱՐՏԻՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Բայց նա կմնա՞ Հայաստանում, թե՞ կվերադառնա ԱՄՆ՝ կպարզվի միայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո: Եվրոպայի 2004 թվականի չեմպիոն եւ աշխարհի 2005 թվականի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Մարտին Բերբերյանը մեկ շաբաթից ավելի է, ինչ ԱՄՆ-ից վերադարձել է Երեւան: Վերադարձի ճանապարհին նա Կալինինգրադում մասնակցել է Բելոգլազով եղբայրների միջազգային մրցաշարին, 60 կգ քաշային կարգում 17

«Դեմ ենք արվեստի ապրանքայնացմանը»

Հայտարարում է Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ Արման Գրիգորյանը «Առավոտը» հյուրընկալել էր նկարիչ, «AICA» արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ Արման Գրիգորյանին: Ուղիղ 20 տարի առաջ Ա. Գրիգորյանը իր համախոհների հետ Նկարիչների միության երրորդ հարկում տեղակայված «Հայելի» կոնֆերենց դահլիճում կազմակերպեց այլընտրանքային արվեստի տարբեր ուղղությունների (նկարչություն, երաժշտարվեստ, պոեզիա եւ այլն) ներկայացուցիչների մեկշաբաթյա հանդիպումներ, կոնֆերանսներ: Այնուհետեւ «այլընտրանքայինները» հանրությանը

«ԱՆՏՈՒՆ» ԹԱՆԳԱՐԱՆ՝ ԵԶԱԿԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՎ

Ամերիկահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի հիմնադրած Միջին Արեւելքի թանգարանի հարցը «ճամփորդում» է նախարարից նախարար:Արդեն 15 տարի է՝ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի շենքում է տեղավորված ամերիկահայ նկարիչ, գորգագետ, կոլեկցիոներ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանի հիմնադրած Միջին Արեւելքի թանգարանը: Վերջերս նշվեց պրն Գրիգորյանի դստեր՝ Սաբրինայի ծննդյան օրը, որն այս տարի համընկավ Միջին Արեւելքի թանգարանի հիմնադրման

Մարզային TV-ները չեն վախենում փակվելուց

Արմավիրի «ԱԼՏ» եւ Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունների պատասխանատուները վստահեցնում են, որ իրենց լրագրողները մայրաքաղաքայիններից անաչառ են: «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին Արմավիրի «ԱԼՏ» TV-ի հիմնադիր տնօրեն Խաչիկ Դանիելյանը եւ Վանաձորի «Լոռի» TV-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը: Խ. Դանիելյանն ասաց, որ ասուլիսի մասին տեղեկացել են առավոտյան ու վերջին պահին իմացել, որ խոսելու են մարզային հեռուստաընկերությունների խնդիրներից: Հետո

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ Է ՆԱՎԹԻՑ, ԳԱԶԻՑ

Պարույր Հայրիկյանը վստահ է, որ, իրենից բացի, նախագահի այլ թեկնածու չկա, բայց ինքը պատրաստ է պաշտպանել այլ թեկնածուի, եթե ընդդիմադիր խորհուրդը որոշում կայացնի: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ «Ուրբաթ» ակումբում մանրամասներ ներկայացրեց ընդդիմության լիդերների՝ իր իսկ նախաձեռնած սրճարանային հայտնի հանդիպումից: «Այդ հանդիպումը բավական հաջող անցավ, տվեց իր առաջին պտուղը, այն է՝ քաղաքական գործիչներն անմիջականորեն լսեցին

Ջրի համար իրար են ծեծում

Արթիկում ջրի բացակայությունը անասունների եւ մարդկանց թունավորումների պատճառ է դառնում Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղի անասունների մեծ մասը վարակվել է դաբաղով: Այս գյուղի անասուններին հիվանդությունն անցել է ջրի միջոցով: Գյուղի բնակիչների ներկայացմամբ, «Շիրակջրմուղկոյուղին» խմելու ջուրը օրերով կտրում է, ինչի պատճառով էլ գյուղացիները ստիպված են լինում իրենց անասուններին հասցնել գյուղից դուրս գտնվող «ճիճվոտ առվակը»: Իսկ այդ առվակից,

ԲՈՒՌՆ ՍԵՔՍԸ՝ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

Ուզում ես լավ քնել՝ կողակցիդ ճիշտ ընտրիր «Հայաստանում մարդիկ քնի խանգարումներին լուրջ չեն վերաբերվում: Որեւէ մեկի մտքով չի էլ անցնի, որ անքնությունը կամ չափից շատ քնելը հիվանդություն է եւ կարելի է բժշկի դիմել: Շատերը մտածում են, որ մարդը էմոցիոնալ է կամ բնավորությամբ անհանգիստ, դրա համար էլ անկողնում անընդհատ շուռումուռ է գալիս ու չի կարողանում քնել:

ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ

Երեկ երեկոյան, ժամը 18:40-ի սահմաններում, Աջափնյակ համայնքի Գ. Հակոբյանց փողոցում փոխհրաձգություն է եղել: Այս հերթական «ռազբորկան», մեր տեղեկություններով, տեղի է ունեցել «Շանթ պլյուս» ՍՊԸ նախագահ Մանվել Ղարիբյանի եւ նրա հարազատ եղբոր՝ իրենց համատեղ բիզնեսում փայատեր Յուրա Ղարիբյանի ու նրանց կողմնակիցների միջեւ: Շարժառիթը փողն է ու բիզնեսը կիսել չկարողանալը: Ըստ մեր տեղեկությունների, կան նաեւ տուժածներ: Փոխհրաձգությամբ

Բացատրեք, թե ինչու եք մերժել

ԶԼՄ-ների ներկայացուցիչներն առաջարկում են Հովհաննես Հունանյանին պատճառաբանել, թե ինչու են մերժել ազատ արձակել Արման Բաբաջանյանին: «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հասարակական կազմակերպությունն անցկացնում է լսումների շարք՝ նվիրված Հայաստանում մարդու իրավունքների, ազատությունների իրավիճակին: Եվ այս շարքում առաջինը երեկ «Պրեսսինգ» ակումբում խոսքի ազատությանը նվիրված քննարկումն էր, որին մասնակցեցին ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ իրավապաշտպաններ: Թեեւ անդրադարձ եղավ «Ազատություն»

ՏՈՏԱԼԻՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԺԽՏՈՒՄ, ԹԵ ՈՒՆԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

Քաղաքական հնչեղություն ստացած գործերին առնչվող վերջին զարգացումները մեկնաբանում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: – Հուլիսի 30-ին մեղադրող Արթուր Մկրտչյանը միջնորդեց դատարանին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 3, Վարդան Մալխասյանին՝ 2,5 տարվա ազատազրկման՝ նաեւ հետեւյալ հիմնավորումը ներկայացնելով. «Ճիշտ է, Սեֆիլյանի ելույթում հրապարակային ուղղակի կոչեր չկան, բայց նրա ելույթը Մալխասյանի ելույթի տրամաբանական շարունակությունն է»: Այսպես, Վարդան Մալխասյանն

ՄԵՐՈՆՔ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԽՈՍԵԼ 4 ՎԱՅՐԿՅԱՆ

Ըստ հայ պատգամավորի, այդքան կարճ խոսելու համար հարկավոր է շատ երկար մտածել Յոհաննեսբուրգի (Հարավաֆրիկյան Հանրապետություն) քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամները այսուհետեւ պիտի իրենց ելույթները ամփոփեն 4 վայրկյանի ընթացքում: Այսպես է որոշել 1994 թվականի առաջին ոչ ռասսայական ընտրություններից ի վեր կառավարող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պատգամավորներին ելույթի համար ժամանակ է տրամադրվելու՝ ըստ խմբակցության անդամների

ԱՀԱԶԱՆԳՆ ԱԶԴԵՑ

«Առավոտը» հուլիսի 18-ի համարում ահազանգել էր Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի՝ իրար հարեւանությամբ գտնվող պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի տարածք տանող երկու կամարներից մեկը փակելու եւ այն «օբյեկտի» վերածելու մասին: Ահազանգն ակնհայտորեն ազդել է տեղական իշխանությունների վրա, եւ երկու օր առաջ մեզ հայտնեցին, որ փակված կամարի տեղում կառուցված օբյեկտն ապամոնտաժվել է եւ բերվել նախկին տեսքին:

Բացահայտվեց հերթական «Թայֆունը»

Տնօրենն ու նրա պարսիկ ամուսինը մշտական հաճախորդներին ապահովում էին մարմնավաճառներով ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինն ավարտել եւ օրեր առաջ դատարան է ուղարկել «Լիլիթ Սուջյան» ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Սուջյանի ու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սոհեյլ Քուլաջիի դեմ հարուցված քրեական գործը: Պարզվել է, որ նրանք Երեւանի Սայաթ-Նովայի

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Թեեւ ԿԳ նախարարը գոհ է քննական հանձնաժողովներից Երեկ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ լրագրողներն այցելեցին Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոն: Ըստ վերջինիս տրամադրած տվյալների, եթե բողոքարկումները 2006-ին կազմել են 5,9%, ապա 2007-ին՝ 3,54 %, իջեցված գնահատականները նույն հարաբերակցությամբ՝ 0,05 % եւ 0,36%: Բարձրացված գնահատականները՝ ամենաշատը կենսաբանություն՝ 45%, եւ գերմաներեն՝ 35%, առարկաներից են, ամենաքիչը՝ հայ ժողովրդի պատմությունից ու

«Աշխատում էի ծանրաբեռնված»

«Առավոտի» հետ զրույցում Նաիրա Մելքումյանն այսպես բացատրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարվելը: Այս տարվա հունիսի 20-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը ներկայացրեց իր հրաժարականը ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանին եւ ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից: Ն. Մելքումյանի հրաժարականը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Մասնավորապես, շրջանառվում էր այն

ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ՍԵՎ ԳՈՐԾԵՐԸ

Ինչպես եւ Հայաստանի ցանկացած այլ քաղաքում, այստեղ էլ քաղաքապետը շփոթում է «սեփական բուրդը պետականի հետ»: Թեեւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը արդեն քանի ամիս է՝ ազատվել է պաշտոնից, վերջերս աշխուժացել են նրա գործունեության վերաբերյալ խոսակցությունները: Բազմիցս գրվել է մամուլում, որ մարզի դատախազությունում պարոն Քոչինյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Մարզպետի անունը կապվում է մարզում ապամոնտաժված

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»՝ «ԱՐ» ՌԱԴԻՈՅՈՎ

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը եւ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը երեկ ուշ երեկոյան տարածեցին հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը թարմացրել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռարձակումն ապահովող պայմանագիրը մայրաքաղաք Երեւանում գտնվող մասնավոր ռադիոցանցով: Միջմայրցամաքային «Ար ռադիո»-ի հետ պայմանագիրն ուժի մեջ է 2007 թվականի օգոստոսի 15-ից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 14-ը: Ցանցը ունի 23

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031